«Վերջը չդիմացան ու խոստովանեցին». Քրիստինե Վարդանյան Ապրիլի 9-ին տեղի է ունենալու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի և թիմի շնորհանդեսը Պուտինը զգուշացրեց՝ պատժելու է, կոշտ խոսեց, ասաց՝ կփլուզվի ձեր տնտեսությունը, ՌԴ-ն ակտիվանում է (տեսանյութ)
7
Պուտինը թվեր է ու փաստեր է դրել Նիկոլի առաջ․ Փաշինյանը հետդարձի ճանապարհ չունի․ Բոզոյան Ըստ ամերիկյան The Washington Post-ի` 8 երկիր, այդ թվում՝ Հայաստանը կարող են ազդել գոլոբալ ուժերի բալանսի փոփոխության վրա Այսօր, ապրիլի 7-ին արդեն Իրանը պիտի քարեդարում հայտնվի. ըստ Թրամփի. սակայն... Հայ-ռուսական հարաբերությունները հասել են կրիտիկական վատ կետի, ինչից հետո անդառնալիության կետն է Ապրիլի 9-ին տեղի է ունենալու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի և թիմի շնորհանդեսը Որպեսզի մարդիկ կարողանան բարեկեցիկ ապրել իրենց հայրենիքում, պետք է ստեղծել իրական ու կայուն պայմաններ. Ծառուկյան (տեսանյութ) Մինչև չմերժենք չար գործերն ու կորստաբեր քայլերը, չենք կարող հաստատել զարթոնք ու ծաղկում. Գարեգին Երկրորդի հայրապետական խոսքը Ս. Հարության տոնի Հայրապետական Պատարագ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում. ՈւՂԻՂ Նիկոլին՝ վամպիրի նման, մարդ է պետք, որ էներգիան խլի․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Սերժ Սարգսյանը բացատրեց, թե ինչու են որոշել չմասնակցել առաջիկա ընտրություններին Պատերազմ Արցախում
Պուտինը թվեր է ու փաստեր է դրել Նիկոլի առաջ․ Փաշինյանը հետդարձի ճանապարհ չունի․ Բոզոյան Երթևեկության փոփոխություն՝ Պարոնյան փողոցում Իմիջային աղետ. «թավշյա հեղափոխությունից»՝ տոտալ մերժում. «Փաստ» Ասում եք՝ ով ում երաշխավո՞րն է. «Փաստ» Դանիել Իոաննիսյանը հուշեց վիճահարույց օրենսդրական փոփոխությունների մասին, ինչպե՞ս է սխալ օրենքը ստորագրվել նախագահի կողմից Ըստ ամերիկյան The Washington Post-ի` 8 երկիր, այդ թվում՝ Հայաստանը կարող են ազդել գոլոբալ ուժերի բալանսի փոփոխության վրա Ընտրություններին մասնակցող ընդդիմադիր ուժն արդեն հայտարարել է իր անունը ու հանկարծակիորեն ՔՊ-ն օրենք է ներկայացնում, որն