Ուկրաինան համաձայնել է լիակատար, անհապաղ և անվերապահ հրադադարի․ Անդրեյ Սիբիգա ԻՆՉՔԱՆ ԷԼ ՓՉԵՔ ԱՅՍ ՍՈՒՏԸ, ԱՅՆ ՁՆԱԳՆԴԻ ԷՖԵԿՏ ՉԻ ՍՏԱՆԱԼՈՒ Փոքրիկ ֆյուրերիկի քաղաքական հաշվեհարդարի նոր փուլը
24
Ինչպես է Հանրայինը փորձում մոլորեցնել հանրությանը Հանրային հեռուստաընկերության գեբելսյան քարոզչությունը. պահանջում ենք հերքում և ներողություն «Դրեյֆուսի գործը» - Անդրանիկ Թևանյանի գործը Քրիստինե Վարդանյանի, Սևակ Խաչատրյանի և Արամ Օրբելյանի ասուլիսը Մեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհները. Գառնիկ Դանիելյան Քաղաքական մտքի ճգնաժամ, էլիտաների բացակայություն, կեղծ բաստիոն. Ստեփան Դանիելյան Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի` շփման արգելքներով քպ-ական ռեժիմի կողմից հետապնդվող Արեգնազ Մանուկյանի կալանքը փոխվեց «տնային կալանքի» ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ Եւ ԱՐԵԳՆԱԶ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԸ Բա’ց դատ արեք, թող հասարակությունը համոզվի. Սուքիասյան Պատերազմ Արցախում
Խոշոր վթարի հետևանքով ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններում և Կոտայքի, Արարատի և Արմավիրի մարզերի մի շարք բնակավայրերում Ուկրաինան համաձայնել է լիակատար, անհապաղ և անվերապահ հրադադարի․ Անդրեյ Սիբիգա Ինչպես է Հանրայինը փորձում մոլորեցնել հանրությանը Զապին եւ Օշականցի Գևորիկին կալանավորելու միջնորդություն են անելու «Հրապարակ»․ Քննիչը դիմել է դատարան՝ քննչականի պետի դեմ Արթուր Ավանեսյանի տնային կալանքը փոխվել է․ նա ազատության մեջ է Թշնամական Ադրբեջանի հետ «կամուրջ կապելու» «կամրջանկապությունը հետաձգվում է... ադրբեջանական կողմի խնդրանքով Սոթքի հանքավայրում Ադրբեջանը կսկսի ոսկու արդյունահանումը. Ոսկու պաշարները կազմում են 1,03 միլիոն ունցիա... տեսնես, ո՞վ հանձնեց, էս թալանի՞ մասին ինչու չի բղավում Ինչո՞ւ արgախgիների սոցիալական խնդիրների քննարկման կեսից ՔՊ-ականները հեռացան Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. ՀԵՏՔ Այս միջադեպը հիշեցրեց ՄԻԵԴ-ում Ադրբեջանի դիրքորոշումը. Արա Ղազարյանը ՔՊ-ականների՝ քննարկումը լքելու մասին Իշխանությունները նախապատրաստվում են հանրային տրանսպորտի թանկացումների ԻՆՉՔԱՆ ԷԼ ՓՉԵՔ ԱՅՍ ՍՈՒՏԸ, ԱՅՆ ՁՆԱԳՆԴԻ ԷՖԵԿՏ ՉԻ ՍՏԱՆԱԼՈՒ «Օրենքով գողեր» են ձերբակալվել. քաղաքացին փորձել է հաշվեհարդար տեսնել իր նախկին աներոջ նկատմամբ Հերթական «ռազբորկան» է տեղի ունեցել Երևանում. կրակոցներ են հնչել Փաշինյանը հակահայկական հայտարարություններ է անում Երևանում անցկացվող միջազգային համաժողովում. Սասունյան 880 միլիոն դոլարի վնաս տնտեսությանը․ ո՞վ է պատասխանատու կապիտալ ծախսերի տապալման համար Փոքրիկ ֆյուրերիկի քաղաքական հաշվեհարդարի նոր փուլը Ադրբեջանը Արցախում զորավարժություններ է անցկացնում. ինչն է թիրախում․ Մալխասյան Հանրային հեռուստաընկերության գեբելսյան քարոզչությունը. պահանջում ենք հերքում և ներողություն «Դրեյֆուսի գործը» - Անդրանիկ Թևանյանի գործը Մեկ տարի առաջ՝ այս օրը, դաժան ոճրագործության հետևանքով սպանվեց Փարաքար համայնքի ղեկավարը. դստեր գրառումը Քրիստինե Վարդանյանի, Սևակ Խաչատրյանի և Արամ Օրբելյանի ասուլիսը Մեր շունչը պիտի չհերիքեր Գանձասարի, Դադիվանքի, Ամարասի, Ծիծեռնավանքի պակասությունից. բայց ապրո՛ւմ ենք. Միքայել սրբազան Մարդկային բանականությանը խորթ պահվածք է՝ nչնչաgնnւմ կամ յnւրաcնnւմ ես, և դեռ զnhին ես մեղադրnւմ պաշտպանվելու թույլ փորձերի համար. Դանիելյան Փաշինյանի «իրական Հայաստանը» ամբողջովին տեղավորվում է հեդոնիզմի տիրույթում Թուրքերը պարապում են, որ հարձակվեն, իսկ ՀՀ պաշտպանության նախարարին զորամասում «սպառծիվկով» են զեկուցում ՀԱՂՈՐԴՈՒՄ ԱՌԵՐԵՎՈՒՅԹ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ. Զարուհի Փոստանջյան Երևանում աներձագը «Lexus»-ով վրաերթի է ենթարկել փեսային, ապա դիմել փախուստի Մեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհները. Գառնիկ Դանիելյան

