«Վերջը չդիմացան ու խոստովանեցին». Քրիստինե Վարդանյան Ապրիլի 9-ին տեղի է ունենալու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի և թիմի շնորհանդեսը Պուտինը զգուշացրեց՝ պատժելու է, կոշտ խոսեց, ասաց՝ կփլուզվի ձեր տնտեսությունը, ՌԴ-ն ակտիվանում է (տեսանյութ)
7
Հայ-ռուսական հարաբերությունները հասել են կրիտիկական վատ կետի, ինչից հետո անդառնալիության կետն է Ապրիլի 9-ին տեղի է ունենալու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի և թիմի շնորհանդեսը Որպեսզի մարդիկ կարողանան բարեկեցիկ ապրել իրենց հայրենիքում, պետք է ստեղծել իրական ու կայուն պայմաններ. Ծառուկյան (տեսանյութ) Մինչև չմերժենք չար գործերն ու կորստաբեր քայլերը, չենք կարող հաստատել զարթոնք ու ծաղկում. Գարեգին Երկրորդի հայրապետական խոսքը Ս. Հարության տոնի Հայրապետական Պատարագ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում. ՈւՂԻՂ Նիկոլին՝ վամպիրի նման, մարդ է պետք, որ էներգիան խլի․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Սերժ Սարգսյանը բացատրեց, թե ինչու են որոշել չմասնակցել առաջիկա ընտրություններին Գագիկ Ծառուկյանն այցելել է Նոր Խարբերդ, Արևաբույր, Նորամարգ և Ռանչպար գյուղեր (տեսանյութ) Հարկային և քաղաքական տեռոր․ Նիկոլ Փաշինյանը սադրում է Ռուսաստանին ու ՀՀ քաղաքացիներին (տեսանյութ) «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամները՝ Անդրանիկ Թևանյանի գլխավորությամբ, հանդիպել են Գագիկ Ծառուկյանի հետ Պատերազմ Արցախում
Էլիտան բոյկոտել է ՔՊ-ական կադրերին բարձր աշխատավարձով աշխատանքի են տեղավորում Գազամատակարարման դադարեցում ՔՊ-ում իրավիճակը թեժանում է. ներկուսակցական ինտրիգներ «Իրավունք». «Կասեմ, որ նաժիմի տակ էին դրել, ուրիշ ելք չունեի» Հնդկաստանը մտածում է Բանգլադեշի հետ սահմանը պաշտպանել կոկորդիլոսներով «Մեզանից անկախ պատճառներով «Ուժեղ Հայաստանի» հետ դաշինքը չկայացավ»․ ՀԱԿ-ն ընտրություններին կմասնակցի առանձին Կրակոց՝ Էկոնոմիկայի նախարարությունում․ ձախ սրունքի հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել երիտասարդ տղա Եթե այսօր նման հնարավորություն ունենար, Փաշինյանը կփորձեր չեղարկել Երևանում նախատեսված Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպումը. Օսկանյան ՀՀ էկոնոմիկայի նախարարության մասնավոր պահնորդական ընկերության աշխատակիցը պատահական կրակոց է արձակել Հայ-ռուսական հարաբերությունները հասել են կրիտիկական վատ կետի, ինչից հետո անդառնալիության կետն է Այսօր Դավիթի դասընկերներն ու նրանց ծնողները լինելու են ՀՀ գլխավոր դատախազության դիմաց Ապրիլի 9-ին տեղի է ունենալու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի և թիմի շնորհանդեսը «Վերջը չդիմացան ու խոստովանեցին». Քրիստինե Վարդանյան Ապրիլի 9-ին տեղի է ունենալու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի և թիմի շնորհանդեսը Պուտինը զգուշացրեց՝ պատժելու է, կոշտ խոսեց, ասաց՝ կփլուզվի ձեր տնտեսությունը, ՌԴ-ն ակտիվանում է (տեսանյութ) Հարգելի՛ վարորդներ, մի՛ տրվեք ապօրինի հրամանների ու քաղաքացիների հետ կոնֆլիկտի մեջ մի՛ մտեք (տեսանյութ) ՔՊ-ի անպատասխանատու վերաբերմունքի հերթական ապացույցը (տեսանյութ) Շենգավիթում մեկ ամսից ավելի նույն վիճակն է․ բյուջե կա, արդյունք չկա (տեսանյութ) Ավանի այս հասցեներում վաղուց աշխատանքներ չեն կատարվել (տեսանյութ) Քաղաքացիները ճիշտ են, ՔՊ-ն նորից սխալվեց 18-ամյա Դավիթը թույլ է, կանգնել չի կարողանում, մորը թույլ չեն տալիս տեսակցել. փաստաբան (տեսանյութ) Ծեծկռտուք՝ Մասիսի դպրոցներից մեկում Որպեսզի մարդիկ կարողանան բարեկեցիկ ապրել իրենց հայրենիքում, պետք է ստեղծել իրական ու կայուն պայմաններ. Ծառուկյան (տեսանյութ) Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում Նոր նշանակում ՔԿ-ում ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Եթե Հայաստանը միանա ԵՄ-ին, ՌԴ-ի հետ ավիահաղորդակցություն չի ունենա. Օվերչուկ Դավիթ Մինասյանի ինքնազգացողությունն ավելի վատ էր՝ գլխացավ, գլխապտույտ, բարձր ճնշում. փաստաբան Դավիթ Բեկ փողոցը ողողված է կոյուղաջրերով (տեսանյութ)

