«Վերջը չդիմացան ու խոստովանեցին». Քրիստինե Վարդանյան Ապրիլի 9-ին տեղի է ունենալու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի և թիմի շնորհանդեսը Պուտինը զգուշացրեց՝ պատժելու է, կոշտ խոսեց, ասաց՝ կփլուզվի ձեր տնտեսությունը, ՌԴ-ն ակտիվանում է (տեսանյութ)
7
Հայ-ռուսական հարաբերությունները հասել են կրիտիկական վատ կետի, ինչից հետո անդառնալիության կետն է Ապրիլի 9-ին տեղի է ունենալու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի և թիմի շնորհանդեսը Որպեսզի մարդիկ կարողանան բարեկեցիկ ապրել իրենց հայրենիքում, պետք է ստեղծել իրական ու կայուն պայմաններ. Ծառուկյան (տեսանյութ) Մինչև չմերժենք չար գործերն ու կորստաբեր քայլերը, չենք կարող հաստատել զարթոնք ու ծաղկում. Գարեգին Երկրորդի հայրապետական խոսքը Ս. Հարության տոնի Հայրապետական Պատարագ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում. ՈւՂԻՂ Նիկոլին՝ վամպիրի նման, մարդ է պետք, որ էներգիան խլի․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Սերժ Սարգսյանը բացատրեց, թե ինչու են որոշել չմասնակցել առաջիկա ընտրություններին Գագիկ Ծառուկյանն այցելել է Նոր Խարբերդ, Արևաբույր, Նորամարգ և Ռանչպար գյուղեր (տեսանյութ) Հարկային և քաղաքական տեռոր․ Նիկոլ Փաշինյանը սադրում է Ռուսաստանին ու ՀՀ քաղաքացիներին (տեսանյութ) «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամները՝ Անդրանիկ Թևանյանի գլխավորությամբ, հանդիպել են Գագիկ Ծառուկյանի հետ Պատերազմ Արցախում
Էլիտան բոյկոտել է ՔՊ-ական կադրերին բարձր աշխատավարձով աշխատանքի են տեղավորում Գազամատակարարման դադարեցում ՔՊ-ում իրավիճակը թեժանում է. ներկուսակցական ինտրիգներ «Իրավունք». «Կասեմ, որ նաժիմի տակ էին դրել, ուրիշ ելք չունեի» Հնդկաստանը մտածում է Բանգլադեշի հետ սահմանը պաշտպանել կոկորդիլոսներով «Մեզանից անկախ պատճառներով «Ուժեղ Հայաստանի» հետ դաշինքը չկայացավ»․ ՀԱԿ-ն ընտրություններին կմասնակցի առանձին Կրակոց՝ Էկոնոմիկայի նախարարությունում․ ձախ սրունքի հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել երիտասարդ տղա Եթե այսօր նման հնարավորություն ունենար, Փաշինյանը կփորձեր չեղարկել Երևանում նախատեսված Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպումը. Օսկանյան ՀՀ էկոնոմիկայի նախարարության մասնավոր պահնորդական ընկերության աշխատակիցը պատահական կրակոց է արձակել Հայ-ռուսական հարաբերությունները հասել են կրիտիկական վատ կետի, ինչից հետո անդառնալիության կետն է Այսօր Դավիթի դասընկերներն ու նրանց ծնողները լինելու են ՀՀ գլխավոր դատախազության դիմաց Ապրիլի 9-ին տեղի է ունենալու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի և թիմի շնորհանդեսը «Վերջը չդիմացան ու խոստովանեցին». Քրիստինե Վարդանյան Ապրիլի 9-ին տեղի է ունենալու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի և թիմի շնորհանդեսը Պուտինը զգուշացրեց՝ պատժելու է, կոշտ խոսեց, ասաց՝ կփլուզվի ձեր տնտեսությունը, ՌԴ-ն ակտիվանում է (տեսանյութ) Հարգելի՛ վարորդներ, մի՛ տրվեք ապօրինի հրամանների ու քաղաքացիների հետ կոնֆլիկտի մեջ մի՛ մտեք (տեսանյութ) ՔՊ-ի անպատասխանատու վերաբերմունքի հերթական ապացույցը (տեսանյութ) Շենգավիթում մեկ ամսից ավելի նույն վիճակն է․ բյուջե կա, արդյունք չկա (տեսանյութ) Ավանի այս հասցեներում վաղուց աշխատանքներ չեն կատարվել (տեսանյութ) Քաղաքացիները ճիշտ են, ՔՊ-ն նորից սխալվեց 18-ամյա Դավիթը թույլ է, կանգնել չի կարողանում, մորը թույլ չեն տալիս տեսակցել. փաստաբան (տեսանյութ) Ծեծկռտուք՝ Մասիսի դպրոցներից մեկում Որպեսզի մարդիկ կարողանան բարեկեցիկ ապրել իրենց հայրենիքում, պետք է ստեղծել իրական ու կայուն պայմաններ. Ծառուկյան (տեսանյութ) Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում Նոր նշանակում ՔԿ-ում ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Եթե Հայաստանը միանա ԵՄ-ին, ՌԴ-ի հետ ավիահաղորդակցություն չի ունենա. Օվերչուկ Դավիթ Մինասյանի ինքնազգացողությունն ավելի վատ էր՝ գլխացավ, գլխապտույտ, բարձր ճնշում. փաստաբան Դավիթ Բեկ փողոցը ողողված է կոյուղաջրերով (տեսանյութ)