Ոստիկանության և ԱԱԾ-ի «ուժեղացված ծառայության» գործողությունները անհամաչափ են. ՀՔԱՎ

ՀՀ Ոստիկանության և ԱԱԾ-ի կողմից «ուժեղացված ծառայության» գործողությունները չեն համապատասխանում ժողովրդավարական պետությունում հասարակական կարգի և անվտանգության ապահովման նպատակին, և անհամաչափ են: Այս մասին հայտարարություն է տարածել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի վանաձորի գրասենյակը:

Հայտարարությունում ասվում է. «2021 թվականի հուլիսի 21-ի երեկոյան ՀՀ ոստիկանությունը ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների մասնակցությամբ իրականացրել է այսպես կոչված «ուժեղացված ծառայություն»՝ խուզարկելով ինչպես Երևանում երթևեկող,  այնպես էլ Երևանից դեպի մարզեր և հակառակ ուղղությամբ շարժվող տրանսպորտային միջոցները։ Քաղաքացիներն ահազանգել են, որ մայրաքաղաքի տարբեր հատվածներում առաջացել են խցանումներ մեկից-երկու ժամ տևողությամբ։

Որևէ հիմնավորում կամ բացատրություն՝ նշված զանգվածային գործողության մասին, որի հետևանքով խաթարվել, իսկ որոշ գնահատականներով նույնիսկ կաթվածահար էր եղել Երևանում և Երևանից դուրս բնականոն երթևեկությունը, որի հետևանքով առաջանում են օբյեկտիվ հարցադրումներ՝ մարդկային, տեխնիկական և նյութական մեծաթիվ ռեսուրսների ներգրավմամբ իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից իրականացրած գործողությունների և ստուգումների իրավաչափության, համաչափության և հիմնավորվածության վերաբերյալ, չի եղել։

Դեպքից միայն մեկ օր անց ՀՀ Ոստիկանությունը, տեսնելով տեղի ունեցածի նկատմամբ հանրության արձագանքն ու քննարկումները, տարատեսակ նոր վարկածների շրջանառումը, տարածել է տեղեկություն՝ իրականացրած ուժեղացված ծառայության արդյունքների մասին։

