Ուկրաինան համաձայնել է լիակատար, անհապաղ և անվերապահ հրադադարի․ Անդրեյ Սիբիգա ԻՆՉՔԱՆ ԷԼ ՓՉԵՔ ԱՅՍ ՍՈՒՏԸ, ԱՅՆ ՁՆԱԳՆԴԻ ԷՖԵԿՏ ՉԻ ՍՏԱՆԱԼՈՒ Փոքրիկ ֆյուրերիկի քաղաքական հաշվեհարդարի նոր փուլը
24
Ինչպես է Հանրայինը փորձում մոլորեցնել հանրությանը Հանրային հեռուստաընկերության գեբելսյան քարոզչությունը. պահանջում ենք հերքում և ներողություն «Դրեյֆուսի գործը» - Անդրանիկ Թևանյանի գործը Քրիստինե Վարդանյանի, Սևակ Խաչատրյանի և Արամ Օրբելյանի ասուլիսը Մեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհները. Գառնիկ Դանիելյան Քաղաքական մտքի ճգնաժամ, էլիտաների բացակայություն, կեղծ բաստիոն. Ստեփան Դանիելյան Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի` շփման արգելքներով քպ-ական ռեժիմի կողմից հետապնդվող Արեգնազ Մանուկյանի կալանքը փոխվեց «տնային կալանքի» ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ Եւ ԱՐԵԳՆԱԶ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԸ Բա’ց դատ արեք, թող հասարակությունը համոզվի. Սուքիասյան Պատերազմ Արցախում
Խոշոր վթարի հետևանքով ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններում և Կոտայքի, Արարատի և Արմավիրի մարզերի մի շարք բնակավայրերում Ուկրաինան համաձայնել է լիակատար, անհապաղ և անվերապահ հրադադարի․ Անդրեյ Սիբիգա Ինչպես է Հանրայինը փորձում մոլորեցնել հանրությանը Զապին եւ Օշականցի Գևորիկին կալանավորելու միջնորդություն են անելու «Հրապարակ»․ Քննիչը դիմել է դատարան՝ քննչականի պետի դեմ Արթուր Ավանեսյանի տնային կալանքը փոխվել է․ նա ազատության մեջ է Թշնամական Ադրբեջանի հետ «կամուրջ կապելու» «կամրջանկապությունը հետաձգվում է... ադրբեջանական կողմի խնդրանքով Սոթքի հանքավայրում Ադրբեջանը կսկսի ոսկու արդյունահանումը. Ոսկու պաշարները կազմում են 1,03 միլիոն ունցիա... տեսնես, ո՞վ հանձնեց, էս թալանի՞ մասին ինչու չի բղավում Ինչո՞ւ արgախgիների սոցիալական խնդիրների քննարկման կեսից ՔՊ-ականները հեռացան Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. ՀԵՏՔ Այս միջադեպը հիշեցրեց ՄԻԵԴ-ում Ադրբեջանի դիրքորոշումը. Արա Ղազարյանը ՔՊ-ականների՝ քննարկումը լքելու մասին Իշխանությունները նախապատրաստվում են հանրային տրանսպորտի թանկացումների ԻՆՉՔԱՆ ԷԼ ՓՉԵՔ ԱՅՍ ՍՈՒՏԸ, ԱՅՆ ՁՆԱԳՆԴԻ ԷՖԵԿՏ ՉԻ ՍՏԱՆԱԼՈՒ «Օրենքով գողեր» են ձերբակալվել. քաղաքացին փորձել է հաշվեհարդար տեսնել իր նախկին աներոջ նկատմամբ Հերթական «ռազբորկան» է տեղի ունեցել Երևանում. կրակոցներ են հնչել Փաշինյանը հակահայկական հայտարարություններ է անում Երևանում անցկացվող միջազգային համաժողովում. Սասունյան 880 միլիոն դոլարի վնաս տնտեսությանը․ ո՞վ է պատասխանատու կապիտալ ծախսերի տապալման համար Փոքրիկ ֆյուրերիկի քաղաքական հաշվեհարդարի նոր փուլը Ադրբեջանը Արցախում զորավարժություններ է անցկացնում. ինչն է թիրախում․ Մալխասյան Հանրային հեռուստաընկերության գեբելսյան քարոզչությունը. պահանջում ենք հերքում և ներողություն «Դրեյֆուսի գործը» - Անդրանիկ Թևանյանի գործը Մեկ տարի առաջ՝ այս օրը, դաժան ոճրագործության հետևանքով սպանվեց Փարաքար համայնքի ղեկավարը. դստեր գրառումը Քրիստինե Վարդանյանի, Սևակ Խաչատրյանի և Արամ Օրբելյանի ասուլիսը Մեր շունչը պիտի չհերիքեր Գանձասարի, Դադիվանքի, Ամարասի, Ծիծեռնավանքի պակասությունից. բայց ապրո՛ւմ ենք. Միքայել սրբազան Մարդկային բանականությանը խորթ պահվածք է՝ nչնչաgնnւմ կամ յnւրաcնnւմ ես, և դեռ զnhին ես մեղադրnւմ պաշտպանվելու թույլ փորձերի համար. Դանիելյան Փաշինյանի «իրական Հայաստանը» ամբողջովին տեղավորվում է հեդոնիզմի տիրույթում Թուրքերը պարապում են, որ հարձակվեն, իսկ ՀՀ պաշտպանության նախարարին զորամասում «սպառծիվկով» են զեկուցում ՀԱՂՈՐԴՈՒՄ ԱՌԵՐԵՎՈՒՅԹ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ. Զարուհի Փոստանջյան Երևանում աներձագը «Lexus»-ով վրաերթի է ենթարկել փեսային, ապա դիմել փախուստի Մեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհները. Գառնիկ Դանիելյան

