«Վերջը չդիմացան ու խոստովանեցին». Քրիստինե Վարդանյան Ապրիլի 9-ին տեղի է ունենալու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի և թիմի շնորհանդեսը Պուտինը զգուշացրեց՝ պատժելու է, կոշտ խոսեց, ասաց՝ կփլուզվի ձեր տնտեսությունը, ՌԴ-ն ակտիվանում է (տեսանյութ)
7
Այսօր, ապրիլի 7-ին արդեն Իրանը պիտի քարեդարում հայտնվի. ըստ Թրամփի. սակայն... Հայ-ռուսական հարաբերությունները հասել են կրիտիկական վատ կետի, ինչից հետո անդառնալիության կետն է Ապրիլի 9-ին տեղի է ունենալու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի և թիմի շնորհանդեսը Որպեսզի մարդիկ կարողանան բարեկեցիկ ապրել իրենց հայրենիքում, պետք է ստեղծել իրական ու կայուն պայմաններ. Ծառուկյան (տեսանյութ) Մինչև չմերժենք չար գործերն ու կորստաբեր քայլերը, չենք կարող հաստատել զարթոնք ու ծաղկում. Գարեգին Երկրորդի հայրապետական խոսքը Ս. Հարության տոնի Հայրապետական Պատարագ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում. ՈւՂԻՂ Նիկոլին՝ վամպիրի նման, մարդ է պետք, որ էներգիան խլի․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Սերժ Սարգսյանը բացատրեց, թե ինչու են որոշել չմասնակցել առաջիկա ընտրություններին Գագիկ Ծառուկյանն այցելել է Նոր Խարբերդ, Արևաբույր, Նորամարգ և Ռանչպար գյուղեր (տեսանյութ) Հարկային և քաղաքական տեռոր․ Նիկոլ Փաշինյանը սադրում է Ռուսաստանին ու ՀՀ քաղաքացիներին (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Ընտրություններին մասնակցող ընդդիմադիր ուժն արդեն հայտարարել է իր անունը ու հանկարծակիորեն ՔՊ-ն օրենք է ներկայացնում, որն արգելում է դա անել. Մամիջանյան Այսօր, ապրիլի 7-ին արդեն Իրանը պիտի քարեդարում հայտնվի. ըստ Թրամփի. սակայն... Սուրբ Աստվածամոր հավատավոր ու առաքինի կերպարը դարեր շարունակ ներշնչման աղբյուր է եղել մայրերի համար․ Կաթողիկոս Էլիտան բոյկոտել է ՔՊ-ական կադրերին բարձր աշխատավարձով աշխատանքի են տեղավորում Գազամատակարարման դադարեցում ՔՊ-ում իրավիճակը թեժանում է. ներկուսակցական ինտրիգներ «Իրավունք». «Կասեմ, որ նաժիմի տակ էին դրել, ուրիշ ելք չունեի» Հնդկաստանը մտածում է Բանգլադեշի հետ սահմանը պաշտպանել կոկորդիլոսներով «Մեզանից անկախ պատճառներով «Ուժեղ Հայաստանի» հետ դաշինքը չկայացավ»․ ՀԱԿ-ն ընտրություններին կմասնակցի առանձին Կրակոց՝ Էկոնոմիկայի նախարարությունում․ ձախ սրունքի հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել երիտասարդ տղա Եթե այսօր նման հնարավորություն ունենար, Փաշինյանը կփորձեր չեղարկել Երևանում նախատեսված Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպումը. Օսկանյան ՀՀ էկոնոմիկայի նախարարության մասնավոր պահնորդական ընկերության աշխատակիցը պատահական կրակոց է արձակել Հայ-ռուսական հարաբերությունները հասել են կրիտիկական վատ կետի, ինչից հետո անդառնալիության կետն է Այսօր Դավիթի դասընկերներն ու նրանց ծնողները լինելու են ՀՀ գլխավոր դատախազության դիմաց Ապրիլի 9-ին տեղի է ունենալու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի և թիմի շնորհանդեսը «Վերջը չդիմացան ու խոստովանեցին». Քրիստինե Վարդանյան Ապրիլի 9-ին տեղի է ունենալու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի և թիմի շնորհանդեսը Պուտինը զգուշացրեց՝ պատժելու է, կոշտ խոսեց, ասաց՝ կփլուզվի ձեր տնտեսությունը, ՌԴ-ն ակտիվանում է (տեսանյութ) Հարգելի՛ վարորդներ, մի՛ տրվեք ապօրինի հրամանների ու քաղաքացիների հետ կոնֆլիկտի մեջ մի՛ մտեք (տեսանյութ) ՔՊ-ի անպատասխանատու վերաբերմունքի հերթական ապացույցը (տեսանյութ) Շենգավիթում մեկ ամսից ավելի նույն վիճակն է․ բյուջե կա, արդյունք չկա (տեսանյութ) Ավանի այս հասցեներում վաղուց աշխատանքներ չեն կատարվել (տեսանյութ) Քաղաքացիները ճիշտ են, ՔՊ-ն նորից սխալվեց 18-ամյա Դավիթը թույլ է, կանգնել չի կարողանում, մորը թույլ չեն տալիս տեսակցել. փաստաբան (տեսանյութ) Ծեծկռտուք՝ Մասիսի դպրոցներից մեկում Որպեսզի մարդիկ կարողանան բարեկեցիկ ապրել իրենց հայրենիքում, պետք է ստեղծել իրական ու կայուն պայմաններ. Ծառուկյան (տեսանյութ) Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում Նոր նշանակում ՔԿ-ում ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպանը Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան է նշանակել. Լուսանկար

Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպանը Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան է նշանակել

Առաջին հայացքից տարօրինակ թվացող այս վերնագիրը իրականություն է, որի տակ թաքնված է ժամանակակից հայ դիվանագիտության հերթական խայտառակությունն ու ողբերգական վիճակը։

Հիմա փաստերով։

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի 2021 թվականի հուլիսի 16-ի հրամանագրերով Վարուժան Ներսիսյանը հետ է կանչվել ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանի պաշտոնից և նշանակվել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում։ Առաջին հայացքից սա կարող էր համարվել դիվանագիտական ռոտացիա, ինչը սովորական երևույթ է դիվանագիտության մեջ։ Սակայն փաստերի համադրությունը ի ցույց է դնում հետևյալը։ Վարուժան Ներսիսյանը ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան էր նշանակվել 2018 թվականին՝ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ՝ Արմեն Սարգսյանի կողմից։ Մինչ այդ նա 2012-2018 թվականներին զբաղեցրել է Նախագահ Սերժ Սարգսյանի օգնականի, այնուհետև վարչապետի օգնականի պաշտոնը։ Որպես կանոն, «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքի տրամաբանությամբ, դեսպանները պետք է պաշտոնավարեն չորս տարի ժամկետով, սակայն Վարուժան Ներսիսյանը հետ է կանչվել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի պաշտոնից երեք տարի անց՝ բացառապես քաղաքական դրդապատճառներով, որոնք, ի դեպ, ամենևին կապված չեն հայ-ամերիկյան հարաբերությունների կամ իր գործունեության հետ։ Քաղաքական պատճառն այն է, որ Նիկոլ Փաշինյանը, ով մինչև վարչապետ ընտրվելը, խոսում էր միայն պրոֆեսիոնալ դիվանագետների դեսպանների պաշտոնում նշանակման անհրաժեշտության մասին, որոշել է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան նշանակել դիվանագիտության հետ որևէ առնչություն չունեցող իր քաղաքական թիմակցին՝ Լիլիթ Մակունցին։ Տեղեկատվական արտահոսքի հետևանքով, մամուլում շրջանառվող պետական գաղտնիք հանդիսացող տեղեկությունների համաձայն, Լիլիթ Մակունցի ագրեմանը (դեսպանընկալ երկրի համաձայնությունը դեսպանի նշանակման համար) ստացվել է ԱՄՆ-ի կառավարությունից, ուստի նրա նշանակումը պայմանավորված է բացառապես Հայաստանի ներքաղաքական գործընթացներով և կլինի մոտ օրերս։ Որպեսզի Լիլիթ Մակունցին նշանակի ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան, Նիկոլ Փաշինյանին պետք էր ազատել այդ պաշտոնը, բայց միաժամանակ, չնեղացնելու համար Սերժ Սարգսյանի նախկին օգնականին, ով համաձայնել էր ճամբարափոխության կարևոր պայմանին, որոշել են նշանակել նրան Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպանի թափուր պաշտոնում։