Ոստիկանությունը, տեղի ունեցած և գրեթե ամբողջ Երևանի և դրանից դուրս ընկած հատվածներն ընդգրկող խիստ ուժեղացված ծառայության իրական նպատակը չնշելով (վկայակոչված հասարակական կարգի պահպանումը կամ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովումը Ոստիկանության պարտականությունն է, որի կատարումը ուժեղացված ծառայության միջոցով իրականացնելը պիտի ունենա խիստ արժեքավոր հիմնավորումներ), պարզապես հայտարարել է, որ «ուժեղացված ծառայության ընթացքում տարբեր կասկածանքներով բաժիններ բերման է ենթարկվել 49 անձ, կատարվել են խուզարկություններ ու զննություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել են տարբեր տեսակի հրազեններ, զինամթերք և այլն։ Ուժեղացված ծառայության ընթացքում բացահայտվել է նաև ապօրինի թմրաշրջանառության 4 դեպք․․․»։ Նման հայտարարություն տարածելով՝ ոստիկանությունը ոչ միայն ուղղակի կասկածի տակ է դնում ձեռնարկած լայնածավալ միջոցների, դրանում հետապնդած նպատակի և արձանագրած արդյունքների միջև համաչափության առկայության հարցը, այլ նաև «Նմանօրինակ հատուկ միջոցառումները պարբերական են» զգուշացմամբ ստեղծում մտահոգություններ՝ հետագա նման անհամաչափ միջոցառումների իրականացման վերաբերյալ։

Նախ նշենք, որ իրավասու մարմինների կողմից վստահելի, հիմնավորված տեղեկության բացակայությունը հասարակության մեջ հանգեցնում է մի շարք կանխավարկածների շրջանառման, որոնցից յուրաքանչյուրն իր հերթին առաջ է բերում կիրառված միջոցների ծավալի և հետապնդած նպատակի միջև պատճառահետևանքնային կապի ռացիոնալ բացատրության անհրաժեշտություն, մինչդեռ Ոստիկանության՝ բացատրություն ներկայացնելու փորձը, փարատելու փոխարեն, էլ ավելի խորացրեց առկա կասկածներն ու իրական մտավախությունները։ Օրինակ՝ շրջանառվող վարկածներից մեկը հանգում է ոստիկանության և ԱԱԾ աշխատակիցների կողմից զինված կամ դիվերսիոն խմբի հայտնաբերմանը, ինչի՝ իրականության հետ աղերս ունենալու պարագայում ոչ մասնագետին էլ պարզ է, որ երթևեկությունը խաթարող և անձանց մասնավոր տարածքներ մուտք գործելով խուզարկող գործողությանը պիտի նախորդած լինեին մի շարք ընթացակարգային միջոցառումներ, օպերատիվ բնույթի աշխատանքներ՝ զինված խմբի հնարավոր անդամներին նույնականացնելու, նրանց գտնվելու, զենքի կամ սպառազինության պահման վայրը/վայրերը հայտնաբերելու, անգամ ենթադրյալ հանցագործության բացահայտմանն օգնություն տրամադրելու խնդրանքով քաղաքացիներին կոչեր անելու և այն կատարած անձանց վերաբերյալ արդեն իսկ հայտնաբերված հատկանիշները կամ տարբերանշանները քաղաքացիներին հայտնելու ուղղությամբ։

Մինչդեռ սկզբում հայտարարության բացակայությունը, այնուհետև՝ անորոշ բացատրության ներկայացումը, ենթադրյալ հանցագործության բացահայտման համար քաղաքացիներին ներգրավվելու ուղղությամբ որևէ միջոց չձեռնարկելը,  նույն այդ քաղաքացիներին, առանց որևէ բացառության, չպատճառաբանված խուզարկության ենթարկելը (դրանով ինքնաբերաբար բոլորին անխտիր համարելով ենթադրյալ հանցագործության կատարման մեջ «կասկածվողներ»), զգուշացումը՝ հետագայում նման մեծամասշտաբ, բայց իրականում չհիմնավորված գործողությունների իրականացման վերաբերյալ, ևս մեկ անգամ հիմնավորում է ենթադրությունը, որ նման լայնամասշտաբ և նյութական մեծ ռեսուրսների գործադրմամբ իրականացված միջոցառումը պետք է ունենա պատշաճ հիմնավորում՝ ժողովրդավարական պետությունում հասարակական կարգի պահպանման և անվտանգության ապահովման համար, իսկ գործողությունները պետք է համարժեք լինեն սահմանված նպատակին։

