Ողբերգական վթար Գեղարքունիքում. Mercedes-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել․ 32-ամյա վարորդը տեղում մահացել է
Դիտել նաև
Նոր մանրամասներ հայ եւ ադրբեջանցի գործարարների հանդիպումից
Գլխավոր հարվածային թիրախը՝ ազգային ու հոգևոր բոլոր արժեքները
ՔՊ-ական կադրերին բարձր աշխատավարձով աշխատանքի են տեղավորում
«Իրավունք». «Կասեմ, որ նաժիմի տակ էին դրել, ուրիշ ելք չունեի»
Մարտունի համայնքի ղեկավարն ու եղբայրը պետության հաշվին բիզնես են դնում
Գեղարքունիքի մարզում, այսօր, հուլիսի 22-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 01։20-ի սահմաններում Մասիս քաղաքի բնակիչ 32-ամյա Արցախ Քարդաշյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 70 կմ հատվածում, դեպքի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և գլխվիվայր շրջվել։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով Ա․ Քարդաշյանը տեղում մահացել է։
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխվել է Ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