Դիվանագիտական իրավահարաբերությունների կարգավորմամբ՝ մինչ օրս Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան է համարվում նույն ինքը՝ Արմեն Սարգսյանը, քանզի նրանից հետո Հայաստանի ոչ մի դեսպան Մեծ Բրիտանիայի Թագուհուն դեռևս չի հանձնել հավատարմագրեր, որի հետ միասին հանձնվում են նաև նախկին դեսպանի ենտկանչագիրը։ Արմեն Սարգսյանին, 2018 թվականին, վեցերորդ գումարման ՀՀ Ազգային ժողովում մեծամասնություն կազմող Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո, Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան է նշանակվել երջանկահիշատակ Արման Կիրակոսյանը, ով, ցավոք, վաղաժամ մահվան պատճառով, ոչ միայն չի հասցրել երկար պաշտոնավարել, այլև անգամ չի հանձնել իր հավատարմագիրը Մեծ Բրիտանիայի Թագուհուն, որի հետ պետք է հանձնվեր նաև նախկին դեսպան Արմեն Սարգսյանի ենտկանչագիրը (2019 թվականի փետրվարի 14-ին Արման Կիրակոսյանը հասցրել էր իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Միացյալ Թագավորության դիվանագիտական կորպուսի Մարշալի օգնական ու արտաքին և համագործակցության հարցերի նախարարության արարողակարգի ծառայության տնօրենի տեղակալ Ֆրանչեսկա Ֆլեսսատիին)։ Իսկ, համաձայն «Դիվանագիտական հարաբերությունների մասին» Վիեննայի կոնվենցիայի, դեսպանը (ներկայացուցչության ղեկավարը) համարվում է ընդունող պետությունում իր գործառույթների կատարմանն անցած այդ պետություններում գոյություն ունեցող պրակտիկայի համաձայն, իր հավատարմագրերը հանձնելու պահից, կամ ընդունող պետության արտաքին գործերի նախարարությանը կամ այլ նախարարությանը, որի վերաբերյալ կա պայմանավորվածություն, իր ժամանման մասին հայտնելու և հավատարմագրերի հաստատված պատճենները ներկայացնելու պահից: Նույնը վերաբերվում է առաքելության ավարտին, որն արձանագրվում է, երբ ընդունող պետությանը ուղարկող պետության կողմից արված ծանուցում է այն մասին, որ դիվանագիտական գործակալի գործառույթները ավարտվել են (ետկանչագիր)։ Այսինքն, եթե Թագուհուն չեն հանձնվել նոր դեսպանի հավատարմագրերը, ենթադրվում է, որ չի հանձնվել նաև նախկին դեսպանի ենտկանչագիրը։

Ոչ միայն զարմանալի, այլ, կարելի է ասել, աղետալի է, որ 2019 թվականից մինչ օրս (դեսպան Արման Կիրակոսյանի մահից հետո), Հայաստանի իշխանությունները նույնիսկ դեսպանի նշանակում չեն կատարել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ հանդիսացող երկրում, որի հետ Հայաստանի հարաբերությունները երբեք իրենց հաջողություններով աչքի չեն ընկել, փոխարենը, բուռն զարգացում են ապրել այդ երկրի հարաբերությունները Հայաստանի հանդեպ թշնամաբար տրամադրված Ադրբեջանի և Թուրքիայի հետ։

Դեռ պարզ չէ, թե երբ Վարուժան Ներսիսյանի կմեկնի նոր ծառայության վայր, պարզ չէ նաև, թե այդ երկրում գործող արարողակարգի ավանդույթներից ելնելով, երբ կկազմակերպվի նրա հավատարմագրի հանձնումը Մեծ Բրիտանիայի Թագուհուն, սակայն պարզ է, որ 2018 թվականից Հայաստանը Մեծ Բրիտանիայում ներկայացված է գործերի ժամանակավոր հավատարմատարի (Chargé d'affaires) մակարդակով, ինչը պարզապես խայտառակություն է դիվանագիտական հարաբերությունների առումով և կարող է դիտարկվել իբրև հատուկ նշան կամ վերաբերմունք այդ երկրի հանդեպ։

Հարկ է նկատել, որ այդ ժամանակահատվածում, որոշ ժամանակ, Մեծ Բրիտանիան նույնպես իջեցրել էր իր դիվանագիտական ներկայացվածության մակարդակը Հայաստանում (դեսպանից գործերի ժամանակավոր հավատարմատարի) և միայն վերջերս է Հայաստանում նշանակել նոր դեսպան։

Ստացվում է, որ դե յուրե, մինչ օրս, Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպանը Արմեն Սարգսյանն է, ով Մեծ Բրիտանիայում Հայաստանի նոր դեսպան է նշանակել իր նոր կարգավիճակից ելնելով` ծառայության երկիրը լքելուց ավելի քան երեք տարի անց։

Լուսանկարում՝ մի նշանավոր մարդու կիսանդրի է Լոնդոնի թանգարանում։

Էդգար Ղազարյանի Ֆեյսբուքյան էջից 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>