Արդյունքում հիմնավոր կասկածի տակ է դրվում նման զանգվածային միջոցառման իրականացման հետ կապված ցուցաբերված պրոֆեսիոնալիզմի առկայությունը՝ ի թիվս իրավականության և հիմնավորվածության նկատմամբ այլ մտահոգությունների։

Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի համաձայն՝ 1. Յուրաքանչյուր ոք ունի իր անձնական ու ընտանեկան կյանքի, բնակարանի և նամակագրության նկատմամբ հարգանքի իրավունք։ 2. Չի թույլատրվում պետական մարմինների միջամտությունն այդ իրավունքի իրականացմանը, բացառությամբ այն դեպքերի, երբ դա նախատեսված է օրենքով և անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում` ի շահ պետական անվտանգության, հասարակական կարգի կամ երկրի տնտեսական բարեկեցության, ինչպես նաև անկարգությունների կամ հանցագործությունների կանխման, առողջության կամ բարոյականության պաշտպանության կամ այլ անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով։

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը, անդրադառնալով ոստիկանության կողմից անձանց խուզարկելու թույլատրելիության և իրավականության չափանիշներին, արձանագրել է, որ անհատի և մեկ այլ անձի միջև գոյություն ունի փոխազդեցության գոտի, որը նույնիսկ հանրային համատեքստում կարող է վերաբերել «անձնական կյանքին» («Ջիլանը և Քուինթոնն ընդդեմ Միացյալ Թագավորության», § 61): Դատարանը համարել է, որ առանց հանցագործություն կատարելու մեջ ճշմարտանման կասկածների, մարդկանց հանրային վայրում հարցաքննության համար կանգնեցնելն ու խուզարկելը հակասում  է Կոնվենցիայի 8-րդ հոդվածին (նույն տեղում, § 87):

Մեկ այլ գործով ՄԻԵԴ-ն արձանագրել է․ խիստ կարևոր է, որ նման գործողությունները համահունչ լինեն հետապնդվող նպատակներին։ Ընդունելով, որ պետություններն իրավասու են ըստ իրենց հայեցողության սահմանելու և լուծելու խուզարկության և դրա հետ կապված առգրավման ցանկացած հարց՝ Եվրոպական դատարանը միաժամանակ գտնում է, որ պետք է հատկապես աչալուրջ լինել այն հարցում, որտեղ իշխանությունները գերազանցում են իրենց լիազորություններն ազգային օրենքի շրջանակներում․․․։ Քննարկվող հարցի առնչությամբ Եվրոպական դատարանը գտնում է, որ մարդու անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքը կարելի է երաշխավորել իշխանությունների կամայական միջամտությունից այն ժամանակ, երբ օրենսդրությամբ նախատեսված են սահմանափակումների բավականին խիստ սահմաններ և միջամտությունը համահունչ է այն նպատակներին, որոնք հետապնդում են խուզարկություն և առգրավում իրականացնող մարմինները։

Հիշեցնենք, որ ՀՀ օրենսդրությունը նույնպես կանոնակարգում է հիշյալ հարաբերությունները։ Մասնավորապես՝  ոստիկանությունը կարող է իրականացնել տրանսպորտային միջոցների զննում և խուզարկում՝ ապօրինի զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր պահելու, տեղափոխելու մասին ստույգ տվյալների առկայության դեպքում («ՀՀ ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդված), վարորդների կամ քաղաքացիների ներկայությամբ զննել տրանսպորտային միջոցները, ինչպես նաև փոխադրվող բեռը՝ քաղաքացիական շրջանառությունից հանված առարկաներ, նյութեր և իրեր, հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույք, առարկաներ, հանցագործության գործիքներ և հանցագործության հետքեր կրող այլ առարկաներ տեղափոխելու մասին տեղեկություններ կամ հիմնավոր կասկածներ առկա լինելու դեպքերում («ՀՀ ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդված)։

