Փաշինյանի ու Պապիկյանի գլխավորած բանակում էլի զոհ կա Նիկոլ Փաշինյանի և նրա քաղաքական թիմի հրապարակային հարձակումների թիրախում ոչ միայն Ամենայն Հայոց Կաթողիկոսն է, այլև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնակառավարման համակարգը. Արա Զոհրաբյան Ներհանրային, միջընտրազանգվածային երկխոսությունը՝ որպես միակ ելք. Վահե Հովհաննիսյան
24
Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով Թևանյանը դատարանում հանդես է գալիս մեղադրողի դիրքերից, դրա համար էլ նիստերը փակ են անում Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում, իսկ Հայաստանը հով լռված է փուչիկային «խաղաղության» ճիրաններում «Հրապարակ»․ Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ Ինչպես է Հանրայինը փորձում մոլորեցնել հանրությանը Հանրային հեռուստաընկերության գեբելսյան քարոզչությունը. պահանջում ենք հերքում և ներողություն «Դրեյֆուսի գործը» - Անդրանիկ Թևանյանի գործը Քրիստինե Վարդանյանի, Սևակ Խաչատրյանի և Արամ Օրբելյանի ասուլիսը Մեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհները. Գառնիկ Դանիելյան Քաղաքական մտքի ճգնաժամ, էլիտաների բացակայություն, կեղծ բաստիոն. Ստեփան Դանիելյան Պատերազմ Արցախում
Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով Թևանյանը դատարանում հանդես է գալիս մեղադրողի դիրքերից, դրա համար էլ նիստերը փակ են անում Քաղաքական հետապնդումներն ու հալածանքները քպ-աբար կատարելու համար՝ 87 մլն դրամ պարգևատրում «Պապու սամալյոտը» թանկ է նստում Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում, իսկ Հայաստանը հով լռված է փուչիկային «խաղաղության» ճիրաններում Փաշինյանի ԱԽՔ. ՀՀ-ն այլևս Ադրբեջանի հետ կոնֆլիկտ չունի, քաղաքական գին վճարելու խնդիր չկա, ՀՀ-ՌԴ կապերը պետք է փոխվեն Փաշինյանի ու Պապիկյանի գլխավորած բանակում էլի զոհ կա Նիկոլ Փաշինյանի և նրա քաղաքական թիմի հրապարակային հարձակումների թիրախում ոչ միայն Ամենայն Հայոց Կաթողիկոսն է, այլև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնակառավարման համակարգը. Արա Զոհրաբյան «Հայկական աթոռին» նստած էինք մինչեւ 2018-ը. Էդուարդ Շարմազանով Որքան իշխանությունը ձգտում է բավարարել ադրբեջանցիների քաղաքական ախորժակը, Ադրբեջանն ավելի մեծ պահանջներ և ակնկալիքներ է ձևավորում. Տիգրան Աբրահամյան Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա Թուրքիայում Զելենսկին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից Ռուսաստանին սպառնացել է էներգետիկայի ոլորտում պատասխան հարվածներով Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Փաշինյանը և Փեզեշքիանն անդրադարձել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններին և դրանց ընդլայնմանը միտված քայլերին Փաշինյանը տվեց եկեղեցու դեմ արշավի նոր փուլի մեկնարկը. «Հրապարակ» «Հրապարակ»․ Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ Ներհանրային, միջընտրազանգվածային երկխոսությունը՝ որպես միակ ելք. Վահե Հովհաննիսյան Խոշոր վթարի հետևանքով ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններում և Կոտայքի, Արարատի և Արմավիրի մարզերի մի շարք բնակավայրերում Ուկրաինան համաձայնել է լիակատար, անհապաղ և անվերապահ հրադադարի․ Անդրեյ Սիբիգա Ինչպես է Հանրայինը փորձում մոլորեցնել հանրությանը Զապին եւ Օշականցի Գևորիկին կալանավորելու միջնորդություն են անելու «Հրապարակ»․ Քննիչը դիմել է դատարան՝ քննչականի պետի դեմ Արթուր Ավանեսյանի տնային կալանքը փոխվել է․ նա ազատության մեջ է Թշնամական Ադրբեջանի հետ «կամուրջ կապելու» «կամրջանկապությունը հետաձգվում է... ադրբեջանական կողմի խնդրանքով Սոթքի հանքավայրում Ադրբեջանը կսկսի ոսկու արդյունահանումը. Ոսկու պաշարները կազմում են 1,03 միլիոն ունցիա... տեսնես, ո՞վ հանձնեց, էս թալանի՞ մասին ինչու չի բղավում Ինչո՞ւ արgախgիների սոցիալական խնդիրների քննարկման կեսից ՔՊ-ականները հեռացան Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. ՀԵՏՔ Այս միջադեպը հիշեցրեց ՄԻԵԴ-ում Ադրբեջանի դիրքորոշումը. Արա Ղազարյանը ՔՊ-ականների՝ քննարկումը լքելու մասին Իշխանությունները նախապատրաստվում են հանրային տրանսպորտի թանկացումների ԻՆՉՔԱՆ ԷԼ ՓՉԵՔ ԱՅՍ ՍՈՒՏԸ, ԱՅՆ ՁՆԱԳՆԴԻ ԷՖԵԿՏ ՉԻ ՍՏԱՆԱԼՈՒ

Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին, այդ թվում հատկապես իշխող կուսակցությանը, զերծ մնալու անպատշաճ խոսվածքից ու պահվածքից. Հայաստանի եպիսկոպոսների հայտարարությունը

ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԵՊԻՍԿՈՊՈՍՆԵՐԸ ՀԱՆԴԵՍ ԵԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

_________________

Հունիսի 10-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Հայաստանի եպիսկոպոսների խորհրդակցություն, որի ընթացքում շոշափվել են մեր հայրենական կյանքի ներկա իրավիճակին առնչված հարցեր: Խորհրդակցության ավարտին ընդունվել է հետևյալ հայտարարությունը․

«Քննարկելով մեր հայրենիքի ու ժողովրդի առջև ծառացած մարտահրավերները՝ խորը մտահոգություն ենք հայտնում Հայաստանի ներքաղաքական կյանքում, արտահերթ խորհրդարանական ընտրությունների այս շրջանում արձանագրվող մի շարք դատապարտելի երևույթների առնչությամբ։ 

Հունիսի 7-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավի առաջին իսկ օրից տեղ գտած ատելության խոսքը, վարկաբեկիչ և վիրավորական արտահայտությունները, հայհոյելու, հաշվեհարդարներով ու բռնությամբ սպառնալու վարքագիծը, ցավոք, մեր հասարակությանը կարող է կանգնեցնել այնպիսի կացության առջև, որի ահագնացման պարագայում անխուսափելի պիտի դառնան անհանդուրժողության, ատելության և թշնամանքի հողի վրա քաղաքացիական բախումները։ Արդարացում չունեն և դատապարտելի են բոլոր այն քայլերը, որոնք պառակտում և բևեռացնում են պատերազմի ցավերը դեռ չամոքած մեր հասարակությանը։ Անառարկելի ճշմարտություն է՝ չար սերմը երբեք չի կարող բարի պտուղ տալ, և ինքն իր մեջ բաժանված ամեն տուն՝ կանգուն մնալ (հմմտ․ Մատթ․ ԺԲ 25)։  

Նժարի վրա է դրված հայրենիքի ապագան։ Հարկ է հայրենասիրություն, նախանձախնդրություն ու հետևողականություն դրսևորել հայրենիքի շուրջ մեր ժողովրդի միասնական տեսլականի ձևավորման գործում, որպեսզի յուրաքանչյուրը պատիվ համարի խոնարհվելը այդ տեսլականի իրագործման լծի ներքո։ Դա է նվազագույն գինը, որ կարող ենք վճարել բոլոր ժամանակների մեր նահատակ զավակների անձնազոհության դիմաց։ Այս գիտակցությունը պետք է գերակայի մեր երկրում և ուղիներ հարթի առկա խնդիրների հաղթահարման։

Այսու կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին, այդ թվում հատկապես իշխող կուսակցությանը, զերծ մնալու անպատշաճ խոսվածքից ու պահվածքից։ Բազմադարյա հարուստ մշակույթ և բարձր արժեքներ կերտած մեր ժողովրդին անհարիր են այդպիսի դրսևորումները, որոնք նսեմացնում են մեր ազգային նկարագիրն ու վարկը։ Մի՛ եղեք չարի սերմնացաններ և անընդունելի վարքագծով գայթակղություն մի՛ դարձեք քրիստոնյա մեր ժողովրդի համար։ 

Աղոթում ենք, որ Տերը Իր Սուրբ Աջի հովանու ներքո խաղաղության մեջ պահի մեր երկիրը՝ պարգևելով իմաստություն համայն մեր ժողովրդին՝ սիրո և համերաշխության մթնոլորտում արարելու իր վաղվա օրը»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>