Ի՞նչ կլինի, եթե Հայաստանը խզի հարաբերությունները Ռուսաստանի հետ (տեսանյութ) Ալեն Սիմոնյանի սենսացիոն խոստովանությունը․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) Մեր կանայք արժանի են սիրո, հարգանքի և ուշադրության ոչ միայն այս օրը, այլ ամեն օր. Գագիկ Ծառուկյան
8
Պուտինը թվեր է ու փաստեր է դրել Նիկոլի առաջ․ Փաշինյանը հետդարձի ճանապարհ չունի․ Բոզոյան Ըստ ամերիկյան The Washington Post-ի` 8 երկիր, այդ թվում՝ Հայաստանը կարող են ազդել գոլոբալ ուժերի բալանսի փոփոխության վրա Այսօր, ապրիլի 7-ին արդեն Իրանը պիտի քարեդարում հայտնվի. ըստ Թրամփի. սակայն... Հայ-ռուսական հարաբերությունները հասել են կրիտիկական վատ կետի, ինչից հետո անդառնալիության կետն է Ապրիլի 9-ին տեղի է ունենալու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի և թիմի շնորհանդեսը Որպեսզի մարդիկ կարողանան բարեկեցիկ ապրել իրենց հայրենիքում, պետք է ստեղծել իրական ու կայուն պայմաններ. Ծառուկյան (տեսանյութ) Մինչև չմերժենք չար գործերն ու կորստաբեր քայլերը, չենք կարող հաստատել զարթոնք ու ծաղկում. Գարեգին Երկրորդի հայրապետական խոսքը Ս. Հարության տոնի Հայրապետական Պատարագ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում. ՈւՂԻՂ Նիկոլին՝ վամպիրի նման, մարդ է պետք, որ էներգիան խլի․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Սերժ Սարգսյանը բացատրեց, թե ինչու են որոշել չմասնակցել առաջիկա ընտրություններին Պատերազմ Արցախում
Հայաստա՞նն է ավելի շատ կորցնելու, թե՞ ՌԴ-ն․ Բենիամին Մաթևոսյան Ի՞նչ կլինի, եթե Հայաստանը խզի հարաբերությունները Ռուսաստանի հետ (տեսանյութ) Չկա ժամ ու օր, որ Երևանում խայտառակ խցանումներ չլինեն Ալեն Սիմոնյանի սենսացիոն խոստովանությունը․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) ՔՊ-ում ցնծության առիթ. Փաշինյանի սիրելի գործընկեր Ալիևը Ստեփանակերտում ոչնչացրել է մայրաքաղաքի խորհրդանիշներից մեկը` Թատերական աղբյուրը Սուրբ Տիրամոր լուսաշող օրինակով հայ կանայք դժվարին ժամանակներում Աստծո կամքին անվերապահ հնազանդությամբ հաղթահարել են ծառացած փորձությունները Մեր կանայք արժանի են սիրո, հարգանքի և ուշադրության ոչ միայն այս օրը, այլ ամեն օր. Գագիկ Ծառուկյան «Պատրաստ եմ զոհել կյանքս հանուն Իրանի»․ Փեզեշքիան Մեր երկիրը դարձրեցիք խաղադաշտ, խաղն էլ տեղափոխեցիք մեր կիսադաշտ. Աշոտ Մինասյան Ավելի քան 14 մլն իրանցիներ պատրաստ են իրենց կյանքը տալ երկրի պաշտպանության համար. Փեզեշքիան Կրկին գարշահոտություն և հակասանիտարական վիճակ Երևանի փողոցներում (տեսանյութ) Պուտինը թվեր է ու փաստեր է դրել Նիկոլի առաջ․ Փաշինյանը հետդարձի ճանապարհ չունի․ Բոզոյան Երթևեկության փոփոխություն՝ Պարոնյան փողոցում Իմիջային աղետ. «թավշյա հեղափոխությունից»՝ տոտալ մերժում. «Փաստ» Ասում եք՝ ով ում երաշխավո՞րն է. «Փաստ» Դանիել Իոաննիսյանը հուշեց վիճահարույց օրենսդրական փոփոխությունների մասին, ինչպե՞ս է սխալ օրենքը ստորագրվել նախագահի կողմից Ըստ ամերիկյան The Washington Post-ի` 8 երկիր, այդ թվում՝ Հայաստանը կարող են ազդել գոլոբալ ուժերի բալանսի փոփոխության վրա Ընտրություններին մասնակցող ընդդիմադիր ուժն արդեն հայտարարել է իր անունը ու հանկարծակիորեն ՔՊ-ն օրենք է ներկայացնում, որն արգելում է դա անել. Մամիջանյան Այսօր, ապրիլի 7-ին արդեն Իրանը պիտի քարեդարում հայտնվի. ըստ Թրամփի. սակայն... Սուրբ Աստվածամոր հավատավոր ու առաքինի կերպարը դարեր շարունակ ներշնչման աղբյուր է եղել մայրերի համար․ Կաթողիկոս Էլիտան բոյկոտել է ՔՊ-ական կադրերին բարձր աշխատավարձով աշխատանքի են տեղավորում Գազամատակարարման դադարեցում ՔՊ-ում իրավիճակը թեժանում է. ներկուսակցական ինտրիգներ «Իրավունք». «Կասեմ, որ նաժիմի տակ էին դրել, ուրիշ ելք չունեի» Հնդկաստանը մտածում է Բանգլադեշի հետ սահմանը պաշտպանել կոկորդիլոսներով «Մեզանից անկախ պատճառներով «Ուժեղ Հայաստանի» հետ դաշինքը չկայացավ»․ ՀԱԿ-ն ընտրություններին կմասնակցի առանձին Կրակոց՝ Էկոնոմիկայի նախարարությունում․ ձախ սրունքի հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել երիտասարդ տղա Եթե այսօր նման հնարավորություն ունենար, Փաշինյանը կփորձեր չեղարկել Երևանում նախատեսված Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպումը. Օսկանյան ՀՀ էկոնոմիկայի նախարարության մասնավոր պահնորդական ընկերության աշխատակիցը պատահական կրակոց է արձակել

