«Վերջը չդիմացան ու խոստովանեցին». Քրիստինե Վարդանյան Ապրիլի 9-ին տեղի է ունենալու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի և թիմի շնորհանդեսը Պուտինը զգուշացրեց՝ պատժելու է, կոշտ խոսեց, ասաց՝ կփլուզվի ձեր տնտեսությունը, ՌԴ-ն ակտիվանում է (տեսանյութ)
7
Այսօր, ապրիլի 7-ին արդեն Իրանը պիտի քարեդարում հայտնվի. ըստ Թրամփի. սակայն... Հայ-ռուսական հարաբերությունները հասել են կրիտիկական վատ կետի, ինչից հետո անդառնալիության կետն է Ապրիլի 9-ին տեղի է ունենալու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի և թիմի շնորհանդեսը Որպեսզի մարդիկ կարողանան բարեկեցիկ ապրել իրենց հայրենիքում, պետք է ստեղծել իրական ու կայուն պայմաններ. Ծառուկյան (տեսանյութ) Մինչև չմերժենք չար գործերն ու կորստաբեր քայլերը, չենք կարող հաստատել զարթոնք ու ծաղկում. Գարեգին Երկրորդի հայրապետական խոսքը Ս. Հարության տոնի Հայրապետական Պատարագ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում. ՈւՂԻՂ Նիկոլին՝ վամպիրի նման, մարդ է պետք, որ էներգիան խլի․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Սերժ Սարգսյանը բացատրեց, թե ինչու են որոշել չմասնակցել առաջիկա ընտրություններին Գագիկ Ծառուկյանն այցելել է Նոր Խարբերդ, Արևաբույր, Նորամարգ և Ռանչպար գյուղեր (տեսանյութ) Հարկային և քաղաքական տեռոր․ Նիկոլ Փաշինյանը սադրում է Ռուսաստանին ու ՀՀ քաղաքացիներին (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Ընտրություններին մասնակցող ընդդիմադիր ուժն արդեն հայտարարել է իր անունը ու հանկարծակիորեն ՔՊ-ն օրենք է ներկայացնում, որն արգելում է դա անել. Մամիջանյան Այսօր, ապրիլի 7-ին արդեն Իրանը պիտի քարեդարում հայտնվի. ըստ Թրամփի. սակայն... Սուրբ Աստվածամոր հավատավոր ու առաքինի կերպարը դարեր շարունակ ներշնչման աղբյուր է եղել մայրերի համար․ Կաթողիկոս Էլիտան բոյկոտել է ՔՊ-ական կադրերին բարձր աշխատավարձով աշխատանքի են տեղավորում Գազամատակարարման դադարեցում ՔՊ-ում իրավիճակը թեժանում է. ներկուսակցական ինտրիգներ «Իրավունք». «Կասեմ, որ նաժիմի տակ էին դրել, ուրիշ ելք չունեի» Հնդկաստանը մտածում է Բանգլադեշի հետ սահմանը պաշտպանել կոկորդիլոսներով «Մեզանից անկախ պատճառներով «Ուժեղ Հայաստանի» հետ դաշինքը չկայացավ»․ ՀԱԿ-ն ընտրություններին կմասնակցի առանձին Կրակոց՝ Էկոնոմիկայի նախարարությունում․ ձախ սրունքի հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել երիտասարդ տղա Եթե այսօր նման հնարավորություն ունենար, Փաշինյանը կփորձեր չեղարկել Երևանում նախատեսված Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպումը. Օսկանյան ՀՀ էկոնոմիկայի նախարարության մասնավոր պահնորդական ընկերության աշխատակիցը պատահական կրակոց է արձակել Հայ-ռուսական հարաբերությունները հասել են կրիտիկական վատ կետի, ինչից հետո անդառնալիության կետն է Այսօր Դավիթի դասընկերներն ու նրանց ծնողները լինելու են ՀՀ գլխավոր դատախազության դիմաց Ապրիլի 9-ին տեղի է ունենալու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի և թիմի շնորհանդեսը «Վերջը չդիմացան ու խոստովանեցին». Քրիստինե Վարդանյան Ապրիլի 9-ին տեղի է ունենալու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի և թիմի շնորհանդեսը Պուտինը զգուշացրեց՝ պատժելու է, կոշտ խոսեց, ասաց՝ կփլուզվի ձեր տնտեսությունը, ՌԴ-ն ակտիվանում է (տեսանյութ) Հարգելի՛ վարորդներ, մի՛ տրվեք ապօրինի հրամանների ու քաղաքացիների հետ կոնֆլիկտի մեջ մի՛ մտեք (տեսանյութ) ՔՊ-ի անպատասխանատու վերաբերմունքի հերթական ապացույցը (տեսանյութ) Շենգավիթում մեկ ամսից ավելի նույն վիճակն է․ բյուջե կա, արդյունք չկա (տեսանյութ) Ավանի այս հասցեներում վաղուց աշխատանքներ չեն կատարվել (տեսանյութ) Քաղաքացիները ճիշտ են, ՔՊ-ն նորից սխալվեց 18-ամյա Դավիթը թույլ է, կանգնել չի կարողանում, մորը թույլ չեն տալիս տեսակցել. փաստաբան (տեսանյութ) Ծեծկռտուք՝ Մասիսի դպրոցներից մեկում Որպեսզի մարդիկ կարողանան բարեկեցիկ ապրել իրենց հայրենիքում, պետք է ստեղծել իրական ու կայուն պայմաններ. Ծառուկյան (տեսանյութ) Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում Նոր նշանակում ՔԿ-ում ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Մենք կուղղենք մեր սխալը, միասին կփոխենք այս վիճակը և հարց կտանք մեզ՝ ինչպե՞ս կարող էինք պատերազմ և պարտություն բերածին նորից ընտրել. Գեղամ Նազարյան

