Նիկոլ Փաշինյանի և նրա քաղաքական թիմի հրապարակային հարձակումների թիրախում ոչ միայն Ամենայն Հայոց Կաթողիկոսն է, այլև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնակառավարման համակարգը. Արա Զոհրաբյան Ներհանրային, միջընտրազանգվածային երկխոսությունը՝ որպես միակ ելք. Վահե Հովհաննիսյան Ուկրաինան համաձայնել է լիակատար, անհապաղ և անվերապահ հրադադարի․ Անդրեյ Սիբիգա
24
«Հրապարակ»․ Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ Ինչպես է Հանրայինը փորձում մոլորեցնել հանրությանը Հանրային հեռուստաընկերության գեբելսյան քարոզչությունը. պահանջում ենք հերքում և ներողություն «Դրեյֆուսի գործը» - Անդրանիկ Թևանյանի գործը Քրիստինե Վարդանյանի, Սևակ Խաչատրյանի և Արամ Օրբելյանի ասուլիսը Մեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհները. Գառնիկ Դանիելյան Քաղաքական մտքի ճգնաժամ, էլիտաների բացակայություն, կեղծ բաստիոն. Ստեփան Դանիելյան Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի` շփման արգելքներով քպ-ական ռեժիմի կողմից հետապնդվող Արեգնազ Մանուկյանի կալանքը փոխվեց «տնային կալանքի» ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ Եւ ԱՐԵԳՆԱԶ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԸ Պատերազմ Արցախում
Նիկոլ Փաշինյանի և նրա քաղաքական թիմի հրապարակային հարձակումների թիրախում ոչ միայն Ամենայն Հայոց Կաթողիկոսն է, այլև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնակառավարման համակարգը. Արա Զոհրաբյան «Հայկական աթոռին» նստած էինք մինչեւ 2018-ը. Էդուարդ Շարմազանով Որքան իշխանությունը ձգտում է բավարարել ադրբեջանցիների քաղաքական ախորժակը, Ադրբեջանն ավելի մեծ պահանջներ և ակնկալիքներ է ձևավորում. Տիգրան Աբրահամյան Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա Թուրքիայում Զելենսկին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից Ռուսաստանին սպառնացել է էներգետիկայի ոլորտում պատասխան հարվածներով Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Փաշինյանը և Փեզեշքիանն անդրադարձել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններին և դրանց ընդլայնմանը միտված քայլերին Փաշինյանը տվեց եկեղեցու դեմ արշավի նոր փուլի մեկնարկը. «Հրապարակ» «Հրապարակ»․ Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ Ներհանրային, միջընտրազանգվածային երկխոսությունը՝ որպես միակ ելք. Վահե Հովհաննիսյան Խոշոր վթարի հետևանքով ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններում և Կոտայքի, Արարատի և Արմավիրի մարզերի մի շարք բնակավայրերում Ուկրաինան համաձայնել է լիակատար, անհապաղ և անվերապահ հրադադարի․ Անդրեյ Սիբիգա Ինչպես է Հանրայինը փորձում մոլորեցնել հանրությանը Զապին եւ Օշականցի Գևորիկին կալանավորելու միջնորդություն են անելու «Հրապարակ»․ Քննիչը դիմել է դատարան՝ քննչականի պետի դեմ Արթուր Ավանեսյանի տնային կալանքը փոխվել է․ նա ազատության մեջ է Թշնամական Ադրբեջանի հետ «կամուրջ կապելու» «կամրջանկապությունը հետաձգվում է... ադրբեջանական կողմի խնդրանքով Սոթքի հանքավայրում Ադրբեջանը կսկսի ոսկու արդյունահանումը. Ոսկու պաշարները կազմում են 1,03 միլիոն ունցիա... տեսնես, ո՞վ հանձնեց, էս թալանի՞ մասին ինչու չի բղավում Ինչո՞ւ արgախgիների սոցիալական խնդիրների քննարկման կեսից ՔՊ-ականները հեռացան Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. ՀԵՏՔ Այս միջադեպը հիշեցրեց ՄԻԵԴ-ում Ադրբեջանի դիրքորոշումը. Արա Ղազարյանը ՔՊ-ականների՝ քննարկումը լքելու մասին Իշխանությունները նախապատրաստվում են հանրային տրանսպորտի թանկացումների ԻՆՉՔԱՆ ԷԼ ՓՉԵՔ ԱՅՍ ՍՈՒՏԸ, ԱՅՆ ՁՆԱԳՆԴԻ ԷՖԵԿՏ ՉԻ ՍՏԱՆԱԼՈՒ «Օրենքով գողեր» են ձերբակալվել. քաղաքացին փորձել է հաշվեհարդար տեսնել իր նախկին աներոջ նկատմամբ Հերթական «ռազբորկան» է տեղի ունեցել Երևանում. կրակոցներ են հնչել Փաշինյանը հակահայկական հայտարարություններ է անում Երևանում անցկացվող միջազգային համաժողովում. Սասունյան 880 միլիոն դոլարի վնաս տնտեսությանը․ ո՞վ է պատասխանատու կապիտալ ծախսերի տապալման համար Փոքրիկ ֆյուրերիկի քաղաքական հաշվեհարդարի նոր փուլը Ադրբեջանը Արցախում զորավարժություններ է անցկացնում. ինչն է թիրախում․ Մալխասյան Հանրային հեռուստաընկերության գեբելսյան քարոզչությունը. պահանջում ենք հերքում և ներողություն

