«Վերջը չդիմացան ու խոստովանեցին». Քրիստինե Վարդանյան Ապրիլի 9-ին տեղի է ունենալու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի և թիմի շնորհանդեսը Պուտինը զգուշացրեց՝ պատժելու է, կոշտ խոսեց, ասաց՝ կփլուզվի ձեր տնտեսությունը, ՌԴ-ն ակտիվանում է (տեսանյութ)
7
Հայ-ռուսական հարաբերությունները հասել են կրիտիկական վատ կետի, ինչից հետո անդառնալիության կետն է Ապրիլի 9-ին տեղի է ունենալու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի և թիմի շնորհանդեսը Որպեսզի մարդիկ կարողանան բարեկեցիկ ապրել իրենց հայրենիքում, պետք է ստեղծել իրական ու կայուն պայմաններ. Ծառուկյան (տեսանյութ) Մինչև չմերժենք չար գործերն ու կորստաբեր քայլերը, չենք կարող հաստատել զարթոնք ու ծաղկում. Գարեգին Երկրորդի հայրապետական խոսքը Ս. Հարության տոնի Հայրապետական Պատարագ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում. ՈւՂԻՂ Նիկոլին՝ վամպիրի նման, մարդ է պետք, որ էներգիան խլի․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Սերժ Սարգսյանը բացատրեց, թե ինչու են որոշել չմասնակցել առաջիկա ընտրություններին Գագիկ Ծառուկյանն այցելել է Նոր Խարբերդ, Արևաբույր, Նորամարգ և Ռանչպար գյուղեր (տեսանյութ) Հարկային և քաղաքական տեռոր․ Նիկոլ Փաշինյանը սադրում է Ռուսաստանին ու ՀՀ քաղաքացիներին (տեսանյութ) «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամները՝ Անդրանիկ Թևանյանի գլխավորությամբ, հանդիպել են Գագիկ Ծառուկյանի հետ Պատերազմ Արցախում
Հնդկաստանը մտածում է Բանգլադեշի հետ սահմանը պաշտպանել կոկորդիլոսներով «Մեզանից անկախ պատճառներով «Ուժեղ Հայաստանի» հետ դաշինքը չկայացավ»․ ՀԱԿ-ն ընտրություններին կմասնակցի առանձին Կրակոց՝ Էկոնոմիկայի նախարարությունում․ ձախ սրունքի հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել երիտասարդ տղա Եթե այսօր նման հնարավորություն ունենար, Փաշինյանը կփորձեր չեղարկել Երևանում նախատեսված Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպումը. Օսկանյան ՀՀ էկոնոմիկայի նախարարության մասնավոր պահնորդական ընկերության աշխատակիցը պատահական կրակոց է արձակել Հայ-ռուսական հարաբերությունները հասել են կրիտիկական վատ կետի, ինչից հետո անդառնալիության կետն է Այսօր Դավիթի դասընկերներն ու նրանց ծնողները լինելու են ՀՀ գլխավոր դատախազության դիմաց Ապրիլի 9-ին տեղի է ունենալու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի և թիմի շնորհանդեսը «Վերջը չդիմացան ու խոստովանեցին». Քրիստինե Վարդանյան Ապրիլի 9-ին տեղի է ունենալու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի և թիմի շնորհանդեսը Պուտինը զգուշացրեց՝ պատժելու է, կոշտ խոսեց, ասաց՝ կփլուզվի ձեր տնտեսությունը, ՌԴ-ն ակտիվանում է (տեսանյութ) Հարգելի՛ վարորդներ, մի՛ տրվեք ապօրինի հրամանների ու քաղաքացիների հետ կոնֆլիկտի մեջ մի՛ մտեք (տեսանյութ) ՔՊ-ի անպատասխանատու վերաբերմունքի հերթական ապացույցը (տեսանյութ) Շենգավիթում մեկ ամսից ավելի նույն վիճակն է․ բյուջե կա, արդյունք չկա (տեսանյութ) Ավանի այս հասցեներում վաղուց աշխատանքներ չեն կատարվել (տեսանյութ) Քաղաքացիները ճիշտ են, ՔՊ-ն նորից սխալվեց 18-ամյա Դավիթը թույլ է, կանգնել չի կարողանում, մորը թույլ չեն տալիս տեսակցել. փաստաբան (տեսանյութ) Ծեծկռտուք՝ Մասիսի դպրոցներից մեկում Որպեսզի մարդիկ կարողանան բարեկեցիկ ապրել իրենց հայրենիքում, պետք է ստեղծել իրական ու կայուն պայմաններ. Ծառուկյան (տեսանյութ) Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում Նոր նշանակում ՔԿ-ում ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Եթե Հայաստանը միանա ԵՄ-ին, ՌԴ-ի հետ ավիահաղորդակցություն չի ունենա. Օվերչուկ Դավիթ Մինասյանի ինքնազգացողությունն ավելի վատ էր՝ գլխացավ, գլխապտույտ, բարձր ճնշում. փաստաբան Դավիթ Բեկ փողոցը ողողված է կոյուղաջրերով (տեսանյութ) Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու Մայր տաճարը ենթարկվել է վшնդшլիզմի Իրանը պնդում է, որ խոցել է օդաչուին որոնելու համար ուղարկված 2 Black Hawk ուղղաթիռները և C-130 օժանդակ ինքնաթիռը Ամոթ ձեզ, տիրադա՛վ. միջադեպ Փաշինյանի մասնակցությամբ պատարագին Մինչև չմերժենք չար գործերն ու կորստաբեր քայլերը, չենք կարող հաստատել զարթոնք ու ծաղկում. Գարեգին Երկրորդի հայրապետական խոսքը Լրացավ Զորի Բալայանի երկրային ուղին

