Ի՞նչ կլինի, եթե Հայաստանը խզի հարաբերությունները Ռուսաստանի հետ (տեսանյութ) Ալեն Սիմոնյանի սենսացիոն խոստովանությունը․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) Մեր կանայք արժանի են սիրո, հարգանքի և ուշադրության ոչ միայն այս օրը, այլ ամեն օր. Գագիկ Ծառուկյան
8
Պուտինը թվեր է ու փաստեր է դրել Նիկոլի առաջ․ Փաշինյանը հետդարձի ճանապարհ չունի․ Բոզոյան Ըստ ամերիկյան The Washington Post-ի` 8 երկիր, այդ թվում՝ Հայաստանը կարող են ազդել գոլոբալ ուժերի բալանսի փոփոխության վրա Այսօր, ապրիլի 7-ին արդեն Իրանը պիտի քարեդարում հայտնվի. ըստ Թրամփի. սակայն... Հայ-ռուսական հարաբերությունները հասել են կրիտիկական վատ կետի, ինչից հետո անդառնալիության կետն է Ապրիլի 9-ին տեղի է ունենալու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի և թիմի շնորհանդեսը Որպեսզի մարդիկ կարողանան բարեկեցիկ ապրել իրենց հայրենիքում, պետք է ստեղծել իրական ու կայուն պայմաններ. Ծառուկյան (տեսանյութ) Մինչև չմերժենք չար գործերն ու կորստաբեր քայլերը, չենք կարող հաստատել զարթոնք ու ծաղկում. Գարեգին Երկրորդի հայրապետական խոսքը Ս. Հարության տոնի Հայրապետական Պատարագ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում. ՈւՂԻՂ Նիկոլին՝ վամպիրի նման, մարդ է պետք, որ էներգիան խլի․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Սերժ Սարգսյանը բացատրեց, թե ինչու են որոշել չմասնակցել առաջիկա ընտրություններին Պատերազմ Արցախում
Հայաստա՞նն է ավելի շատ կորցնելու, թե՞ ՌԴ-ն․ Բենիամին Մաթևոսյան Ի՞նչ կլինի, եթե Հայաստանը խզի հարաբերությունները Ռուսաստանի հետ (տեսանյութ) Չկա ժամ ու օր, որ Երևանում խայտառակ խցանումներ չլինեն Ալեն Սիմոնյանի սենսացիոն խոստովանությունը․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) ՔՊ-ում ցնծության առիթ. Փաշինյանի սիրելի գործընկեր Ալիևը Ստեփանակերտում ոչնչացրել է մայրաքաղաքի խորհրդանիշներից մեկը` Թատերական աղբյուրը Սուրբ Տիրամոր լուսաշող օրինակով հայ կանայք դժվարին ժամանակներում Աստծո կամքին անվերապահ հնազանդությամբ հաղթահարել են ծառացած փորձությունները Մեր կանայք արժանի են սիրո, հարգանքի և ուշադրության ոչ միայն այս օրը, այլ ամեն օր. Գագիկ Ծառուկյան «Պատրաստ եմ զոհել կյանքս հանուն Իրանի»․ Փեզեշքիան Մեր երկիրը դարձրեցիք խաղադաշտ, խաղն էլ տեղափոխեցիք մեր կիսադաշտ. Աշոտ Մինասյան Ավելի քան 14 մլն իրանցիներ պատրաստ են իրենց կյանքը տալ երկրի պաշտպանության համար. Փեզեշքիան Կրկին գարշահոտություն և հակասանիտարական վիճակ Երևանի փողոցներում (տեսանյութ) Պուտինը թվեր է ու փաստեր է դրել Նիկոլի առաջ․ Փաշինյանը հետդարձի ճանապարհ չունի․ Բոզոյան Երթևեկության փոփոխություն՝ Պարոնյան փողոցում Իմիջային աղետ. «թավշյա հեղափոխությունից»՝ տոտալ մերժում. «Փաստ» Ասում եք՝ ով ում երաշխավո՞րն է. «Փաստ» Դանիել Իոաննիսյանը հուշեց վիճահարույց օրենսդրական փոփոխությունների մասին, ինչպե՞ս է սխալ օրենքը ստորագրվել նախագահի կողմից Ըստ ամերիկյան The Washington Post-ի` 8 երկիր, այդ թվում՝ Հայաստանը կարող են ազդել գոլոբալ ուժերի բալանսի փոփոխության վրա Ընտրություններին մասնակցող ընդդիմադիր ուժն արդեն հայտարարել է իր անունը ու հանկարծակիորեն ՔՊ-ն օրենք է ներկայացնում, որն արգելում է դա անել. Մամիջանյան Այսօր, ապրիլի 7-ին արդեն Իրանը պիտի քարեդարում հայտնվի. ըստ Թրամփի. սակայն... Սուրբ Աստվածամոր հավատավոր ու առաքինի կերպարը դարեր շարունակ ներշնչման աղբյուր է եղել մայրերի համար․ Կաթողիկոս Էլիտան բոյկոտել է ՔՊ-ական կադրերին բարձր աշխատավարձով աշխատանքի են տեղավորում Գազամատակարարման դադարեցում ՔՊ-ում իրավիճակը թեժանում է. ներկուսակցական ինտրիգներ «Իրավունք». «Կասեմ, որ նաժիմի տակ էին դրել, ուրիշ ելք չունեի» Հնդկաստանը մտածում է Բանգլադեշի հետ սահմանը պաշտպանել կոկորդիլոսներով «Մեզանից անկախ պատճառներով «Ուժեղ Հայաստանի» հետ դաշինքը չկայացավ»․ ՀԱԿ-ն ընտրություններին կմասնակցի առանձին Կրակոց՝ Էկոնոմիկայի նախարարությունում․ ձախ սրունքի հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել երիտասարդ տղա Եթե այսօր նման հնարավորություն ունենար, Փաշինյանը կփորձեր չեղարկել Երևանում նախատեսված Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպումը. Օսկանյան ՀՀ էկոնոմիկայի նախարարության մասնավոր պահնորդական ընկերության աշխատակիցը պատահական կրակոց է արձակել

