Ի՞նչ կլինի, եթե Հայաստանը խզի հարաբերությունները Ռուսաստանի հետ (տեսանյութ) Ալեն Սիմոնյանի սենսացիոն խոստովանությունը․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) Մեր կանայք արժանի են սիրո, հարգանքի և ուշադրության ոչ միայն այս օրը, այլ ամեն օր. Գագիկ Ծառուկյան
7
Պուտինը թվեր է ու փաստեր է դրել Նիկոլի առաջ․ Փաշինյանը հետդարձի ճանապարհ չունի․ Բոզոյան Ըստ ամերիկյան The Washington Post-ի` 8 երկիր, այդ թվում՝ Հայաստանը կարող են ազդել գոլոբալ ուժերի բալանսի փոփոխության վրա Այսօր, ապրիլի 7-ին արդեն Իրանը պիտի քարեդարում հայտնվի. ըստ Թրամփի. սակայն... Հայ-ռուսական հարաբերությունները հասել են կրիտիկական վատ կետի, ինչից հետո անդառնալիության կետն է Ապրիլի 9-ին տեղի է ունենալու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի և թիմի շնորհանդեսը Որպեսզի մարդիկ կարողանան բարեկեցիկ ապրել իրենց հայրենիքում, պետք է ստեղծել իրական ու կայուն պայմաններ. Ծառուկյան (տեսանյութ) Մինչև չմերժենք չար գործերն ու կորստաբեր քայլերը, չենք կարող հաստատել զարթոնք ու ծաղկում. Գարեգին Երկրորդի հայրապետական խոսքը Ս. Հարության տոնի Հայրապետական Պատարագ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում. ՈւՂԻՂ Նիկոլին՝ վամպիրի նման, մարդ է պետք, որ էներգիան խլի․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Սերժ Սարգսյանը բացատրեց, թե ինչու են որոշել չմասնակցել առաջիկա ընտրություններին Պատերազմ Արցախում
Հայաստա՞նն է ավելի շատ կորցնելու, թե՞ ՌԴ-ն․ Բենիամին Մաթևոսյան Ի՞նչ կլինի, եթե Հայաստանը խզի հարաբերությունները Ռուսաստանի հետ (տեսանյութ) Չկա ժամ ու օր, որ Երևանում խայտառակ խցանումներ չլինեն Ալեն Սիմոնյանի սենսացիոն խոստովանությունը․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) ՔՊ-ում ցնծության առիթ. Փաշինյանի սիրելի գործընկեր Ալիևը Ստեփանակերտում ոչնչացրել է մայրաքաղաքի խորհրդանիշներից մեկը` Թատերական աղբյուրը Սուրբ Տիրամոր լուսաշող օրինակով հայ կանայք դժվարին ժամանակներում Աստծո կամքին անվերապահ հնազանդությամբ հաղթահարել են ծառացած փորձությունները Մեր կանայք արժանի են սիրո, հարգանքի և ուշադրության ոչ միայն այս օրը, այլ ամեն օր. Գագիկ Ծառուկյան «Պատրաստ եմ զոհել կյանքս հանուն Իրանի»․ Փեզեշքիան Մեր երկիրը դարձրեցիք խաղադաշտ, խաղն էլ տեղափոխեցիք մեր կիսադաշտ. Աշոտ Մինասյան Ավելի քան 14 մլն իրանցիներ պատրաստ են իրենց կյանքը տալ երկրի պաշտպանության համար. Փեզեշքիան Կրկին գարշահոտություն և հակասանիտարական վիճակ Երևանի փողոցներում (տեսանյութ) Պուտինը թվեր է ու փաստեր է դրել Նիկոլի առաջ․ Փաշինյանը հետդարձի ճանապարհ չունի․ Բոզոյան Երթևեկության փոփոխություն՝ Պարոնյան փողոցում Իմիջային աղետ. «թավշյա հեղափոխությունից»՝ տոտալ մերժում. «Փաստ» Ասում եք՝ ով ում երաշխավո՞րն է. «Փաստ» Դանիել Իոաննիսյանը հուշեց վիճահարույց օրենսդրական փոփոխությունների մասին, ինչպե՞ս է սխալ օրենքը ստորագրվել նախագահի կողմից Ըստ ամերիկյան The Washington Post-ի` 8 երկիր, այդ թվում՝ Հայաստանը կարող են ազդել գոլոբալ ուժերի բալանսի փոփոխության վրա Ընտրություններին մասնակցող ընդդիմադիր ուժն արդեն հայտարարել է իր անունը ու հանկարծակիորեն ՔՊ-ն օրենք է ներկայացնում, որն արգելում է դա անել. Մամիջանյան Այսօր, ապրիլի 7-ին արդեն Իրանը պիտի քարեդարում հայտնվի. ըստ Թրամփի. սակայն... Սուրբ Աստվածամոր հավատավոր ու առաքինի կերպարը դարեր շարունակ ներշնչման աղբյուր է եղել մայրերի համար․ Կաթողիկոս Էլիտան բոյկոտել է ՔՊ-ական կադրերին բարձր աշխատավարձով աշխատանքի են տեղավորում Գազամատակարարման դադարեցում ՔՊ-ում իրավիճակը թեժանում է. ներկուսակցական ինտրիգներ «Իրավունք». «Կասեմ, որ նաժիմի տակ էին դրել, ուրիշ ելք չունեի» Հնդկաստանը մտածում է Բանգլադեշի հետ սահմանը պաշտպանել կոկորդիլոսներով «Մեզանից անկախ պատճառներով «Ուժեղ Հայաստանի» հետ դաշինքը չկայացավ»․ ՀԱԿ-ն ընտրություններին կմասնակցի առանձին Կրակոց՝ Էկոնոմիկայի նախարարությունում․ ձախ սրունքի հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել երիտասարդ տղա Եթե այսօր նման հնարավորություն ունենար, Փաշինյանը կփորձեր չեղարկել Երևանում նախատեսված Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպումը. Օսկանյան ՀՀ էկոնոմիկայի նախարարության մասնավոր պահնորդական ընկերության աշխատակիցը պատահական կրակոց է արձակել

