ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կայցելեն Երևան, Ստեփանակերտ և Բաքու. Մարիա Զախարովա
Դիտել նաև
Ռուսաստանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունները Իրանի դեմ անվանել է ագրեսիա
Ցնցված եմ, թե ինչպես են որոշ հայ քաղաքական գործիչներ Հայոց ցեղաuպանությшն հարցը կարողանում անտեսել․ Զախարովա
Ադրբեջանի ԱԳՆ-ն պնդում է, որ ԵԱՀԿ-ն որոշել է փակել Մինսկի խումբը
Մենք բազմիցս կոչ ենք արել մեր հայ գործընկերներին դադարեցնել այս արատավոր պրակտիկան․ ՌԴ ԱԳՆ
«Մենք մեր քաղաքացուն կտրամադրենք անհրաժեշտ օգնություն». Մարիա Զախարովա
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հունիսի 10-ին կժամանեն Հայաստան: Այս մասին այսօր լրագրողների հետ ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Համանախագահների Երևան այցի ընթացքում նախատեսվում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման արդիական հարցերի քննարկում, այդ թվում վերջերս՝ ապրիլի 28-ին Մոսկվայում կայացած Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպման արդյունքների վերաբերյալ», - ասաց Զախարովան:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է նաև, որ տարածաշրջան այցի շրջանակներում համանախագահները կայցելեն նաև Ստեփանակերտ և Բաքու: Այցելությունների ավարտին համապատասխան հայտարարություններ կարվեն:
Zham.am