Փորձված կարող ուժ, և ոչ մի նոր փորձանք. Կարեն Ճշմարիտյան

Փորձված կարող ուժ, և ոչ մի նոր փորձանք
Վերջին շրջանում հիմնադրվում են բազմաթիվ նորահայտ հարթակներ, շարժումներ, կուսակցություններ ու կազմակերպություններ, առաջադրվում են գաղափարներ, հայեցակարգեր ու ծրագրեր:
 
Ընդհանուր առմամբ կանխատեսելի ընթացք է, սակայն քաղաքական ու մասնագիտական մոտեցումների այսպիսի տարանջատվածությունն ու բազմազանությունը, նույնիսկ օտար երկրներից հայանուն «գաստրալյորների» հեռվից ելույթները, կամ ֆիզիկական ներկայությունը կարող էին նորմալ ընկալվել բացառապես խաղաղ և հանգիստ, կայուն և անվտանգ պայմաններում: Ասել է թե` այնպիսի պայմաններում, երբ ժողովուրդը պետք է ընտրություն կատարի ոչ թե ապրելու, կամ բնաջնջվելու, այլ` լավ, կամ ավելի լավ կյանք ապահովելու խոստումների և ծրագրերի միջև:
 
Այս ամենը մեծ վերապահումով կարելի էր ընկալելի լինել նույնիսկ այն դեպքում, երբ գործող վարչախումբը չնախաձեռներ ընտրությունները, կամ թեկուզ չմասնակցեր դրանց: Սակայն, նրանց քաղաքական գոյության պարագայում այլևս չկա որևէ այլ խնդիր, բացի առաջնահերթ և անհապաղ լուծում պահանջող միայն մեկ խնդրից` Հայ ազգի, Հայ ժողովրդի, Հայոց պետության և Արցախի գոյության և պահպանման խնդիրը, որի անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայմանը գործող վարչախմբի հեռացումն է: Հետևաբար, այս ընթացքում ձևավորված, և երկրի զարգացմանը միտված բոլոր առողջ, ազգայնամետ ու պետականամետ, սակայն արտաքինից քաղաքական հավակնություններ չունեցող ուժերի առանձին նոր գաղափարներն ու առաջարկները կարող են քննարկվել ոչ թե այս պահին, այլ շատ մոտ ապագայում, երբ ապահովված կլինի անհրաժեշտ պայմանը` կհեռացվի այս վարչակարգը, և երկիրն անցում կկատարի կայուն ու խաղաղ աշխատանքային ռեժիմին:
 
