Նիկոլ Փաշինյանի և նրա քաղաքական թիմի հրապարակային հարձակումների թիրախում ոչ միայն Ամենայն Հայոց Կաթողիկոսն է, այլև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնակառավարման համակարգը. Արա Զոհրաբյան Ներհանրային, միջընտրազանգվածային երկխոսությունը՝ որպես միակ ելք. Վահե Հովհաննիսյան Ուկրաինան համաձայնել է լիակատար, անհապաղ և անվերապահ հրադադարի․ Անդրեյ Սիբիգա
24
«Հրապարակ»․ Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ Ինչպես է Հանրայինը փորձում մոլորեցնել հանրությանը Հանրային հեռուստաընկերության գեբելսյան քարոզչությունը. պահանջում ենք հերքում և ներողություն «Դրեյֆուսի գործը» - Անդրանիկ Թևանյանի գործը Քրիստինե Վարդանյանի, Սևակ Խաչատրյանի և Արամ Օրբելյանի ասուլիսը Մեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհները. Գառնիկ Դանիելյան Քաղաքական մտքի ճգնաժամ, էլիտաների բացակայություն, կեղծ բաստիոն. Ստեփան Դանիելյան Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի` շփման արգելքներով քպ-ական ռեժիմի կողմից հետապնդվող Արեգնազ Մանուկյանի կալանքը փոխվեց «տնային կալանքի» ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ Եւ ԱՐԵԳՆԱԶ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԸ Պատերազմ Արցախում
Նիկոլ Փաշինյանի և նրա քաղաքական թիմի հրապարակային հարձակումների թիրախում ոչ միայն Ամենայն Հայոց Կաթողիկոսն է, այլև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնակառավարման համակարգը. Արա Զոհրաբյան «Հայկական աթոռին» նստած էինք մինչեւ 2018-ը. Էդուարդ Շարմազանով Որքան իշխանությունը ձգտում է բավարարել ադրբեջանցիների քաղաքական ախորժակը, Ադրբեջանն ավելի մեծ պահանջներ և ակնկալիքներ է ձևավորում. Տիգրան Աբրահամյան Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա Թուրքիայում Զելենսկին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից Ռուսաստանին սպառնացել է էներգետիկայի ոլորտում պատասխան հարվածներով Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Փաշինյանը և Փեզեշքիանն անդրադարձել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններին և դրանց ընդլայնմանը միտված քայլերին Փաշինյանը տվեց եկեղեցու դեմ արշավի նոր փուլի մեկնարկը. «Հրապարակ» «Հրապարակ»․ Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ Ներհանրային, միջընտրազանգվածային երկխոսությունը՝ որպես միակ ելք. Վահե Հովհաննիսյան Խոշոր վթարի հետևանքով ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններում և Կոտայքի, Արարատի և Արմավիրի մարզերի մի շարք բնակավայրերում Ուկրաինան համաձայնել է լիակատար, անհապաղ և անվերապահ հրադադարի․ Անդրեյ Սիբիգա Ինչպես է Հանրայինը փորձում մոլորեցնել հանրությանը Զապին եւ Օշականցի Գևորիկին կալանավորելու միջնորդություն են անելու «Հրապարակ»․ Քննիչը դիմել է դատարան՝ քննչականի պետի դեմ Արթուր Ավանեսյանի տնային կալանքը փոխվել է․ նա ազատության մեջ է Թշնամական Ադրբեջանի հետ «կամուրջ կապելու» «կամրջանկապությունը հետաձգվում է... ադրբեջանական կողմի խնդրանքով Սոթքի հանքավայրում Ադրբեջանը կսկսի ոսկու արդյունահանումը. Ոսկու պաշարները կազմում են 1,03 միլիոն ունցիա... տեսնես, ո՞վ հանձնեց, էս թալանի՞ մասին ինչու չի բղավում Ինչո՞ւ արgախgիների սոցիալական խնդիրների քննարկման կեսից ՔՊ-ականները հեռացան Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. ՀԵՏՔ Այս միջադեպը հիշեցրեց ՄԻԵԴ-ում Ադրբեջանի դիրքորոշումը. Արա Ղազարյանը ՔՊ-ականների՝ քննարկումը լքելու մասին Իշխանությունները նախապատրաստվում են հանրային տրանսպորտի թանկացումների ԻՆՉՔԱՆ ԷԼ ՓՉԵՔ ԱՅՍ ՍՈՒՏԸ, ԱՅՆ ՁՆԱԳՆԴԻ ԷՖԵԿՏ ՉԻ ՍՏԱՆԱԼՈՒ «Օրենքով գողեր» են ձերբակալվել. քաղաքացին փորձել է հաշվեհարդար տեսնել իր նախկին աներոջ նկատմամբ Հերթական «ռազբորկան» է տեղի ունեցել Երևանում. կրակոցներ են հնչել Փաշինյանը հակահայկական հայտարարություններ է անում Երևանում անցկացվող միջազգային համաժողովում. Սասունյան 880 միլիոն դոլարի վնաս տնտեսությանը․ ո՞վ է պատասխանատու կապիտալ ծախսերի տապալման համար Փոքրիկ ֆյուրերիկի քաղաքական հաշվեհարդարի նոր փուլը Ադրբեջանը Արցախում զորավարժություններ է անցկացնում. ինչն է թիրախում․ Մալխասյան Հանրային հեռուստաընկերության գեբելսյան քարոզչությունը. պահանջում ենք հերքում և ներողություն

