ՄԻՊ գրասենյակի դիմաց քաղաքացին ինքնահրկիզվել է․ նրան տեղափոխել են Այրվածքաբանության կենտրոն
Դիտել նաև
Մի փոքր ժամանակ կանցնի, և բոլորը կհասկանան, թե որքան ճիշտ էր Ծառուկյանը. Արման Աբովյան
«Կա ընդամենը երեք մարդ, ում վրդովեցնում է հայերի ողջ լինելը»․ Արման Աբովյան
Կարգալույծ Արման Սարոյանը թեմի հաշիվներից ավելի քան 15 մլն դրամ է հանել՝ չունենալով իրավունք. փաստաբան
«Սովորական դպրոց` ադրբեջանում». Արման Աբովյան
Հովհաննավանքում Փաշինյանի հայտարարած ու նաև հովանավորած արարքները հանցագործություն են. Թաթոյան
Երեւանում, այսօր, հուլիսի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 12։30-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի դիմացից տարբեր աստիճանի այրվածքներով Այրվածքաբանության կենտրոն է տեղափոխել մի քաղաքացու։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, այդ քաղաքացին տղամարդ է։ Թե ինչն է եղել պատճառը, որ նա Մարդու իրավունքների պատշտպանի գրասենյակի առջև ինքնահրկիզվել է, պարզում է։
Փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է այդ քաղաքացու ինքնությունը։

