Գորիսում ստորագրահավաք են սկսում` ի պաշտպանություն քաղաքապետ Առուշ Առուշանյանի
Դիտել նաև
Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը կազատազրկվի 1 տարի 8 ամիս ժամկետով
Պրոբացիայի ծառայությունը դիմել է դատարան՝ Առուշ Առուշանյանին ազատազրկելու առաջարկով
Առուշանյանի դատավճռում գրված չէ, որ պետք է հրաժարական տա, և ավագանին դատավճռի կատարման սուբյեկտ չէ
Պաշտոնավարումը դադարեցնելու որոշումն ընտրովի պաշտոնների համար կիրառելի չէ. Առուշանյանի փաստաբան
Ես որևէ կուսակցության անդամ չեմ և որևէ կուսակցության հայտ չեմ ներկայացրել․ Առուշ Առուշանյան
Գորիսում ստորագրահավաք են սկսում` ի պաշտպանություն քաղաքապետ Առուշ Առուշանյանի։ Գորիսեցիներին վրդովվեցրել է իրենց քաղաքապետի ապօրինի ձերբակալությունը։ Երեկվանից սոցիալական ցանցերում դատապարտում են իշխանության հակաօրինական գործողությունները։
«Գորիս քաղաքի և համայնքի բնակչությանն առաջարկում եմ կազմակերպենք ստորագրահավաք՝ Առուշ Առուշանյանին շտապ ազատ արձակելու պահանջով։ Դա կլինի նաև յուրատեսակ վստահության քվե համայնքապետին։ Քաղաքը չպիտի տուժի քաղաքական էժան կապիկություններից»,-իր էջում գրել է Զաքար Խոջաբաղյանը։