Լիճքեցի ծանոթներին ես ոչինչ չասացի, նրանք ինձնից լավ գիտեն, թե հարիֆների մասին ինչ բառեր կան

Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան
 
Սա է տեղի ունեցել երկու բառով.
 
Օրերս գնացել էի իմ մանկության ամենավառ հուշերի գյուղ, իմ ծննդավայրը՝ Գեղարքունիքի Լիճք գյուղ։
 
Ծանոթ-անծանոթ համագյուղացիների միակ հարցն էր՝ բա ինչ կլինի մեր վիճակը։ Էս հարիֆի գլխին սարքի՞ն, թե՞ ինքը սարքեց մեր գլխին։
 
Լիճքը մեր երկրի ամենասկզբունքային ու միաժամանակ ամենատղամարդկային բնակավայրերից մեկն է։ Լիճքեցի ծանոթներին ես ոչինչ չասացի, նրանք ինձնից լավ գիտեն, թե հարիֆների մասին ինչ բառեր կան։
 
Իրականում որպեսզի լիճքեցիները և մյուս հայրենակիցները լավ պատկերացնեն, թե ինչ տեղի ունեցավ վերջին 3 տարում, պատմեմ մի քանի նախադասությամբ։
 
Նիկոլ Փաշինյանի վրա դեռևս 1998-ից ուշադրություն դարձրին օտարերկրյա հատուկ ծառայությունները և սկսեցին աշխատել նրա ուղղությամբ՝ հասկանալով, որ հայի հենց այդ տեսակն է իրենց պետք։
 
2008-ից հետո արդեն Նիկոլի կերպարի կառուցման եզրափակիչ փուլն էր, որը ամբողջացվեց 2015-ին «ՔՊ»-ն ձևավորելու և հիմնականում դասալիքներով ու ապազգային տարրերով լցնելու աշխատանքով։
 
2018-ին վարչապետի աթոռին նստելով՝ երջանկությունից Նիկոլի ոտքերի տակից հողը փախչում էր։ Լինելով թույլ ու անհավասարկշիռ մարդ՝ նա չէր գիտակցում, որ սովորական գործիք է այլոց ձեռքին, քանի որ ՔՊ-ի ջահելներն ու պատեհապաշտներն էլ իր ձեռքին էին գործիք։
 
