Ի՞նչ կլինի, եթե Հայաստանը խզի հարաբերությունները Ռուսաստանի հետ (տեսանյութ) Ալեն Սիմոնյանի սենսացիոն խոստովանությունը․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) Մեր կանայք արժանի են սիրո, հարգանքի և ուշադրության ոչ միայն այս օրը, այլ ամեն օր. Գագիկ Ծառուկյան
7
Պուտինը թվեր է ու փաստեր է դրել Նիկոլի առաջ․ Փաշինյանը հետդարձի ճանապարհ չունի․ Բոզոյան Ըստ ամերիկյան The Washington Post-ի` 8 երկիր, այդ թվում՝ Հայաստանը կարող են ազդել գոլոբալ ուժերի բալանսի փոփոխության վրա Այսօր, ապրիլի 7-ին արդեն Իրանը պիտի քարեդարում հայտնվի. ըստ Թրամփի. սակայն... Հայ-ռուսական հարաբերությունները հասել են կրիտիկական վատ կետի, ինչից հետո անդառնալիության կետն է Ապրիլի 9-ին տեղի է ունենալու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի և թիմի շնորհանդեսը Որպեսզի մարդիկ կարողանան բարեկեցիկ ապրել իրենց հայրենիքում, պետք է ստեղծել իրական ու կայուն պայմաններ. Ծառուկյան (տեսանյութ) Մինչև չմերժենք չար գործերն ու կորստաբեր քայլերը, չենք կարող հաստատել զարթոնք ու ծաղկում. Գարեգին Երկրորդի հայրապետական խոսքը Ս. Հարության տոնի Հայրապետական Պատարագ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում. ՈւՂԻՂ Նիկոլին՝ վամպիրի նման, մարդ է պետք, որ էներգիան խլի․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Սերժ Սարգսյանը բացատրեց, թե ինչու են որոշել չմասնակցել առաջիկա ընտրություններին Պատերազմ Արցախում
Ի՞նչ կլինի, եթե Հայաստանը խզի հարաբերությունները Ռուսաստանի հետ (տեսանյութ) Չկա ժամ ու օր, որ Երևանում խայտառակ խցանումներ չլինեն Ալեն Սիմոնյանի սենսացիոն խոստովանությունը․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) ՔՊ-ում ցնծության առիթ. Փաշինյանի սիրելի գործընկեր Ալիևը Ստեփանակերտում ոչնչացրել է մայրաքաղաքի խորհրդանիշներից մեկը` Թատերական աղբյուրը Սուրբ Տիրամոր լուսաշող օրինակով հայ կանայք դժվարին ժամանակներում Աստծո կամքին անվերապահ հնազանդությամբ հաղթահարել են ծառացած փորձությունները Մեր կանայք արժանի են սիրո, հարգանքի և ուշադրության ոչ միայն այս օրը, այլ ամեն օր. Գագիկ Ծառուկյան «Պատրաստ եմ զոհել կյանքս հանուն Իրանի»․ Փեզեշքիան Մեր երկիրը դարձրեցիք խաղադաշտ, խաղն էլ տեղափոխեցիք մեր կիսադաշտ. Աշոտ Մինասյան Ավելի քան 14 մլն իրանցիներ պատրաստ են իրենց կյանքը տալ երկրի պաշտպանության համար. Փեզեշքիան Կրկին գարշահոտություն և հակասանիտարական վիճակ Երևանի փողոցներում (տեսանյութ) Պուտինը թվեր է ու փաստեր է դրել Նիկոլի առաջ․ Փաշինյանը հետդարձի ճանապարհ չունի․ Բոզոյան Երթևեկության փոփոխություն՝ Պարոնյան փողոցում Իմիջային աղետ. «թավշյա հեղափոխությունից»՝ տոտալ մերժում. «Փաստ» Ասում եք՝ ով ում երաշխավո՞րն է. «Փաստ» Դանիել Իոաննիսյանը հուշեց վիճահարույց օրենսդրական փոփոխությունների մասին, ինչպե՞ս է սխալ օրենքը ստորագրվել նախագահի կողմից Ըստ ամերիկյան The Washington Post-ի` 8 երկիր, այդ թվում՝ Հայաստանը կարող են ազդել գոլոբալ ուժերի բալանսի փոփոխության վրա Ընտրություններին մասնակցող ընդդիմադիր ուժն արդեն հայտարարել է իր անունը ու հանկարծակիորեն ՔՊ-ն օրենք է ներկայացնում, որն արգելում է դա անել. Մամիջանյան Այսօր, ապրիլի 7-ին արդեն Իրանը պիտի քարեդարում հայտնվի. ըստ Թրամփի. սակայն... Սուրբ Աստվածամոր հավատավոր ու առաքինի կերպարը դարեր շարունակ ներշնչման աղբյուր է եղել մայրերի համար․ Կաթողիկոս Էլիտան բոյկոտել է ՔՊ-ական կադրերին բարձր աշխատավարձով աշխատանքի են տեղավորում Գազամատակարարման դադարեցում ՔՊ-ում իրավիճակը թեժանում է. ներկուսակցական ինտրիգներ «Իրավունք». «Կասեմ, որ նաժիմի տակ էին դրել, ուրիշ ելք չունեի» Հնդկաստանը մտածում է Բանգլադեշի հետ սահմանը պաշտպանել կոկորդիլոսներով «Մեզանից անկախ պատճառներով «Ուժեղ Հայաստանի» հետ դաշինքը չկայացավ»․ ՀԱԿ-ն ընտրություններին կմասնակցի առանձին Կրակոց՝ Էկոնոմիկայի նախարարությունում․ ձախ սրունքի հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել երիտասարդ տղա Եթե այսօր նման հնարավորություն ունենար, Փաշինյանը կփորձեր չեղարկել Երևանում նախատեսված Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպումը. Օսկանյան ՀՀ էկոնոմիկայի նախարարության մասնավոր պահնորդական ընկերության աշխատակիցը պատահական կրակոց է արձակել Հայ-ռուսական հարաբերությունները հասել են կրիտիկական վատ կետի, ինչից հետո անդառնալիության կետն է