Արթուր Սարգսյանի քավորը որևէ գործընթացում չկա, նա նույնիսկ Հայաստանում չի բնակվում․ պաշտպան

Սյունիքի համայնքապետ Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու և նրան կալանավորելու պատճառը, փաստորեն, 5 տարի առաջ Սիսիանում երաժշտական դպրոցի ջեռուցման համակարգի կառուցման հետ է կապված։ Այսօր Քննչական կոմիտեն հրապարակել է Սարգսյանին առաջադրված մեղադրանքի բովանդակությունը, ըստ որի՝ քաղաքապետարանը հայտարարել է մրցույթ, որը հաղթել է Սարգսյանի եղբորը պատկանող կազմակերպությունը, որի հետևանքով, ըստ քննչականի, Սիսիան համայնքին պատճառվել է 3.631.050 ՀՀ դրամի ենթադրյալ գույքային վնաս․

«Համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանի և մրցութային հանձնաժողովի անդամների կողմից իրենց պաշտոնեական դիրքը չարաշահելու հետևանքով համայնքի իրավունքներին և օրինական շահերին անզգուշությամբ պատճառվել է ծանր հետևանքներ առաջացրած էական վնաս, համայնքապետի կողմից կազմված պաշտոնական բնույթ կրող կեղծ փաստաթղթի հիման վրա համայնքապետարանի բյուջեից կապալառու կազմակերպությանն անհիմն հատկացվել է 10.230.000 դրամ գումար՝ Սիսիան համայնքին պատճառելով 3.631.050 ՀՀ դրամի գույքային վնաս»,- ասված է Քննչական կոմիտեի տարածած հայտարարությունում։ 

«Հրապարակ»-ի հետ զրույցում Արթուր Սարգսյանի պաշտպան Էմին Խաչատրյանը, պատասխանելով հարցին, թե ինչպես է Արթուր Սարգսյանը մեկնաբանում մեղադրանքի բովանդակությունը, պատասխանեց․

«Համայնքապետը պնդում է, որ եղել է օրինական մրցույթ, այդ տարբերությունների հետ կապված քննչական մարմինը որևէ փորձաքննություն չի նշանակել՝ սկսած նախահաշվային հաշվարկի վերաբերյալ, ինչպես նաև այդ կատարված աշխատանքների վերաբերյալ։ Ըստ էության՝ Սիսիանի համայնքապետն այս ամենը որակել է քաղաքական հետապնդում, և դիրքորոշում է հայտնել, որ քննչական մարմինը չի կարող օբյեկտիվ քննել այս գործը՝ հայտնի պատճառով, և ըստ էության, հրաժարվել է նաև մանրամասն ցուցմունք տալուց։ Ամեն դեպքում՝ համայնքապետի դիրքորոշումն այն է, որ իր մեղքը չի ընդունում, և որևէ կերպ չի խոչընդոտել կամ չի ազդել մրցույթի անցկացման և հետագա ընթացքի վրա»,- ասաց Խաչատրյանը։

Քննչականի նույն հաղորդագրության մեջ նշվում է, որ շինարարության կատարողական ակտը կազմվել է ավելի վաղ, քան ավարտվել է շինարարությունը, պաշտպանին հարցրինք՝ արդյոք սա պարունակո՞ւմ է հանցակազմ․

