Քառօրյա ժողովում քննարկման նյութ կդառնա եկեղեցի-պետություն հարաբերությունները․ Մայր Աթոռ Գաղտնալսել են ընդդիմադիր ուժերի գրասենյակները, ձայնագրությունները դրել քրգործերում 1.5 ժամում թուրքական տանկերը Երասխից կմտնեն, ի՞նչ ենք անելու… ա՛յ էդ ժամանակ ասելու ենք՝ բարի գալուստ իրական Հայաստան. Հայկ Նահապետյան
16
Նիկոլ Փաշինյանը կազմաքանդում է հայ-ռուսական հարաբերությունները․ թրքաադրբեջանական գաղութացման հեռանկարը Հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել ՔՊ-ական Արման Եղոյանի դեմ Մրգերը սխալ հասցեով են գնացել. գործարարները մեղադրվում են Ռուսաստանից 44 միլիարդ ռուբլի դուրս բերելու մեջ. «Կոմերսանտ» Գազի գնի հնարավոր թանկացման սցենարը... ապոկալիպտիկ սցենար է. ԿԲ նախագահ «Նիկոլի բլեֆը․ իր ոչ մի օլիգարխ ասֆալտին չփռվեց»․ Երվանդ Բոզոյան ԲՀԿ-ն, անկախ բոլոր անարդարություններից ու բռնաճնշnւմներիg, շարունակելու է իր դերակատարությունը ունենալ ՀՀ հանրային, քաղաքական կյանքում Դոնեցկի հայ համայնքի ներկայացուցիչներն իրենց աջակցությունն են հայտնում Անդրանիկ Թևանյանին Առանձնապես ցավալի և մտահոգիչ է այն, որ պատմական կեղծիքների տարածմանը մասնակից են դարձվում Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ և միջազգային կառույցների ներկայացուցիչներ. Մայր Աթոռ Թուրքիան Վրաստանի նկատմամբ տարածքային պահա՞նջ է ներկայացնում Ինչո՞ւ է Վրաստանի ԱԺ նախագահը ԵՄ-ն համարում պատերազմ հրահրող Պատերազմ Արցախում
Ռուսական շուկայի արգելքները և արտահանման ճգնաժամը. ինչպես են այս իշխանություններն անկումը ներկայացնում որպես «ձեռքբերում» Իրանի հարվածները լուրջ վնաս են հասցրել ամերիկյան բազաներին. CBS-ը բացառիկ կադրեր է հրապարակել Ալիևը կարող է խոսել Փաշինյանին իր ուզած ձևով «ֆռցնելnւ» մասին, բայց մարդասիրության, միջազգային իրավունքի նկատմամբ հարգանքի մասին խոսելու փոխարեն ճիշտ կանի՝ լռի. Աբրահամյան «Հրապարակ». COP, հեծանիվ ու բյուջեից մսխվող միլիարդներ. ինչպես է փոշիանում պետության փողը Արցախցիներն արժանանում են 32.4%-ի խտրական վերաբերմունքին․ «Հրապարակ» ՔՊ-ական ոչ մի պատգամավոր չի դատապարտել հաջիևյան արարքը, քանի որ չի ստացել հրահանգ կառավարությունից. Հակոբ Բադալյան Նիկոլ Փաշինյանը կազմաքանդում է հայ-ռուսական հարաբերությունները․ թրքաադրբեջանական գաղութացման հեռանկարը ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱԲԱԶԱՆ` ՈՐՊԵՍ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՆԲԱԺԱՆԵԼԻ ՄԱՍ Հայ եկեղեցու շուրջ իրավիճակը զարգանում է «օտար սցենարներով»․ Զախարովա ՔՊ 64 պատգամավորից 1 պատգամավոր չկա՞, որ գա, ամբոինից դատապարտի Հաջիևի հայտարարությունները. Աբրահամյան Ալիևը հերթական անգամ հաստատել է իր գլխավորած կազմավորման արhեuտածին բնույթը. Ոսկանյան Խաղաղության խնամք, թե միայն զիջումների կամք․ Գոհար Մելոյան Քառօրյա ժողովում քննարկման նյութ կդառնա եկեղեցի-պետություն հարաբերությունները․ Մայր Աթոռ Հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել ՔՊ-ական Արման Եղոյանի դեմ Ձեր կրքոտ ելույթի ժամանակ ձեր սիրտը քիչ էր մնում կանգներ․ ուզում էի վալերիանա մոտեցնել․ Քրիստինե Վարդանյան Մրգերը սխալ հասցեով են գնացել. գործարարները մեղադրվում են Ռուսաստանից 44 միլիարդ ռուբլի դուրս բերելու մեջ. «Կոմերսանտ» «Արցախյան մշակույթի թվային տուն» հարթակը Արցախի ոչ նյութական մշակութային ժառանգությունը պահպանելու հնարավորություն է «Զանգեզուրի միջանցքի՝ Հայաստանի տարածքով անցնող հատվածի մուտքն ու ելքն իրականացվելու են Ադրբեջանի տարածքով»․ Բայրամով Պարոն Ռուբինյան, ձևավորեք պատվիրակություն և մեկնեք Բաքու. Աղվան Վարդանյան Գազի գնի հնարավոր թանկացման սցենարը... ապոկալիպտիկ սցենար է. ԿԲ նախագահ «Նիկոլի բլեֆը․ իր ոչ մի օլիգարխ ասֆալտին չփռվեց»․ Երվանդ Բոզոյան Տիգրանաշենում տեղակայվելու են ադրբեջանական զինված ուժեր. Ալեն Ղևոնդյան Գաղտնալսել են ընդդիմադիր ուժերի գրասենյակները, ձայնագրությունները դրել քրգործերում 1.5 ժամում թուրքական տանկերը Երասխից կմտնեն, ի՞նչ ենք անելու… ա՛յ էդ ժամանակ ասելու ենք՝ բարի գալուստ իրական Հայաստան. Հայկ Նահապետյան Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Արցախում հայկական ժառանգությունը ենթարկվում է նպատակաուղղված nչնչաgման, յnւրաgման և դրա հայկական ինքնnւթյան ջնջմшն Մաhաgել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը «Հրապարակ». Մխիթար Զաքարյանն ու Առուշ Առուշանյանը նույնը չեն, նրանց հանդեպ վերաբերմունքն էլ նույնը չէ Սնդիկը հասավ Փաշինյանին․ ո՞վ է պատասխան տալու Ծավի թունավոր ջրի համար․ «Ժողովուրդ» «Հրապարակ». Չզեկուցվող հարցերի անվան տակ ինչ ուզում, անում են

Լավ չեք աշխատում. նախարարն երեկ երեկոյան անակնկալ շրջայց է կատարել

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը երեկ ուշ երեկոյան անակնկալ շրջայց կատարեց մի քանի մարզերի ավտոճանապարհներով: Ձյան առատ տեղումները ճանապարհաշինական ընկերություններին ստիպում են աշխատել ավելի ինտենսիվ, սակայն թե որքանով են աշխատանքները արդյունավետ, նախարարը որոշեց իր աչքով տեսնել: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:

Առաջին կանգառը կատարվեց Աբովյանի տարածաշրջանում: Այցից անակնկալի եկած Կոտայքի ճանշինի աշխատակիցները զեկուցեցին, որ աշխատում են շուրջօրյա: Ճանապարհի այս հատվածի անցանելիությունը նախարարն ընդհանուր առմամբ գնահատեց բավարար և հորդորեց աշխատել առավել ինտենսիվ:

Ծովագյուղի մոտակայքում ճանապարհին կուտակված էին մի քանի բեռնատարներ: Տեղում պարզվեց, որ Դիլիջանի թունելն անցնելուց հետո մի բեռնատար սխալ շրջադարձ էր կատարել, որի արդյունքում փակել էր երթևեկելի հատվածի մի կողմը: «Ժամանակավոր դադարեցրել ենք ծանրաքարշ մեքենաների երթևեկը` մինչև իրավիճակը կշտկվի»,-ասաց ճանապարհային ոստիկանության տարածքային տեսուչը:

Նախարարը հանձնարարեց արագ դուրս բերել կանգնած բեռնատարը երթևեկելի հատվածից և վերականգնել բնականոն երթևեկը:

Թունելն անցնելուց հետո Դիլիջանի ոլորաններին ճանապարհների անցանելիությունը չգոհացրեց նախարարին: «Ծովագյուղ» ճանապարհաշինական ընկերության տնօրենն արդարացավ, թե սովորական պայմաններում այս հատվածը երկու մեքենա աղ ու ավազով լրիվ ծածկում են, վերջին օրերին 22 մեքենա խառնուրդ են շաղ տվել, բայց լիարժեք մաքրել չի հաջողվում:
«Երեկ առավոտից անդադար ձյուն է գալիս, անընդհատ մաքրում ենք, աղ ու ավազով մշակում, բայց ուրբաթ երեկո է, մեքենաների ինտենսիվությունը շատ մեծ է, վարորդներն էլ անհամբեր»,- ասաց «Ծովագյուղ ՃՇՇ» տնօրեն Նորիկ Սիմոնյանը:

Նախարարը հանձնարարեց ջանքերը կրկնապատկել: Վերջին հրահանգները տալով` շարունակեց ճանապարհը դեպի Վանաձոր: Այս ճանապարհահատվածում անընդհատ տեղացող ձյունն ու բուքը դժվարացնում են մաքրման աշխատանքները, ճանապարհը հատվածաբար վատ էր մաքրված: Նախարարի նկատողությանն ի պատասխան՝ սպասարկող ընկերության ներկայացուցիչները լռեցին:

Վահան Մարտիրոսյանը զգուշացրեց, որ ստուգումներ են լինելու հաջորդ օրն առավոտյան, ակնկալվում է ճանապարհը տեսնել լիարժեք մաքրված:
«Եթե իրավիճակը չշտկվի, ստիպված կլինենք վերանայել սպասարկման պայմանագրերը ձեզ հետ»,- հավելեց նախարարը:

Սպիտակի ոլորանները հանրապետության ամենաբքառատ ճանապարհներից են։ Սակայն դա չի արդարացնում ճանապարհի մեղմ ասած՝ վատ վիճակը։ Սպասարկող ճանշինի տնօրենն ասում է, թե բքի պայմաններում մաքրելն անհնար է, նախարարը հակադարձում է` դա արդարանում չէ: «Եթե մյուսների մոտ ստացվում է, ձեզ մոտ ոչ, ուրեմն դուք լավ չեք աշխատում»,- ասաց նախարարը:

Եղանակային խիստ պայմաններ են նաև Արագածի և Ապարանի տարածաշրջաններում՝ Ռիա-Թազա- Քուչակ հատվածում, որտեղ ձյան շերտը ավելի քան 50 սմ է, սակայն ճանապարհաշինարարները աշխատել են բարեխղճորեն, տեխնիկան ճանապարհին էր՝ գործի դրված, երթևեկելի հատվածը՝ լիարժեք անցանելի:

Ընթացքում մերթընդմերթ կանգառներ, նկատողություններ, լավ աշխատանքի դեպքում` գովեստի խոսքեր, ինչպես Արագածի տարածաշրջանը սպասարկող ընկերության դեպքում է: Գոհացուցիչ էր նաև Ապարանի ավտոճանապարհների վիճակը:

Աշտարակի տարածաշրջանի բետոնածածկ ճանապարհին ձնամաքրման աշխատանքները, ի տարբերություն ասֆալտապատ ճանապարհի, քիչ այլ կերպ են կատարվում: Սպասարկող ընկերության աշխատակիցը ներկայացրեց արվածը, ցույց տվեց բետոնե ծածկը մաքրելու համար հարմարեցված տեխնիկան:

Այստեղ էլ նախարարն ամփոփեց շրջայցը, ընդհանուր առմամբ ավտոճանապարհների մաքրման և մշակման աշխատանքների վիճակը գնահատելով բավարար` ընդգծելով նաև նկատած թերությունները:

«Մինչև ուշ գիշեր շրջեցինք տարբեր մարզերով, ձնամաքրման աշխատանքներն ընթանում են: Ճանապարհաշինարարների աշխատանքների և’ դրական, և’ բացասական մասերը տեսանք: Գնահատում ենք լավ աշխատողների ջանքերը, իսկ գործում թերացողների դեպքում համապատասխան քայլեր կձեռնարկենք»,- ասաց նախարարը:

Վահան Մարտիրոսյանի խոսքով` նմանատիպ անակնկալ այցերն ավելի արդյունավետ են` բոլոր թերացումները բացահայտելու և դրանք շտկելու ուղղությամբ հրատապ քայլեր ձեռնարկելու համար:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>