արգելում է դա անել. Մամիջանյան Այսօր, ապրիլի 7-ին արդեն Իրանը պիտի քարեդարում հայտնվի. ըստ Թրամփի. սակայն... Սուրբ Աստվածամոր հավատավոր ու առաքինի կերպարը դարեր շարունակ ներշնչման աղբյուր է եղել մայրերի համար․ Կաթողիկոս Էլիտան բոյկոտել է ՔՊ-ական կադրերին բարձր աշխատավարձով աշխատանքի են տեղավորում Գազամատակարարման դադարեցում ՔՊ-ում իրավիճակը թեժանում է. ներկուսակցական ինտրիգներ «Իրավունք». «Կասեմ, որ նաժիմի տակ էին դրել, ուրիշ ելք չունեի» Հնդկաստանը մտածում է Բանգլադեշի հետ սահմանը պաշտպանել կոկորդիլոսներով «Մեզանից անկախ պատճառներով «Ուժեղ Հայաստանի» հետ դաշինքը չկայացավ»․ ՀԱԿ-ն ընտրություններին կմասնակցի առանձին Կրակոց՝ Էկոնոմիկայի նախարարությունում․ ձախ սրունքի հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել երիտասարդ տղա Եթե այսօր նման հնարավորություն ունենար, Փաշինյանը կփորձեր չեղարկել Երևանում նախատեսված Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպումը. Օսկանյան ՀՀ էկոնոմիկայի նախարարության մասնավոր պահնորդական ընկերության աշխատակիցը պատահական կրակոց է արձակել Հայ-ռուսական հարաբերությունները հասել են կրիտիկական վատ կետի, ինչից հետո անդառնալիության կետն է Այսօր Դավիթի դասընկերներն ու նրանց ծնողները լինելու են ՀՀ գլխավոր դատախազության դիմաց Ապրիլի 9-ին տեղի է ունենալու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի և թիմի շնորհանդեսը «Վերջը չդիմացան ու խոստովանեցին». Քրիստինե Վարդանյան Ապրիլի 9-ին տեղի է ունենալու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի և թիմի շնորհանդեսը Պուտինը զգուշացրեց՝ պատժելու է, կոշտ խոսեց, ասաց՝ կփլուզվի ձեր տնտեսությունը, ՌԴ-ն ակտիվանում է (տեսանյութ) Հարգելի՛ վարորդներ, մի՛ տրվեք ապօրինի հրամանների ու քաղաքացիների հետ կոնֆլիկտի մեջ մի՛ մտեք (տեսանյութ) ՔՊ-ի անպատասխանատու վերաբերմունքի հերթական ապացույցը (տեսանյութ) Շենգավիթում մեկ ամսից ավելի նույն վիճակն է․ բյուջե կա, արդյունք չկա (տեսանյութ) Ավանի այս հասցեներում վաղուց աշխատանքներ չեն կատարվել (տեսանյութ) Քաղաքացիները ճիշտ են, ՔՊ-ն նորից սխալվեց