ՀՀ օրենսդրությունը հստակ նախատեսում է, որ ոստիկանության կողմից իրականացվող խիստ միջամտող գործողությունները պետք է հիմնավորված լինեն  օրենքի խախտման վերաբերյալ հիմնավոր կասկածով կամ ստույգ տեղեկատվությամբ, բացի դրանից՝ քաղաքացիներն իրավունք ունեն պահանջելու, որ ոստիկանության ծառայողները պարզաբանեն իրականացվող գործողությունների պատճառները և իրավական հիմքերը։ ՀՀ ոստիկանության աշխատակիցները ցանկացած ժամանակ պարտավոր են կատարել օրենքով իրենց վրա դրված պարտականությունը։

Փաստացի ստացվում է, որ ՀՀ Ոստիկանության և մի շարք աղբյուրների համաձայն՝ նաև ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից ուղղակի և մասսայական միջամտություն է տեղի ունեցել մարդկանց անձնական կյանքի նկատմամբ, սակայն մինչ հիմա որևէ կերպ պարզաբանված և մեկնաբանված չէ այդ միջամտության իրավաչափությունը, իսկ տարածված հայտարարության արժանահավատության բացակայության մասին խոսում է ձեռնարկված միջացառումների և արձանագրված արդյունքների ակնհայտ անհամաչափության փաստը։

Հետևաբար՝ քանի դեռ չկա կատարվածի վերաբերյալ պաշտոնական արժանահավատ բացատրություն կամ  մեկնաբանություն, գոյության իրավունք և հիմքեր ունեն բոլոր շրջանառվող վարկածները՝ սկսած նոր ձևավորվող կառավարության կողմից ուժի ցուցադրումից մինչև հասարակության շրջանում այդ ուժի նկատմամբ վախի մթնոլորտի ձևավորման փորձերը։

Իրավական և ժողովրդավարական պետության հիմքերից մեկը մարդու իրավունքներով և ազատություններով սահմանափակվող հանրային իշխանությունն է, որի առկայության վկայություններից մեկը հաշվետվողականության բարձր մակարդակն է, ինչով պայմանավորված՝ իրավասու մարմինները պարտավոր են րոպե առաջ հանդես գալ պաշտոնական հայտարարությամբ և հանրությանը ներկայացնել տեղի ունեցած մասսայական խուզարկումների հիմնավորումը։ Իսկ ինչ վերաբերում է ՀՀ ոստիկանության համակարգում իրականացվող բարեփոխումներին, ապա դրանք պետք է ընթանան մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության, օրինականության, անհրաժեշտության և համաչափության սկզբունքների հարգման հիման վրա, քանզի այդպիսին պիտի լինի իրեն իրավական և ժողովրդավարական հռչակած պետությունը։

Հիշեցնենք, որ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը իրականացնում է պետական իրավասու մարմինների ենթադրյալ ոչ իրավաչափ գործողությունների արդյունքում մարդկանց խախտված իրավունքների պաշտպանություն՝ անվճար հիմունքներով։ Հետևաբար, եթե գտնում եք, որ նմանօրինակ միջոցառումների արդյունքում խախտվել են Ձեր իրավունքներն ու հիմնարար ազատությունները, կարող եք դիմել մեզ՝ 094-04-22-68 հեռախոսահամարով։

Միաժամանակ պահանջում ենք 2021 թ․ հուլիսի 21-ին «ուժեղացված ծառայության» անվանմամբ ոստիկանության գործողությունների իրավաչափությունն ու համաչափությունը գնահատելու նպատակով կազմակերպել քննարկում՝ բոլոր շահագրգիռ կողմերի՝ Ոստիկանության, Դատախազության, Կառավարության, ԱԺ պատգամավորների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>