Ի՞նչ կլինի, եթե Հայաստանը խզի հարաբերությունները Ռուսաստանի հետ (տեսանյութ) Ալեն Սիմոնյանի սենսացիոն խոստովանությունը․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) Մեր կանայք արժանի են սիրո, հարգանքի և ուշադրության ոչ միայն այս օրը, այլ ամեն օր. Գագիկ Ծառուկյան
8
Պուտինը թվեր է ու փաստեր է դրել Նիկոլի առաջ․ Փաշինյանը հետդարձի ճանապարհ չունի․ Բոզոյան Ըստ ամերիկյան The Washington Post-ի` 8 երկիր, այդ թվում՝ Հայաստանը կարող են ազդել գոլոբալ ուժերի բալանսի փոփոխության վրա Այսօր, ապրիլի 7-ին արդեն Իրանը պիտի քարեդարում հայտնվի. ըստ Թրամփի. սակայն... Հայ-ռուսական հարաբերությունները հասել են կրիտիկական վատ կետի, ինչից հետո անդառնալիության կետն է Ապրիլի 9-ին տեղի է ունենալու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի և թիմի շնորհանդեսը Որպեսզի մարդիկ կարողանան բարեկեցիկ ապրել իրենց հայրենիքում, պետք է ստեղծել իրական ու կայուն պայմաններ. Ծառուկյան (տեսանյութ) Մինչև չմերժենք չար գործերն ու կորստաբեր քայլերը, չենք կարող հաստատել զարթոնք ու ծաղկում. Գարեգին Երկրորդի հայրապետական խոսքը Ս. Հարության տոնի Հայրապետական Պատարագ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում. ՈւՂԻՂ Նիկոլին՝ վամպիրի նման, մարդ է պետք, որ էներգիան խլի․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Սերժ Սարգսյանը բացատրեց, թե ինչու են որոշել չմասնակցել առաջիկա ընտրություններին Պատերազմ Արցախում
Հայաստա՞նն է ավելի շատ կորցնելու, թե՞ ՌԴ-ն․ Բենիամին Մաթևոսյան Ի՞նչ կլինի, եթե Հայաստանը խզի հարաբերությունները Ռուսաստանի հետ (տեսանյութ) Չկա ժամ ու օր, որ Երևանում խայտառակ խցանումներ չլինեն Ալեն Սիմոնյանի սենսացիոն խոստովանությունը․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) ՔՊ-ում ցնծության առիթ. Փաշինյանի սիրելի գործընկեր Ալիևը Ստեփանակերտում ոչնչացրել է մայրաքաղաքի խորհրդանիշներից մեկը` Թատերական աղբյուրը Սուրբ Տիրամոր լուսաշող օրինակով հայ կանայք դժվարին ժամանակներում Աստծո կամքին անվերապահ հնազանդությամբ հաղթահարել են ծառացած փորձությունները Մեր կանայք արժանի են սիրո, հարգանքի և ուշադրության ոչ միայն այս օրը, այլ ամեն օր. Գագիկ Ծառուկյան «Պատրաստ եմ զոհել կյանքս հանուն Իրանի»․ Փեզեշքիան Մեր երկիրը դարձրեցիք խաղադաշտ, խաղն էլ տեղափոխեցիք մեր կիսադաշտ. Աշոտ Մինասյան Ավելի քան 14 մլն իրանցիներ պատրաստ են իրենց կյանքը տալ երկրի պաշտպանության համար. Փեզեշքիան Կրկին գարշահոտություն և հակասանիտարական վիճակ Երևանի փողոցներում (տեսանյութ) Պուտինը թվեր է ու փաստեր է դրել Նիկոլի առաջ․ Փաշինյանը հետդարձի ճանապարհ չունի․ Բոզոյան Երթևեկության փոփոխություն՝ Պարոնյան փողոցում Իմիջային աղետ. «թավշյա հեղափոխությունից»՝ տոտալ մերժում. «Փաստ» Ասում եք՝ ով ում երաշխավո՞րն է. «Փաստ» Դանիել Իոաննիսյանը հուշեց վիճահարույց օրենսդրական փոփոխությունների մասին, ինչպե՞ս է սխալ օրենքը ստորագրվել նախագահի կողմից Ըստ ամերիկյան The Washington Post-ի` 8 երկիր, այդ թվում՝ Հայաստանը կարող են ազդել գոլոբալ ուժերի բալանսի փոփոխության վրա Ընտրություններին մասնակցող ընդդիմադիր ուժն արդեն հայտարարել է իր անունը ու հանկարծակիորեն ՔՊ-ն օրենք է ներկայացնում, որն արգելում է դա անել. Մամիջանյան Այսօր, ապրիլի 7-ին արդեն Իրանը պիտի քարեդարում հայտնվի. ըստ Թրամփի. սակայն... Սուրբ Աստվածամոր հավատավոր ու առաքինի կերպարը դարեր շարունակ ներշնչման աղբյուր է եղել մայրերի համար․ Կաթողիկոս Էլիտան բոյկոտել է ՔՊ-ական կադրերին բարձր աշխատավարձով աշխատանքի են տեղավորում Գազամատակարարման դադարեցում ՔՊ-ում իրավիճակը թեժանում է. ներկուսակցական ինտրիգներ «Իրավունք». «Կասեմ, որ նաժիմի տակ էին դրել, ուրիշ ելք չունեի» Հնդկաստանը մտածում է Բանգլադեշի հետ սահմանը պաշտպանել կոկորդիլոսներով «Մեզանից անկախ պատճառներով «Ուժեղ Հայաստանի» հետ դաշինքը չկայացավ»․ ՀԱԿ-ն ընտրություններին կմասնակցի առանձին Կրակոց՝ Էկոնոմիկայի նախարարությունում․ ձախ սրունքի հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել երիտասարդ տղա Եթե այսօր նման հնարավորություն ունենար, Փաշինյանը կփորձեր չեղարկել Երևանում նախատեսված Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպումը. Օսկանյան ՀՀ էկոնոմիկայի նախարարության մասնավոր պահնորդական ընկերության աշխատակիցը պատահական կրակոց է արձակել