Ինձ չի կարա դավաճանը մեդալ տա, ուղարկած ծաղկեպսակն էլ շպրտել եմ

Վերջին պատերազմի զոհերից է նաեւ 20-ամյա Մխիթար Գալեյանը, ով ընկերոջ՝ Հայկի հետ կենդանի վահան էր դարձել եւ փրկել մյուս ընկերոջ՝ Արթուրի կյանքը:

Ծնողները՝ Գարիկն ու Աստղիկը, ոչ մի կերպ չեն կարողանում հաշտվել իրենց միակ որդու կորստի հետ։ Պատմում են, թե ինչպես գնաց բանակ, որ ընդամենը մի քանի ամիս էր մնացել նրա վերադարձին, եւ թե ինչ ապրումներ են ունեցել՝ լսելով պատերազմի լուրը: «Նա արդեն 1 տարի 8 ամիս ծառայում էր՝ մինչեւ պատերազմը, ծառայությունն անցել է Հադրութում՝ առանց խոչընդոտների, երբեւիցե չի դժգոհել իր ծառայությունից։

Ընդունվել էր ինստիտուտ, ինքը շարքային էր գնացել, բայց որպես լավ ծառայող՝ սերժանտի կոչում շնորհեցին, դիրքի ավագն էր։ Պատերազմի օրերին Ֆիզուլիի դիրքերում էր, մինչեւ իրենք հասել են մարտի դաշտ, այդ դիրքերն արդեն գրավված են եղել, եւ իրենք հետ են նահանջել, ծանր մարտերի պատճառով է Մխիթարը զոհվել՝ հոկտեմբերի 1-ին, զոհվել է միանգամից, դին մի քանի օր ուշ գտանք՝ Երեւանում»,- պատմում են ծնողները։ Պատերազմը սկսվելուն պես հայրը շտապել է Արցախ եւ մեծ դժվարություններով մեկնել մարտի դաշտ՝ մասնակցելու կռվին եւ որդու կողքին լինելու։