Մի հրեշավոր պատմության կետերը. Էլինար Վարդանյան

ԱԱԾ տնօրենի նախկին ժամանակավոր պաշոնակատար գնդապետ Միքայել Համբարձումյանի հարցազրույցը խախտեց նախընտրական ստանդարտ մթնոլորտը։ Այս մասին իր հոդվածում գրէլ է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Էլինար Վարդանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ներկայացվեցին նոր փաստեր, նոր բացահայտումներ։ ԱԱԾ տնօրենի նախկին ժ/պ կողմից արվեցին ձևակերպումներ, որոնց վստահաբար իրավական գնահատականներ պետք է տրվեն։ Սրանք փաստացի մեղադրանքներ են, որ հնչում են վարչապետի հասցեին, որոնց համար նա վստահաբար պատասխան է տալու։ Պատասխան են տալու նաև իրավապահները, ովքեր այս յոթ ամսվա ընթացքում մատը մատին չեն տվել պատերազմի և պարտության և մեր երեխաներին զոհելու հանգամանքները պարզելու ուղղությամբ։

1. Վարչապետն իրավիճակի վերաբերյալ ինֆորմացիայի պակաս չի ունեցել։ Մինչև հոկտեմբերի 19-ի ԱԽ նիստը, ԱԱԾ տնօրենի նախկին ժ/պ-ն արդեն իսկ տեղյակ է եղել, որ ամեն ինչ անհեռանկար է և մենք շանս չունենք։ Նրա եզրակացությունները հիմնվել են նաև Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի կարծիքի վրա, ում հետ ուղղակի և միջնորդավորված խոսել է այդ մասին։ Այդ ամենի մասին ԱԱԾ-ն զեկուցել է վարչապետին։ Զեկուցել են ներքաղաքական իրավիճակի մասին, հետախուզությունից ստացված տվյալների մասին, թե ինչպիսի իրավիճակ է արտաքին աշխարհում, ումից կարող ենք քաղաքական, ռազմական աջակցության ակնկալիք ունենալ։ Եվ հետևությունը եղել է մեկը՝ մենք ունեցել ենք զրո աջակցության շանս։ Միակ պաշտոնատար անձը, որ ունակ էր և իրավասու էր գործողությունները կանգնեցնելու վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր, և նա դա չարեց։

2. ԱԱԾ տնօրենի նախկին ժ/պ-ն հիմքեր չի տեսնում չհավատալու Օնիկ Գասպարյանի հայատարարությանը, որ վերջինս պատերազմի հենց սկզբից զգուշացրել է պատերազմն անհապաղ կանգնեցնելու անհրաժեշտության մասին։ Սեպտեմբերի 30-ի Անվտանգության խորհրդի նիստից հետո է, որ Քյարամյանը և տեղակալներից մեկը մեկնել են Արցախ՝ տեղում իրավիճակին ծանոթանալու համար։ Դա վկայում էր, որ գործերը լավ չեն և աշխատանքները պետք է ակտիվացնել։ Հետևաբար Օնիկ Գասպարյանի հայտարարությանը, որ ԱԽ նիստին զգուշացրել է իրավիճակը վատ է, օրհասկան է և պետք է կանգնեցնել պատերազմը, չհավատալու հիմքեր չկան։ Վաղը քննչական խումբը, որ ձևավորվելու է այդ հարցին հստակ պատասխաններ տալու է։

3. ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը, ով համարվում է երկրի առանցքային պաշտոնյաներից մեկը, պատերազմի ժամանակ տեղյակ չի եղել Ռուսաստանի առաջարկների մասին։ Հոկտեմբերի 19-ի Անվտանգության խորհրդի նիստին Օնիկ Գասպարյանը մանրամասն զեկույց է ներկայացրել, որտեղից պարզ էր, որ մենք պատվում ենք, կամ գնում ենք պարտության։ Նույն փաստը հաստատել է նախարար Դավիթ Տոնոյանը։ Բազմաթիվ հարցեր է բարձրացրել Վեհափառը։ Ի պատասխան դրան ոչինչ չի ասվել։ Չի ասվել, որ մենք շանս ունենք։ Այդ ժամանակ Շուշին, Հադրութի զգալի մասը մեր իրավասության տակ էին։ Մենք չունեինք 5000 զոհ։ Վարչապետը ոչինչ չի ասել, որ Ռուսաստանը Ադրբեջանի հետ համաձայնություն է ձեռք բերել, որ պատերազմական գործողությունները դադարեցվեն, զորքերը կանգ առնեն այն դիրքերում, որտեղ այդ պահին գտնվում են, և ռուսական խաղաղապահ զորքեր մտնեն Արցախի տարածք, որոնք կերաշխավորեն Արցախի բնակչության անվտանգությունը։ Եթե վարչապետն այդ պահին այդ մասին հայտներ Անվտանգության խորհրդին, իրավիճակն այլ կլիներ։ Հոկտեմբերի 19-ին ոչ ոք չգիտեր, որ Ռուսաստանն այդպիսի առաջարկ էր արել։

4. Ըստ ԱԱԾ տնօրենի նախկին ժ/պ-ի հոկտեմբերի 19-ից հետո յուրաքանչյուր օր մենք ունեցել ենք առնվազն 100 զոհ կամ մի փոքր ավել։ 18-20 օրվա ընթացքում, եթե վարչապետը ճիշտ ժամանակին պատերազմը կանգնեցնելու որոշում կայացներ մենք կխուսափեինք շուրջ 2000 կորուստից։ Չէինք ունենա հազարավոր հաշմանդամներ։ Չէինք կորցնի Շուշին, Հադրութի զգալի մասը։

5. Ի վերջո երկրի առանցքային պաշտոնայաներից մեկը նոյեմբերի 7-ին իր ռուս գործընկերներից է տեղեկանում, որ Ռուսաստանի կողմից ներկայացվել են պատերազմը կանգնեցնելու առաջարկներ, սակայն վարչապետն այն գաղտնի է պահում, չի դարձնում հանրային քննարկման առարկա։ Հոկտեմբերի 19-ից նոյեմբերի 7-ը Ռուսաստանի առաջարկները մնացել էին անպատասխան։ Ռուսական կողմի առաջարկների մասին չգիտեին նաև իմքայլական պատգամավորները։ Նրանց ինչպես միշտ վերաբերել էին որպես ուսապարկերի։

Եվ վերջում անխուսափելի մի հարց. Եթե պետական բարձրաստիճան պաշտոնյաները, ԱԱԾ-ը տնօրենի նախկին ժ/պ-ն, Գլխավոր շտաբի պետը, Պաշտպանության նախարարը, Նախագահն ու Վեհափառը տեսնում էին վարչապետի անհավասարակշիռ վարքագիծը, տեսնում էին, որ երկիրը տանում է անվերապահ պարտության, հազարավոր զոհերի, ինչու չէին բռնում այդ խելագար ձեռքը։ Նրանք դա կարող էին անել, մենք՝ ոչ։ Մեզ ռազմական դրության պայամաններում զրկել էին ճշմարտությունն իմանալու հնարավորությունից, մեզ խաբում էին, իսկ դուք գիտեիք դեպի ինչ աղետի է տանում երկիրը վարչպետը։ Ինչու չոլորեցիք ձեռքը և չմեկուսացրեցիք նման խայտառակ որոշումներ կայացելու հնարավորությունից։ Այս հարցերից հնարավոր չի լինելու խուսափել, այս հարցերի պատասխանը մի օր նաև դուք եք տալու։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>