Նիկոլ Փաշինյանի և նրա քաղաքական թիմի հրապարակային հարձակումների թիրախում ոչ միայն Ամենայն Հայոց Կաթողիկոսն է, այլև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնակառավարման համակարգը. Արա Զոհրաբյան Ներհանրային, միջընտրազանգվածային երկխոսությունը՝ որպես միակ ելք. Վահե Հովհաննիսյան Ուկրաինան համաձայնել է լիակատար, անհապաղ և անվերապահ հրադադարի․ Անդրեյ Սիբիգա
24
«Հրապարակ»․ Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ Ինչպես է Հանրայինը փորձում մոլորեցնել հանրությանը Հանրային հեռուստաընկերության գեբելսյան քարոզչությունը. պահանջում ենք հերքում և ներողություն «Դրեյֆուսի գործը» - Անդրանիկ Թևանյանի գործը Քրիստինե Վարդանյանի, Սևակ Խաչատրյանի և Արամ Օրբելյանի ասուլիսը Մեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհները. Գառնիկ Դանիելյան Քաղաքական մտքի ճգնաժամ, էլիտաների բացակայություն, կեղծ բաստիոն. Ստեփան Դանիելյան Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի` շփման արգելքներով քպ-ական ռեժիմի կողմից հետապնդվող Արեգնազ Մանուկյանի կալանքը փոխվեց «տնային կալանքի» ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ Եւ ԱՐԵԳՆԱԶ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԸ Պատերազմ Արցախում
Նիկոլ Փաշինյանի և նրա քաղաքական թիմի հրապարակային հարձակումների թիրախում ոչ միայն Ամենայն Հայոց Կաթողիկոսն է, այլև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնակառավարման համակարգը. Արա Զոհրաբյան «Հայկական աթոռին» նստած էինք մինչեւ 2018-ը. Էդուարդ Շարմազանով Որքան իշխանությունը ձգտում է բավարարել ադրբեջանցիների քաղաքական ախորժակը, Ադրբեջանն ավելի մեծ պահանջներ և ակնկալիքներ է ձևավորում. Տիգրան Աբրահամյան Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա Թուրքիայում Զելենսկին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից Ռուսաստանին սպառնացել է էներգետիկայի ոլորտում պատասխան հարվածներով Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Փաշինյանը և Փեզեշքիանն անդրադարձել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններին և դրանց ընդլայնմանը միտված քայլերին Փաշինյանը տվեց եկեղեցու դեմ արշավի նոր փուլի մեկնարկը. «Հրապարակ» «Հրապարակ»․ Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ Ներհանրային, միջընտրազանգվածային երկխոսությունը՝ որպես միակ ելք. Վահե Հովհաննիսյան Խոշոր վթարի հետևանքով ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններում և Կոտայքի, Արարատի և Արմավիրի մարզերի մի շարք բնակավայրերում Ուկրաինան համաձայնել է լիակատար, անհապաղ և անվերապահ հրադադարի․ Անդրեյ Սիբիգա Ինչպես է Հանրայինը փորձում մոլորեցնել հանրությանը Զապին եւ Օշականցի Գևորիկին կալանավորելու միջնորդություն են անելու «Հրապարակ»․ Քննիչը դիմել է դատարան՝ քննչականի պետի դեմ Արթուր Ավանեսյանի տնային կալանքը փոխվել է․ նա ազատության մեջ է Թշնամական Ադրբեջանի հետ «կամուրջ կապելու» «կամրջանկապությունը հետաձգվում է... ադրբեջանական կողմի խնդրանքով Սոթքի հանքավայրում Ադրբեջանը կսկսի ոսկու արդյունահանումը. Ոսկու պաշարները կազմում են 1,03 միլիոն ունցիա... տեսնես, ո՞վ հանձնեց, էս թալանի՞ մասին ինչու չի բղավում Ինչո՞ւ արgախgիների սոցիալական խնդիրների քննարկման կեսից ՔՊ-ականները հեռացան Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. ՀԵՏՔ Այս միջադեպը հիշեցրեց ՄԻԵԴ-ում Ադրբեջանի դիրքորոշումը. Արա Ղազարյանը ՔՊ-ականների՝ քննարկումը լքելու մասին Իշխանությունները նախապատրաստվում են հանրային տրանսպորտի թանկացումների ԻՆՉՔԱՆ ԷԼ ՓՉԵՔ ԱՅՍ ՍՈՒՏԸ, ԱՅՆ ՁՆԱԳՆԴԻ ԷՖԵԿՏ ՉԻ ՍՏԱՆԱԼՈՒ «Օրենքով գողեր» են ձերբակալվել. քաղաքացին փորձել է հաշվեհարդար տեսնել իր նախկին աներոջ նկատմամբ Հերթական «ռազբորկան» է տեղի ունեցել Երևանում. կրակոցներ են հնչել Փաշինյանը հակահայկական հայտարարություններ է անում Երևանում անցկացվող միջազգային համաժողովում. Սասունյան 880 միլիոն դոլարի վնաս տնտեսությանը․ ո՞վ է պատասխանատու կապիտալ ծախսերի տապալման համար Փոքրիկ ֆյուրերիկի քաղաքական հաշվեհարդարի նոր փուլը Ադրբեջանը Արցախում զորավարժություններ է անցկացնում. ինչն է թիրախում․ Մալխասյան Հանրային հեռուստաընկերության գեբելսյան քարոզչությունը. պահանջում ենք հերքում և ներողություն

