Անհետ կորած զինծառայողին գտել են դիրքի շրջակայքում․ վիճակը ծայրահեղ ծանր է
Դիտել նաև
Անհետ կորած զինծառայողին գտել են վիրավոր, վիճակը ծայրահեղ ծանր է։ Վարդենիսում բժշկական օգնություն ցուցաբերելուց հետո այժմ նրան տեղափոխում են Երևան։ Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում հայտնեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։
Մարզպետի խոսքով՝ վիրավոր զինծառայողը եղել է դիրքի շրջակայքում, այդ պատճառով էլ սկզբում կարծել են, թե նա անհետ կորած է։

