Ուկրաինան համաձայնել է լիակատար, անհապաղ և անվերապահ հրադադարի․ Անդրեյ Սիբիգա ԻՆՉՔԱՆ ԷԼ ՓՉԵՔ ԱՅՍ ՍՈՒՏԸ, ԱՅՆ ՁՆԱԳՆԴԻ ԷՖԵԿՏ ՉԻ ՍՏԱՆԱԼՈՒ Փոքրիկ ֆյուրերիկի քաղաքական հաշվեհարդարի նոր փուլը
24
Ինչպես է Հանրայինը փորձում մոլորեցնել հանրությանը Հանրային հեռուստաընկերության գեբելսյան քարոզչությունը. պահանջում ենք հերքում և ներողություն «Դրեյֆուսի գործը» - Անդրանիկ Թևանյանի գործը Քրիստինե Վարդանյանի, Սևակ Խաչատրյանի և Արամ Օրբելյանի ասուլիսը Մեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհները. Գառնիկ Դանիելյան Քաղաքական մտքի ճգնաժամ, էլիտաների բացակայություն, կեղծ բաստիոն. Ստեփան Դանիելյան Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի` շփման արգելքներով քպ-ական ռեժիմի կողմից հետապնդվող Արեգնազ Մանուկյանի կալանքը փոխվեց «տնային կալանքի» ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ Եւ ԱՐԵԳՆԱԶ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԸ Բա’ց դատ արեք, թող հասարակությունը համոզվի. Սուքիասյան Պատերազմ Արցախում
Խոշոր վթարի հետևանքով ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններում և Կոտայքի, Արարատի և Արմավիրի մարզերի մի շարք բնակավայրերում Ուկրաինան համաձայնել է լիակատար, անհապաղ և անվերապահ հրադադարի․ Անդրեյ Սիբիգա Ինչպես է Հանրայինը փորձում մոլորեցնել հանրությանը Զապին եւ Օշականցի Գևորիկին կալանավորելու միջնորդություն են անելու «Հրապարակ»․ Քննիչը դիմել է դատարան՝ քննչականի պետի դեմ Արթուր Ավանեսյանի տնային կալանքը փոխվել է․ նա ազատության մեջ է Թշնամական Ադրբեջանի հետ «կամուրջ կապելու» «կամրջանկապությունը հետաձգվում է... ադրբեջանական կողմի խնդրանքով Սոթքի հանքավայրում Ադրբեջանը կսկսի ոսկու արդյունահանումը. Ոսկու պաշարները կազմում են 1,03 միլիոն ունցիա... տեսնես, ո՞վ հանձնեց, էս թալանի՞ մասին ինչու չի բղավում Ինչո՞ւ արgախgիների սոցիալական խնդիրների քննարկման կեսից ՔՊ-ականները հեռացան Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. ՀԵՏՔ Այս միջադեպը հիշեցրեց ՄԻԵԴ-ում Ադրբեջանի դիրքորոշումը. Արա Ղազարյանը ՔՊ-ականների՝ քննարկումը լքելու մասին Իշխանությունները նախապատրաստվում են հանրային տրանսպորտի թանկացումների ԻՆՉՔԱՆ ԷԼ ՓՉԵՔ ԱՅՍ ՍՈՒՏԸ, ԱՅՆ ՁՆԱԳՆԴԻ ԷՖԵԿՏ ՉԻ ՍՏԱՆԱԼՈՒ «Օրենքով գողեր» են ձերբակալվել. քաղաքացին փորձել է հաշվեհարդար տեսնել իր նախկին աներոջ նկատմամբ Հերթական «ռազբորկան» է տեղի ունեցել Երևանում. կրակոցներ են հնչել Փաշինյանը հակահայկական հայտարարություններ է անում Երևանում անցկացվող միջազգային համաժողովում. Սասունյան 880 միլիոն դոլարի վնաս տնտեսությանը․ ո՞վ է պատասխանատու կապիտալ ծախսերի տապալման համար Փոքրիկ ֆյուրերիկի քաղաքական հաշվեհարդարի նոր փուլը Ադրբեջանը Արցախում զորավարժություններ է անցկացնում. ինչն է թիրախում․ Մալխասյան Հանրային հեռուստաընկերության գեբելսյան քարոզչությունը. պահանջում ենք հերքում և ներողություն «Դրեյֆուսի գործը» - Անդրանիկ Թևանյանի գործը Մեկ տարի առաջ՝ այս օրը, դաժան ոճրագործության հետևանքով սպանվեց Փարաքար համայնքի ղեկավարը. դստեր գրառումը Քրիստինե Վարդանյանի, Սևակ Խաչատրյանի և Արամ Օրբելյանի ասուլիսը Մեր շունչը պիտի չհերիքեր Գանձասարի, Դադիվանքի, Ամարասի, Ծիծեռնավանքի պակասությունից. բայց ապրո՛ւմ ենք. Միքայել սրբազան Մարդկային բանականությանը խորթ պահվածք է՝ nչնչաgնnւմ կամ յnւրաcնnւմ ես, և դեռ զnhին ես մեղադրnւմ պաշտպանվելու թույլ փորձերի համար. Դանիելյան Փաշինյանի «իրական Հայաստանը» ամբողջովին տեղավորվում է հեդոնիզմի տիրույթում Թուրքերը պարապում են, որ հարձակվեն, իսկ ՀՀ պաշտպանության նախարարին զորամասում «սպառծիվկով» են զեկուցում ՀԱՂՈՐԴՈՒՄ ԱՌԵՐԵՎՈՒՅԹ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ. Զարուհի Փոստանջյան Երևանում աներձագը «Lexus»-ով վրաերթի է ենթարկել փեսային, ապա դիմել փախուստի Մեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհները. Գառնիկ Դանիելյան