2019-ի սկզբին Նիկոլը հասկացավ, որ ունի միանձնյա իշխանություն, և քանի որ ուզում էր մնալ պատմության մեջ, որոշեց քայլ անել Թուրքիայի հետ հարաբերությունները վերջնականապես շտկելու ուղղությամբ։ Չմոռանանք, որ Նիկոլը ատում էր ռուսներին, իսկ նրա կնքահայր Աշոտ Բլեյանը հատուկ սեր ուներ թուրքերի նկատմամբ։ Թուրքիան մեր հարևանն է, հետևաբար պետք է խոսել։
 
2019-ի մայիսին արդեն կար հստակ պայմանավորվածություն, որ Թուրքիայի սահմանը բացելու և մոտ 6 մլրդ դոլար տնտեսական ներդրում անելու դիմաց Հայաստանը պետք է հանձնի Արցախի հարավը՝ Նախիջևանին միանալու համար, ինչպես նաև թուրքական երազանք Շուշին ու Քարվաճառը։
 
Թուրքիան խոստացել էր ֆինանսական ակտիվություն մտցնել հայաստանյան շուկա, բացել թեթև արդյունաբերության գործարաններ, որոնք մեր երկրում կհաղթահարեին սոցիալական լարվածությունը, մանավանդ որ 2018-ի հեղափոխությունից հետո հայաստանյան բիզնեսի գրեթե 19%-ը արտագաղթել էր։
 
Պայմանավորվածությունը չէր կարող իրագործվել, եթե Հայաստանում դերակատարություն ունենային այլ տերություններ։ Ուստի 2019-ի աշնանը Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում նախ հայտարարեց Իրանի հետ սահմանը փակվելու հնարավորության մասին, ապա փակեց Թավրիզի ազատ առևտրի գոտու հայկական ներկայացուցչությունը՝ այն փոխարինելով Գյումրիում Իսրայելի հետ ազատ առևտրի գոտիով։ Իրանական բեռնատարները սկսեցին ավելի ու ավելի շատ խնդիրներ ունենալ ՀՀ սահմանային անցակետերում։
 
2019-ի աշնանից հետևողականորեն վատացան նաև հայ-ռուսական հարաբերությունները։ Մի շարք քրեական գործեր հարուցվեցին ռուսական ընկերությունների դեմ, Պուտինի հետ հանդիպելիս Նիկոլը հոխորտաց, թե միմյանց ներքին գործերի մեջ չպետք է խառնվեն։
 
Մինչև 2019 թվականը ամեն հինգշաբթի օր Ռուսաստանից Հայաստան էր գալիս մեծ քանակությամբ փամփուշտ և հրետանու արկ։ Հայկական կողմի նախաձեռնությամբ դա չեղարկվեց։
 
2019-ին Հայաստանը միացավ խորքում հակաչինական' կրոնների ազատության վերաբերյալ հռչակագրին՝ փաստացի աջակցություն հայտնելով ահաբեկչական ույղուրական խմբավորումներին, որոնք հովանավորվում են Թուրքիայի կողմից՝ ընդդեմ Չինաստանի պետականության։
 
Հայաստանում 2019-ից սկսվեցին մի շարք քաղաքական ու ռազմական գործիչների կալանավորումներ ու մեկուսացումներ։ 2019 և 2020 թվականների ընթացքում բանակից հեռացվեցին 200-ից ավելի սպաներ, որոնց մեծ մասը հեղինակություն էր վայելում զորքի մոտ։
 
2020-ի ապրիլին Արցախի ՊԲ-ում բարեփոխումների անվան տակ սկսվեցին սպայական փոփոխություններ։ Հատկապես հարավային թևում նշանակվեցին երիտասարդ ու անփորձ հրամանատարներ, փորձառուներին թոշակի ուղարկեցին կամ քաղաքական պաշտոններ տվեցին։
 
