Մեր կանայք արժանի են սիրո, հարգանքի և ուշադրության ոչ միայն այս օրը, այլ ամեն օր. Գագիկ Ծառուկյան Ավելի քան 14 մլն իրանցիներ պատրաստ են իրենց կյանքը տալ երկրի պաշտպանության համար. Փեզեշքիան «Վերջը չդիմացան ու խոստովանեցին». Քրիստինե Վարդանյան
7
Պուտինը թվեր է ու փաստեր է դրել Նիկոլի առաջ․ Փաշինյանը հետդարձի ճանապարհ չունի․ Բոզոյան Ըստ ամերիկյան The Washington Post-ի` 8 երկիր, այդ թվում՝ Հայաստանը կարող են ազդել գոլոբալ ուժերի բալանսի փոփոխության վրա Այսօր, ապրիլի 7-ին արդեն Իրանը պիտի քարեդարում հայտնվի. ըստ Թրամփի. սակայն... Հայ-ռուսական հարաբերությունները հասել են կրիտիկական վատ կետի, ինչից հետո անդառնալիության կետն է Ապրիլի 9-ին տեղի է ունենալու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի և թիմի շնորհանդեսը Որպեսզի մարդիկ կարողանան բարեկեցիկ ապրել իրենց հայրենիքում, պետք է ստեղծել իրական ու կայուն պայմաններ. Ծառուկյան (տեսանյութ) Մինչև չմերժենք չար գործերն ու կորստաբեր քայլերը, չենք կարող հաստատել զարթոնք ու ծաղկում. Գարեգին Երկրորդի հայրապետական խոսքը Ս. Հարության տոնի Հայրապետական Պատարագ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում. ՈւՂԻՂ Նիկոլին՝ վամպիրի նման, մարդ է պետք, որ էներգիան խլի․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Սերժ Սարգսյանը բացատրեց, թե ինչու են որոշել չմասնակցել առաջիկա ընտրություններին Պատերազմ Արցախում
Սուրբ Տիրամոր լուսաշող օրինակով հայ կանայք դժվարին ժամանակներում Աստծո կամքին անվերապահ հնազանդությամբ հաղթահարել են ծառացած փորձությունները Մեր կանայք արժանի են սիրո, հարգանքի և ուշադրության ոչ միայն այս օրը, այլ ամեն օր. Գագիկ Ծառուկյան «Պատրաստ եմ զոհել կյանքս հանուն Իրանի»․ Փեզեշքիան Մեր երկիրը դարձրեցիք խաղադաշտ, խաղն էլ տեղափոխեցիք մեր կիսադաշտ. Աշոտ Մինասյան Ավելի քան 14 մլն իրանցիներ պատրաստ են իրենց կյանքը տալ երկրի պաշտպանության համար. Փեզեշքիան Կրկին գարշահոտություն և հակասանիտարական վիճակ Երևանի փողոցներում (տեսանյութ) Պուտինը թվեր է ու փաստեր է դրել Նիկոլի առաջ․ Փաշինյանը հետդարձի ճանապարհ չունի․ Բոզոյան Երթևեկության փոփոխություն՝ Պարոնյան փողոցում Իմիջային աղետ. «թավշյա հեղափոխությունից»՝ տոտալ մերժում. «Փաստ» Ասում եք՝ ով ում երաշխավո՞րն է. «Փաստ» Դանիել Իոաննիսյանը հուշեց վիճահարույց օրենսդրական փոփոխությունների մասին, ինչպե՞ս է սխալ օրենքը ստորագրվել նախագահի կողմից Ըստ ամերիկյան The Washington Post-ի` 8 երկիր, այդ թվում՝ Հայաստանը կարող են ազդել գոլոբալ ուժերի բալանսի փոփոխության վրա Ընտրություններին մասնակցող ընդդիմադիր ուժն արդեն հայտարարել է իր անունը ու հանկարծակիորեն ՔՊ-ն օրենք է ներկայացնում, որն արգելում է դա անել. Մամիջանյան Այսօր, ապրիլի 7-ին արդեն Իրանը պիտի քարեդարում հայտնվի. ըստ Թրամփի. սակայն... Սուրբ Աստվածամոր հավատավոր ու առաքինի կերպարը դարեր շարունակ ներշնչման աղբյուր է եղել մայրերի համար․ Կաթողիկոս Էլիտան բոյկոտել է ՔՊ-ական կադրերին բարձր աշխատավարձով աշխատանքի են տեղավորում Գազամատակարարման դադարեցում ՔՊ-ում իրավիճակը թեժանում է. ներկուսակցական ինտրիգներ «Իրավունք». «Կասեմ, որ նաժիմի տակ էին դրել, ուրիշ ելք չունեի» Հնդկաստանը մտածում է Բանգլադեշի հետ սահմանը պաշտպանել կոկորդիլոսներով «Մեզանից անկախ պատճառներով «Ուժեղ Հայաստանի» հետ դաշինքը չկայացավ»․ ՀԱԿ-ն ընտրություններին կմասնակցի առանձին Կրակոց՝ Էկոնոմիկայի նախարարությունում․ ձախ սրունքի հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել երիտասարդ տղա Եթե այսօր նման հնարավորություն ունենար, Փաշինյանը կփորձեր չեղարկել Երևանում նախատեսված Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպումը. Օսկանյան ՀՀ էկոնոմիկայի նախարարության մասնավոր պահնորդական ընկերության աշխատակիցը պատահական կրակոց է արձակել Հայ-ռուսական հարաբերությունները հասել են կրիտիկական վատ կետի, ինչից հետո անդառնալիության կետն է Այսօր Դավիթի դասընկերներն ու նրանց ծնողները լինելու են ՀՀ գլխավոր դատախազության դիմաց Ապրիլի 9-ին տեղի է ունենալու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի և թիմի շնորհանդեսը «Վերջը չդիմացան ու խոստովանեցին». Քրիստինե Վարդանյան Ապրիլի 9-ին տեղի է ունենալու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի և թիմի շնորհանդեսը

