«Վերջը չդիմացան ու խոստովանեցին». Քրիստինե Վարդանյան Ապրիլի 9-ին տեղի է ունենալու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի և թիմի շնորհանդեսը Պուտինը զգուշացրեց՝ պատժելու է, կոշտ խոսեց, ասաց՝ կփլուզվի ձեր տնտեսությունը, ՌԴ-ն ակտիվանում է (տեսանյութ)
7
Հայ-ռուսական հարաբերությունները հասել են կրիտիկական վատ կետի, ինչից հետո անդառնալիության կետն է Ապրիլի 9-ին տեղի է ունենալու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի և թիմի շնորհանդեսը Որպեսզի մարդիկ կարողանան բարեկեցիկ ապրել իրենց հայրենիքում, պետք է ստեղծել իրական ու կայուն պայմաններ. Ծառուկյան (տեսանյութ) Մինչև չմերժենք չար գործերն ու կորստաբեր քայլերը, չենք կարող հաստատել զարթոնք ու ծաղկում. Գարեգին Երկրորդի հայրապետական խոսքը Ս. Հարության տոնի Հայրապետական Պատարագ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում. ՈւՂԻՂ Նիկոլին՝ վամպիրի նման, մարդ է պետք, որ էներգիան խլի․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Սերժ Սարգսյանը բացատրեց, թե ինչու են որոշել չմասնակցել առաջիկա ընտրություններին Գագիկ Ծառուկյանն այցելել է Նոր Խարբերդ, Արևաբույր, Նորամարգ և Ռանչպար գյուղեր (տեսանյութ) Հարկային և քաղաքական տեռոր․ Նիկոլ Փաշինյանը սադրում է Ռուսաստանին ու ՀՀ քաղաքացիներին (տեսանյութ) «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամները՝ Անդրանիկ Թևանյանի գլխավորությամբ, հանդիպել են Գագիկ Ծառուկյանի հետ Պատերազմ Արցախում
Հնդկաստանը մտածում է Բանգլադեշի հետ սահմանը պաշտպանել կոկորդիլոսներով «Մեզանից անկախ պատճառներով «Ուժեղ Հայաստանի» հետ դաշինքը չկայացավ»․ ՀԱԿ-ն ընտրություններին կմասնակցի առանձին Կրակոց՝ Էկոնոմիկայի նախարարությունում․ ձախ սրունքի հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել երիտասարդ տղա Եթե այսօր նման հնարավորություն ունենար, Փաշինյանը կփորձեր չեղարկել Երևանում նախատեսված Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպումը. Օսկանյան ՀՀ էկոնոմիկայի նախարարության մասնավոր պահնորդական ընկերության աշխատակիցը պատահական կրակոց է արձակել Հայ-ռուսական հարաբերությունները հասել են կրիտիկական վատ կետի, ինչից հետո անդառնալիության կետն է Այսօր Դավիթի դասընկերներն ու նրանց ծնողները լինելու են ՀՀ գլխավոր դատախազության դիմաց Ապրիլի 9-ին տեղի է ունենալու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի և թիմի շնորհանդեսը «Վերջը չդիմացան ու խոստովանեցին». Քրիստինե Վարդանյան Ապրիլի 9-ին տեղի է ունենալու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի և թիմի շնորհանդեսը Պուտինը զգուշացրեց՝ պատժելու է, կոշտ խոսեց, ասաց՝ կփլուզվի ձեր տնտեսությունը, ՌԴ-ն ակտիվանում է (տեսանյութ) Հարգելի՛ վարորդներ, մի՛ տրվեք ապօրինի հրամանների ու քաղաքացիների հետ կոնֆլիկտի մեջ մի՛ մտեք (տեսանյութ) ՔՊ-ի անպատասխանատու վերաբերմունքի հերթական ապացույցը (տեսանյութ) Շենգավիթում մեկ ամսից ավելի նույն վիճակն է․ բյուջե կա, արդյունք չկա (տեսանյութ) Ավանի այս հասցեներում վաղուց աշխատանքներ չեն կատարվել (տեսանյութ) Քաղաքացիները ճիշտ են, ՔՊ-ն նորից սխալվեց 18-ամյա Դավիթը թույլ է, կանգնել չի կարողանում, մորը թույլ չեն տալիս տեսակցել. փաստաբան (տեսանյութ) Ծեծկռտուք՝ Մասիսի դպրոցներից մեկում Որպեսզի մարդիկ կարողանան բարեկեցիկ ապրել իրենց հայրենիքում, պետք է ստեղծել իրական ու կայուն պայմաններ. Ծառուկյան (տեսանյութ) Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում Նոր նշանակում ՔԿ-ում ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Եթե Հայաստանը միանա ԵՄ-ին, ՌԴ-ի հետ ավիահաղորդակցություն չի ունենա. Օվերչուկ Դավիթ Մինասյանի ինքնազգացողությունն ավելի վատ էր՝ գլխացավ, գլխապտույտ, բարձր ճնշում. փաստաբան Դավիթ Բեկ փողոցը ողողված է կոյուղաջրերով (տեսանյութ) Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու Մայր տաճարը ենթարկվել է վшնդшլիզմի Իրանը պնդում է, որ խոցել է օդաչուին որոնելու համար ուղարկված 2 Black Hawk ուղղաթիռները և C-130 օժանդակ ինքնաթիռը Ամոթ ձեզ, տիրադա՛վ. միջադեպ Փաշինյանի մասնակցությամբ պատարագին Մինչև չմերժենք չար գործերն ու կորստաբեր քայլերը, չենք կարող հաստատել զարթոնք ու ծաղկում. Գարեգին Երկրորդի հայրապետական խոսքը Լրացավ Զորի Բալայանի երկրային ուղին