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ

Օգոստոսի 30-ին` 2021-2022 թթ. ուսումնական նոր տարեշրջանին ընդառաջ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Տրդատ բաց խորանին, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ կրթության մշակների օրհնության ավանդական կարգը:
 
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի կողմից կազմակերպված արարողությանը ներկա էին ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավար տիար Ալեքսանդր Շագաֆյանը, մարզային կրթության վարչությունների ղեկավարներ, բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորներ, ՀՀ ԶՈւ ռազմակրթական համալսարանների պետեր, Երևանի և մարզերի հանրակրթական դպրոցների տնօրեններ և բազմաթիվ մանկավարժներ:
 
Oրհնության կարգի ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հայրապետական օրհնությունն ու գնահատանքը փոխանցեց կրթության ոլորտի երախտավորներին:
Վերջում ի պատիվ հրավիրյալների՝ տեղի ունեցավ ընդունելություն:
 
Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ ԵՐԿՐՈՐԴ ԾԱՅՐԱԳՈՒՅՆ ՊԱՏՐԻԱՐՔ ԵՎ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԽՈՍՔԸ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՆԵՐԻ ՕՐՀՆՈՒԹՅԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ
Պատվարժան ռեկտորներ, կրթության գործի պատասխանատուներ և սիրելի մանկավարժներ:
 
Ուրախ ենք վերստին ողջունելու ձեզ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում։ Բերում ենք ձեզ Հայրապետական Մեր օրհնությունն ու գնահատանքը։ Մենք մեծապես կարևորում ենք, որ կրթության գործին նվիրված մշակներդ նոր ուսումնական տարվա մեկնարկին ուխտավորաբար այցելում եք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որպեսզի Աստծո օրհնությամբ սկսեք ձեր շնորհընկալ առաքելությունը։
 
Ձեր հոգածության և հայացքի ներքո են ուսում առնում և կրթվում մեր ժողովրդի զավակները՝ մեր երկրի ապագա քաղաքացիները։ Արդարև, մեծ պատասխանատվություն և մեծ պատիվ է մանկավարժ լինելը, քանզի յուրաքանչյուր ազգի հուսալի ապագան պայմանավորում են ուսումը, կրթությունն ու դաստիարակությունը։ Հատկապես արդի ժամանակներում, բազմակողմ ու արագընթաց դարձած մեր կյանքի բոլոր ոլորտներում առավել ենք զգում այդ իրողությունը։ Գլոբալիզացիայի համահարթեցնող ընթացքների և օրեցօր նորացող գիտական ձեռքբերումների հանդիման՝ այսօր արդիական գիտելիքի ուսուցմանը հավասարազոր կարևորվում է հոգևոր նկարագրի ու ներաշխարհի ձևավորումը։
 