2020-ի օգոստոսին Նիկոլ Փաշինյանը հանդիպեց մի շարք գործարարների հետ և նրանց մոտ խոստովանեց, որ հիմա մեր զրուցակիցը ոչ թե Ադրբեջանն է, այլ Թուրքիան։ Այդ առումով իր դժգոհությունը այն ժամանակ չէր թաքցնում գործարար Վահան Քերոբյանը, ով պատերազմից հետո ստացավ էկոնոմիկայի նախարարի պաշտոնը։
 
2020-ի սեպտեմբերին սկսված պատերազմի ժամանակ Նիկոլը պահեց Թուրքիային տված իր խոստումը։ Թեպետ հայրենասիրական կոչերով ոգևորում էր աշխարհի հայությանը, բայց խոսքերից այն կողմ որևէ բան չէր արվում։ Պարալիզացված էր ամբողջ բանակի աշխատանքը, չկար համակարգված զորահավաք, զենքի մատակարարումը ՀՀ-ից Արցախ կատարվում էր շատ վատ։
 
Նոր Սարդարապատ խոստացող Նիկոլը պատերազմի երկրորդ շաբաթից սկսած՝ մարդկանց մեջ տարածեց «կապիտուլյացիա» և «պարտություն» տերմինները։ Մարդկանց ականջին դրանք աստիճանաբար սովորական էին հնչում, և միայն քչերը, շատ քչերն էին հասկանում, թե իրականում ինչ է թաքնված դրա տակ։
 
Նիկոլը կոչ էր անում կամավորագրվել հայրենիքի պաշտպանության համար, բայց միաժամանակ ասում էր, որ թշնամու աթս-ների դեմ անհնար է պայքարել, զոհվելու հավանականությունը մեծ է։ Այդկերպ Նիկոլը մարդկանց ենթագիտակցորեն մղում էր ինքնարդարացման՝ ինչո՞ւ գնալ, եթե ոչինչ փոխել չես կարող։
 
Պատերազմի ամենակարևոր փուլում Նիկոլը վերջնականապես ջարդեց կանոնավոր բանակի ողնաշարը՝ համալրումը փոխարինելով կամավորների ջոկատներով։ Այդկերպ բանակից վերցվեցին մի շարք ռազմավարական կարևորության տարածքներ, ինչպես Հադրութը, Քարինտակը, և դրվեցին մոբիլիզացիոն ռեսուրսի պաշտպանության տակ։ Մոբը չուներ ռազմական գիտելիքներ և շուտ փախուստի էր դիմում կամ նահանջում էր։ Դա Նիկոլի համար լավագույն տարբերակն էր՝ ապագա պարտության մեղքը իրենից հեռացնելու համար։
 
2020թ․ հոկտեմբերի սկզբին ու կեսին Ռուսաստանը, հոկտեմբերի կեսին՝ Իրանը առաջարկել են Արցախում տեղակայել իրենց ՌԷՊ միջոցները՝ թշնամու աթս-ների դեմ արդյունավետ պայքարելու համար։ Երեք դեպքում էլ Նիկոլը մերժել է՝ նշելով, թե մենք խնդիր չունենք։
 
2020-ի նոյեմբերին Շուշին հանձնելով Ադրբեջանին՝ Նիկոլը փաստացի կատարեց իր խոստումը և ստորագրեց եռակողմ հայտարարությունը։ Ռուսական կողմն էլ օգտվեց իր հնարավորությունից և իրականացրեց իր վաղեմի երազանքը՝ զորք մտցնելով Արցախ։
 
Թուրքիան, սակայն, հավատարիմ իր բնավորությանը, ստանալով խոստացվածը, մոռացավ իր տված խոստման մասին ու անցավ շանտաժի՝ պահանջելով նորանոր զիջումներ հայկական կողմից։ Ղուբաթլուն և շրջակա բնակավայրերը հանձնելը դրա հետևանք են։ Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր ադրբեջանական զորքի ներխուժումները ևս դրա հետևանք են։ Դրանք արդեն պայմանավորվածություն չեն, բայց Նիկոլն արդեն գերի է թուրքական քաղաքականության ձեռքին։
 
