Դատախազությունը պահանջում է կալանավորել Չարչյանին․ վերաքննիչ բողոք է ներկայացվել
Դիտել նաև
Սկանդալից մինչև միլիոններ. Արմեն Փամբուխչյանի հայտարարագրերի հետքերով
Չարչյանի և Նալբանդյանի աշխատասենյակները խուզարկելու որոշումները բողոքարկվել են. փաստաբանը մանրամասներ է հայտնում
Զեղծարարները ներխուժել են բժշկական ոլորտ
Սա ոչ թե պարզապես հերթական ամոթալի դեպք է, սա մեր ապագայի համար խորը եւ լուրջ սպառնալիք է․ Արման Աբովյան
Արմեն Չարչյանը չի ազատազրկվի․ փաստաբան
Դատախազությունը պահանջում է կրկին կալանավորել «Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանին։ Այս մասին 24News-ին հայտնեց ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։
Նա նշեց, որ այս կապակցությամբ Դատախազությունն արդեն վերաքննիչ բողոք է ներկայացրել։
Հիշեցնենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, Չարչյանին կալանքից գրավի դիմաց ազատ արձակելու որոշում էր կայացրել։