Թուրքիայից եկող ազդակների և տարածաշրջանայի խաղաղության մասին

Այս տարվա հունիսի 20-ին կայացած ընտրություններում Նիկոլ Փաշինյանը և իր գլխավորած կուսակցությունը, ստանալով Հայաստանի Հանրապետությունում գրանցված 2,955 մլն ընտրողներից լավագույն դեպքում 26%-ի ձայները, ոչ միայն կարողացավ պահպանել վարչապետի պաշտոնը, այլև օգտվելով մեր օրենսդրության աղաղակող անկատարությունից, Ազգային ժողովում ձևավորեց այնպիսի մեծամասնություն, որը նրան հնարավորություն է տալիս փաստացի իրեն ենթարկել նաև իշխանության մյուս բոլոր թևերը՝ մասնավորապես, դատա-իրավական մարմինները, հանրային հեռուստատեսությունը և Սահմանադրական դատարանը, և դրանով ձևավորել մեկ անձի բացարձակ իշխանություն։

Ընտրությունների այդպիսի արդյունքը, պարտված պատերազմից և նրանց հաջորդած ստորացուցիչ զիջումների շարանից հետո, ինքնին անհեթեթ և անտրամաբանական էր, և կարող էր բացատրվել միայն հիմնական ընդդիմադիր միավորների բարձր հակառեյտինգով և գործող իշխանության կողմից ադմինիստրատիվ ռեսուրսի անխնա շահագործմամբ, այն գիտակցությամբ, որ հաղթողներին չեն դատում, մանավանդ ՀՀ Սահմանադրական դատարանում։ Արդյունքում մենք ստացել ենք Հայաստանում մի իշխանություն, որը բոլորովին էլ չի ներկայացնում հայ հասարակության մեծամասնությանը, բայց շարունակաբար խոսում է նրա անունից, և նրա անունից խոսում և անում է նաև այնպիսի բաներ, որոնք ուղղակի հակասության մեջ են մտնում նույն այդ հասարակության առավել կենսական շահերի հետ։

Մասնավորապես, վերջերս թշնամու կողմից Գորիս-Կապան ճանապարհի շրջափակման հետ կապված, Նիկոլ Փաշինյանը հայտարարերեց, որ «ադրբեջանցիները գործում են իրենց տարածքում, և ինչ կուզեն, կանեն», այն դեպքում, երբ նույնիսկ միջազգային իրավունքի տեսակետից, այդ տարածքը լավագույն դեպքում «վիճելի» տարածք է Հայաստանի, Ադրբեջանի և Արցախի Հանրապետությունների միջև, և մինչև գոյություն չունի վավերացված խաղաղության պայմանագիր և դրանով փոխադարձ ճանաչված սահմաններ, այն չի կարող որևէ կերպ համարվել ադրբեջանական, առավել ևս, որ թե խորհրդային տարիներին, և թե երկու հանրապետությունների անկախացումից ի վեր և մինչև այդ ճանապարհի միակողմանի հանձնումը նույն Փաշինյանի կողմից 2020 թ․ դեկտեմբերին, այն գտնվել է հենց հայկական կողմի վերահսկողության ներքո։