Արձանագրումներ Սահմանադրական դատարանի հուլիսի 11-ի նիստի վերաբերյալ․ օր 3-րդ

Արձանագրումներ Սահմանադրական դատարանի հուլիսի 11-ի նիստի վերաբերյալ․ օր 3-րդ

- Նիստը նախագահող Արման Դիլանյանը որոշել է, որ Սահմանադրական դատարանը պետք է շարունակի աշխատանքը հուլիսի 11-ին, կիրակի օրը։ Բացի դրանից, որ քրիստոնեական ավանդույթներով մարդիկ կիրակի օրը չեն աշխատում, այդ օրը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում էր նաև Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության օրը՝ Վարդավառի տոնը։ Ներքին անկազմակերպվածության պատճառով քրիստոնեական և եկեղեցական ավանդույթներին նկատմամբ արհամարհանքը՝ նաև անհարգալից վերաբերմունք է ոչ միայն դատավարության մասնակիցների, ՍԴ աշխատակազմի աշխատակիցների, այլև ՍԴ նիստերը լուսաբանող լրագրողների և դրանց հետևող ողջ հասարակության հանդեպ։ Ի դեպ, ՍԴ նախագահի պաշտոնն ապօրինի կերպով յուրացրած Արման Դիլանյանը, հետևելով օրվա քաղաքական իշխանության անընդունելի կեցվածքին, չի մասնակցել նաև 2021 թվականի Սուրբ Ծննդյան և Սուրբ Հարության տոների Հայրապետական Պատարագներին, ինչն արտառոց երևույթ է ՍԴ նախագահների պարագայում, և ցույց է տալիս ներկա քաղաքական հանցավոր իշխանության հետ նրա սերտ և փոխհամաձայնեցված գործողություններն ու սերտաճվածությունը։

- Դատարանում «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը հանդես է եկել մի ելույթով, որի բովանդակությունը ոչ միայն բավարար է 2021 թվականի հունիսի 20-ին կայացած խայտառակության արդյունքները չեղարկելու համար, այլև կարող է դասագրքային և ուսումնական նյութ հանդիսանալ մի քանի սերունդների իրավական կրթության և դաստիրակության համար։

- Ի թիվս այլ չափազանց հիմնավոր և փաստարկված թեզերի, Դավիթ Հարությունյանն իրավական ամենախորը փաստարկներով և տրամաբանական մեկնաբանություններով վերջակետ դրեց նաև հրաժարականից հետո վարչապետի պաշտոնավարման խնդրին՝ տալով Նիկոլ Փաշինյանի գործողությունների ենթադրյալ հանցակազմի ողջ իրավական հիմնավորվածությունը։ Նիստին ներկա իրավապահ մարմինների ներկայացուցիչներին Դավիթ Հարությունյանը զինել է բոլոր իրավական փաստարկներով և հիմնավորումներով՝ ենթադրյալ հանցագործին կալանավորելու և պատասխանատվության ենթարկելու համար։

- Դատավոր Արթուր Վաղարշյանը, իր կողմից հնչեցնող հարցերի միջոցով, արդեն երկրորդ փորձն է անում արդարացման մեկնաբանություններ տալ նախընտրական քարոզչության ընթացքում վարչապետի պաշտոնն ապօրինաբար զբաղեցրած Նիկոլ Փաշինյանի խուլիգանական, գռեհիկ, վիրավորական, ատելության, բռնության և սպառնալիքներ պարունակող խոսքերին, ելույթներին և արտահայտություններին։

- Դատավարության մասնակիցների կողմից վերստին փաստվեց դատավարության ընթացակարգային խախտումների մասին։

- Չնայած ոչ աշխատանքային օրվա հանգամանքին դատարանն իր աշխատանքը շարունակեց նաև ոչ աշխատանքային ժամերին՝ մինչև երեկոյան 20․00-ի սահմանները, երբ մեկ օր առաջ Արման Դիլանյանը հայտարարել էր մինչև 00․00 ժամին աշխատելու մասին։ Այս առումով պետք է վերստին փաստել դատարանի անկազմակերպ, չպլանավորված և տարերային աշխատանքը, ինչը հանգեցնում է դատավարության մասնակիցների ֆիզիկական հոգնածության, և չի կարող բացասաբար չանդրադառնալ ծանրաբեռնված մտավոր աշխատանք իրականացնող մարդկանց աշխատանքային կարողությունների և արդարադատության արդյունավետության ու որակի վրա։