ՀՔԾ-ն ասում է՝ լավ է արել Հայկ Սարգսյանը, որ խոչընդոտել է «Հրապարակի» լրագրողի աշխատանքը

«Հրապարակ»-ը գրում է. «Հատուկ քննչական ծառայության ավագ քննիչ Խ․ Մեջլումյանը որոշել է, որ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը, խլելով «Հրապարակի» լրագրող Անուշ Դաշտենցի հեռախոսը, խոչընդոտելով նրա աշխատանքը, ջնջելով նրա արած տեսանյութը, ոչ մի հանցանք չի գործել, եւ մերժել է ՀՔԾ-ում նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը։ Քննարկել են 3 հոդվածի շրջանակներում՝ 144-րդ հոդվածի՝ անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելու, պահելու մասով, 164-րդ հոդվածի՝ պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, եւ 176-րդ հոդվածի՝ կողոպուտի։

Քրգործի հարուցումը մերժելու որոշումը կայացնելուց առաջ քննիչը բացատրություններ է վերցրել ինչպես մեր թղթակցից, այնպես էլ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանից։ Հիշեցնենք, որ «Հրապարակի» լրագրող Անուշ Դաշտենցը հունիսի 3-ի երեկոյան հանդիպել էր Հայկ Սարգսյանին՝ «Քաղպայմանագրի» նախընտրական գրասենյակի մոտ, եւ փորձել հարց ուղղել գեներալ Մուրադովի եւ մեր գերիների վերադարձի վերաբերյալ։ Հ․ Սարգսյանը մի ցատկով խլել էր նրա աշխատանքային գործիք հեռախոսը, նստել մեքենան եւ հեռացել։ Մեկ ժամ անց հեռախոսն օգնականի միջոցով վերադարձրել էին՝ տեսանյութը ջնջված։

Այստեղ ակնհայտ է, որ լրագրողի օրինական գործունեությունը խոչընդոտելու, պաշտոնատար անձի կողմից իր դիրքը չարաշահելու հանցակազմ կա, սակայն քննիչը գտել է, որ դա բացակայում է։ Ինչի՞ վրա է կառուցվել քննիչի այս անօրինական եզրակացությունը՝ Հայկ Սարգսյանի զավեշտական բացատրությունների։