«Նոր պետական շինարարությունը հիմնականում իրականացվում է չունևորների հաշվին». Հրանտ Բագրատյան

 «Հուլիսի սկզբներին 2 իրադարձություն տեղի ունեցան։ Նախ, Համաշխարհային Բանկը (ՀԲ) վերջապես հրապարակեց 2020թ տվյալների բազան։ Ապա, ՀՀ ԱՎԾ-ն հանրայնացրեց 2021թ. հունվար-մայիսի ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը նկարագրող թվերը։ Բացառությամբ կառավարական շրջանակների՝ մասնագիտական համայնքն առայժմ գնահատականներ չի հնչեցրել հրապարակած տվյալների մասով։ Կառավարության ղեկավարն ու մի քանի նախարարներ (պաշտոնակատարներ) սկսեցին փառաբանել վերստին իրողություն դարձած տնտեսական աճը, նոր տեխնոլոգիաների (օրինակ, արևային էներգետիկան) սրընթաց վերելքը, գործազրկության անկումը։ Տեսնենք, իրո՞ք դա այդպես է։

Եվ այսպես, ԱՎԾ-ն գտնում է, որ ՏԱՑ հավելաճը 2021-ի հունվար-մայիսին 4.3% է։ Սա, իհարկե, ՀՆԱ ցուցանիշը չէ։ Այն կհայտարարվի ավելի ուշ։ Բայց «ավանդույթն» այնպիսին է, որ ՏԱՑ-ն ընկալվում է իբրև տնտեսական աճի ցուցանիշ։ Կառավարությունը գտնում է, որ 2021-ին տնտեսության հավելաճը կարող է կազմել 6.1% և դա շատ լավ է։ Պաշտոնական շրջաններից ոմանք խոսում են երկնիշ տնտեսական աճի մասին։ Փաստն այն է, որ 2020-ին տնտեսական անկումը կազմել է 7.6%։ Ուրեմն, եթե անգամ կառավարության մտահաղացումն իրականանա, ապա 2021-ին ՀՆԱ մակարդակն ավելի ցածր կլինի, քան 2019-ին։ Առաջիկա ամիսներին (հունիս-սեպտեմբեր) տնտեսական աճի տեմպը կդանդաղի (անցյալ տարվա բազայի հարաբերական բարձր ֆոնի վրա) և ապա կարագանա՝ 2020-ի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի հետևանքով տնտեսության հետ ընկնելու կապակցությամբ։ Այսպիսով, 2021-ի տնտեսական աճն ավելի շուտ 2020-ի աղետալի անկման, այլ ոչ թե վերակենդանացման արդյունք է։

Հիմա նայենք աճի որակին։ Աճը հիմնականում պայմանավորված է հանքարդյունաբերության (+8.4%) և շինարարության (+14.3%) արագացված դինամիկայով։ Առանց հանքարդյունաբերության՝ մշակող արդյունաբերության հավելաճի տեմպը բացասական է՝ -1.4%։ Շինարարության աճը պայմանավորված է պատերազմի արդյունքում տեղաշարժված բնակչության ու դրա հետ կապված նոր բնակարանների պահանջով։ Հսկայական (մի քանի հարյուր բազմաբնակարանային շենք) շինարարություն է կատարվում ԿԲ կողմից դրամի էմիսիայի հաշվին։ Դրա վատ կողմն այն է, որ արդյունքում ունենք գնաճ 5.5%։ Առավելապես նկատելի է պարենային սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գնաճը՝ 7.5%։ Ասել կուզի՝ նոր պետական շինարարությունը հիմնականում իրականացվում է չունևորների հաշվին։ Ասվածի ապացույցն է նաև այն, որ չնայած թմբկահարված տնտեսական աճին (4.3%), տեղի է ունեցել բնակչության իրական եկամուտների անկում՝ -1.1%։ Մարդիկ 1%-ով ավելի վատ են ապրել, քան՝ անցյալ տարվա հունվար-մայիսին, երբ լոքդաուն կար։ Նվազել են նաև պետական բյուջեի հարկային եկամուտները։ Այսպես, 2021-ի հունվար-մայիսին դրանք կազմել են 618.3 մլրդ.դրամ և ավել են եղել 2020-ի համանուն ցուցանիշից (583.6 մլրդ դրամ) 5.9%-ով։ Ասել կուզի պետական բյուջեի եկամուտները պակասել են։ 5.9% հավելաճի 5.5%-ը գնաճն է։ Բա ո՞ւր մնաց 4.3% տնտեսական աճը։ Որպեսզի հաշվետու տարվա (2021) S1 բյուջետային եկամուտները համեմատենք բազիսային տարվա (2020) S0 եկամուտների հետ, ապա S1-ը S0-ից պետք է առնվազն մեծ լինի «գնաճ х տնտեսական աճ» արտադրյալի չափով։ Այսինքն, 2021թ հունվար-մայիսին պետական բյուջեի հարկային եկամուտները պետք է լինեին 642.1 մլրդ դրամ՝ 618.3-ի փոխարեն։ Իրականում 2021-ի 5 ամիսներին բյուջեի հարկային եկամուտները 2020-ի համանման թվից մեծ են 0.4%-ով (գնաճը հանում ենք)։

Ամենահետաքրքիրն, իհարկե, զբաղվածության թվերն են։ ԱՎԾ-ն պնդում է, որ 2021-ի 1-ին եռամսյակում 2020-ի համեմատ գործազրկության մակարդակը նվազել է 2.7%-ով (19.7%-ից դարձել է 17%)։ Իշխանական շրջանները այս առաջընթացն անվանում են երևույթային։ Այդպե՞ս է արդյոք։ Գործազրկության մակարդակը սինթետիկ ցուցանիշ է. գործազուրկների թիվը բաժանում ենք աշխատուժի վրա։ 2021-ի 1-ին եռամսյակում ունեցել ենք 193 հազ. գործազուրկ, իսկ աշխատուժը եղել է 1136.8 հազ. մարդ։ Ճիշտ 17%։ 2020-ին թվերը եղել են այսպիսին. 232.8 հազ. և 1178.8 հազ. մարդ (19.7%)։ Հիմա, զբաղվածներ, այսինքն աշխատողներ 2020-ին ունեցել ենք 946 հազ. մարդ, իսկ 2021-ին 943.8 հազ մարդ։ Ինչպե՞ս կարող էր նման բան պատահել։ Շատ պարզ։ 43 հազ մարդ, աշխատող, մահացել է, զոհվել է պատերազմում, համաճարակի զոհ է դարձել և/կամ հեռացել է երկրից։ Նրանց աշխատատեղերը զբաղեցրել են հերթի կանգնած գործազուրկները։ Եվ սա մենք գովո՞ւմ ենք։ Սա էլ ասենք. 2017-ի 1-ին եռամսյակում զբաղվածների թիվը եղել է 974.5 հազ. մարդ։ «Ժողովրդական» իշխանության շնորհիվ վերջին 4 տարում աշխատողների թիվը պակասել է ուղիղ 40 հազ. մարդով։ Կառավարության ղեկավարի և/կամ նախարարների ելույթներն առ այն, թե գրանցված աշխատողների ռեկորդային թվեր են արձանագրվել կամ սուտ են, կամ էլ անկապ են. վերջին 4 տարիներին ՀՀ-ում զբաղվածների թիվն անշեղորեն անկում է ապրել։

Տնտեսության կառուցվածքում էական դրական տեղաշարժեր չկան։ Բացառություն է կազմում արևային էլեկտրակայաններում արտադրված էլեկտրաէներգիայի ծավալը. այն աճել է 4.5 անգամ։ Բայց այս համեմատաբար նոր ոլորտներում էլ աշխարհի միջինից ետ ենք մնում ավելի շատ, քան մյուս մակրոտնտեսական ցուցանիշների մասով։ Այսպես, հողմակայաններում և արևային էլեկտրակայաններում 2021-ի հունվար-մայիսին արտադրված էլեկտրաէներգիան կազմել է 31.5 մլն կվտ/ժամ կամ ընդհանուրի 1%-ը։ Աշխարում այս ցուցանիշը 9% է։ Գոնե Վրաստանից կամ Ուկրաինայից օրինակ վերցնեին։
Սփոփիչ չէ նաև հիմնական սոցիալական ցուցանիշների դինամիկան։ Այսպես, կտրուկ ավելացել է մահացածների թվաքանակը (այս էլ որերորդ տարին անընդմեջ), ավելացել են նաև ամուսնալուծությունները։ Կան ոչ էական դրական փոփոխություններ։ Ավելացել է ծնվածների թվաքանակը (շատ ավելի քիչ, քան մահացածները)։ Արդյունքում, բնական հավելաճը բացասական է, ինչը բացառիկ վատ ցուցանիշ է վերջին 30 տարիների համար։ Սրան պետք է գումարել արտագաղթը (ավելի քան 80 հազ. մարդ 5 ամսում՝ չնայած համավարակին)։ Ավելացել է ամուսնություների թվաքանակը։

Այսպիսով, լավագույն ցանկության դեպքում անգամ ՀՀ 2021-ի առաջին 5 ամիսների սոցիալ-տնտեսական զարգացման թվերը դրական համարել չի կարելի։ Մենք շարունակում ենք գտնվել խորը տնտեսական ու սոցիալական ճգնաժամի մեջ՝ պայմանավորված պատերազմով, համաճարակով և 2018-ի ապրիլյան հեղափոխությամբ»:

Հրանտ Բագրատյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>