«Ես Հադրութի պոստեր եմ հասել, բայց տղայիս դիրքին չեմ հասել։ Ես կպնդեմ, որ սա դավաճանության արդյունք էր, քանի որ կամավոր գնացել եմ, «ԿամԱԶ»-ով գնացել ենք, ասել են՝ ստեղ իջեք, եւ մենք «ԿամԱԶ»-ից թռել ենք։ Մեզ հետ չի եղել այն մարդը, որը ցույց կտար՝ ա՞ջ գնայինք, թե՞ ձախ, հրամանատարություն չի եղել, անտերություն էր։ Մեր բանակի գեներալներն անողնաշար են։ Իմ համար ներկայիս հայոց բանակի գեներալները թափթփուկներ են։ Հադրութի ամբողջ զորամասի հրամանատարը՝ Յայլոյան Վահանը, փախել է «Մուշ» հրամանատարական կետից։ Զինվորներին հանել է դուրս, ասել է՝ մարտը չեմ կարողանում վարել։ Հիմա ինքն ապրում է, աշխատում է նույնիսկ, բայց հարցը նրանում է, որ եթե կա արդարություն, թող այս իշխանությունները ցույց տան մեկ բարձրաստիճան պաշտոնյայի, որը կանգնած է տրիբունալի առաջ»,-մեծ ցավով պատմում է հայրը։

Մխիթարի ծնողների կյանքի միակ նպատակն այժմ դարձել է արդարության վերականգնումը, պայքարում են Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ․ «Արծրուն Հովհաննիսյանից սկսած՝ պետք է պատասխան տան, որ էս ժողովրդին խաբեցին, ո՞ւր են Արծրուն Հովհաննիսյանը, Օնիկ Գասպարյանը, Դավիթ Տոնոյանը, ո՞ր գեներալին ասենք։ Որը դուրս եկավ դեմս, գնդակահարելու եմ․․․ Ես լիահույս եմ, որ իշխանափոխություն է լինելու, եւ դրանից հետո արդարությունը կվերականգնվի․․․ Երեխայի հոգեհանգստի օրը վարչապետի, ԱԺ նախագահի կողմից ուղարկված ծաղկեպսակները ես շպրտել եմ տվել, չեմ ընդունել դա։ Նույնիսկ մեդալից ենք հրաժարվել, մեր որդու մեդալը կվերցնենք, երբ իշխանափոխություն լինի։ Ինձ զանգահարում են թաղապետարանից, ասում են՝ հրավիրում ենք Արաբկիրի թաղապետարան, ես չէի իմանում, որ իմ էրեխուն թաղապետարանից եմ բանակ ուղարկել, էնտեղից են տալիս մեդալը։ Ինձ չի կարա դավաճանը մեդալ տա, թաղապետը փորձում էր ինձ համոզել․․․ ու ծածուկ մեդալ էին բաժանում։ Ես ասում եմ անկեղծ՝ ով հանդիպեց ինձ, գնդակահարելու եմ, իրենց ձեռս չհասնի՝ իրենց էրեխեքին եմ գնդակահարելու, մասնավորապես բոլոր գեներալներին եմ ասում։ Այդ պատերազմի մեղավորը Փաշինյանն է՝ իր ամբողջ կառավարությունով»։

Այս ընտանիքն ընտրություններին մասնակցում է, որպեսզի իշխանափոխություն լինի, նրանք աջակցում են Ռոբերտ Քոչարյանին․ «Ինքս Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած տարիներին աշխատել եմ։ Ունեմ ընտանիք, որը կիսեցին ներկայիս դավաճանները, տունս կիսեցին։ Եռաբլուրն է մեր տունը դարձել․․․ Չեմ զարմանում, որ ասում է՝ կնոջս ուղարկել եմ բունկեր, մինչեւ հիմա էլ մութ մնաց՝ Սամվել Բաբայանի ծո՞ցն էր ուղարկել, թե՞ Սամվել Բաբայանն էր կնոջ ծոցը մտել, պատերազմի ժամանակ չի կարող նման բան լինել․․․ Բոլոր նախագահներին էլ տեսել եմ, բայց Քոչարյանի պես ուժեղ տղամարդ ես չեմ տեսել, չի հանդիպել ինձ։ Դեռ կան ծնողներ, որ կարծում են՝ Նիկոլը մեղք չունի, ուղղակի էլ առողջությունս չի բավարարում կոնֆլիկտի մեջ մտնել։ Եթե այս ազգը կգնա Նիկոլ Փաշինյանին ընտրելու, ուզում եմ պատերազմ լինի, դրանց բոլորի բալեքը զոհվեն․․․»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>