Բաբաջանյան-Շիրինյան դաշինքի օգտին ընտրակաշառք բաժանելու համար երեկ Արաբկիրի ոստիկանություն են բերման ենթարկվել երկու կին
Դիտել նաև
Մի փոքր ժամանակ կանցնի, և բոլորը կհասկանան, թե որքան ճիշտ էր Ծառուկյանը. Արման Աբովյան
«Կա ընդամենը երեք մարդ, ում վրդովեցնում է հայերի ողջ լինելը»․ Արման Աբովյան
Կարգալույծ Արման Սարոյանը թեմի հաշիվներից ավելի քան 15 մլն դրամ է հանել՝ չունենալով իրավունք. փաստաբան
«Սովորական դպրոց` ադրբեջանում». Արման Աբովյան
Ադրբեջանում հայ պատանդների ու գերիների ապօրինի ազատազրկման պատասխանատուն մեկ մարդ է` ՔՊ ղեկավարը. Արման Թաթոյան
Բաբաջանյան-Շիրինյան դաշինքի օգտին ընտրակաշառք բաժանելու համար երեկ Արաբկիրի ոստիկանություն են բերման ենթարկվել երկու կին՝ Մարիամ Մուրադյանն ու Աստղիկ Սարգսյանը. ոստիկանապետի զանգից մի վայրկյան անց նրանք ազատ են արձակվել։
Մամուլն արդեն գրել է, որ երեկ ոստիկանությունը բերման է ենթարկել Բաբաջանյան-Շիրինյան դաշինքի օգտին ընտրակաշառք բաժանողների, ապա բաց թողել նրանց:
Mediaport-ը պարզեց, որ Փաշինյանի պրոյեկտ հանդիսացող դաշինքի օգտին ընտրակաշառք բաժանող կանայք են Մարիամ Մուրադյանն ու Աստղիկ Սարգսյանը, որոնք Արաբկիրի ոստիկանություն բերման ենթարկվելոց կարճ ժամանակ անց ազատ են արձակվել, քանի որ զանգահարել է անձամբ ոստիկանապետ Վահե Ղազարյանը և հրահանգել է բաց թողնել հանցագործներին:

