Այսօր Վերաքննիչ դատարանում տեղի է ունենալու Սամվել Բաբայանի խափանման միջոցը փոխելու դիմումի քննությունը
Դիտել նաև
«Անհաջող ֆիլմը և մոնտաժված ձայնագրությունը հայտնի ձեռագիր է». Մարիաննա Ղահրամանյան
«Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվեց մեկ ամսով»․ Արամ Վարդևանյան
Սամվել Կարապետյանը կմնա տնային կալանքի տակ
Դավիթ Բաբայանը դատապարտվեց ցմաh ազատազրկման
Դատարանը մերժել է Արցախի նախկին նախագահ Սամվել Շահրամանյանի հայցն ընդդեմ Նժդեհ Հովսեփյանի և ՀՀ ԿԳՄՍՆ-ի
Այսօր՝ ժամը 17:00-ին, Վերաքննիչ քրեական դատարանը քննելու է ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի կալանավորման որոշման դեմ պաշտպանական կողմի բողոքը:
Սամվել Բաբայանի փաստաբան Ավետիս Քալաշյանը «7օր»–ի հետ զրույցում նշել է, որ դատական այսօրվա նիստից առանձնապես մեծ ակնկալիքներ չունեն։
-Պարզ ասեմ՝ մեծ հույսեր չկան, որ խափանման միջոցը կփոխվի,-նշել է նա։
Հարցին, եթե Վերաքննիչ քրեական դատարանը չբավարարի պաշտպանական կողմի դիմումը, հաջորդ քայլը Վճռաբեկ դատարա՞նն է լինելու, փաստաբանը պատասխանել է․
-Տեսնենք։ Այդ հարցը քննարկում ենք պարոն Բաբայանի հետ, վերջնական որոշումն ինքն է կայացնում, հետո նոր ես գործողությունն անում եմ։
Ա․Քալաշյանը նաև նշել է, որ իր պաշտպանյալի մասնակցությամբ որևէ քննչական գործողություն՝ առերեսում և այլն, չի կատարվել։

