Նիկոլ Փաշինյանի և նրա քաղաքական թիմի հրապարակային հարձակումների թիրախում ոչ միայն Ամենայն Հայոց Կաթողիկոսն է, այլև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնակառավարման համակարգը. Արա Զոհրաբյան Ներհանրային, միջընտրազանգվածային երկխոսությունը՝ որպես միակ ելք. Վահե Հովհաննիսյան Ուկրաինան համաձայնել է լիակատար, անհապաղ և անվերապահ հրադադարի․ Անդրեյ Սիբիգա
24
«Հրապարակ»․ Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ Ինչպես է Հանրայինը փորձում մոլորեցնել հանրությանը Հանրային հեռուստաընկերության գեբելսյան քարոզչությունը. պահանջում ենք հերքում և ներողություն «Դրեյֆուսի գործը» - Անդրանիկ Թևանյանի գործը Քրիստինե Վարդանյանի, Սևակ Խաչատրյանի և Արամ Օրբելյանի ասուլիսը Մեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհները. Գառնիկ Դանիելյան Քաղաքական մտքի ճգնաժամ, էլիտաների բացակայություն, կեղծ բաստիոն. Ստեփան Դանիելյան Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի` շփման արգելքներով քպ-ական ռեժիմի կողմից հետապնդվող Արեգնազ Մանուկյանի կալանքը փոխվեց «տնային կալանքի» ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ Եւ ԱՐԵԳՆԱԶ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԸ Պատերազմ Արցախում
Նիկոլ Փաշինյանի և նրա քաղաքական թիմի հրապարակային հարձակումների թիրախում ոչ միայն Ամենայն Հայոց Կաթողիկոսն է, այլև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնակառավարման համակարգը. Արա Զոհրաբյան «Հայկական աթոռին» նստած էինք մինչեւ 2018-ը. Էդուարդ Շարմազանով Որքան իշխանությունը ձգտում է բավարարել ադրբեջանցիների քաղաքական ախորժակը, Ադրբեջանն ավելի մեծ պահանջներ և ակնկալիքներ է ձևավորում. Տիգրան Աբրահամյան Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա Թուրքիայում Զելենսկին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից Ռուսաստանին սպառնացել է էներգետիկայի ոլորտում պատասխան հարվածներով Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Փաշինյանը և Փեզեշքիանն անդրադարձել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններին և դրանց ընդլայնմանը միտված քայլերին Փաշինյանը տվեց եկեղեցու դեմ արշավի նոր փուլի մեկնարկը. «Հրապարակ» «Հրապարակ»․ Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ Ներհանրային, միջընտրազանգվածային երկխոսությունը՝ որպես միակ ելք. Վահե Հովհաննիսյան Խոշոր վթարի հետևանքով ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններում և Կոտայքի, Արարատի և Արմավիրի մարզերի մի շարք բնակավայրերում Ուկրաինան համաձայնել է լիակատար, անհապաղ և անվերապահ հրադադարի․ Անդրեյ Սիբիգա Ինչպես է Հանրայինը փորձում մոլորեցնել հանրությանը Զապին եւ Օշականցի Գևորիկին կալանավորելու միջնորդություն են անելու «Հրապարակ»․ Քննիչը դիմել է դատարան՝ քննչականի պետի դեմ Արթուր Ավանեսյանի տնային կալանքը փոխվել է․ նա ազատության մեջ է Թշնամական Ադրբեջանի հետ «կամուրջ կապելու» «կամրջանկապությունը հետաձգվում է... ադրբեջանական կողմի խնդրանքով Սոթքի հանքավայրում Ադրբեջանը կսկսի ոսկու արդյունահանումը. Ոսկու պաշարները կազմում են 1,03 միլիոն ունցիա... տեսնես, ո՞վ հանձնեց, էս թալանի՞ մասին ինչու չի բղավում Ինչո՞ւ արgախgիների սոցիալական խնդիրների քննարկման կեսից ՔՊ-ականները հեռացան Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. ՀԵՏՔ Այս միջադեպը հիշեցրեց ՄԻԵԴ-ում Ադրբեջանի դիրքորոշումը. Արա Ղազարյանը ՔՊ-ականների՝ քննարկումը լքելու մասին Իշխանությունները նախապատրաստվում են հանրային տրանսպորտի թանկացումների ԻՆՉՔԱՆ ԷԼ ՓՉԵՔ ԱՅՍ ՍՈՒՏԸ, ԱՅՆ ՁՆԱԳՆԴԻ ԷՖԵԿՏ ՉԻ ՍՏԱՆԱԼՈՒ «Օրենքով գողեր» են ձերբակալվել. քաղաքացին փորձել է հաշվեհարդար տեսնել իր նախկին աներոջ նկատմամբ Հերթական «ռազբորկան» է տեղի ունեցել Երևանում. կրակոցներ են հնչել Փաշինյանը հակահայկական հայտարարություններ է անում Երևանում անցկացվող միջազգային համաժողովում. Սասունյան 880 միլիոն դոլարի վնաս տնտեսությանը․ ո՞վ է պատասխանատու կապիտալ ծախսերի տապալման համար Փոքրիկ ֆյուրերիկի քաղաքական հաշվեհարդարի նոր փուլը Ադրբեջանը Արցախում զորավարժություններ է անցկացնում. ինչն է թիրախում․ Մալխասյան Հանրային հեռուստաընկերության գեբելսյան քարոզչությունը. պահանջում ենք հերքում և ներողություն