«Մեր դիրքորոշումը ընդհանուր մեղադրանքի վերաբերյալ նույնն է, որ որևէ հիմք չկա, և այս ամենը քաղաքական հետապնդում է։ Աշխատանքյին վարկածները  բազմակողմանի և օբյեկտիվ քննության պետք է ենթարկվեն, հետազոտվեն, համադրվեն և նոր հետևության հանգեն, բայց եթե նույնիսկ, օրինակի համար, նման բան եղել է ակտը կազմելու հետ կապված, ապա այստեղ որևէ հետևանք չկա, այսինքն՝ որևէ մեկը որևէ կերպ չի հերքում այս աշխատանքները կատարելը, այսինքն՝ այդ աշխատանքները պատշաճ որակով և ժամանակին կատարվել են։ Կեղծիք կլիներ այն դեպքում, երբ գրվեր, որ հանձնում-ընդունումը կատարվել է, բայց գնային-տեսնեին, որ, փաստացի, այդ ջեռուցումը քաշված չէ։ Փաստացի այս պահին որևէ մեկը չի հերքում այն հանգամանքը, որ այդ աշխատանքները պատշաճ որակով ու ժամանակին կատարվել են։ Այստեղ նույնիսկ գործով մեզ տրամադրված տվյալներով է հաստատվում, որ այդ աշխատանքները շատ պատշաճ կատարվել են, 5 տարի է արդեն անցել, ջեռուցման համակարգը անթերի աշխատում է, ցուցմունքներում նույնիսկ շնորհակալական խոսքեր կան։Ըստ էության, ստացվում է, որ ամեն ինչ նորմալ է, մարդիկ գոհ են, աշխատանքները հավուր պատշաճի կատարվել են, այդ համակարգը 5 տարի անխափան աշխատել է, բայց, չգիտես՝ ինչու, այդ մարդը կեղծիք է արել։ Այս ամենը ոչ մի մեկնաբանության չի ենթարկվում, ուղղակի այս պահին անհրաժեշտ է եղել ինչ-որ մի մեղադրանք մտածել, որպեսզի պարոն Սարգսյանին հնարավորություն ունենան մեղադրանք առաջադրելու և ազատությունից զրկելու գործընթացներ սկսել»,- պատասխանեց պաշտպանը։

Նրան հարցրինք նաև, թե ինչպե՞ս կարող է մեկնաբանել այն դրվագը, որ մրցույթը հաղթել է Արթուր Սարգսյանի քավորի կազմակերպությունը, իսկ եղբորը պատկանող կազմակերպությունը դարձել է ենթակապալառու․

«Առհասարակ, պարոն Սարգսյանի քավորը որևէ գործընթացի մեջ ներգրավված չի եղել, պարոն Սարգսյանի քավորը նույնիսկ Հայաստանի Հանրապետությունում չի բնակվում, իսկ եղբոր կազմակերպության մասին որևէ մեկը չի հերքում, որ որոշ մրցույթներ հաղթել է նաև իր եղբոր կազմակերպությունը։ Վերջերս ստուգումներ են եղել երկար տարիների վերաբերյալ, շատ մանրակրկիտ ստուգումներ, և որևէ խախտում արձանագրված չի եղել։ Տեսեք՝ այդ համայնքում կատարվել են բազմաթիվ շինարարական աշխատանքներ, իրականացվել են սուբվենցիոն ծրագրեր՝ մոտավորապես 4 միլիարդի,մոտավոր թիվ եմ ասում, որից 1.5 միլիարդի շինարարությունը կատարվել է «ՀԻԴՐՈ» ՍՊԸ-ի կողմից, որի սեփականատերը պարոն Սարգսյանի եղբայրն է։ Այդ կատարված շինարարությունները խոշորացույցի տակ ստուգվել են շատ մանրակրկիտ պետական իրավասու մարմինների կողմից և, որ շատ կարևոր է, վերջերս է ստուգվել։ Որևէ խախտում արձանագրված չի եղել։ Համոզված եղեք, որ եթե մի չնչին խախտում հայտնաբերած լինեին, ինչ կսարքեին այդ ամենը։ Եթե մի եղբայրը քաղաքապետ է, պաշտոնատար անձ, դա հո չի՞ զրկում մյուս եղբորը ընդհանրապես գործունեություն ծավալելու իրավունքից։ Այստեղ շատ կարևոր է, որ այդ կազմակերպությունը աշխատում է 30 և ավել տարի, այսինքն՝ ի սկզբանե, երբ այդ կազմակերպությունը աշխատել է, պարոն Սարգսյանը համայնքապետարանի հետ, առհասարակ, առնչություն չի ունեցել։ Կարևոր է այդ գործընթացների պատշաճ իրավական ընթացակարգը, որն ապահովված է եղել, այսինքն՝ պարոն Սարգսյանը որևէ միջամտություն ուղղակի կամ անուղղակի, միջնորդավորված չի ունեցել այդ մրցույթների հայտարարման, անցկացման և մյուս գործընթացների վրա։ Եղել են դեպքեր, երբ նույն իր եղբոր կազմակերպությունը մասնակցել է մրցույթին և չի շահել այդ մրցույթը, գրավել է 2-րդ կամ 3-րդ տեղը և չի կատարել այդ շինարարությունները, բա այդ մասին ինչո՞ւ չեն խոսում հարգարժանները»։

Աղբյուր՝ «Հրապարակ»

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>