Եռաբլուր այցելեցին Սեյրան Օհանյանը, Վարդան Օսկանյանը, Վիկտոր Դալլաքյանը, Արամ Սարգսյանը (Տեսանյութ, ֆոտո)
Այսօր հայոց բանակի տոնի առիթով «Եռաբլուր» պանթեոն այցելեցին Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, «Համախմբում» կուսակցության ղեկավար Վարդան Օսկանյանը, «Երրորդ Հանրապետություն» կուսակցության նախագահ Վիկտոր Դալլաքյանը, Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, «Համախմբում» կուսակցության փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Ստեփան Մարգարյանը, խորհրդի համակարգող Անդրանիկ Թևանյանը, «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը, «Համախմբում» կուսակցության անդամ ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խաչատրյանը և կուսակցության այլ անդամներ:
Նրանք իրենց հարգանքի տուրքը մատուցեցին՝ խոնարհվելով և ծաղիկներ դնելով սպարապետ Վազգեն Սարգսյանի, զորավար Անդրանիկի շիրիմներին եւ Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների ու զինծառայողների հիշատակը հավերժացնող հուշակոթողի:
Հիշեցնենք, որ այսօր Հայաստանի Հանրապետությունը տոնում է հայոց բանակի օրը:
Zham.am