- Հետաքրքիր է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչները, երկու օր շարունակ, Սահմանադրական դատարանի նիստերի դահլիճում, լսելով դատավարության մասնակիցների կողմից աղաղակվող բռնությունների, իշխանությունների ապօրինի գործողությունների, ՏԻՄ-երի ներկայացուցիչների հանդեպ իրականացվող անթույլատրելի քայլերի, առավելապես ՀՀ Սյունիքի մարզի մասնավոր, համայնքային և այլ կառույցների ներկայացուցիչների հանդեպ քաղաքական հայացքների համար իրականացվող հետապնդումների մասին, հուլիսի 10-ի երեկոյան շտապել են Կենտրոնական ընտրական հանձնաժողով և երեկոյան ուշ ժամի հրավիրված արտահերթ նիստում համաձայնություն են տվել «Հայաստան» դաշինքի կողմից առաջադրված ԱԺ պատգամավորի թեկնածու, քաղաքական ճնշումների հետևանքով Մեղրի քաղաքի համայնքի ղեկավարի պաշտոնից հրաժարական ներկայացրած Մխիթար Զաքարյանին կալանավորելու համար։

- ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի ելույթից և նրա կողմից ներկայացված եզրահանգումներից պարզ դարձավ, որ նա չի տիրապետում իրավիճակին և չի պատկերացնում ընտրական համակարգի և գործընթացի ողջ գաղափարախոսությունը՝ սահմանափակվելով միայն ֆորմալ ասպեկտներով։ Ակնհայտ է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկա կազմը, ի դեմս իր ղեկավարի, չի գիտակցում ընտրությունների օրինականության ապահովման իր եզակի առաքելությունը։ ԿԸՀ-ի ներկայացված բացատրություններից պարզ է դառնում, որ նրանք ընտրությունն առավելապես պատկերացնում են միայն քվեարկությունը, իսկ ընտրախախտումները՝ միայն քվեարկությանը օրը տեղի ունեցած իրադարձությունները։

- Տիգրան Մուկուչյանի միապաղաղ, առաջնայինը երկրորդայինից չտարբերող, միայն իր համար շահեկան փաստերը շեշտադրող, իշխանահաճո, իր ղեկավարած մարմնի անգործությունը քողարկող ելույթը վկայում է, որ նրա երկարատև պաշտոնավարումը հատել է փորձառության կուտակման պոզիտիվ շեմը և թևափոխել կարծրացած, ոչ մրցունակ, նոր գաղափարները մերժող, մտածողության և տրամաբանության հետ հակադրվող ոչ կառուցողական ռիսկերով ժամանակաշրջան։ Ցավոք դա համընկել է հայ ժողովրդի պատմության ամենաճակատագրական և պատասխանատու շրջանի հետ։

- ՍԴ դատավորներ Արևիկ Պետրոսյանի և Հրայր Թովմասյանի տրամաբանական հարցերին տված պատասպաններից պարզ դարձավ, որ Տիգրան Մուկուչյանն ու նրա ղեկավարծ կառույցն այս ողջ ժամանակահատվածում զբաղվել են ոչ թե ընտրությունների, այլ քվեարկության կազմակերպման հարցերով, որը դիմող կողմերի ներկացրած փաստերից, պարզվում է, որ իրականացրել են իրենցից կախված հնարավոր վատագույն եղանակով։

- Հուլիսի 11-ի ՍԴ նիստին չի մասնակցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչներից ԱԺ պատգամավոր, ժամանակակից հայ իրավական, քաղաքագիտական և փիլիսոփայական մտքի տիտան, դատավարության բոլոր մասնակիցներից ամենաթարմ իրավաբանական գիտելիքներով օժտված մասնակից (օրեր առաջ Երևանի Մովսես Խորենացու համալսարանի իրավաբանական ֆակուլտետի բակալավրիատի շրջանավարտ) Վահագն Հովակիմյանը։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ՍԴ-ում ներկայացված թիմի, նրանց կողմից հնչեցվող հարցերի որակի, քննարկումների մասնակցության կարողությունների վրա նրա բացակայության հետևանքներն ակնհայտ էին։

- Սահմանադրական դատարանի նիստում ԿԸՀ նախագահին ուղղված հարցերով առաջին անգամ խոսել է ՍԴ դատավոր Աշոտ Խաչատրյանը, որի հնչեցրած հարցերից տպավորություն կար, որ դրանք ներկայացվում են ոչ թե պատասխաններ ստանալու և դատավարությանն աջակցելու, այլ իր խոսելն արձանագրելու և չհիմնավորված պասիվության կերպարից դուրս գալու նպատակով։

Էդգար Ղազարյանի Ֆեյսբուքյան էջից 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>