Երկրաշարժ՝ Վրաստան-Հայաստան սահմանային գոտում․ այն զգացվել է Շիրակի մարզի Բավրա և Լոռու մարզի Պաղաղբյուր գյուղերում` 3 բալ ուժգնությամբ
Դիտել նաև
Երկրաշարժ Տավուշում․ Իջևանում, Նոյեմբերյանում և մի շարք գյուղերում զգացվել են ցնցումները
Երկրաշարժ Ադրբեջանում. այն զգացվել է Գեղարքունիքի մարզում
4.8 մագնիտուդով երկրաշարժ Ադրբեջանի Շեքիի շրջանում․ ցնցումները հասել են Տավուշ
Երկրաշարժ՝ Հայաստանում
Երկրաշարժ Վանում. այն զգացվել է Երևանում, Շիրակի և Արարատի մարզերում՝ 2 բալ ուժգնությամբ
Հուլիսի 14-ին, տեղական ժամանակով ժամը 11:04-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 07:04-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.18⁰ և արևելյան երկայնության 43.90⁰ աշխարհագրական կոորդինատներով` Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Շիրակի մարզի Բավրա գյուղից 10 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.1 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ:
Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա և Լոռու մարզի Պաղաղբյուր գյուղերում` 3 բալ ուժգնությամբ։

