Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան
28
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Պատերազմ Արցախում
Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ցինիզմի ճիչը. 44-օրյա պատերազմի տարելիցի օրը Հ1-ը ցնծում է, ուրախ համերգ է անում, մի խոսքով՝ տժժում են Ծիծեռնակաբերդի խճուղու մոտ այրվում է ՀԷՑ-ի ենթակայան Հետևանքները՝ Ղազախստանում և... Հայաստանում. գտիր 10 տարբերություն Իսկապես, բառերն ավելորդ են Պետք է ասել, որ ժողովրդի մի մասն այդ պարտությունը ուրախությամբ ու ամենօրյա տոներով է ընդունում ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ Փաշինյանը կարող է աղոթք գրել ՔՊ-ականների համար, որ տաք ձմեռ լինի. Տիգրան Քոչարյան Սեպտեմբերի 27-ին ընդառաջ բոլորիս խաբում էին, որ պատերազմ չի լինելու. Վարուժան Գեղամյան Իրական պատերազմը 2020թ նոյեմբերի 9-ից հետո է սկսվել, ոչ թե Արցախում. Հովհաննես Իշխանյան Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պшտերшզմի. Սերգեյ Լավրով Հայ զինվորին, սպային, ժողովրդին դաժանորեն խաբել, մոլորեցրել ու դավաճանել են. Տիգրան Աբրահամյան Սեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Պետք է սեփական օրակարգ, այլ ոչ թե նիկոլական օրակարգերին ռեակցիաներ ու մասնակցություն նրանց կազմակերպած թամաշաներին Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Հայաստանի հավաքականը հաղթեց Լատվիային ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ակնհայտ զգացվում է, որ Հայաստանում գյուղատնտեսությունը «զարգանում» է աննախադեպ տեմպերով Կարդացեք Բուլգակովի «Շան սիրտը»․ այնտեղ կգտնեք նաև այսօրվա ՔՊ-ական շատ «հերոսների ՌԴ-ն դաշնակից թշնամի՞․ փաստաբանը՝ Մանուկյանի և Թևանյանի քրգործերիի ենթատեքստի մասին Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը

2․6 մլրդից 1․4 մլրդը վարկ է, 1․2 մլրդը՝ խոստումներ․ Ի՞նչ արժե ԵՄ «աննախադեպ» հատկացումը

Արցախը կապիտուլյացիայի տանելուց և հազարավոր զոհեր տալուց հետո, այս իշխանությունը ոչ միայն չհեռացավ, այլ նաև հիմա՝ ընտրություններից հետո կարծես փորձում է մոռացության տալ այն, ինչ եղավ, ավելի շուտ` այն, ինչ արեցին:

Դեռ մի բան էլ հպարտանում են ընտրություններով՝ տեսեք, տեսեք ազնվագույն և թափանցիկ ընտրություններ են եղել, ժողովուրդը մեզ ներել է, ժողովրդավար Եվրոպան ցնցված է, մեզ աջակցում է, հետն էլ՝ փող տալիս:

Մոտավորապես նման մի հռետորաբանություն մենք լսեցինք նաև վերջերս Ազգային ժողովում: ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրվելիս ասաց, որ ՀՀ-ին տրվելիք 2,6 միլիարդը ԵՄ քաղաքական որոշումն է և պայմանավորված է ընտրություններով:

«Գումարի այս ծավալը մեծապես պայմանավորված էր վերջին ընտրությունների որակով, ես համոզված եմ, որ եթե այս ընտրությունները անցկացնեինք ինչպես վերջին 25, թե քանի տարին ընտրություններ էին լինում, նույնիսկ 260 միլիոնի մասին խոսք չէր կարող լինել, ես դա բացառում եմ»,-ասաց Եղոյանը:

Բայց, ինչպես մնացած «աննախադեպերի» դեպքում, սա էլ պարզվեց, որ այդքան էլ աննախադեպ չէ: Այսպես, այս գումարի մի մասը՝ մոտ 1.4 միլիարդը, ոչ թե նվիրատվություն է, այլ պարզապես վարկ, թե ինչ պայմաներով՝ դեռ հայտնի չէ: Մնացածը՝ 1,2 միլիարդը մասնավոր ներդրումների մասին խոստումներ են՝ 5-7 տարում։ Ամբողջից 200 միլիոնն է անհատույց՝ 5 տարում, ստացվում է՝ տարեկան 40 մլն եվրո:

Իսկ հիմա նախկինում տրվող ֆինանսական միջոցների ծավալների մասին․ Եվրոպական միությունը Հայաստանին ֆինանսական օժանդակություն տրամադրում էր նաև նախկին տարիներին՝ «Հին Հայաստանում»՝ և՛ տարեկան փաթեթներով, և՛ առանձին ոլորտային ծրագրերի համար, ինչքան էլ, իհարկե, ՔՊ-ական պատգամավորը դա բացառի: Համեմատության համար մի քանի թիվ նշենք:

ԵՄ փաթեթ

2007 – 2013 թվականներ՝ 285.1 մլն եվրո ԵՀՔԳ գործիքի ներքո։

2014 – 2017 թվականներ՝ 140 – 170 մլն եվրո ԵՀԳ գործիքով։

2017-2020թթ՝ 160 մլն եվրո։

Բացի այդ, 2015 թվականին ավարտվեցին ԵՄ-ի ամենամեծ գիտահետազոտական և նորարարական ծրագրում՝ ՀՈՐԻԶՈՆ 2020-ում Հայաստանի մասնակցության շուրջ բանակցությունները, իսկ 2016-ի մայիսին ստորագրվեց այդ ծրագրի շրջանակներում Հայաստանի հետ Ասոցացման համաձայնագիրը: ՀՈՐԻԶՈՆ 2020-ի միջոցով տրամադրվում է ֆինանսավորում գիտահետազոտական և նորարարության ոլորտին և աջակցություն փոքր և միջին ձեռնարկություններին։

