Կիևում ստորգետնյա խողովակը «ժայթքել» է հրաբխի պես (տեսանյութ, լուսանկարներ)
Ուկրաինայի մայրաքաղաքում ստորգետնյա խողովակ է պայթել: Ինչպես հաղորդվում է, ստորգետնյա խողովակը «ժայթքել» է հրաբխի պես, ասֆալտի շերտը պայթյունի հետևանքով բարձրացել է 7 հարկանի շենքի բարձրության: Հաղորդում են ուկրաինական ԶԼՄ-ը:
«Կիևէներգո»-ում հայտնել են, որ փորձարկումները պլանային էին, և նրանք չէին կարող կանխատեսել, որ հատվածում տեղի կունենար պայթյունը:
Նշվում է, որ հարակից տարածքից բնակիչներ են տարհանվել:
Zham.am