Նախագահի «կատարակտը», կամ ինչպես է փողը կուրացրել Հայաստանի նախագահին. Լուսանկար

2021 թվականի հուլիսի 20-ին Հանրապետության նախագահի պաշտոնական կայքից հաղորդագրություն տարածվեց, որ Տոկիո ուղևորվելու ճանապարհին նախատեսվում է նախագահ Սարգսյանի այցը Կատարի մայրաքաղաք Դոհա, որտեղ նա պետք է հանդիպի Կատարի Պետության ղեկավարության հետ՝ քննարկելու հայ-կատարական փոխգործակցության ընդլայնմանը, ներդրումային հնարավորություններին վերաբերող հարցեր:
 
Հատկանշական է, որ նախագահի կայքում այլևս չկա ոչ մի տեղեկատվություն Արմեն Սարգսյանի Կատարի Պետություն կատարած այցի, այնտեղ տեղի ունեցած հանդիպումների մասին։ Դա կարող է երկու պատճառ ունենալ․ մեկ, որ այդ այցը չի կայացել, այսինքն` Կատարի կողմը չի ցանկացել ընդունել Արմեն Սարգսյանին՝ ճանապարհի կեսից իրենց հանդիպելու ծրագրով, երկրորդ, որ այցը և դրա մանրամասները գաղտնի են պահվում և թաքցնում են հանրությունից՝ պայմանավորված դրանց ոչ թե պետական, այլ մասնավոր բնույթով։
 
Հանրապետության նախագահի պաշտոնը 2018 թվականի ապրիլի 9-ից ստանձնելուց հետո Արմեն Սարգսյանն արդեն հասցրել էր երկու անգամ լինել Կատարի Պետությունում։ Առաջին այցը տեղի է ունեցել 2019 թվականի նոյեմբերի 17-ին, տիկնոջ ուղեկցությամբ և ձևակերպվել է պաշտոնական այցի ձևաչափով։ Այցի ընթացքում Արմեն Սարգսյանն այցելել է Կատարի հիմնադրամ, ինչպես նաև դրա կառույցներից մեկը հանդիսացող Կատարի ազգային գրադարան, հանդիպել Կատարի Պետության վարչապետ, ներքին գործերի նախարար Աբդուլահ բին Նասեր բին Խալիֆա ալ Թանիի, Կատարի Պետության էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի, Կատարի ներդրումային հիմնադրամի՝ Qatar Investment Authority-ի ներդրումների մասով ղեկավար Ահմեդ Ալի Ալ Համադիի և տարածաշրջանային պատասխանատու Ֆաիսալ Թանի Ալ Թանիի, Կատարի գործարարների ասոցիացիայի ղեկավարների և ասոցիացիայի անդամ գործարարների ու ընկերությունների ներկայացուցիչների, Կատարի Հայր Էմիր Համադ բին Խալիֆա Ալ Թանիի հետ, մասնակցել հեղինակավոր Կրթության համաշխարհային ինովացիոն 10-րդ գագաթնաժողովին (WISE2019)։
 
Կարելի էր ենթադրել, թե ինչ արդյունքներ կարող էին լինել պետության համար բարձր մակարդակի նման հանդիպումներից հետո։ Բայց, բոլորին պարզ է, որ այդ այցից պետությունը ոչինչ չի շահել, իսկ թե ինչ է շահ է ունեցել ինքը՝ Արմեն Սարգսյանը դեռ պետք է պարզվի հետագայում։
 
Զարմանալիորեն, իր մի քանի օրվա հագեցած օրակարգով այցից հետո, Արմեն Սարգսյանը որոշել է կրկին Կատարի Պետություն այցելել իր նախորդ այցից ընդամենը մոտ մեկ ամիս անց՝ 2019 թվականի դեկտեմբերի 14-ին, այս անգամ առանց տիկնոջ՝ աշխատանքային այցի ձևաչափում։ Երկկողմ հարաբերություններում սա թերևս ռեկորդային ինտենսիվություն է պաշտոնյայի մեկ երկիր այցելության իմաստով։ Ինչևէ, դեկտեմբերի այցի ընթացքում Արմեն Սարգսյանը կրկին հանդիպումներ է ունեցել գրեթե նույն մարդկանց հետ, ում հետ հանդիպել էր մոտ մեկ ամիս առաջ նաև մասնակցել «Դոհա ֆորում»-ի բացմանը։
 
Եթե հաստատվի Արմեն Սարգսյանի Կատարի Պետություն նաև 2021 թվականի հուլիսի այցը, որին մասին ոչինչ չի խոսվում, ապա ստացվում է, որ երկու տարվա ընթացքում Արմեն Սարգսյանը այդ երկիր այցելել է երեք անգամ։
 
Հատկանշական է, որ Արմեն Սարգսյանի Կատարի Պետություն կատարած «պաշտոնական» և «աշխատանքային» ձևակերպում ստացած այցերն արտացոլված չեն ՀՀ արտաքին գործերի նախարարության կայքի համապատասխան բաժնում, ինչը պաշտոնական վկայություն է այն բանի, որ այդ այցերը կրել են ոչ թե պետական, այլ մասնավոր բնույթ (Հանրապետության նախագահի մակարդակով վերջին այցն արձանագրվել է 2017 թվականի մայիսին, երբ Կատարի Պետություն է այցելել Սերժ Սարգսյանը, որին 2017 թվականի հունիսի հաջորդել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի այցը)։
 
Արմեն Սարգսյանի պարագայում ամեն ինչ շատ «յուրահատուկ» է։ Նախ, մինչ օրս Կատարի Պետությունից ոչ մի մակարդակով պատասխան այց չի եղել Հայաստանի Հանրապետություն՝ խախտելով դիվանագիտական փոխադարձություն սկզբունքը և ցույց տալով Կատարի Պետության վերաբերմունքը Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Արմեն Սարգսյանի այցից հետո չի հաջորդել ոչ մի մակարդակի այցելություն՝ ո՛չ արտաքին գործերի նախարարության, ո՛չ այլ գերատեսչությունների, ո՛չ խորհրդարանականների մակարդակով, ինչը հավելյալ վկայություն է այն բանի, որ Արմեն Սարգսյանը Կատար է այցելել ոչ թե պետական, այլ մասնավոր գործերով։ Այո․ Կատարում կա փող, Կատարում կա շատ փող, Կատարի իշխանությունները խնդիր ունեն ոչ նավթային արդյունաբերության և բիզնեսի զարգացման, իսկ Կատարի ներդրումային հիմնադրամի միջոցով՝ իրենց հարստությունը դիվերսիֆիկացնելու և տարբեր երկրներում բաշխելու իմաստով։ Բնականաբար, դա չի կարող անտարբեր թողնել իր կենսագրության մեջ պաշտոնապես նշող Alcatel, Lucent, Telefonica, British Petrolium, Merrill Lynch-Bank of America և այլ միջազգային ընկերությունների գլխավոր խորհրդատու և խնամքով Ամուլսարը շահագործող Lidian International ընկերության հետ իր կապերը թաքցնող Արմեն Սարգսյանին։
 