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Գեղամ Նազարյանի՝ «Մենք միասին անպայման փոխելու ենք այս հակաբնական վիճակը» վերտառությամբ հոդվածը:

Վերջին երկու օրերին ստացել եմ աջակցության մեծ թվով զանգեր, դիմումներ, կողքիս կանգնելու պատրաստակամություն եւ նմանատիպ այլ մեսիջներ: Այն, ինչ տեղի ունեցավ ինձ բերման ենթարկելիս, նիկոլյան վարչախմբի դրսևորումներից մեկն էր: Ընդամենը:

Երբ կարմիրբերետավորների հրամանատարը անդադար կրկնում է բերման ենթարկվողի գլուխը ասֆալտին խփել, պարտադիր պետք է հետաքրքրվել, թե նա մոլագա՞ր է, կամակատա՞ր, թե՞ մոլագարի կամակատար:

Ես շնորհակալություն եմ հայտնում բոլորին, ովքեր շտապեցին աջակցել եւ պատրաստկամություն հայտնել կանգնել իմ կողքին.

n  Առաջին հերթին շնորհակալ եմ առյուծ և արծիվ հերոսներ ծնած մայրերին և հայրերին, որոնց մեզ կյանքը հավերժ դարձրեց մի ընտանիք

• Իմ ընկերներին

• Տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներին

• Իրապաշտպաններին

• Խմբագիրներին

• Հոգևորականներին

• Եվ նաև նրանց, որոնց աջակցությանը սպասում էի, բայց այն այդպես էլ չեղավ:

Հիմա անելիքների մասին

Ինձ, իրականում, ոչինչ էլ չի եղել: Եղել է երկրի հետ, լինում է երկրի հետ: Մեր կոմբայնավարն է հիմա գերի ընկնում, զինվորը, հովիվը: Մեր ճանաչված բժշկին են հիմա պատանդ պահում, մեր սահման պաշտպանող համայնքապետերին: Պատերազմն արդեն Երևանից 60 կմ հեռավորության վրա է ընթանում:

Մենք պետք է օր առաջ, ավելի ճիշտ՝ ժամ առաջ ազատվենք այս իշխանությունից, որ մեր երկիր պատերազմ, աղետ, պարտություն, արյուն և արհավիրք բերեց: Պայքարը շարունակվում է, իսկ ավելի ճիշտ՝ պայքարի նոր փուլը, ամենավճռական փուլը դեռ նոր է սկսում:

Բոլոր այն հարցերին, թե ինչ անենք քեզ համար, ուր գանք, ինչ կազմակերպենք և այլն, ես պատասխանում եմ շատ պարզ. կանգնենք միմյանց կողքի՝ այս նեռին մեր երկրից քշելու անելու համար։

Ես չեմ ուզում, որ հիմա էլ իմ հարևանների, բարեկամների, ծանոթ և անծանոթ մարդկանց երեխաները  զոհվեն: Չեմ ուզում, որ նորից իմ երկրում աղետ ու արհավիրք լինի: Բայց քանի Նիկոլը կա՝ դա անխուսափելի է։ Երասխավանում հունիսի 20-ին Նիկոլը ստացավ ընտրողների քվեների ճնշող մեծամասնությունը՝  266 ձայն, ու հիմա Երասխում պատերազմ է։ Բայց Նիկոլին ընտրողները մեր հայրենակիցներն են ու նրանց հետ պետք է աշխատել։

Ես սպասում էի, այս  ամենը շատ շուտ ավարտվելու է: Հիմա էլ եմ սպասում, բայց այն վճռականությամբ, որ այսուհետ ամեն օրը պայքար է լինելու։ Այս հակաբնական, հակաԱստվածային, հակատրամաբանական վիճակը չի կարող երկար շարունակվել: Պարտված իշխանությունը չի կարող շարունակել կառավարել: Մենք կուղղենք մեր սխալը, մենք ամեն ինչ կանենք այս հակաբնական վիճակը վերացնելու համար: Մենք՝ բոլորս միասին կփոխենք այս վիճակը: Ու դրանից հետո պետք է մեզ հարց տանք. ինչպե՞ս կարող էինք պատերազմ ու պարտություն բերած մեկին նորից ընտրել. Մի՞թե նրա համար, որ կրկին պատերազմ ու պարտություն բերի:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>