Ուկրաինան համաձայնել է լիակատար, անհապաղ և անվերապահ հրադադարի․ Անդրեյ Սիբիգա ԻՆՉՔԱՆ ԷԼ ՓՉԵՔ ԱՅՍ ՍՈՒՏԸ, ԱՅՆ ՁՆԱԳՆԴԻ ԷՖԵԿՏ ՉԻ ՍՏԱՆԱԼՈՒ Փոքրիկ ֆյուրերիկի քաղաքական հաշվեհարդարի նոր փուլը
24
Ինչպես է Հանրայինը փորձում մոլորեցնել հանրությանը Հանրային հեռուստաընկերության գեբելսյան քարոզչությունը. պահանջում ենք հերքում և ներողություն «Դրեյֆուսի գործը» - Անդրանիկ Թևանյանի գործը Քրիստինե Վարդանյանի, Սևակ Խաչատրյանի և Արամ Օրբելյանի ասուլիսը Մեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհները. Գառնիկ Դանիելյան Քաղաքական մտքի ճգնաժամ, էլիտաների բացակայություն, կեղծ բաստիոն. Ստեփան Դանիելյան Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի` շփման արգելքներով քպ-ական ռեժիմի կողմից հետապնդվող Արեգնազ Մանուկյանի կալանքը փոխվեց «տնային կալանքի» ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ Եւ ԱՐԵԳՆԱԶ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԸ Բա’ց դատ արեք, թող հասարակությունը համոզվի. Սուքիասյան Պատերազմ Արցախում
Խոշոր վթարի հետևանքով ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններում և Կոտայքի, Արարատի և Արմավիրի մարզերի մի շարք բնակավայրերում Ուկրաինան համաձայնել է լիակատար, անհապաղ և անվերապահ հրադադարի․ Անդրեյ Սիբիգա Ինչպես է Հանրայինը փորձում մոլորեցնել հանրությանը Զապին եւ Օշականցի Գևորիկին կալանավորելու միջնորդություն են անելու «Հրապարակ»․ Քննիչը դիմել է դատարան՝ քննչականի պետի դեմ Արթուր Ավանեսյանի տնային կալանքը փոխվել է․ նա ազատության մեջ է Թշնամական Ադրբեջանի հետ «կամուրջ կապելու» «կամրջանկապությունը հետաձգվում է... ադրբեջանական կողմի խնդրանքով Սոթքի հանքավայրում Ադրբեջանը կսկսի ոսկու արդյունահանումը. Ոսկու պաշարները կազմում են 1,03 միլիոն ունցիա... տեսնես, ո՞վ հանձնեց, էս թալանի՞ մասին ինչու չի բղավում Ինչո՞ւ արgախgիների սոցիալական խնդիրների քննարկման կեսից ՔՊ-ականները հեռացան Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. ՀԵՏՔ Այս միջադեպը հիշեցրեց ՄԻԵԴ-ում Ադրբեջանի դիրքորոշումը. Արա Ղազարյանը ՔՊ-ականների՝ քննարկումը լքելու մասին Իշխանությունները նախապատրաստվում են հանրային տրանսպորտի թանկացումների ԻՆՉՔԱՆ ԷԼ ՓՉԵՔ ԱՅՍ ՍՈՒՏԸ, ԱՅՆ ՁՆԱԳՆԴԻ ԷՖԵԿՏ ՉԻ ՍՏԱՆԱԼՈՒ «Օրենքով գողեր» են ձերբակալվել. քաղաքացին փորձել է հաշվեհարդար տեսնել իր նախկին աներոջ նկատմամբ Հերթական «ռազբորկան» է տեղի ունեցել Երևանում. կրակոցներ են հնչել Փաշինյանը հակահայկական հայտարարություններ է անում Երևանում անցկացվող միջազգային համաժողովում. Սասունյան 880 միլիոն դոլարի վնաս տնտեսությանը․ ո՞վ է պատասխանատու կապիտալ ծախսերի տապալման համար Փոքրիկ ֆյուրերիկի քաղաքական հաշվեհարդարի նոր փուլը Ադրբեջանը Արցախում զորավարժություններ է անցկացնում. ինչն է թիրախում․ Մալխասյան Հանրային հեռուստաընկերության գեբելսյան քարոզչությունը. պահանջում ենք հերքում և ներողություն «Դրեյֆուսի գործը» - Անդրանիկ Թևանյանի գործը Մեկ տարի առաջ՝ այս օրը, դաժան ոճրագործության հետևանքով սպանվեց Փարաքար համայնքի ղեկավարը. դստեր գրառումը Քրիստինե Վարդանյանի, Սևակ Խաչատրյանի և Արամ Օրբելյանի ասուլիսը Մեր շունչը պիտի չհերիքեր Գանձասարի, Դադիվանքի, Ամարասի, Ծիծեռնավանքի պակասությունից. բայց ապրո՛ւմ ենք. Միքայել սրբազան Մարդկային բանականությանը խորթ պահվածք է՝ nչնչաgնnւմ կամ յnւրաcնnւմ ես, և դեռ զnhին ես մեղադրnւմ պաշտպանվելու թույլ փորձերի համար. Դանիելյան Փաշինյանի «իրական Հայաստանը» ամբողջովին տեղավորվում է հեդոնիզմի տիրույթում Թուրքերը պարապում են, որ հարձակվեն, իսկ ՀՀ պաշտպանության նախարարին զորամասում «սպառծիվկով» են զեկուցում ՀԱՂՈՐԴՈՒՄ ԱՌԵՐԵՎՈՒՅԹ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ. Զարուհի Փոստանջյան Երևանում աներձագը «Lexus»-ով վրաերթի է ենթարկել փեսային, ապա դիմել փախուստի Մեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհները. Գառնիկ Դանիելյան