Արտաքին ուժերն օգտվեցին Նիկոլի անհայրենիք տեսակից, աշխատեցին նրա վրա, օգտագործեցին, մեզնից խլեցին մեր հայրենիքի մեծ մասը, և հիմա Նիկոլը նրանց այլևս պետք չի, կարող են դեն նետել։ Թուրքիային, սակայն, Նիկոլը դեռ պետք է։ Թուրքիան պետք է տնտեսական ներխուժում իրականացնի, առանց զենքի պետք է գրավի Հայաստանը, և այդ ճանապարհին նրա գլխավոր դաշնակիցը պետք է լինի Նիկոլը։
 
Նիկոլն ինքը լավ է հասկանում իր ազգակործան գործարքի ամբողջ ողբերգությունը, բայց հիմա նա այլ ելք չունի։ Եթե հրաժարվի շարունակել թուրքական խաղը, ապա նրանք կբացեն բոլոր գաղտնիքները, կպատմեն գործարքի մանրամասները՝ կործանելով Նիկոլին։
 
Միաժամանակ Նիկոլը լավ է հասկանում՝ որքան շարունակում է թուրքական խաղը, այնքան խորն է ինքը մտնում ճահիճը՝ այնտեղ քաշելով նաև մեր պետությունը։ Ահա թե ինչու իր ելույթներում Նիկոլը ամեն ինչի մասին խոսում է, բացի ադրբեջանաթուրքական հակահայ կոչերին արձագանքելուց։ Վախենում է, շատ է վախենում, որ թշնամին կբացի գաղտնիքը։
 
Նիկոլը միաժամանակ լավ է հասկանում, որ եթե ինքը հեռանա ու զիջի աթոռը, ապա կարճ ժամանակ անց բացվելու է Արցախը վաճառելու դավաճանական ամբողջ գործարքը, և այդ դեպքում էլ աշխարհասփյուռ հայությունը կգտնի նրան՝ որտեղ էլ լինի։ Գետնի տակից էլ կհանի ու վրեժխնդիր կլինի, և դա սարսափեցնում է Նիկոլին։
 
Հետևաբար, Նիկոլը ամեն ինչ կանի, որ գոնե 1-2 տարի էլ մնա իշխանության ղեկին, այդ ընթացքում կբացի Թուրքիայի սահմանները, մարդկանց մեջ կթուլանան հայրենիքի կորստի հույզերը։ Այդ ժամանակ ինքը հանգիստ կհեռանա արդեն բարեփոխիչ թագավորի կերպարով, ոչինչ, որ արդեն հայկական պետականություն չի լինի, այլ բանանային սովորական երկիր, որտեղ մարդիկ կուշտ են։
 
Այս ապագան դուր է գալիս նաև ՔՊ-ի պատեհապաշտներին։ Չէ՞ որ իրենց համար հայրենիքը իրենց բակն է կամ աշխատասենյակը։ Կյանքում ոչինչ չստեղծած մարդիկ հանկարծ մեկ օրում դարձել են նախարար ու մարզպետ, և բնական է, որ ամեն ինչ կանեն՝ այդ հարթակներում մնալու համար։ Նրանք արյուն էլ կթափեն, միայն մնան, իսկ հայրենիքը հարաբերական հասկացություն է։ Ինչպես հունվարի 26-ին մեր հանդիպման ժամանակ ասում էր Նիկոլի մտերիմ օլիգարխը, տարածքը ճկուն բան է, էստեղ մի բան տալիս ես, տեղը մի ուրիշ բան ստանում։ Ժամանակակից աշխարհում հայրենիքներն ու պետությունները փոխարինվել են բիզնեսի ու շահի առաջնահերթություններով։
 
Գոհար Սրապիոնյանի ֆեյսբուքյան էջից
 
 
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>