Ուկրաինան համաձայնել է լիակատար, անհապաղ և անվերապահ հրադադարի․ Անդրեյ Սիբիգա ԻՆՉՔԱՆ ԷԼ ՓՉԵՔ ԱՅՍ ՍՈՒՏԸ, ԱՅՆ ՁՆԱԳՆԴԻ ԷՖԵԿՏ ՉԻ ՍՏԱՆԱԼՈՒ Փոքրիկ ֆյուրերիկի քաղաքական հաշվեհարդարի նոր փուլը
24
Ինչպես է Հանրայինը փորձում մոլորեցնել հանրությանը Հանրային հեռուստաընկերության գեբելսյան քարոզչությունը. պահանջում ենք հերքում և ներողություն «Դրեյֆուսի գործը» - Անդրանիկ Թևանյանի գործը Քրիստինե Վարդանյանի, Սևակ Խաչատրյանի և Արամ Օրբելյանի ասուլիսը Մեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհները. Գառնիկ Դանիելյան Քաղաքական մտքի ճգնաժամ, էլիտաների բացակայություն, կեղծ բաստիոն. Ստեփան Դանիելյան Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի` շփման արգելքներով քպ-ական ռեժիմի կողմից հետապնդվող Արեգնազ Մանուկյանի կալանքը փոխվեց «տնային կալանքի» ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ Եւ ԱՐԵԳՆԱԶ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԸ Բա’ց դատ արեք, թող հասարակությունը համոզվի. Սուքիասյան Պատերազմ Արցախում
Խոշոր վթարի հետևանքով ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններում և Կոտայքի, Արարատի և Արմավիրի մարզերի մի շարք բնակավայրերում Ուկրաինան համաձայնել է լիակատար, անհապաղ և անվերապահ հրադադարի․ Անդրեյ Սիբիգա Ինչպես է Հանրայինը փորձում մոլորեցնել հանրությանը Զապին եւ Օշականցի Գևորիկին կալանավորելու միջնորդություն են անելու «Հրապարակ»․ Քննիչը դիմել է դատարան՝ քննչականի պետի դեմ Արթուր Ավանեսյանի տնային կալանքը փոխվել է․ նա ազատության մեջ է Թշնամական Ադրբեջանի հետ «կամուրջ կապելու» «կամրջանկապությունը հետաձգվում է... ադրբեջանական կողմի խնդրանքով Սոթքի հանքավայրում Ադրբեջանը կսկսի ոսկու արդյունահանումը. Ոսկու պաշարները կազմում են 1,03 միլիոն ունցիա... տեսնես, ո՞վ հանձնեց, էս թալանի՞ մասին ինչու չի բղավում Ինչո՞ւ արgախgիների սոցիալական խնդիրների քննարկման կեսից ՔՊ-ականները հեռացան Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. ՀԵՏՔ Այս միջադեպը հիշեցրեց ՄԻԵԴ-ում Ադրբեջանի դիրքորոշումը. Արա Ղազարյանը ՔՊ-ականների՝ քննարկումը լքելու մասին Իշխանությունները նախապատրաստվում են հանրային տրանսպորտի թանկացումների ԻՆՉՔԱՆ ԷԼ ՓՉԵՔ ԱՅՍ ՍՈՒՏԸ, ԱՅՆ ՁՆԱԳՆԴԻ ԷՖԵԿՏ ՉԻ ՍՏԱՆԱԼՈՒ «Օրենքով գողեր» են ձերբակալվել. քաղաքացին փորձել է հաշվեհարդար տեսնել իր նախկին աներոջ նկատմամբ Հերթական «ռազբորկան» է տեղի ունեցել Երևանում. կրակոցներ են հնչել Փաշինյանը հակահայկական հայտարարություններ է անում Երևանում անցկացվող միջազգային համաժողովում. Սասունյան 880 միլիոն դոլարի վնաս տնտեսությանը․ ո՞վ է պատասխանատու կապիտալ ծախսերի տապալման համար Փոքրիկ ֆյուրերիկի քաղաքական հաշվեհարդարի նոր փուլը Ադրբեջանը Արցախում զորավարժություններ է անցկացնում. ինչն է թիրախում․ Մալխասյան Հանրային հեռուստաընկերության գեբելսյան քարոզչությունը. պահանջում ենք հերքում և ներողություն «Դրեյֆուսի գործը» - Անդրանիկ Թևանյանի գործը Մեկ տարի առաջ՝ այս օրը, դաժան ոճրագործության հետևանքով սպանվեց Փարաքար համայնքի ղեկավարը. դստեր գրառումը Քրիստինե Վարդանյանի, Սևակ Խաչատրյանի և Արամ Օրբելյանի ասուլիսը Մեր շունչը պիտի չհերիքեր Գանձասարի, Դադիվանքի, Ամարասի, Ծիծեռնավանքի պակասությունից. բայց ապրո՛ւմ ենք. Միքայել սրբազան Մարդկային բանականությանը խորթ պահվածք է՝ nչնչաgնnւմ կամ յnւրաcնnւմ ես, և դեռ զnhին ես մեղադրnւմ պաշտպանվելու թույլ փորձերի համար. Դանիելյան Փաշինյանի «իրական Հայաստանը» ամբողջովին տեղավորվում է հեդոնիզմի տիրույթում Թուրքերը պարապում են, որ հարձակվեն, իսկ ՀՀ պաշտպանության նախարարին զորամասում «սպառծիվկով» են զեկուցում ՀԱՂՈՐԴՈՒՄ ԱՌԵՐԵՎՈՒՅԹ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ. Զարուհի Փոստանջյան Երևանում աներձագը «Lexus»-ով վրաերթի է ենթարկել փեսային, ապա դիմել փախուստի Մեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհները. Գառնիկ Դանիելյան

Լևոն Սարգսյանի դուստրը, Գալուստ Սահակյանի որդին եւ հարսը՝ դատախազության թիրախում

«Հրապարակ»-ը գրում է. «Գլխավոր դատախազությունը շարունակում է «նախկիններին պատժելու» գործընթացը։ Վարչությունը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագրավման գործերով նախկին իշխանության ներկայացուցիչներին հերթով հրավիրում է բացատրություն տալու։ Մենք արդեն գրել ենք, որ թիրախում են նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը եւ ԱԱԾ գնդապետ Սերոբ Հարությունյանը։ Այժմ հերթը հասել է ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի որդուն՝ Պետգույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանին եւ նրա կնոջը, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր՝ Լեւոն Սարգսյանի դստերը՝ Անիին։

Նրանց հրավիրել են դատախազություն՝ գործի նյութերին ծանոթանալու եւ դիրքորոշում հայտնելու համար։ Սահակյանի ներկայացուցիչ Էմին Խաչատրյանը մեզ հետ զրույցում չցանկացավ հայտնել, թե խոսքն ինչ գույքի մասին է․ «Նյութերը նոր ենք ստացել, բավականին ծավալուն նյութեր են, հիմա ուսումնասիրության փուլում ենք գտնվում։ Երբ վերջնական կուսումնասիրենք ամբողջ ծավալով, դրանից հետո հայտարարությամբ հանդես կգանք»։

Հարցին, թե ինչպես է դատախազությունը «դուրս եկել» նշված գույքերի վրա, պատասխանեց․ «Մեր ունեցած տեղեկություններով՝ ում վրա 308 հոդվածով (պաշտոնեական լիազորությունների չրաշահում) գործ է քննվում, մի հատ այդ մասով հետազոտություն են անում։ Իրենք ուսումնասիրում են մարդկանց ֆինանսական շարժը որոշակի ժամանակահատվածում, հարցումներ են անում, համադրում են իրենց ունեցած տվյալների՝ օրինական եկամուտների հետ, տարբերության դեպքում խնդրում են հիմնավորել։ Տեսեք, այդ փաստաթղթերը, որոնք ստացել ենք Գլխավոր դատախազությունից, մի շարք տեղեկատվություն կա, որոնց իրենք չեն տիրապետում։

Հիմա մենք այդ ամեն ինչն ուսումնասիրելու ենք, համադրենք եւ վերլուծենք եւ մեր բացատրությունները ներկայացնենք Գլխավոր դատախազություն։ Ամեն դեպքում, մենք ուրբաթ օրը ստացել ենք փաստաթղթերի պատճենները, հիմա նոր սկսել ենք ուսումնասիրել ամբողջ ծավալով։ Մի բան հստակ կարող եմ ասել, որ պարոն Սահակյանը որեւէ ապօրինի ծագման գույքի եւ դրամական միջոցների չի տիրապետում»։

Այսինքն՝ Ա․ Սահակյանի դեմ հարուցված քրգործի շրջանակներում ուսումնասիրություն են արել եւ բացահայտել այդ գույքը։  Խաչատրյանն ասաց, որ այդպես չի կարելի մեկնաբանել․ «Իրենք ունեն այդ լիազորությունները, որ ցանկացած պետական պաշտոն զբաղեցրած անձի վերաբերյալ անեն այդ ուսումնասիրությունը, սակայն, իմ ունեցած տեղեկատվությամբ, ում վրա քննվել է պաշտոնեական չարաշահման հոդվածներով գործ, համապատասխան վարչությունը կատարում է ուսումնասիրություն, բայց ոչ այդ քրեական գործի շրջանակում»։ Նաեւ ավելացրեց, որ նշված գույքն իր վստահորդի եկամուտների սահմաններում է․ «Մենք միանշանակ պնդում ենք, որ գույքերն օրինական են, բայց մեզնից տեղեկատվություն պահանջվում է 20 եւ ավելի տարվա, կարող է որոշակի փաստաթղթեր լինեն, որոնք պահպանված չլինեն, բայց, ընդհանուր առմամբ, համոզված ենք, որ հիմնավորելու ենք այդ ողջ գույքի օրինական ծագումը»։

Նշենք, որ անցած սեպտեմբերից դատախազությունը քննչական տարբեր կառույցներից ստացել է ավելի քան 200 քրեական գործի նյութեր, որոնք առնչվում են հանրությանը հայտնի անձանց։ Նյութերի ստուգման արդյունքում ուսումնասիրություն նախաձեռնելու 240 որոշում է կայացվել։ Սակայն 2018-ին հարուցվել է ընդամենը 3 քրեական գործ, իսկ 2019 եւ 2020 թթ.՝ 5-ական: 2018-2020 թթ. հարուցված գործերով, ընդհանուր առմամբ, որպես մեղադրյալ է ներգրավվել 11 անձ, որոնցից 3-ը կալանավորվել է: Հանցակազմի բացակայության հիմքով կարճվել է նշված քրեական գործերից 9-ի վարույթը, 3-ի նախաքննությունը շարունակվում է, 5 անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է արդարացնող հիմքերով»։ 

 

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>