ՀՔԾ-ի կողմից 18․06․2021 թ․ կայացված Ա. Չարչյանին առնչվող քրեական գործ հարուցելու և այն վարույթ ընդունելու մասին որոշումն ապօրինի է, ուստի ենթակա է վերացման. Էրիկ Ալեքսանյան

Պրոֆեսոր Արմեն Չարչյանի փաստաբանական թիմը գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին դիմել է բողոքով՝ վերացնել «Հայաստան» դաշինքը ներկայացնող բժշկի նկատմամբ  քրեական գործ հարուցելու և այն վարույթ ընդունելու մասին քննիչ  Գ․Մարգարյանի 18․06․2021թ․ որոշումը:

Հիշեցնենք, որ ըստ քրգործի նյութերի՝ 2021 թվականի հունիսի 18-ին «Բաղրամյան 26» տելեգրամյան ալիքով տարածված ձայնագրության համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովում գրանցված «Հայաստան» դաշինքի թեկնածուն, օգտագործելով իրենից ծառայողական կախվածության մեջ գտնվելու հանգամանքը, իր ղեկավարած ՓԲ ընկերության աշխատակիցներին հարկադրել է պարտադիր կերպով մասնակցել  Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին։

Մամուլում արդեն իսկ հրապարակվել է, որ 2021 թվականի հունիսի 18-ին ՀՀ Հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղարը ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին ուղղված զեկուցագիր է կազմել հետևյալի մասին․ «Հայտնում եմ Ձեզ, որ 18․06․2021թ.-ի «Բաղրամյան 26» տելեգրամյան ալիքով տարածվել է ձայնագրություն, ըստ որի՝ «Հայաստան» դաշինքի թեկնածու, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը նախընտրական փուլում ճնշում է գործադրում իր աշխատակիցների վրա իր և եկեղեցու անունից։

Փաստի առթիվ 2021 թվականի հունիսի 18-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի  154․2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով հարուցվել է քրեական գործ։ «Քրեական գործ հարուցելու և այն վարույթ ընդունելու մասին» վերտառությամբ որոշման մեջ «Պարզեցի» հատվածում բառացի նշված է հետևյալը․ «ՀՀ հատուկ քննչական ծառայության խոշտանգումների և մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ Գ․Մարգարյանս, քննարկելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցող «Հայաստան» դաշինքի թեկնածուի կողմից նախընտրական փուլում իրեն ենթակա աշխատակիցների  նկատմամբ ճնշում գործադրելու վերաբերյալ զեկուցագրի հիման վրա նախապատրաստված նյութերը…»:

168.am-ի հետ զրույցում պրոֆեսոր Չարչյանի պաշտպանական թիմի անդամ Էրիկ Ալեքսանյանն ասաց, որ վերոնշյալ փաստերը հաշվի առնելով՝ իրենք գտնում են, որ ՀՀ Հատուկ քննչական ծառայության խոշտանգումների և մարդու դեմ ուղղված հանցագործութունների քննության վարչության պետի տեղակալ Գ․Մարգարյանի կողմից 18․06․2021 թվականին կայացված քրեական գործ հարուցելու և այն վարույթ ընդունելու մասին որոշումն ապօրինի է, ուստի ենթակա է վերացման:

«Սույն բողոքի վերաբերյալ հիմնավոր որոշում կայացնելու համար անհրաժեշտ է բացահայտել «քրեական գործ հարուցելու առիթ» հասկացությունը, դրա օրենսդրությամբ նախատեսված տեսակները և պատասխանել այն հարցին, թե արդյո՞ք ՀՀ ՀՔԾ մամուլի քարտուղարի կազմված զեկուցագիրը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված՝ երրորդ առիթի (հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի, դատարանի, դատավորի կողմից հանցագործության մասին տվյալների, հանցագործության նյութական հետքերի և հետևանքների հայտնաբերումը` իրենց լիազորություններն իրականացնելիս) տեսանկյունից հանդիսանում է քրեական գործ հարուցելու պատշաճ առիթ, թե՞ ոչ»,- ասաց Էրիկ Ալեքսանյանը:

Վերջինս վստահ է՝ ակնհայտ է, որ ՀՀ ՀՔԾ մամուլի քարտուղարը քրեադատավարական իմաստով չի համարվում հետաքննության մարմնի աշխատակից, քննիչ, դատախազ, դատավոր, ուստի նրա զեկուցագիրը որևէ պարագայում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի իմաստով չէր կարող հանդիսանալ քրեական գործ հարուցելու առիթ։ Առավելագույնս ՀՀ ՀՔԾ մամուլի քարտուղարը որպես ֆիզիկական անձ կարող էր ներկայացնել հաղորդում հանցագործության մասին, որը լիովին այլ դատավարական կարգ է նախատեսում, մինչդեռ ակնհայտ է, որ սույն պայմաններում հիմք է ընդունվել և քրեական գործ հարուցելու առիթ է դիտվել բացառապես նրա զեկուցագիրը, որը, կրկնում ենք, քրեական գործ հարուցելու օրինական առիթ չէ։

«Փաստացի քրեական գործ է հարուցվել ոչ օրինական առիթ հանդիսացող զեկուցագրի հիման վրա, իսկ անօրինական առիթի հիման վրա հարուցված քրեական գործը չի կարող համարվել օրինական»,- ասաց պաշտպանը՝ հավելելով, որ տվյալ դեպքում հիշատակված զեկուցագիրը ոչ միայն կազմվել է ոչ պատշաճ սուբյեկտի կողմից, այլև դրանում արտացոլված է ոչ թե օպերատիվ-հետախուզական միջոցառումների և/կամ վարչաիրավական գործառույթների արդյունքները, այլ՝ բացառապես «Բաղրամյան 26» տելեգրամյան ալիքով տարածված ձայնագրությունը, ինչն իրենից ներկայացնում է անհայտ, ոչ հավաստի աղբյուր։

Ինչ վերաբերում է նրան, որ նույն օրը դատախազի կողմից վարույթն իրականացնող մարմնին քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու հանձնարարությամբ ուղարկվել էր FIP-Փաստերի ստուգման հարթակում տեղ գտած՝ նշյալ իրադարձության վերաբերյալ հրապարակումը, որն առկա է քրեական գործի նյութերում, Էրիկ Ալեքսանյանի խոսքով՝ հարկ է փաստել, որ պաշտպանության կողմն այդ հանգամանքը չի էլ հերքում, սակայն անժխտելի փաստ է, որ պաշտպանության կողմը միևնույն ժամանակ չպետք է կրի ՀՀ դատախազության հիշյալ հանձնարարությունն ի կատար ածելու փոխարեն՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից շտապողականություն դրսևորելով, օրինական առիթ չհանդիսացող զեկուցագրի հիման վրա փաստացի ապօրինի հարուցված քրեական գործի բացասական հետևանքները։

«Քրեական հետապնդման մարմինները որպես քրեական գործ հարուցելու առիթ են դիտում հենց զանգվածային լրատվության միջոցների հրապարակված հաղորդումները։ Իսկ տվյալ դեպքում «Բաղրամյան 26» տելեգրամյան ալիքը միանշանակ չի հանդիսանում զանգվածային լրատվություն, և դրա մասին են վկայում հենց զանգվածային լրատվության մասին ՀՀ օրենքի համապատասխան դրույթները, որը հստակ չափանիշներ է սահմանում․

Այսպես․ Զանգվածային լրատվության մասին ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն՝ զանգվածային լրատվությունը սահմանափակ  թվով անձանց համար հասանելի տեղեկատվության տարածումն է, որի հիմնական նպատակն է ապահովել մարդու սահմանադրական իրավունքը՝ ազատորեն, անկախ պետական սահմաններից՝ փնտրելու, ստանալու և տարածելու տեղեկություններ ու գաղափարներ։ Զանգվածային լրատվության միջոցը լրատվություն իրականացնելու միջոց է, որը բաժանորդագրությամբ կամ առանց դրա վճարովի կամ անվճար հիմունքներով տարածվում է՝

Մշտական անվանում, հերթական համար և ամսաթիվ ունեցող պարբերության թողարկումներով՝ նյութական կրիչի վրա, որոնց միևնույն բովանդակությամբ օրինակների քանակը պակաս չէ հարյուրից

Հեռուստառադիոհաղորդմամբ,

Հանրային հեռահաղորդակցության ցանցով /ցանցային լրատվության միջոց/՝ որպես որոշակի հասցե ունեցող, անսահմանափակ թվով անձանց համար հասանելի և լրատվություն ներառող տեղեկատվական պաշար՝ անկախ թարմացման պարբերականությունից, պահման ժամանակի տևողությունից և այլ չափանիշներից»,- նշեց պաշտպանը:

Ըստ նրա՝ որևէ նշանակություն չունի այն հանգամանքը, որ հետագայում «Բաղրամյան 26» տելեգրամյան ալիքով տարածված տեղեկատվությունը տեղ է գտել նաև FIP-Փաստերի ստուգման հարթակում, քանզի դա ոչ թե հենց ՖԻՊ-ի կողմից որպես՝ սկզբնաղբյուր անմիջապես հրապարակված տեղեկատվություն է, այլ հենց «Բաղրամյան 26» տելեգրամյան ալիքի կողմից տարածված տեղեկատվություն է, որի աղբյուրն անհայտ է։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>