Մեր հասարակությունը ծանր թմբիրի մեջ է․ Սոֆյա Հովսեփյան

Երբևէ մտածե՞լ եք 1999-2002թ. ծնված սերունդի մասին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Հաճախ եմ մտածում ու հասկանում, որ մեր հասարակությունը ծանր թմբիրի մեջ է։

Տղաների մի մասը զոհվեցին, իսկ մյուս մասը կամ բանակում են կամ կամաց֊կամաց զորացրվում են։ Մենք որպես հասարակություն պատրա՞ստ ենք պատշաճ դիմավորելու 44 օր ամեն ինչ տեսած, ակամայից միանգամից հասունացած էս երիտասարդներին։

Այն, որ պետությունը պատրաստ չէ և պատրաստակամություն չի էլ հայտնում, սա տեսանելի է։ Պատճառները որքան օբյեկտիվ են, նույնքան սուբյեկտիվ։

Իսկ հասարակությո՞ւնը...

Զորացրվածները այլ աշխարահայացքով ու կյանքի հանդեպ այլ պատկերացումներով են վերադառնում հասարակություն, իսկ հասարակությունը իր հունով ընկած, քաղաքականացված, չի էլ նկատում, որ երկու տարի առաջ բանակ ուղարկված ժպտերես պատանին վերադարձել է հասուն, շատ լուրջ, բայց միևնույն ժամանակ կորստի ու ցավի մեծ զգացումով, վերադարձել է իր հետ հաց կիսած, սահման պահած ընկերոջ կարոտով, անզորության զգացումով, որ ոչինչ չի կարողացել անել ընկերոջը փրկելու համար կամ ինչպես հաճախ է լինում «ինչո՞ւ հենց ինքը և ոչ ես» արտահայտությունը հաճախ մտքում պտտելով։

Չզորացրվածն էլ իր խնդիրն ունի, նոր կազմ, նոր անբարենպաստ պայմաններ, ամեն օր լարվածության ու անորոշության մեջ, օր շուտ տան տաքուկ անկյունուն՝ ապահով մի տեղ հասնելու սպասումով, նոր նպատակների սահմանման կարևորության փնտրթուկով և այլն, և այլն...

Շատ երկար կարելի է նկարագրել հոգեվիճակը, բայց դրանից իրենց կյանքում բան չի փոխվի, քանի դեռ մենք որպես պետություն և հասարակություն չենք մտորել ստեղծելու պայմաններ,որտեղ վերադարձից հետո կլինեն ապահով,հոգատար միջավայրում, պաշտպանված ու կարևորված։

Չեմ բացառում նաև, որ շատերը վերադառնան երկիրը լքելու անհագ ցանկությամբ, որպեսզի չառնչվեն անառողջ հասարակության,դառը իրականության, իրականությունից կտրված հարևանի, ընկերոջ շիրիմի և իր անսպասելի «անկարողության» հետ։

Իսկ աղջիկների վիճակն էլ իր հերթին է ծանր . մեկը կորցրեց իր սիրելիին, մյուսը կորցրեց թաքուն երազելու հույսը, որ դասընկերը կամ հարևանը կամ էլ թաղեցին մի օր կգա բանակից ու իրեն ուշադրություն կդարձնի կամ կգնահատի երկու տարում իր փոփոխված տեսքն ու գեղեցկացած ու նրբացած դիմագծերը։

Սրան էլ հասարակությունը պատրաստ չէ ու չի էլ մտածել պատրաստվելու մասին և չի էլ կարևորել,որ իր դերը շատ մեծ է այս երիտասարդների հոգևոր առողջացման, ֆիզիկական գոյության և ապագայի նկատմամբ հավատի, հույսի ստեղծման գործում...

Գրեցի սա հուսալով, որ շատերդ կկարդաք ու կմտածեք թե ի՞նչ անել, ինչպե՞ս անել...

Թերևս այս հարցերի շուրջ մտածելն էլ արդեն գործի կեսն է և հոգատար հանրության ստեղծման ճանապարհ:

Բարի լույս, մարդի՛կ»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>