ԱԱԾ պահեստազորի սպաները հայտարարություն են տարածել

Հետհեղափոխական Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում սննդի ապահովման նոր համակարգի ներդնումից հետո այդ ծառայությունների մատուցման իրավունքն անցավ «Ռեդի-Սթեդի» ՍՊԸ-ին։ Կառույցն այդ «շնորհին» արժանացավ Արդարադատության նախարարության միջամտության արդյունքում, թեպետ նույն գործընթացը 35-40 տոկոսով էժան իրականացնելու պատրաստ հաստատություններ կային, այս մասին ասվում է «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ-ի հայտարարությունում։

«Ինչպես բանակի պարագայում էր, երևի այստեղ էլ ելակետ էր ընտրվել կոնտինգենտին ելակով պահելու հավաստիացումը՝ թուղթ է, վրան ինչ ասես կարող ես գրել։

Համաձայն առկա տեղեկատվության, կալանավորված կամ ազատազրկումը որպես պատիժ կրող մեկ անձի սննդի համար օրական ծախսվում է մոտ 1500 ՀՀ դրամ։ ՀՀ-ում անազատության մեջ գտնվող կալանավորների և դատապարտվածների ընդհանուր թիվը 2000-2100 է։ Վիճակագրությունը հավաստում է, որ քրեակատարողական հիմնարկներում պահվողների շուրջ 20 տոկոսը սնվում է բացառապես հանձնուքներում առկա սննդով, ինչը սակայն չի խոչընդոտում մատակարարող ընկերության հետ կնքված պայմանագրի մեջ կայունորեն պահպանել դատապարտվածների եղած 2000-2100 թիվը»,- նշվում է հայտարարությունում։

Ըստ ԱԱԾ պահեստազորի սպաների՝ պարզ մաթեմատիկական հաշվարկով շուրջ 400 անձի սնունդ փաստացի չմատակարարելու դեպքում միայն օրական 600․000 ՀՀ դրամի վնաս է հասցվում պետությանը՝ այդ գումարները գրպանելու ակնհայտ հնարավորություն տալով համապատասխան թավշյա պաշտոնյաներին։

«Սակայն նույն պետական շահի տեսանկյունից դիտարկելին միայն վերը նշվածը չէ։ Խստագույնս քննարկման է արժանի նաև պայմանագիրը կնքած կողմերի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 2-րդ կամ 3-րդ մասերով նախատեսված արարք կատարած լինելու հանգամանքը։ Սույն հոդվածի վերը նշված մասերը պատասխանատվություն են նախատեսում առանց ապրանքների մատակարարման կամ առանց ծառայությունների մատուցման կեղծ փաստաթղթեր տրամադրելու, ծախսերի կամ եկամուտների վերաբերյալ կեղծ փաստաթղթեր կազմելու և ներկայացնելու համար։

Նշված պայմաններում, հաշվի առնելով վերջին երեք տարիներին պետական համակարգերում հետևողականորեն խրախուսվող հովանավորչությունն ու ամենաթողությունը, գործնականում անհնար ենք համարում, որ կոռուպցիոն ակնհայտ ռիսկեր պարունակող նմանատիպ գործարքներից անտեղյակ լինեն Արդարադատության նախարարության և Քրեակատարողական ծառայության բարձրագույն ղեկավարությունը։

Թե երեքամյա անգործության այս շքերթի վերջը ե՞րբ պիտի տան թավշյա իշխանությունները՝ անցնելով երկաթե բռունցքի տարփողվող կեցվածքին, մնում է անհայտ, որովհետև, ինչպես ցույց է տալիս իրականությունը, սրանց կշտանալու վերջը չի երևում», – նշվում է հայտարարությունում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>