Նույն հակապետական տրամաբանությամբ, Նիկոլ Փաշինյանը խոսում է «ադրբեջանական» անկլավների մասին, այն դեպքում, երբ այդ տարածքները խորհրդային տարիներին ընդամենը մի քանի տասնամյակով կամայականորեն խլվել են Խորհրդային Հայաստանից և տրամադրվել են Խորհրդային Ադրբեջանի վարչական ենթակայությանը, սակայն երկու հանրապետությունների անկախացումից ի վեր, մեկ րոպե էլ չեն գտնվել Ադրբեջանի Հանրապետության տիրապետության տակ, և որևէ կերպ չեն կարող նրանը համարվել, առնվազն մինչև չկա այդ և այլ վիճելի տարածքների պատկանելության փոխադարձ ճանաչում, և երկու երկրների միջև նոր սահմանագծում։

Եթե այս ամենը քիչ էր, սեպտեմբերի 8-ին Նիկոլ Փաշինյանը, ելույթ ունենալով Կառավարության նիստում, հայտարարեց, որ Թուրքիայի նախագահի վերջերս կայացած ելույթում դրական ազդակներ է տեսնում Հայաստանի նկատմամբ, և իր կողմից պատրաստակամություն է հայտնում հետևողական քայլերով հասնել հայ-թուրքական հաշտեցման և Հայաստանն արդյունքում վերածել տարածաշրջանային խաչմերուկի (ենթադրաբար, հիմնականում թուրքական և ադրբեջանական բեռնատարների համար)։ Թուրքիայի նախագահի ելույթը լսած հազվադեպ մարդիկ կարող են պատկերացնել, թե կոնկրետ ինչ դրական ազդակների մասին էր խոսքը, երբ նախագահ Էրդոգանը շարունակում էր կրկնել իր ստորացուցիչ պահանջները, և պատերազմում Հայաստանի կրած պարտությունը անթաքույց օգտագործում էր որպես շանտաժի միջոց՝ սպառնալով մեզ նոր կորուստներով։ Փաշինյանը, սակայն, փոխանակ իրապես հակազդելու թուրք-ադրբեջանական տանդեմի ծավալապաշտական գործողություններին, փոխարենը փորձում է թշնամու սպառնալիքները իրեն հատուկ «գունագեղ» փաթեթավորմամբ ներկայացնել իր ընտրողներին՝ որպես երկար սպասված խաղաղության հնարավորություն և «դրական զարգացում»։

Այս ամենը ինձ բերում է մի պարզ եզրահանգման՝ կամ Նիկոլ Փաշինյանին ընտրած քաղաքացիները չեն հասկացել, թե իրենք իրականում ինչ «ապագա» են ընտրում և հիմա պետք է սառը շոկ ապրեն, կամ էլ իրենց համար ոչ մի տարբերություն չկա, և իրենք պատրաստ են ապրել թուրքերի իշխանության տակ, ինչպես մի քանի հարյուրամյակ ապրել է մեր ժողովրդի մի հատվածը։ Հիշեցնեմ սակայն, որ թուրքի իշխանությունը վերջացել է Հայոց Ցեղասպանությամբ և Հայրենազրկմամբ, ուստի բոլոր այն միամիտները, մոլորյալները, անտարբերները, ընչաքաղցները, որոնք սպասում են թուրքերի նոր գալստյանը, ոչ միայն վտանգի են ենթարկում իրենց ու իրենց երեխաների ապագան, այլ նաև հայ հասարակության այն մեծ մասի, որը այդպիսի ապագա բոլորովին էլ չի ցանկանում, և պատրաստ է, գուցե մի վերջին ճիգով, պայքարել մեր երկրի ազատության համար։

Ես իմ մասով պատրաստ եմ այդ ազատության համար պայքարել և կնախընտրեմ մեռնել, քան իմ սեփական երկրում ապրել թուրքական լծի տակ, ուստի կանեմ ինձնից կախված հնարավոր ամենը, որպեսզի դա կանխեմ։ Ինչ վերաբերվում է թուրք-ադրբեջանական օրակարգը Հայաստանում ակտիվորեն առաջ մղող Նիկոլ Փաշինյանին, ապա խորհուրդ կտամ նրան դադարել պատեհ-անպատեհ շահարկել ժողովրդի անունը՝ Դուք նրանից մեր երկիրը դարավոր թշնամու ողորմածությանը հանձնելու որևէ մանդատ չեք ստացել, նույնիսկ եթե հաղթել եք խորհրդարանական ընտրություններում։ Եթե համարում եք, որ ճիշտ եք, գնացեք այս հարցով հանրաքվեի, և կամ ընտրողներից Թուրքիայի և Ադրբեջանի հետ «հաշտեցման» բացահայտ մանդատ ստացեք, և կամ էլ դադարեք «խաղաղության» անվան տակ մեր հայրենիքը մաս-մաս թշնամուն հանձնումը։

Ավետիք Չալաբյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>