Ուկրաինան համաձայնել է լիակատար, անհապաղ և անվերապահ հրադադարի․ Անդրեյ Սիբիգա ԻՆՉՔԱՆ ԷԼ ՓՉԵՔ ԱՅՍ ՍՈՒՏԸ, ԱՅՆ ՁՆԱԳՆԴԻ ԷՖԵԿՏ ՉԻ ՍՏԱՆԱԼՈՒ Փոքրիկ ֆյուրերիկի քաղաքական հաշվեհարդարի նոր փուլը
24
Ինչպես է Հանրայինը փորձում մոլորեցնել հանրությանը Հանրային հեռուստաընկերության գեբելսյան քարոզչությունը. պահանջում ենք հերքում և ներողություն «Դրեյֆուսի գործը» - Անդրանիկ Թևանյանի գործը Քրիստինե Վարդանյանի, Սևակ Խաչատրյանի և Արամ Օրբելյանի ասուլիսը Մեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհները. Գառնիկ Դանիելյան Քաղաքական մտքի ճգնաժամ, էլիտաների բացակայություն, կեղծ բաստիոն. Ստեփան Դանիելյան Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի` շփման արգելքներով քպ-ական ռեժիմի կողմից հետապնդվող Արեգնազ Մանուկյանի կալանքը փոխվեց «տնային կալանքի» ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ Եւ ԱՐԵԳՆԱԶ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԸ Բա’ց դատ արեք, թող հասարակությունը համոզվի. Սուքիասյան Պատերազմ Արցախում
Խոշոր վթարի հետևանքով ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններում և Կոտայքի, Արարատի և Արմավիրի մարզերի մի շարք բնակավայրերում Ուկրաինան համաձայնել է լիակատար, անհապաղ և անվերապահ հրադադարի․ Անդրեյ Սիբիգա Ինչպես է Հանրայինը փորձում մոլորեցնել հանրությանը Զապին եւ Օշականցի Գևորիկին կալանավորելու միջնորդություն են անելու «Հրապարակ»․ Քննիչը դիմել է դատարան՝ քննչականի պետի դեմ Արթուր Ավանեսյանի տնային կալանքը փոխվել է․ նա ազատության մեջ է Թշնամական Ադրբեջանի հետ «կամուրջ կապելու» «կամրջանկապությունը հետաձգվում է... ադրբեջանական կողմի խնդրանքով Սոթքի հանքավայրում Ադրբեջանը կսկսի ոսկու արդյունահանումը. Ոսկու պաշարները կազմում են 1,03 միլիոն ունցիա... տեսնես, ո՞վ հանձնեց, էս թալանի՞ մասին ինչու չի բղավում Ինչո՞ւ արgախgիների սոցիալական խնդիրների քննարկման կեսից ՔՊ-ականները հեռացան Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. ՀԵՏՔ Այս միջադեպը հիշեցրեց ՄԻԵԴ-ում Ադրբեջանի դիրքորոշումը. Արա Ղազարյանը ՔՊ-ականների՝ քննարկումը լքելու մասին Իշխանությունները նախապատրաստվում են հանրային տրանսպորտի թանկացումների ԻՆՉՔԱՆ ԷԼ ՓՉԵՔ ԱՅՍ ՍՈՒՏԸ, ԱՅՆ ՁՆԱԳՆԴԻ ԷՖԵԿՏ ՉԻ ՍՏԱՆԱԼՈՒ «Օրենքով գողեր» են ձերբակալվել. քաղաքացին փորձել է հաշվեհարդար տեսնել իր նախկին աներոջ նկատմամբ Հերթական «ռազբորկան» է տեղի ունեցել Երևանում. կրակոցներ են հնչել Փաշինյանը հակահայկական հայտարարություններ է անում Երևանում անցկացվող միջազգային համաժողովում. Սասունյան 880 միլիոն դոլարի վնաս տնտեսությանը․ ո՞վ է պատասխանատու կապիտալ ծախսերի տապալման համար Փոքրիկ ֆյուրերիկի քաղաքական հաշվեհարդարի նոր փուլը Ադրբեջանը Արցախում զորավարժություններ է անցկացնում. ինչն է թիրախում․ Մալխասյան Հանրային հեռուստաընկերության գեբելսյան քարոզչությունը. պահանջում ենք հերքում և ներողություն «Դրեյֆուսի գործը» - Անդրանիկ Թևանյանի գործը Մեկ տարի առաջ՝ այս օրը, դաժան ոճրագործության հետևանքով սպանվեց Փարաքար համայնքի ղեկավարը. դստեր գրառումը Քրիստինե Վարդանյանի, Սևակ Խաչատրյանի և Արամ Օրբելյանի ասուլիսը Մեր շունչը պիտի չհերիքեր Գանձասարի, Դադիվանքի, Ամարասի, Ծիծեռնավանքի պակասությունից. բայց ապրո՛ւմ ենք. Միքայել սրբազան Մարդկային բանականությանը խորթ պահվածք է՝ nչնչաgնnւմ կամ յnւրաcնnւմ ես, և դեռ զnhին ես մեղադրnւմ պաշտպանվելու թույլ փորձերի համար. Դանիելյան Փաշինյանի «իրական Հայաստանը» ամբողջովին տեղավորվում է հեդոնիզմի տիրույթում Թուրքերը պարապում են, որ հարձակվեն, իսկ ՀՀ պաշտպանության նախարարին զորամասում «սպառծիվկով» են զեկուցում ՀԱՂՈՐԴՈՒՄ ԱՌԵՐԵՎՈՒՅԹ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ. Զարուհի Փոստանջյան Երևանում աներձագը «Lexus»-ով վրաերթի է ենթարկել փեսային, ապա դիմել փախուստի Մեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհները. Գառնիկ Դանիելյան