Երիտասարդների մասնակցությունը ԵՄ ծրագրերին «Տեմպուս»-ի 21 և կարողությունների զարգացման «Էրազմուս պլյուս» 5 ծրագրերը որոնք ընդգրկում են 22 ՀՀ բուհեր և 31 կազմակերպություններ, այդ թվում և՛ մասնավոր ձեռնարկություններ, նախարարություններ, և՛ ոչ-պետական կազմակերպություններ: Հայաստանն ամեն տարի օգտվում էր տեխնիկական աջակցության տեղեկատվական փոխանակման ԹԱՅԵՔՍ գործիքից և Եվրամիության մասնագիտացված հաստատությունների հետ իրականացնում է Թվինինգ ծրագրեր: 2016-ին ԵՄ ամփոփեց Հայաստանի հետ նոր Ավիացիոն համաձայնագրի շուրջ բանակցությունները։

2016 թվականի դրությամբ, Հայաստանում ԵՄ պատվիրակությունն ուներ 129 գործող ծրագրեր՝ 269 մլն եվրո ընդհանուր բյուջեով:

Համեմատության համար, մինչ 2018 թվականը ԵՄ-ից տարեկան 50-55 մլն եվրո անհատույց բյուջետային աջակցություն էր հատկացվում Հայաստանին: Իսկ ինչպես պարզվեց, վերջին հատկացումներից տարեկան անհատույցը կազմում է 40 միլիոն եվրո։ Ստացվում է ավելի քիչ, քան նախկինում էր:

Ինչ վերաբերում է տրվելիք 1,2 միլիարդին, որը տրվելու է մասնավոր ներդրումների միջոցով, այն էլ 5-7 տարվա ընթացքում: Իշխանափոխությունից հետո վերջին երեք տարիներին ՀՀ օտարերկրյա ներդրումները կարելի է ասել զրոյացվել են, ավելին, Հայաստանից ավելի շատ ներդրումներ փախել են, քան եկածն է։ 2017-ին, օրինակ, օտարերկրյա ուղղակի ներդրումները մեր երկրում կազմել են 400 մլն դոլար, իսկ 2018-ի պլանավորածը՝ 800 մլն դոլար:

Իսկ Եղոյանն ու մյուս իշխանականները հիմա պնդում են, թե «աննախադեպ» գումարը տրվել է իրենց շնորհիվ, քանի որ իրենք բարեփոխումներ են արել: Իսկ հարց է առաջանում՝ բարեփոխումների և մարդու իրավունքների ջատագով ԵՄ-ն չի՞ նկատել արդյոք այս երեք տարիներին մարդու հիմնարար իրավունքների տոտալ ոտնահարումները, իրավական համակարգի աստիճանական քաղաքականացումն ու շատ արատավոր երևույթներ, որոնց դեպքում նախկինում նրանց լռեցնել անհնար կլիներ: Ի դեպ, ի՞նչ փուլում են այժմ այն ծրագրերը, որոնք սկսվել էին «նախկինների» օրոք և հասել մինչև այս իշխանություններ, ի՞նչ ընթացք ունեցան։

Այս ամենը մի տեսակ ավելի շատ գործարքի կամ եթե կուզեք ՝վաճառքի տպավորություն է թողնում․ մի նժարին Արցախն է՝ իր կորսված 75 տոկսով, 5000-ից ավելի մարդկային կորստով, հազարավոր վիրավորներով, խեղված մարդկային ճակատագրերով, մյուսին բարեփոխումների ջատագով ԵՄ-ն իր «աննախադեպ» 2,6 միլիարդով և այլ «բարեփոխումների ջատագովներ»:

Ցույց են տալիս, թե մեծ թվեր են շրջանառվում, Եվրոպան մեզ հետ է․ բայց կարող ենք արձանագրել՝ որևէ առաջընթաց արձանագրված չէ, մարդու իրավունքների խախտումներն ու գրեթե բոլոր ոլորտներում հետընթացը զգալի է։ Եվ ուրեմն այս ամբողջ ծրագիրը կարող է լինեկ մեկ նպատակով՝ ռուսական ազդեցությունը թուլացնելու։ Իսկ արդյո՞ք դա գլուխ գովելու բան է։ Ոչ։

Հաշվի առնելով, որ պատերազմի ընթացքում ԵՄ ոչ մի երկիր չդատապարտեց Ադրբեջանի ոտնձգությունը հայ ժողովրդի նկատմամբ, խաղաղ բանկաիչների նկատմամբ ֆոսֆորային ռումբեր էին գործադրում, ու այդ ամենի դիմաց ԵՄ լռությունը շատ զգալի էր, պետք է, ուրեմն, հիմա որպես աջակցություն ոչ թե վարկեր լինեին ու ընդամենը խոստումներ, այլ կոնկրետ ներդրումներ, գոնե իրենց անգործությունը քողարկելու համար։

Արձանագրեննք, որ սա շատ ավելի վատ վերաբերմունք է, քան մեր երկրում եղել է երբևէ որևէ նախկին իշխանության ժամանակ։

Աղբյուրը՝ yerevan.today

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>