Թիվ 23 երթուղին սպասարկող Բոգդան ավտոբուսը կողաշրջվել է. կա 14 վիրավոր. Ժամանել են ՀՀ ՃՈ պետն ու Արաբկիրի ոստիկանապետը (լուսանկար)
Քիչ առաջ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ազատության պողոտայում՝ Լամբադա կամրջի սկզբնամասում թիվ 23 երթուղին սպասարկող Բոգդան մակնիշի 1881Տ համարանիշի ավտոբուսը կողաշրջվել է: Ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, 14 հոգի, որոնք բոլորն էլ եղել են ավտոբուսի ուղևորներ, տեղափոխվել են հիվանդանոցներ:
Այս պահին դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ Արաբկիրի ոստիկանապետ Արթուր Մկրտչյանի գխավորությամբ: Ժամանել են մեծ թվով հրշեջ-փրկարարներ:
Դեպքի վայր է ժամանել ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանը: Քիչ առաջ դեպքի վայր է ժամանել նաև Երևանի ճանապարհային ոստիկանության պետ Արման Հակոբյանը, Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը:
Մանրամասները՝ Shamshyan.com-ում:

