Փաշինյանի ու Պապիկյանի գլխավորած բանակում էլի զոհ կա Նիկոլ Փաշինյանի և նրա քաղաքական թիմի հրապարակային հարձակումների թիրախում ոչ միայն Ամենայն Հայոց Կաթողիկոսն է, այլև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնակառավարման համակարգը. Արա Զոհրաբյան Ներհանրային, միջընտրազանգվածային երկխոսությունը՝ որպես միակ ելք. Վահե Հովհաննիսյան
24
Թևանյանը դատարանում հանդես է գալիս մեղադրողի դիրքերից, դրա համար էլ նիստերը փակ են անում Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում, իսկ Հայաստանը հով լռված է փուչիկային «խաղաղության» ճիրաններում «Հրապարակ»․ Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ Ինչպես է Հանրայինը փորձում մոլորեցնել հանրությանը Հանրային հեռուստաընկերության գեբելսյան քարոզչությունը. պահանջում ենք հերքում և ներողություն «Դրեյֆուսի գործը» - Անդրանիկ Թևանյանի գործը Քրիստինե Վարդանյանի, Սևակ Խաչատրյանի և Արամ Օրբելյանի ասուլիսը Մեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհները. Գառնիկ Դանիելյան Քաղաքական մտքի ճգնաժամ, էլիտաների բացակայություն, կեղծ բաստիոն. Ստեփան Դանիելյան Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի` շփման արգելքներով Պատերազմ Արցախում
Թևանյանը դատարանում հանդես է գալիս մեղադրողի դիրքերից, դրա համար էլ նիստերը փակ են անում Քաղաքական հետապնդումներն ու հալածանքները քպ-աբար կատարելու համար՝ 87 մլն դրամ պարգևատրում «Պապու սամալյոտը» թանկ է նստում Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում, իսկ Հայաստանը հով լռված է փուչիկային «խաղաղության» ճիրաններում Փաշինյանի ԱԽՔ. ՀՀ-ն այլևս Ադրբեջանի հետ կոնֆլիկտ չունի, քաղաքական գին վճարելու խնդիր չկա, ՀՀ-ՌԴ կապերը պետք է փոխվեն Փաշինյանի ու Պապիկյանի գլխավորած բանակում էլի զոհ կա Նիկոլ Փաշինյանի և նրա քաղաքական թիմի հրապարակային հարձակումների թիրախում ոչ միայն Ամենայն Հայոց Կաթողիկոսն է, այլև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնակառավարման համակարգը. Արա Զոհրաբյան «Հայկական աթոռին» նստած էինք մինչեւ 2018-ը. Էդուարդ Շարմազանով Որքան իշխանությունը ձգտում է բավարարել ադրբեջանցիների քաղաքական ախորժակը, Ադրբեջանն ավելի մեծ պահանջներ և ակնկալիքներ է ձևավորում. Տիգրան Աբրահամյան Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա Թուրքիայում Զելենսկին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից Ռուսաստանին սպառնացել է էներգետիկայի ոլորտում պատասխան հարվածներով Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Փաշինյանը և Փեզեշքիանն անդրադարձել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններին և դրանց ընդլայնմանը միտված քայլերին Փաշինյանը տվեց եկեղեցու դեմ արշավի նոր փուլի մեկնարկը. «Հրապարակ» «Հրապարակ»․ Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ Ներհանրային, միջընտրազանգվածային երկխոսությունը՝ որպես միակ ելք. Վահե Հովհաննիսյան Խոշոր վթարի հետևանքով ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններում և Կոտայքի, Արարատի և Արմավիրի մարզերի մի շարք բնակավայրերում Ուկրաինան համաձայնել է լիակատար, անհապաղ և անվերապահ հրադադարի․ Անդրեյ Սիբիգա Ինչպես է Հանրայինը փորձում մոլորեցնել հանրությանը Զապին եւ Օշականցի Գևորիկին կալանավորելու միջնորդություն են անելու «Հրապարակ»․ Քննիչը դիմել է դատարան՝ քննչականի պետի դեմ Արթուր Ավանեսյանի տնային կալանքը փոխվել է․ նա ազատության մեջ է Թշնամական Ադրբեջանի հետ «կամուրջ կապելու» «կամրջանկապությունը հետաձգվում է... ադրբեջանական կողմի խնդրանքով Սոթքի հանքավայրում Ադրբեջանը կսկսի ոսկու արդյունահանումը. Ոսկու պաշարները կազմում են 1,03 միլիոն ունցիա... տեսնես, ո՞վ հանձնեց, էս թալանի՞ մասին ինչու չի բղավում Ինչո՞ւ արgախgիների սոցիալական խնդիրների քննարկման կեսից ՔՊ-ականները հեռացան Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. ՀԵՏՔ Այս միջադեպը հիշեցրեց ՄԻԵԴ-ում Ադրբեջանի դիրքորոշումը. Արա Ղազարյանը ՔՊ-ականների՝ քննարկումը լքելու մասին Իշխանությունները նախապատրաստվում են հանրային տրանսպորտի թանկացումների ԻՆՉՔԱՆ ԷԼ ՓՉԵՔ ԱՅՍ ՍՈՒՏԸ, ԱՅՆ ՁՆԱԳՆԴԻ ԷՖԵԿՏ ՉԻ ՍՏԱՆԱԼՈՒ «Օրենքով գողեր» են ձերբակալվել. քաղաքացին փորձել է հաշվեհարդար տեսնել իր նախկին աներոջ նկատմամբ

Ուղղվել է. ՀՀ կառավարական ինքնաթիռը այս պահին ուղևորվում է Բաքու

Մինչ ՀՀ-ում եռում է ընտրական պրոցեսը, ՀՀ կառավարական օդանավը Թբիլիսիից ուղևորվում է Բաքու: Թե ում է տեղափոխում ինքնաթիռը դեռևս հայտնի չէ:

 

***

 

Վճիռ․ սխալ տեղեկություն

Հունիսի 20-ին՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը, ֆեյսբուքյան օգտատեր Ռուբեն Գալուստյանը (Ruben Galustyan) գրեց, թե ՀՀ կառավարական օդանավը մտել է Ադրբեջանի տարածք։ Այս հոդվածը հրապարակելու պահին գրառումով կիսվել էին 231 անգամ, այն տարածել էին լրատվականներն և սունկ (քլիքբեյթ) կայքերը։

Տեղեկությունը սխալ է։ Օգտատիրոջ հրապարակած սքրինշոթերում Հայաստանի կառավարական օդանավը չէ։ Ավելին՝ հունիսի 20-ին Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահը հաստատեց, որ այդ պահին կառավարական օդանավը գտնվում էր Զվարթնոց օդանավակայանում։ Ռուբեն Գալուստյանը ավելի ուշ խմբագրեց իր գրառումը՝ հեռացնելով «կառավարական» բառը։ Նոր խմբագրումով նա պնդում էր, թե Ադրբեջան է մտել հայկական ինքնաթիռ։ Որպես ապացույց կցված սքրինշոթը, սակայն, նույնպես ցույց չէր տալիս Ադրբեջանի տարածք մտնող հայկական օդանավ։

Սքրինշոթում Հայաստանի կառավարության օդանավը չէր

Ռուբեն Գալուստյանը հրապարակել էր 3 սքրինշոթեր, որոնց վրա երևում էր Airbus A319-115(CJ) օդանավը, որը Թբիլիսիից ուղևորվում էր դեպի Ադրբեջան։

Սակայն ներկայացված ինքնաթիռը Հայաստանի կառավարությանը չի պատկանում: Կառավարությանը պատկանող միակ օդանավը Airbus A319-132(CJ)-ն է, ոչ թե` Airbus A319-115(CJ)-ը։ Կառավարության օդանավի տվյալներն ու նկարները կարելի է տեսնել այստեղ՝ հղում 1հղում 2հղում 3։

Ռուբեն Գալուստյանը գրառումը կատարել էր հունիսի 20-ի երեկոյան` 17:48-ին։ Դրանից շուրջ երեք ժամ անց՝ 21։00-ին, Media.am-ի և Factcheck.ge-ի հետ զրույցում Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը հերքեց կառավարական օդանավի՝ Ադրբեջան մեկնելու պնդումը։ Նա նաև մեզ ուղարկեց այդ պահին Զվարթնոցում կայանած կառավարական օդանավի լուսանկարը:

 

Երևանից Թբիլիսի չվերթը տևում է մոտ կես ժամ, իսկ Թբիլիսիից Բաքու՝ մեկ ժամից մի փոքր ավել։ Ինքնաթիռին հարկավոր կլիներ որոշ ժամանակ այս քաղաքներում վայրէջքների և մեկնումների համար, հետևաբար 17:48-ի և 21։00-ի միջև ընկած ժամանակահատվածում (շուրջ 3 ժամ) այն չէր կարող կատարել Երևանից-Թբիլիսի-Բաքու չվերթը և հետ վերադառնալ։

Մենք տեսագրեցինք Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի տարածքով հունիսի 20-ին 12:00-22:00-ն անցած ժամանակահատվածում FlightRadar24 կայքում երևացող չվերթները։ Երևան-Թբիլիսի-Բաքու թռիչք այս տեսագրության մեջ չի երևում։

Այսպիսով՝ Գալուստյանի պնդումն այն մասին, թե ՀՀ կառավարական ինքնաթիռը մտել է Ադրբեջանի տարածք, սխալ է։

Օդանավի համարը այլ է

Ռուբեն Գալուստյանի գրառման մեկնաբանություններում օգտատերերից մեկը նկատել էր, որ կառավարության օդանավի համարը չի համընկնում այն համարի հետ, որը երևում է Գալուստյանի սքրինշոթերում։ Նա նաև հավելել էր, որ կառավարության օդանավի թռիչքների համարը (callsign-ը) բաց տվյալ է և երևում է, իսկ այս գրառման սքրինշոթերի վրա callsign-ը փակ է։

Ռուբեն Գալուստյանը խմբագրեց իր գրառումը՝ «ՀՀ կառավարական օդանավը»՝ փոխարինելով «հայկական օդանավը» բառակապակցությամբ։

 

Նա հրապարակեց նոր սքրինշոթ, որի վրա երևում էր նաև տվյալ թռիչքի համարը՝ callsign-ը՝ RM727 և ավիաընկերությունը՝ Aircompany Armenia։

 

 

Այս սքրինշոթում, սակայն, չի երևում օդանավի թռիչքի ուղղությունը, երևում է միայն նշանը՝ Թբիլիսի քաղաքի մոտ։ Ավելին՝ RM727 callsign-ը տվյալ թռիչքի համարն է, որը չի կարող դրվել ուրիշ թռիչքի վրա։ Սակայն, այս համարով թռիչքը FlightRadar24-ում որոնելիս, կարելի է տեսնել, որ այն եղել է Երևանից Թեհրան, և իրականացրել է Aircompany Armenia ավիաընկերությանը պատկանող Boeing 737-505 օդանավը (այլ ոչ թե Airbus A319-115(CJ) օդանավը, ինչպես երևում էսքրինշոթում)։

 

Ստորև նկարում ընդգծված տեղեկությունը՝ «ATD 5:18», նշանակում է «actual time of departure 5:18», այսինքն՝ Զվարթնոցից օդանավը մեկնել է Թեհրան 17:18-ին։

 

Կարևոր է հաշվի առնել, որ FlightRadar24 կայքը պաշտոնական աղբյուր չէ։ Դրանում տեղ գտած տեղեկությունը հիմնականում հիմնված չէ ավիաընկերությունների կամ պետական գերատեսչությունների տրամադրած տեղեկության վրա։ Այս պատճառով մենք կապվեցինք նաև պաշտոնական աղբյուրի՝ ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանի հետ, որը նույնպես հաստատեց, որ նկարի վրա ներկայացված տեղեկությունը սխալ է։

Այսպիսով՝ օգտատեր Ռուբեն Գալուստյանի խմբագրված պնդումն այն մասին, թե հայկական օդանավը մտել է Ադրբեջանի տարածք, սխալ է։ Նրա՝ Թբիլիսիում A319-115(CJ) օդանավը պատկերող սքրինշոթը չի համընկնում գրառման մեջ հնչող պնդման հետ, քանի որ, ըստ FlightRadar24-ի տվյալների, հայկական օդանավը ուղևորվել էր Երևանից Իրան, ոչ թե՝ Ադրբեջան։

Քանի որ սքրինշոթի վրա երևացող տեղեկությունը չի համընկնում նույն FlightRadar24 կայքում ներկայացված RM727 չվերթի մասին տեղեկության հետ, ապա սքրինշոթը կարող է կեղծված լինել։

Կարինե Ղազարյան

Օֆելյա Սիմոնյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>