Ի՞նչ է ասում ԱԺ պատգամավորն իր բացատրության մեջ։ Ասում է, որ հունիսի 3-ի երեկոյան՝ աշխատանքային ժամի ավարտից հետո, ընկերների հետ գտնվել է Մաշտոցի պողոտային հարակից տարածքում։ Գտնվել է «ոչ աշխատանքային բնույթի հարցերով, ընկերների հետ ժամանակ անցկացնելու նպատակով»։ Նկատենք․ սա նախընտրական փուլն էր, եւ պատգամավորի ու լրագրողի գործունեությունն էլ ժամանակային սահմանափակումներ չի ճանաչում։ Փողոցում իրեն է մոտեցել «մի կին ու սկսել է անձնական կյանքին առնչվող հարցեր տալ»։ Պարզվում է՝ գերիների թեման Հայկ Սարգսյանի անձնական կյանքին է առնչվում։ «Այդ կինը», ի դեպ, հայտնի լրագրող է եւ բազմիցս զրուցել է Հայկ Սարգսյանի հետ, այնպես որ՝ բացառված է, որ նրան չճանաչեր, իսկ հարցը տալուց առաջ էլ լրագրողը հստակ ներկայացել է։ Պատգամավորը գրել է՝ «այդ կնոջից» պահանջել է իրեն չնկարահանել ու անձնական կյանքին առնչվող հարցեր չտալ։ «Կինն» ասել է, որ լրագրող է, ինչին ինքը «չի հավատացել, քանի որ նրա մոտ որեւէ իր կամ առարկա, մասնավորապես՝ ինչ-որ մի լրատվամիջոցի տարբերանշանով բարձրախոս, բեյջ, տեսախցիկ, վկայական, հագուստ չի ունեցել, որից կարելի էր հասկանալ, որ նա լրագրող է»։

Հետո այս «անմեղ գառնուկը» «մի քանի անգամ կնոջից պահանջել է չնկարել իրեն, իսկ նա շարունակել է իր անձնական կյանքին վերաբերող հարցեր տալ եւ հեռախոսով նկարել», եւ ինքը «նրա ձեռքից վերցրել է հեռախոսն ու հեռացել այդ տարածքից՝ իր վերաբերյալ նրա արած տեսագրությունը ջնջելու նպատակով։ Այնուհետեւ այդ հեռախոսից ջնջել է իր վերաբերյալ տեսագրությունը եւ որոշ ժամանակ անց հեռախոսը վերադարձրել հիշյալ կնոջը»։

Գրել է նաեւ, որ հեռախոսը հափշտակելու որեւէ դիտավորություն, ցանկություն չի ունեցել, «հեռախոսը վերցնելու միակ նպատակը եղել է դրանով իր վերաբերյալ արված տեսագրությունը ջնջելը՝ այն պատճառով, որ ոչ աշխատանքային ժամի եւ ոչ աշխատանքային հարցերով կանգնած է եղել փողոցում, իսկ այդ կինը մոտեցել է ու առանց իր թույլտվության սկսել է նկարել, ուղղել անձնական կյանքին վերաբերող հարցեր»։

Մարդը հպարտորեն հայտարարում է, որ ջնջել է լրագրողի տեսանյութը, եւ քննիչը դա նորմալ է համարել, քանի որ, Շիշ բռնողի կարծիքով, «այդ կինն օրենքով արգելված արարք է կատարել՝ փորձել է նրա անձնական կյանքին վերաբերող տեղեկություններ հավաքել»։

Եվ ՀՔԾ քննիչը քրեական գործի հարուցումը մերժել է՝ խոսքի ազատության մասին մի «գիտական» վերլուծություն անելով ու քննչական ողջ համակարգի անգրագիտությունը բացահայտելով․

«Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտել ասելով՝ հասկացվում է գրաքննություն իրականացնելը, խմբագրության մասնագիտական ինքնուրույնությունը խախտելը եւ դրա գործունեությանն ապօրինի միջամտելը, ԶԼՄ-ի գործունեությունն ապօրինի կասեցնելը կամ դադարեցնելը, լրագրողի՝ օրենքով նախատեսված իրավունքները խախտելը եւ նմանատիպ գործողությունները։ Լրագրողին տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրել ասելով՝ պետք է հասկանալ տուժողի վրա ցանկացած եղանակով ճնշում գործադրելը։ Գործադրվող ճնշումը կարող է լինել ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեկան բնույթի։ Ֆիզիկական հարկադրանքը կարող է արտահայտվել, օրինակ, լրագրողին ծեծելով, խոշտանգելով, ազատությունից ապօրինի զրկելով, նրա առողջությանը տարբեր աստիճանի ծանրության վնաս պատճառելով»։

Ապա՝ եզրակացություն․ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածով նախատեսված հանցակազմը բացակայում է, քանի որ «անհրաժեշտ է, որպեսզի հանցավորը գիտակցաբար խոչընդոտի լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը կամ հարկադրի տեղեկություն տարածելու կամ դրանք տարածելուց հրաժարվելուն»։

Եվ որպեսզի իր այս անօրինական ու անամոթ եզրակացությունը հիմնավորի, քննիչը ստիպված է եղել մերժման որոշման մեջ համաձայնել Հայկ Սարգսյանի հետ, որ նա չի ճանաչել լրագրող Անուշ Դաշտենցին։ Հետո ինքն իրեն հակասել է, թե «Հայկ Սարգսյանը փաստացի չի գտնվել իր գործառույթային պարտականությունների իրականացման մեջ, այլ աշխատանքային ժամից հետո գտնվել է մասնավոր՝ ընկերական միջավայրում, ինչով պայմանավորված՝ իրեն մոտեցած, որպես լրագրող ներկայացած անձի հարցերին պատասխանելուց հրաժարվելը որեւէ կերպ չի կարող դիտարկվել որպես լրագրողի գործունեությանը խոչընդոտելու ուղղակի դիտավորության առկայություն»։

Եվ այսքան ճիգ գործադրած քննիչը, մի քանի տեղ հիշատակելով, որ Սարգսյանը ջնջել է Անուշ Դաշտենցի հեռախոսում առկա տեսանյութը, այդպես էլ գնահատական չի տվել այդ արարքին՝ երեւի համարելով, որ դա պատգամավորի իրավունքների մեջ է մտնում։

Քննիչին, չգիտես ինչու, համոզիչ են թվացել սկանդալային պատմություններով հայտնի պատգամավորի աբսուրդ բացատրությունները, իսկ լրագրողի պատմածներն ուղղակի արհամարհել է եւ իր եզրակացության մեջ էլ կրկնել է Հայկ Սարգսյանի ասածը, թե Անուշ Դաշտենցն անձնական բնույթի հարցեր է տվել։ Բայց չի բացատրել, որ եթե անգամ Սարգսյանի ասածը ճիշտ է, ինչո՞ւ չէր կարելի ԱԺ պատգամավորին՝ մեր հարկերից սնվող եւ մեզ հաշվետու ընտրյալին, անձնական բնույթի հարցեր տալ, եւ հարցերի բովանդակությունն ի՞նչ կապ ունի լրագրողի աշխատանքը խոչընդոտելու հանցակազմի հետ։

ՀԳ․ Նախօրեին հեռուստատեսությամբ ելույթ էր ունենում մեր նախկին գործընկեր, ԱԺ պատգամավոր Վահագն Հովակիմյանն ու հայտարարում էր, որ այլեւս երկրում պետք է օրենքի դիկտատուրա սահմանվի, եւ օրենքը պետք է գործի բոլորի նկատմամբ՝ անկախ նրանից, թե ով է։ Եթե այսքան բացահայտորեն ՀՔԾ-ն հովանավորում է ՔՊ-ական պատգամավորին, այլեւս ինչ օրինականության մասին է խոսքը։ Գոնե ձեւի համար պատժեիք սույն սուբյեկտին, որ իմանայինք՝ լրագրողի աշխատանքին խոչընդոտողները պատժվում են, անկախ նրանից՝ իշխանությա՞ն ներկայացուցիչներն են, թե՞ ընդդիմության»։ 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>