Գյուղերը դարձան սահմանամերձ, հիմա էլ խոշորացնում են․ ռիսկային քայլ է, արտագաղթ է սկսվելու․ Գեղամասարի համայնքապետ

Հայաստանում մեկնարկել են վարչատարածքային փոփոխություններին միտված աշխատանքները: 2021 թվականի դեկտեմբերին արդեն ձևավորված կլինեն խոշորացված համայնքները։ Կառավարության այս նախագծով նաև առաջարկվում է Գեղարքունիքի մարզի Գեղամասար խոշորացված համայնքը միացնել Վարդենիս համայնքին։

Գեղամասար խոշորացված համայնքն իր մեջ ներառում է 18 գյուղ, այդ թվում՝ Կութ, Սոթք, Ազատ և Նորաբակ գյուղերը, որոնց անմիջապես վերևի սարերում արդեն 4 ամիս տեղակայված է թշնամու զորքը։

Գեղարքունիքի մարզպետարանի ՏԻՄ վարչության պետ Վանիկ Հարությունյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Կառավարությունը մոտ մեկ շաբաթ առաջ է նախագիծն ուղարկել մարզպետարան, և, որ սպասում են հրամանի, որ հանրային լսումներ իրականացնեն․

«ԿԸՀ-ն դեկտեմբերի 5-ին Հայաստանի մասշտաբով ՏԻՄ ընտրություններ է նշանակել․ Նախագիծը շուտով օրենքի ուժ կստանա և կյանքի կկոչվեն՝ հանրային քննարկումներ, լսումներ և այլն։ Գեղարքունիքի մարզում համայնքներին իրազեկել ենք, բայց հանրային քննարկումներ դեռ չկան։ Նախագիծը կառավարությունն է առաջարկել, բայց պետք է Ազգային ժողով անցնի՝ համապատասխան գլխադասային հանձնաժողովներով, երբ օրենքի ուժ կստանա, արդեն համապատասխան քննարկումները կանենք․․․»։

Վանիկ Հարությունյանին հարցրեցինք՝ ճի՞շտ է արդյոք, որ նշված նախագծով Գեղամասար խոշորացված համայնքը, այդ թվում՝ Սոթք, Կութ, Նորաբակ գյուղերը, միանալու են Վարդենիս համայնքին․

«Այո՛, մեկ շրջան, մեկ համայնք սկզբունք»։

Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանն էլ 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Կառավարությունն այս նախագծով ավելի շատ քաղաքական խնդիր է լուծում, իսկ ինչ վերաբերում է համայնքների խոշորացման ռիսկերին, ասաց․

«Սա շատ լուրջ և ռիսկային քայլ է, որովհետև այսքան տարիների ընթացքում այս համայնքը համախմբել եմ, մարդիկ առաջընթաց են տեսել, ջրի, լույսի և այլ խնդիրներ են լուծվել, ինչը նախկինում անտեսված է եղել։ Եթե այս համայնքները խոշորացվեն, վստահ կարող եմ ասել, որ այդ համայնքներից արտագաղթ է սկսվելու։ Մարդիկ հիմա մի փոքր հույս ունեն, որ հնարավոր է՝ լավ լինի, իսկ խոշորացման հետ կապված արդեն շատ-շատերն ասում են՝ մենք քոչելու ենք, այստեղ չենք ապրի․․․ Գյուղերը դարձան սահմանամերձ, հիմա էլ խոշորացնում են, վստահ գիտեմ, որ խոշորացման դեպքում այս փոքր գյուղերը միշտ անտեսվելու են, ուշադրություն են դարձնելու խոշոր գյուղերին, բայց այս դեպքում խնդիրը ոչ թե խոշորի ու մանրի տարբերությունն է, այլ հենց սահմանամերձ դարձած բնակավայրը, թեկուզ մի գյուղում 50 ընտանիք էլ ապրի՝ այդ գյուղը պահպանել է պետք։ Մարդիկ արդեն իսկ դուրս են գալիս, բայց այս տեմպը կմեծանա, երբ խոշորացման գործընթացը սկսվի»։

Հարցին՝ իշխանությունները շարունակո՞ւմ են պահանջել ձեր հրաժարականը, քանի որ նման նախադեպ եղել է, Հակոբ Ավետյանը պատասխանեց․

«Չեմ ուզի շատ մանրամասն ասել, բայց այո, միանշանակ, ամեն պահի՛ շատ կոնկրետ աշխատանքներ են տարվում իմ ուղղությամբ, և պատճառը տարբեր քաղաքական հայացքներ ունենալն է։ Ես հիմա էլ եմ նույն կերպ մտածում, այնպես չէ, որ այս ընտրություններից հետո ինձ մոտ բան է փոխվել։ Ես ինչ արել եմ, ճիշտ եմ արել, միշտ էլ հայտարարել եմ, առանց մտածել քայլ չեմ անում, որ հետո ասեմ՝ սխալվեցի»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>