Նույնիսկ Թաթան է քննադատել Հ1-ի ցինիկ դրսևորումը, նաև՝ ներողություն է խնդրել Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին
28
Ինչո՞ւ է Ադրբեջանը ագրեսիվացել և սպառնում է վրացիներին հայերի ճակատագրով Հանրային բուռն դժգոհության ճնշման տակ Հ1-ը «ներողություն խնդրեց», բայց մե՞ջն ինչ, իրենց ցինիկ «գործն» արդեն արել են ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Պատերազմ Արցախում
Վրաց-ադրբեջանական լարվածության խորապատկերում. Թբիլիսիում պղծել են Հեյդար Ալիևի արձանը Մարին Լը Պենն ընտրության արդյունքներն անվանել է պատմական հաղթանակ Ինչո՞ւ է Ադրբեջանը ագրեսիվացել և սպառնում է վրացիներին հայերի ճակատագրով Երեկ մենք բացառիկ ստորության ու ստի ականատես ենք եղել. Վարուժան Գեղամյան Էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Հանրային բուռն դժգոհության ճնշման տակ Հ1-ը «ներողություն խնդրեց», բայց մե՞ջն ինչ, իրենց ցինիկ «գործն» արդեն արել են Անբարոյականություն է սեպտեմբերի 27-ին եթեր տալ համերգ. Էդուարդ Շարմազանով Սեպտեմբերի 28-ին «Դալմա Գարդեն մոլը» չի աշխատի Պատրաստվեքխ բուն աշունն է գալիս. ջերմաստիճանը հանրապետության տարածքում այսօրվանից կնվազի Առաջին ալիքը դարձել է հակամարդկային բարքերի որջ․ Արա Պողոսյան Սրանց վաղուց ամոթանք տալու չի. բացահայտ ուրացում, հերքում ու անցյալի մերժում են անում Նույնիսկ Թաթան է քննադատել Հ1-ի ցինիկ դրսևորումը, նաև՝ ներողություն է խնդրել Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ցինիզմի ճիչը. 44-օրյա պատերազմի տարելիցի օրը Հ1-ը ցնծում է, ուրախ համերգ է անում, մի խոսքով՝ տժժում են Ծիծեռնակաբերդի խճուղու մոտ այրվում է ՀԷՑ-ի ենթակայան Հետևանքները՝ Ղազախստանում և... Հայաստանում. գտիր 10 տարբերություն Իսկապես, բառերն ավելորդ են Պետք է ասել, որ ժողովրդի մի մասն այդ պարտությունը ուրախությամբ ու ամենօրյա տոներով է ընդունում ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ Փաշինյանը կարող է աղոթք գրել ՔՊ-ականների համար, որ տաք ձմեռ լինի. Տիգրան Քոչարյան Սեպտեմբերի 27-ին ընդառաջ բոլորիս խաբում էին, որ պատերազմ չի լինելու. Վարուժան Գեղամյան Իրական պատերազմը 2020թ նոյեմբերի 9-ից հետո է սկսվել, ոչ թե Արցախում. Հովհաննես Իշխանյան Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պшտերшզմի. Սերգեյ Լավրով Հայ զինվորին, սպային, ժողովրդին դաժանորեն խաբել, մոլորեցրել ու դավաճանել են. Տիգրան Աբրահամյան Սեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները

«Պետք է պետական միջոցները տնտեսենք՝ ոչ թե սոցիալապես անապահով խավի, այլ բաշխման հասցեականության բարձրացման հաշվին». Կարեն Կարապետյան

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն և գերատեսչության ղեկավար կազմի հետ քննարկել ոլորտի բարեփոխումները, ծրագրերը, առկա խնդիրները և լուծումները:
Վարչապետին ամփոփ զեկուցելով նախարարության ընթացիկ ծրագրերի մասին՝ նախարար Արտեմ Ասատրյանը խոսքը փոխանցել է իր տեղակալներին, ովքեր ներկայացրել են տարբեր ուղղություններով կատարված աշխատանքները, խնդիրները, անելիքներն ու ակնկալվող արդյունքները:
Նախարարի առաջին տեղակալ Արայիկ Պետրոսյանը ներկայացրել է ընտանիքների անապահովության գնահատման համակարգի բարեփոխումների շրջանակում առաջարկվող մոտեցումները: Անդրադառնալով ներկայիս ցուցանիշներին՝ նա նշել է, որ փորձագիտական տարբեր գնահատականներով՝ համակարգի արդյունավետությունը կազմում է 75-77 տոկոս, և մարդկանց որոշակի խումբ, որը կարիքավոր չէ, օգտվում է այդ համակարգից: Նախատեսվող բարեփոխումն ուղղված է կարիքավորության գնահատման համակարգի հասցեականության բարձրացմանը և կատարելագործմանը:
Վարչապետ Կարապետյանը, անդրադառնալով խնդրին, նախևառաջ կարևորել է դասակարգման հստակ չափորոշիչների սահմանումը և թվայնացումը: «Պետությունը պատասխանատվություն է կրում սոցիալապես անապահով իր քաղաքացու համար: Բայց մեր եկամուտներին համապատասխան մենք ավելի շատ ենք ծախսում, քան տրամաբանություն կա և այդ իսկ պատճառով աճող տնտեսության համար հիմքեր չենք ստեղծում: Առաջին քայլը, որ պետք է անենք դա պետական միջոցները տնտեսելն է՝ ոչ թե սոցիալապես անապահով խավի, այլ բաշխման հասցեականության բարձրացման հաշվին:
Մենք թվայնացման խնդիր ունենք և շատ հստակ գնալու ենք կառավարման բոլոր սուբյեկտների թվայնացման ուղիով», - ասել է կառավարության ղեկավարը:
Վարչապետը հանձարարել է ակտիվ աշխատել շահագրգիռ գերատեսչությունների հետ՝ թվայնացման աշխատանքներն արագ ավարտին հասցնելու համար. «Ներկայացրեք համակարգ, թե որ օղակից ինչ տեղեկատվություն, ինչ բանաձևով ստանալու դեպքում կարող ենք լրացուցիչ գնահատականներ ունենալ և վերլուծություն անել, որի հիման վրա արդյունքները կարող են փոխվել»:
Նախարարի տեղակալ Սոնա Հարությունյանը զեկուցել է սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող ծրագրերի և մատուցվող ծառայությունների մշտադիտարկման և գնահատման համակարգի ներդրման աշխատանքների ընթացքի վերաբերյալ: Նա նշել է, որ ոլորտում իրականացվող և շահառուների մեծ շրջանակ ունեցող 84-ից ավելի ծրագրի վրա ծախսվում է պետական բյուջեի միջոցների շուրջ 30 տոկոսը, և նոր՝ ավելի ամբողջական համակարգի ներդրման նպատակը սոցիալական պաշտպանության քաղաքականության առաջնահերթությունների հստակ սահմանումն է, ծրագրերի համակարգային գնահատումը, հասցեականության և ֆինանսական արդյունավետության բարձրացումը, կոռուպցիոն ռիսկերի նվազեցումը, տեղեկատվական համակարգերի զարգացումը և այլն: Ըստ սահմանված ժամանակացույցի՝ նախատեսվում է համակարգը ներդնել մինչև 2019-2020 թվականները:
Ընդգծելով, որ համակարգը պետք է սոցիալական պաշտպանության ոլորտի ծրագրերի վերահսկողության ավելի արդյունավետ մեխանիզմներ ապահովի և բարեփոխումը պետք է հնարավորինս արագ իրականացնել՝ արդյունք ստանալու համար՝ Կարեն Կարապետյանը հանձնարարել է կրճատել ժամկետները:
Անդրադառնալով երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտի բարեփոխումներին՝ նախարարի տեղակալ Աշոտ Մարգարյանը ներկայացրել է վերակազմավորման գործողությունների պլանը: Նրա խոսքով՝ շահագրգիռ գերատեսչությունների հետ համատեղ մշակված այս ծրագիրը պիլոտային իրականացվելու է Լոռու մարզում: Ծրագիրը ծախսարդյունավետ է, որովհետև հնարավորություն է ստեղծվում նույն գումարով, որն այս պահի դրությամբ ծախսվում է գիշերօթիկ հաստատություններում ու մանկատներում երեխաների խնամքը կազմակերպելու համար, ունենալ այլընտրանքային ծառայություններ, որոնք հնարավորություն կտան երեխաներին մեծանալ ընտանիքներում՝ խնամատար ընտանիքի ինստիտուտի ուժեղացման, իրենց կենսաբանական ընտանիքներ երեխաների վերադարձի կազմակերպման, փոքր ընտանեկան տիպի տների ստեղծման և այլ եղանակներով: Նախատեսվում է, որ մինչև 2017 թ. ավարտը 6 գիշերօթիկ հաստատությունները պետք է վերակազմավորվեն ընտանիքի և երեխայի աջակցության ցերեկային կենտրոնների: Ողջունելով կատարվող աշխատանքը՝ Կարեն Կարապետյանը նշել է. «Մենք օգնում ենք, որ երեխան ընտանիքից չկտրվի, իր ծնողի կողքը մեծանա: Եթե իրականում կարողանանք այնպես անել, որ երեխան գիշերօթիկում չքնի, այլ իր ընտանիքում, շատ լավ կլինի»:
Վարչապետին զեկուցվել է նաև բժշկասոցիալական փորձաքննության գործընթացի նոր մոդելի ներդրման, կենսաթոշակների, նպաստների և այլ դրամական վճարների նշանակման ու վճարման ապահովման համակարգի գործառնության և առկա խնդիրների լուծման, զբաղվածության կարգավորման պետական ծրագրերի հասցեականության և կառավարման արդյունավետության բարձրացման, Առողջապահության համաշխարհային կազմակերպության ֆունկցիաների միջազգային դասակարգման սկզբունքների հիման վրա հաշմանդամության սահմանման նոր մոդելի ներդրման, պրոթեզաօրթոպեդիկ ծառայությունների որակի բարելավման և այլ ուղղություններով նախարարության կողմից տարվող աշխատանքների և ծրագրերի վերաբերյալ:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>