Վոլոդյա Ավետիսյանը ազատ արձակվեց և նստացույց սկսեց կառավարության շենքի դիմաց
Դիտել նաև
Ռեժիմն ինձ հետապնդելու նոր թեմա է մտածել․ Հովհաննես Ավետիսյան
Արցախում պայթյունի հետևանքով զոհերի մասին մինչև հիմա մի տառ չի ասել. Հրանտ Ավետիսյան
Թե ե՞րբ և ի՞նչ պահի կարող է այս ծառը կոտրվել պատկան մարմիններին երևի չի անհանգստացնում
Հաջորդիվ կթանկանա աղբահանությունը, գազն ու էլեկտրականությունը. Հովհաննես Ավետիսյան
Փող չտա, չի խոսի
Ինչպես հաղորդում է «Ազատություն»-ը, խարդախության մեղադրանքով 6 տարվա ազատազրկման դատապարտված Վոլոդյա Ավետիսյանը վերջին համաներմամբ այսօր ազատ արձակվեց:
Նույն օրն իսկ նա նստացույց սկսեց կառավարության շենքի դիմաց, ինչպես ինքը փոխանցեց լրագրողներին՝ պահանջով, որպեսզի Հայաստանը օրենքի երկիր դառնա:
Պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը մի քանի տարի առաջ ազատամարտիկների սոցիալական վիճակի բարելավման պահանջով հանրահավաքային պայքար ծավալելուց հետո 2013 թվականի սեպտեմբերին խարդախության մեղադրանքով կալանավորվել, ապա հաջորդ տարվա ամռանը դատապարտվել էր։ Նրա պնդմամբ՝ այդպիսով իշխանությունները «շինծու քրեական գործ սարքելով» փորձեցին մեկուսացնել իրեն։