Սիսիանի համայնքապետի հրաժարականից հետո գործադիրը 1 տարով ԺՊ պետք է նշանակի, ինչը հակասում է Սահմանադրությանը. Երիցյան

Սիսիանի համայնքապետի հրաժարականից հետո կառավարությունը օրենսդրական բացթողումների պատճառով պետք է մոտ մեկ տարով պաշտոնակատար նշանակի, քանի որ ընտրություններ դեռ անցկացվել չի կարող, իսկ այդքան երկար ժամանակով կառավարության նշանակած պաշտոնյայի կողմից համայնքի ղեկավարումը հակասում է տեղական ինքնակառավարման սկզբունքին և Սահմանադրությանը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնել «Հայաստանի համայնքների միության» նախագահ Էմին Երիցյանը:

«Խնդիրն այն է, որ ՏԻՄ օրենքի փոփոխված տարբերակում բոլոր դեպքերը հաշվի չեն առնվել անցումային դրույթներում, և երբ համայնքի ղեկավարը հրաժարական է տալիս, նոր ընտրությունները պետք է համամասնական ընտրակարգով անցկացվեն: Ստացվում է՝ ավագանին դեռ մեկ տարի լիազորություններ ունի, իսկ համայնքի ղեկավար դեռ չի կարող ընտրվել մեծամասնական ընտրակարգով, քանի որ համամասնականի պետք է անցում կատարվի: Ստացվում է՝ համայնքը շուրջ մեկ տարի պետք է կառավարության կողմից նշանակված ղեկավար ունենա, ինչը հակասում է տեղական ինքնակառավարման սկզբունքներին և Սահմանադրությանը»,- նշեց Երիցյանը:

Հարցին՝ արդյո՞ք նման իրավիճակում ավագանու որոշումները չեն կարող կաշկանդվել գործադիր իշխանության նշանակած պաշտոնակատարի, այն է՝ միջնորդավորված կառավարության կողմից, Երիցյանը նկատեց՝ կառավարության կողմից պաշտոնակատարներ պետք է բացառիկ դեպքերում նշանակվեն:

«Երբ հնարավոր չէ օրենսդրական այլ լուծում, շատ կարճ ժամանակով կարող է պաշտոնակատար լինել մինչև նոր ընտրությունների կազմակերպումը, այն էլ՝ ողջամիտ ժամկետի սահմաններու՝ մեկ շաբաթ, մեկ ամիս: Բայց օրենսդրությունը պետք է այնպիսի կարգավորումներ ունենա, որ բացառվեն նման խնդրահարույց իրավիճակները: Հակառակ դեպքում ստացվում է՝ ՏԻՄ գոյություն չունի, տեղական ինքնակառավարումը վերածվում է պետական կառավարման՝ պետության կողմից նշանակված պաշտոնյան է համայնքը ղեկավարում, իսկ Սահմանադրությունը երաշխավորում է համայնքների ինքնակառավարումը, իսկ դա թե՛ մեր օրենսդրությանն է հակասում, թե՛ Տեղական ինքնակառավարման մասին եվրոպական խարտիային»,- նկատեց Երիցյանը:

Նա խնդրի հնարավոր կարգավորման տարբերակ է համարում այն սուբյեկտների կողմից Սահմանադրական դատարան հայց ներկայացնելը, որոնք ունեն նման լիազորություն՝ ԱԺ խմբակցություններ, համայնքները, այսինքն:

«Մի քանի համայնք պաշտոնակատարի նշանակման խնդրով արդեն իսկ դիմել են ՍԴ, գործի քննությունը սեպտեմբերին է կայանալու: Եթե դրական ընթացք ունենա գործի քննությունը, ապա խորհրդարանը պետք է վերանայի օրենսդրությունը՝ վերացնելով այդպիսով օրենսդրական խութերը: Հայաստանում այս պահին անգամ համայնքներ կան, որտեղ ոչ ավագանի կա, ոչ էլ՝ համայնքապետ: Դա նոնսենց է, չի կարող նման բան լինել: Լուծումը օրենսդրական փոփոխություններն են»,- նկատեց Երիցյանը:

Սիսիանի արդեն նախկին համայնքապետ Արթուր Սարգսյանի փաստաբան Էմին Խաչատրյանը հայտնել էր, որ օգոստոսի 16-ին ՀՀ Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ավագանուն Սարգսյանը ներկայացրել է Սիսիանի համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին դիմում՝ պատգամավորական գործունեությունից բխող լիազորություններով զբաղվելու հիմքով:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>