Այս ամենը դուրս է գտնվում ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի տեսադաշտից, քանզի Արմեն Սարգսյանը, հանցակցելով Նիկոլ Փաշինյանի ազգակործան և հակապետական նախաձեռնություններին, հլու հնազանդ կերպով կատարում է նրա բոլոր պահանջները՝ մոռացության մատնելով ոչ միայն Հայաստանի քաղաքացի լինելու հայտնի տեղեկանքի պատմությունը, այլև բազմաթիվ բիզնես շահերն ու նախաձեռնությունները, որոնց մի մասին շահառուն կարող է լինել նաև Նիկոլ Փաշինյանի տիկնոջ կողմից հիմնադրված և ղեկավարվող «Իմ քայլը» հիմնադրամը, որի դոնորների մի զգալի մասը հանդես են գալիս «անանուն» գաղտնագրով, իսկ Աննա Հակոբյանի հետ Արմեն Սարգսյանը «Երևան, իմ սեր» և «Իմ քայլը» հիմնադրամների համագործակցության հնարավորությունների մասին հարցերը քննարկել է դեռևս 2018 թվականի նոյեմբերի 8-ին (Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Աննա Հակոբյանին - Մամուլի հաղորդագրություններ - Լրատվություն - Հայաստանի Հանրապետության Նախագահ (president.am))։
 
Պետական դիրքն ու հնարավորություններն անձնական կարիքներին ծառայացնելու գործելաոճը նոր չէ բոլոր ժամանակների ժպտացող խորամանկի համար։ Դեռ ոչ վաղ անցյալում Նիկոլ Փաշինյանն էր իր ելույթներում արձանագրում էր, որ Արմեն Սարգսյանը Հայաստանի քաղաքացիությունից հրաժարված և իր ընտանիքում Հայաստանի միակ քաղաքացին է, որը Հայաստանի քաղաքացիություն ստացել է միայն այն ժամանակ, երբ Հայաստանի Հանրապետությունից դեսպանի, իսկ հետո՝ նախագահի պաշտոն պետք է ստանա։
 
Ի դեպ, չորս տարի Լեհաստանում ՀՀ դեսպանի պաշտոնում պաշտոնավորման ժամանակաշրջանում, ես այդպես էլ չեմ տեսնել Արմեն Սարգսյանին՝ ՀՀ արտաքին գործերի նախարարի կողմից անցկացվող Եվրոպայում ՀՀ դեսպանների տարածաշրջանային խորհրդակցություններին, ինչպես նաև Հայաստանում ոչ շատ հաճախ կազմակերպվող դեսպանների խորհրդաժողովներին։ Հայաստանի դիվանագիտական կորպուսում տեղեկություններ էին շրջանառվում, որ նա, առհասարակ, Լոնդոնում ՀՀ դեսպանատան շենք գրեթե չի մտնում։ Նա աշխատել է Լոնդոնւմ գտնվող իր մասնավոր գրասենյակից՝ կենտրոնանալով իր անձնական գործերի վրա, իսկ դեսպանության գործերը հանձնարարել դեսպանության ավագ դիվանագետներից մեկին՝ հրաժարվելով անձամբ կատարել ՀՀ ԱԳՆ-ից ստացվող հանձնարարականները։ Թերևս նաև դրանով է պայմանավորված հայ-բրիտանական հարաբերությունների անմխիթար վիճակը՝ կաղապարված Արքայական ընտանիքի հետ «բարեկամության» թվացյալ շղարշով։
 
Հ․Գ․ Իր պաշտոնավարման շրջանում Արմեն Սարգսյանը տարբեր ձևաչափերով նաև 4 այցելություն է ունեցել Արաբական Միացյալ Էմիրություններ, որոնք ամբողջացնում են արաբական փողից կուրանալու միայն նրան բնորոշ «հիվանդությունը»։
 
Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան էջից
 
 
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>