Հայ կաթողիկե եկեղեցու Կաթողիկոս պատրիարքը չի ընտրվել. Վատիկանը միջամտելու է

Հայ կաթողիկե եկեղեցու մոտ 280 տարվա պատմության մեջ առաջին անգամ սինոդը չի ընտրել կաթողիկոս պատրիարքի: Ինչպես տեղեկացրել էր «Ալիք Մեդիա»-ն, Լիբանանի Զմմառի վանքում երկու շաբաթ առաջ ընտրական սինոդ էր գումարվել, որը պետք է ընտրեր Հայ կաթողիկե եկեղեցու առաջնորդի՝ Հայ կաթողիկե եկեղեցու Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս Գրիգոր Պետրոս Ի Գապրոյանի հաջորդին: Վերջինս վախճանվել էր մայիսի 25-ին, եւ պատրիարքական աթոռը թափուր էր մնացել: Ընտրական երկշաբաթյա ժամկետի ավարտից հետո Հայ կաթողիկե պատրիարքության դիվանը կարճ հաղորդագրություն է տարածել եւ հայտնել, որ ընտրությունը չի իրականացվել: Այլ մանրամասներ չեն նշվել:

Եպիսկոպոսական ժողովը փակ է եղել, ժողովին մասնակցել են Հայ կաթողիկե եկեղեցու 14 եպիսկոպոսներից 12-ը (Հարավային Ամերիկայից կորոնավիրուսի սահմանափակումների պատճառով չեն կարողացել Լիբանան ժամանել երկու եպիսկոպոս): Բոլոր 14 եպիսկոպոսներն էլ, ըստ կանոնակարգի, պատրիարքի թեկնածու էին:

«Ալիք Մեդիա»-ն փորձեց մանրամասներ իմանալ ընտրության ընթացքից: Հայ կաթողիկե պատրիարքության Բեյրութի թեմի օգնական եպիսկոպոս Գեւորգ Ասատուրյանը (որ նույնպես պատրիարքի թեկնածու էր) մեզ հայտնեց, որ ընտրական սինոդի ժողովներն անցել են լավ մթնոլորտում, պատրիարքի չընտրվելու պատճառը, ըստ նրա, Հայ կաթողիկե եկեղեցու կանոնակարգի խստությունն է. թեկնածուն պետք է ունենա ձայների 2/3-ը, ինչը դժվարացրել է ընտրությունը, եպիսկոպոսներից ոչ մեկը չի հավաքել ձայների 2/3-ը: «Հարցն արդեն հասավ Վատիկանին: Վատիկանի հրահանգով երկրորդ սինոդն է գումարվելու, եւ հավանաբար ընտրական օրենքի փոփոխություն է լինելու, այսինքն՝ թերեւս ընտրության համար սահմանվելու է, որ պատրիարքը ընտրվի ոչ թե ձայների 2/3-ով, այլ ձայների մեծամասնությամբ: Այդպես ավելի հեշտ կընտրվի»,- ասաց Գեւորգ եպս. Ասատուրյանը:

Առավելագույն ձայներ հավաքած թեկնածուների անունները նա նախընտրեց չնշել՝ հիշեցնելով, որ Հայ կաթողիկե եկեղեցին հակված չէ փակ ժողովից մանրամասներ հայտնելու:

«Ալիք Մեդիա»-ի՝ սինոդին մոտ լիբանանյան աղբյուրների հաղորդմամբ հիմնական ձայները բաշխվել են Հայ կաթողիկե եկեղեցու Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի եւ Արեւելյան Եվրոպայի առաջնորդ Ռաֆայել արք. Մինասյանի եւ Հայ կաթողիկե եկեղեցու Հալեպի թեմի առաջնորդ Պետրոս արք. Միրիաթյանի միջեւ: Մեր տեղեկություններով նրանք համակրանք են վայելում ոչ միայն բարձրագույն մարմնում՝ եպիսկոպոսական ժողովում, այլև կաթոլիկ համայնքի հավատացյալների շրջանում. հենց նրանցից մեկին են հայ կաթոլիկները նախընտրում տեսնել պատրիարքի աթոռին:

«Պատրիարք չընտրվեց, բայց մենք մեր գործերը շարունակում ենք առաջվա պես, պատրիարքությունում ամեն մարդ իր պարտականությունն ունի եւ շարունակում է աշխատել՝ անշուշտ սպասելով ընտրական հաջորդ փուլին, որ շատ կարեւոր է»,- նշեց մեր զրուցակիցը՝ Գեւորգ եպս. Ասատուրյանը: Նա հիշեցրեց, որ Հայ կաթողիկե եկեղեցու պատմության մեջ առաջին անգամ է, բայց նման ընտրական ճգնաժամեր եղել են հույն, ասորի եւ մյուս կաթողիկե համայնքներում, եւ Վատիկանի միջամտությամբ ընտրությունը կայացել է:

«Սուրբ Աթոռն իրավունք ունի հայ կաթողիկե պատրիարքության կանոնադրության մեջ փոփոխություն մտցնելու, քանի որ մենք ուղղակի իրեն ենք ենթարկվում»:

Վատիկանն անմիջապես տեղեկացվել է, նրա միջամտությունից հետո ընտրվելու է 21-րդ կաթողիկոս պատրիարքը:

1742-ից պաշտոնապես սկիզբ առած Հայ կաթողիկե եկեղեցու պատմության մեջ եղել են նշանավոր պատրիարքներ, այդ թվում կարդինալ Գրիգոր-Պետրոս Աղաջանյանը, որը, ըստ բազմաթիվ տեղեկությունների, 1963-ի քահանայապետական գաղտնի ընտրաժողովում Հռոմի պապ է ընտրվել, բայց հրաժարվել է՝ ինքն իրեն անարժան համարելով այդ պաշտոնի համար:

Իր նշանավոր գործիչների շարքում կաթողիկե եկեղեցին նշում է նաեւ Հայոց ցեղասպանությանը զոհ գնացած պատրիարք Իգնատիոս Մալոյանի անունը:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>