Սիրելիներ, մեր հայրենիքի կյանքում տեղ գտած վերջին զարգացումները, արցախյան պատերազմը, հայրենիքի ներկայիս ծանր ու անկայուն վիճակը վկայում են, թե որքան մեծ տեղ պետք է տրվի կրթությանը և մրցունակ գիտելիքին մեր կյանքում։ Մեր կրած փորձությունը և շարունակվող դժվարությունները առավել շեշտադրում են նաև ճշմարիտ արժեքներով կերտված աշխարհայացքի, վեհ իդեալների ու ձգտումների կարևորությունն ու պահանջը, որոնք նախ և առաջ սերմանվում, աճում ու զարգանում են կրթօջախներում և ընտանիքում։ Կրթությունը ամենահզոր զենքն է։ Դարերի ընթացքում մեր ժողովուրդը մաքառել ու գոյատևել է և իր կյանքը կերտել ու վերակերտել է ամբարած գիտելիքի, ճանաչողության ու հմտությունների շնորհիվ։ Այսօր նույնպես հայրենիքի անվտանգությունն ու ապահովությունը պետք է խարսխված լինեն մեր երիտասարդների ձեռք բերած գիտելիքների, ինքնաճանաչողության, հայրենասիրության ու ազգասիրության վրա։
 
Մատուցվող գիտելիքը և կրթությունը ամրորեն հաստատված պիտի լինեն ազգային-ավանդական արժեհամակարգի վրա։ Մեր խնդիրը այսպես կոչված՝ աշխարհաքաղաքացի պատրաստելը չէ, այլ հայրենասեր, բարոյական բարձր հատկանիշներով օժտված, ազգային դիմագիծ ունեցող, ուսյալ, բարեկիրթ անձ և նախանձախնդիր քաղաքացի։ Այս առումով կարևորում ենք ամբողջական ծրագրով «Հայ Եկեղեցու պատմության» պարտադիր դասավանդումը դպրոցում։ Այսօր յուրաքանչյուրս մեր տեղում պետք է հոգ տանենք, որպեսզի կրթության ոլորտում նախաձեռնված բարեփոխումները, որոնց շուրջ առիթ ունեցել ենք արտահայտվելու, չվնասեն, այլ իրապես օգտակարություն ունենան մեր մատաղ սերնդի կրթության գործում։ Այս ամենում կարևոր է ձեր նախանձախնդրությունը՝ ապահովագրելու մեր մանուկներին և պատանիներին անցանկալի երևույթներից ու մոլորություններից, զորացնելու նրանց հոգում ազգային ինքնագիտակցության ոգին և այն համոզումը, որ գիտելիքը լույս է և աղբյուր բարիքների։
 
Կրթության մշակներիդ օրհնության այս նվիրական օրը առանձնահատուկ ցանկանում ենք արձանագրել, որ հայրենյաց սահմանների պաշտպանության ծառայության մեջ այսօր դրսևորվող ոգին պտուղն ու արգասիքն են նաև ձեր ներդրած ջանքերի։ Սիրելիներ, առաջնորդվեք և առաջնորդեք ձեր սաներին առ Աստված հավատքով ու ապավինությամբ, և կենսունակ պիտի լինեն ձեր սերմանած արժեքները ու մեր ժողովուրդը պիտի պահպանի վերելքի ներուժը՝ սաղմոսերգուի խոսքի համաձայն, որ պատգամում է «պահիր Տիրոջ ճանապարհները և Նա կբարձրացնի քեզ երկիրը ժառանգելու» (Սղմ. ԼԶ 34)։
 
Մեր Եկեղեցին, ինչպես բոլոր ժամանակներում, շարունակելու է աջակցել մեր երկրում կրթության ու գիտության զարգացմանը։ Շարունակելու ենք համագործակցել նախարարության և կրթօջախների հետ՝ ապագայի բարի հույսերով ու հավատով։
Վերստին Մեր գնահատանքն ենք բերում ձեզ` կրթության մշակներիդ ձեր բարձր հանձնառության, ձեր անխոնջ ջանքերի ու անսպառ նվիրումի համար։ Առ Աստված աղոթքով հայցում ենք, որ Երկնավոր Տերը խաղաղ պահի մեր հայրենիքը և մեր ժողովրդին ի սփյուռս աշխարհի, օրհնի մանկավարժներիդ աշխատանքը բարի արգասիքներով և բազմապատկի ձեր ուժն ու եռանդը և բարի վաստակը մեր հայրենիքի և ժողովրդի կյանքում։
 
Շնորհ, սէր եւ ողորմութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցին ընդ ձեզ և ընդ ամենեսեան. ամեն։
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>