Հստակ կողմնորոշումից մինչեւ գերիների վերադարձ. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն

Իր ողջ աղետալի հետևանքներով 44-օրյա պատերազմը հայ հանրության համար ցավագին եղավ նաև գերիներին վերադարձնելու առումով։ Գերեվարված են հարյուրավոր հայորդիներ, որոնց ստույգ թիվն առ այսօր գաղտնի է պահվում թե Ադրբեջանի, թե Հայաստանի իշխանությունների կողմից։ Այս մասին հայտարարություն է տարածել ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Այդ տվյալների գաղտնագրումն իրականում հետապնդում է ժողովրդից այն թաքցնելու, հանրությանը մոլորեցնելու միտում։ Մեր գնահատմամբ հնարավոր է գերիների ազատմանը հասնել հետևյալ համալիր միջոցառումների իրականացմամբ՝

1․ Հայաստանի գործող իշխանությունները, թեկուզև ուշացումով, պիտի երկրում ու Սփյուռքում ստեղծեն այնպիսի իրավիճակ, մթնոլորտ, որ յուրաքանչյուր հայ ապրի գերեվարված տղաներին օր առաջ փրկելու, հայրենիք վերադարձնելու մտահոգությամբ, նրանց ճակատագիրն ընկալի որպես անձնական ցավ։

2․ Հարկ է անհապաղ դադարեցնել Ռուսաստանի միջնորդությամբ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ տարվող բանակցությունները, առաջ քաշել նախապայման՝ Ադրբեջանում անազատության մեջ պահվող բոլոր անձանց վերադարձնել Հայաստանին, ինչն արձանագրված է 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրով։

3․ Բանակցություններում Հայաստանի դիրքերն ուժեղացնելու, միջազգային հանրությանը մեր միասնականությունը ցուցադրելու նպատակով անհրաժեշտ է հստակ կողմոնորոշվել Ռուսաստան-Արևմուտք ընտրանքում։

4․ Պետության և գործարար շրջանակների կողմից ֆինանսական լուրջ միջոցներ պիտի տրամադրվեն Հայաստանի ու արտասահմանում գործող մասնագիտացված իրավաբանական հաստատություններին Ադրբեջանում անազատության մեջ պահվող հայերի շահերը միջազգային դատարաններում ներկայացնելու և պաշտպանելու համար։

5․ Գերիներին վերադարձնելու հնարավոր ելք կարող է դիտարկվել Հայաստանի տարածքում ապօրինի տեղակայված ադրբեջանցի զինվորականներին գերեվարելը, դատելը, մեր զինվորների հետ փոխանակելը։ Հնարավոր ելք կարող էր դիտարկվել նաև հատուկ օպերացիայի իրականացմամբ բուն Ադրբեջանի տարածք ներթափանցումով գերիներին ազատելը, սակայն սա ներկայիս Հայաստանի համար անհնարին, գրեթե միֆական տարբերակ է։

6․ Համապատասխան երաշխիքների դեպքում տեսականորեն հնարավոր է նաև Հայաստանի իշխանությունների լիազորմամբ ֆինանսապես շահագրգռել նման հարցերում խորացած, միջնորդական առաքելություն իրականացնող անհատներին ու կազմակերպություններին, նրանց միջոցով հասնել գերեվարված անձանց ազատմանը։

Աշխարհում թերևս չկա և ոչ մի ժողովուրդ, որը կարող է անտարբերության ու մոռացության մատնել գերության մեջ գտնվող, անմարդկային զրկանքների ու տառապանքների մատնված իր զինվորներին, մի կողմ քաշվել ու հարցի լուծումը թողնել իր դաշնակցի վրա, զբաղվել լոկ իմիտացիոն գործողություններով։ Սեփական զինվորի նկատմամբ ուշադրությունն անվտանգային բացառիկ կարևորության խնդիր է։ Հարկ է օր առաջ արթնանալ թմբիրից ու վերը նշված համալիր միջոցառումներով, սեփական ուժերի գիտակցմամբ, հասնել գերիների ազատմանը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>