Ո՞ր հոդվածներով են ձերբակալվել Գորիսի քաղաքապետը, փոխքաղաքապետները և 2 աշխատակիցները․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են Գորիսի համայնքապետարանում առերևույթ կատարված չարաշահումների, ինչպես նաև՝ համայնքի ղեկավարի պաշտոնակատարի տեղակալի կողմից համայնքի բնակիչներին նախընտրական քարոզչությանը մասնակցելուն հարկադրելու դեպքերի մի շարք հանգամանքներ:

Մասնավորապես, իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանը, հանդիսանալով պաշտոնատար անձ, ծառայողական կախվածությունը և պաշտոնեական դիրքն օգտագործելով, իրենից ծառայողական կախվածության մեջ գտնվող Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավարին 2021թ. հունիսի 7-ին հարկադրել է ՀՀ ԱԺ 2021թ. հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների «Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզչությանը՝  2021թ. հունիսի 8-ին, Գորիս համայնքում դաշինքի կողմից հրավիրված հանրահավաքին, ապահովել 80 անձի մասնակցություն:

Բացի դրանից՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում համայնքի ղեկավարի տեղակալը համայնքի բնակիչների հետ ունեցել է բազմաթիվ հանդիպումներ, որոնց ընթացքում հայտնել է համայնքի պատրաստակամությունը սոցիալապես անապահով անձանց կարիքները հոգալու հարցում՝ նշելով, որ ցանկացողները կարող են դիմումներ ներկայացնել համայնքի ղեկավարին:

ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին առաջադրված «Հայաստան» դաշինքի և դաշինքի պատգամավորության թեկնածու, Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի օգտին հնարավորինս առավելագույն քվե ապահովելու և քարոզարշավի ընթացքում նույն դաշինքի ժողովներին, հանրահավաքներին անձանց թվաքանակի առավելագույն մասնակցություն ապահովելու նպատակով, համայնքի ղեկավարի տեղակալներ Մենուա Հովսեփյանը և Իրինա Յոլյանը,  համաձայնություն են ձեռք բերել համայնքապետարանի «Սոցիալական և բնակարանային հարցերի ուսումնասիրության» հանձնաժողովի անդամների հետ՝ իրենց վստահված համայնքի բյուջեի միջոցները Գորիս համայնքի իբրև թե սոցիալապես անապահով ընտանիքներին ուղղելով դրամական աջակցություն տրամադրելով վատնելու շուրջ: Գորիս համայնքի ղեկավարը և տեղակալը, բնակիչների հետ ունեցած հանդիպումներից հետո՝ 2021թ. մայիս-հունիսին, Գորիսի համայնքապետարանում տարբեր եղանակներով, այդ թվում՝ համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարների օգնությամբ, համայնքի 115 բնակիչներից ընդունել են տարբեր պատճառաբանություններով և գումարային չափերով դրամական աջակցություն խնդրելու վերաբերյալ դիմումներ, որոնք ներկայացվել են հանձնաժողովի քննարկմանը:

Հանձնաժողովի նախագահ, համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանը և հանձնաժողովի անդամները ներկայացված 115 դիմումները չեն ենթարկել պատշաճ ուսումնասիրության և ստուգման, այլ առաջնորդվելով Գորիսի համայնքապետի հորդորով՝ սոցիալական աջակցություն ստանալու ցանկություն հայտնած անձանց դիմումներն ամեն կերպ բավարարելու և գումար վճարելու շահադիտական դրդումներով, կամայական ձևով և խմբային շահերից ելնելով՝ 2021թ. հունիսի 9-ին կազմել են սոցիալապես անապահով ընտանիքներին դրամական աջակցություն տրամադրելու մասին արձանագրություն, որով դիմումներին տրվել է դրական եզրակացություն, մինչդեռ 61 բնակչի կողմից ներկայացված դիմումներն ակնհայտ ենթակա չեն եղել բավարարման:

Գորիս համայնքի ղեկավարի պաշտոնակատար Իրինա Յոլյանը, հակառակ իր պաշտոնեական լիազորություններից բխող նպատակների, 2021թ. հունիսի 9-ին կայացրել է հանձնաժողովի կողմից դրական եզրակացության արժանացած՝ Գորիս համայնքի նշված 115 բնակչի դրամական աջակցություն տրամադրելու մասին որոշում, համաձայն որի՝ համայնքի բյուջեից ելքագրված 6.130.000 ՀՀ դրամից 3.630.000 ՀՀ դրամի չափով դրամական աջակցություն է ցուցաբերվել 61 բնակչի, ովքեր, ըստ «ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի կամավոր խնդիրները, կամավոր խնդիրներին ուղղված սեփական լիազորությունները և դրանց լուծման նպատակով իրականացման կարգը սահմանելու մասին» որոշման հավելվածի, չեն հանդիսացել դրամական աջակցություն ցուցաբերելու շահառուներ, այսինքն՝ գտնվել են սոցիալապես ոչ անապահով վիճակում կամ ունեցել են հարկային պարտավորություններ համայնքի բյուջեի նկատմամբ, որոնք ակնհայտ բացառող հանգամանքներ են եղել նշված անձանց դրամական աջակցություն տրամադրելուն:

Բացի այդ, համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանը  ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին ընդառաջ նույն համայնքի Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավարին հանձնարարել է ընտրություններին առաջադրված «Հայաստան» դաշինքի համար Քարահունջ բնակավայրում նախընտրական շտաբի համար տարածք վարձակալել: Այդ նպատակով վարչական շրջանի ղեկավարը, համայնքի ղեկավարի տեղակալի հանձնարարությամբ և գիտությամբ, Քարահունջ բնակավայրում 100.000 ՀՀ դրամով վարձակալել է համայնքի բնակչին պատկանող տարածքը:

Ընտրություններից հետո, երբ վարձակալության հանձնված տարածքի սեփականատերը վարչական շրջանի ղեկավարից պահանջել է վարձավճարը, համայնքի ղեկավարի տեղակալը նշված գումարի վճարումը կատարելու համար, առաջարկել է սոցիալական աջակցություն ստանալու դիմում ներկայացնել համայնքի ղեկավարի անվամբ: Տեղակալի պահանջով Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավարը համայնքի բնակչից 2021թ. հուլիսի 2-ին ընդունել է դրամական աջակցություն ստանալու վերաբերյալ դիմում, որից հետո տեղակալը, հանդես գալով համայնքի ղեկավարի անունից, 2021թ. հուլիսի 2-ին որոշում է կայացրել և բնակչին տրամադրել 100.000 ՀՀ դրամ:

2021թ. օգոստոսի 16-ին որոշումներ են կայացվել Գորիս համայնքի ղեկավարի պաշտոնակատար Իրինա Յոլյանին, համայնքապետարանի երկու աշխատակիցներին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ համայնքի ղեկավարի տեղակալ Մենու Հովսեփյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետերով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու համար որպես մեղադրյալներ ներգրավելու մասին:

2021թ. օգոստոսի 17-ին հիշյալ 4 մեղադրյալները ձերբակալվել են՝ նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>