Վերը նշվածների շարքում վերջին շրջանում ակտիվացել են նաև` «...պահպանել քաոսը, համակերպվել և զարգանալ...», «թշնամիների հետ խաղաղություն և ակտիվ առևտուր...», «ոչ նախկին, ոչ ներկա...», «... ամեն գնով հեռու մնալ Ռուսաստանից, գնալ ԵՄ, կամ ԱՄՆ»(իսկ ո՞վ է ձեզ այնտեղ սպասում, կամ հրավիրում), «...դառնանք Ռուսաստանի մաս», ( իսկ այնտե՞ղ ով է ձեզ սպասում),
«հիմա մեր հերթն է...», «4-րդ հանրապետություն», «...սփյուռքի ինտելեկտուալներ...», «...անփորձությունն առավելություն է քաղաքականության մեջ...», «...միայն երիտասարդներ...», երրորդ, չորրորդ, հինգերորդ, կամ այլ ուժեր և ուղիներ առաջարկողները:
 
Այժմ փորձենք առանց հույզերի, սառնասիրտ և սթափ տրամաբանել:
Փորձենք վերացարկվել (աբստրահվել) նշված կարգախոսներով առաջնորդվող առանձին խմբերի իրական նպատակներից, անձնական, բարոյական, մասնագիտական, գենետիկ առանձնահատկություններից և որակներից, քաղաքական ու կենսագրական հետագծից, և մի պահ ենթադրենք, որ նրանք բոլորն էլ Հայ հայրենասերներ են, անաչառ, ազնիվ, պրոֆեսիոնալ, ազգանպաստ մղումներով տոգորված, և փորձենք ազնվորեն պատասխանել հետևյալ պարզ ու տրամաբանական հարցադրումներին:
 
Այս նորաստեղծ և ընդդիմությունն իրապես առաջնորդող հիմնական ու գլխավոր ուժերի հետ չմիավորվածների և առանձին հանդես եկողների շարքում կա՞ այնպիսի ուժ, որն ունի Հայաստանի և Արցախի, կամ թեկուզ Հայաստանի հետ քիչ թե շատ նույնական որևէ այլ պետության արդյունավետ կառավարման փորձ: Կրկնում եմ` փորձ, ոչ թե ծրագիր...
 
Նշված շարքում կա՞ այնպիսի ուժ, որը գործնականում արդեն իսկ ապացուցել է, որ ի զորու է կարճ ժամանակում մի ամբողջ երկիր դուրս բերել արժեքային, արտաքին ու ներքին քաղաքական, տնտեսական, սոցիալական ու բարոյահոգեբանական անդունդից` այնտեղից, որտեղ հայտնվել են Հայաստանն ու Արցախը:
 
Առանձնահատուկ ընդգծում եմ` երկիրն ու պետությունը, այլ ոչ թե որևէ ընկերություն, կազմակերպություն, կամ առանձին վերցրած ոլորտ, կամ կառույց, որովհետև սրանք լիովին տարբեր որակներ, փորձառություն, մոտեցումներ, ունակություններ ու հմտություններ են պահանջում:
 
Համոզված կարելի է պնդել, որ` չկան:
 
Հարց է ծագում` արդյո՞ք նրանց բոլորին անհրաժեշտ չէ որոշակի կոնկրետ ժամանակահատված, ասենք` առնվազն 3-5 տարի(եթե նույնիսկ տաղանդներ են), որպեսզի ոչ թե փորձեն երկիրը որևէ կերպ դուրս բերել այս իրավիճակից, այլ պարզապես լիարժեք յուրացնեն ընդհանրապես, և կոնկրետ ոլորտներում առկա բոլոր խնդիրների խորությունը, բարդությունն ու յուրահատկությունները:
 
Իսկ ներկայիս Հայաստանում առկա՞ է այդ կարգի նոր փորձարկումների հնարավորությունն ու ժամանակը: Օրինակ` նույն Սփյուռքից պոտենցիալ ներգրավվող «տաղանդներին» ինչքա՞ն ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի պարզապես ադապտացվեն տեղական յուրահատկություններին և իրական կյանքին, առավել ևս` լիարժեք յուրացնեն որևէ ոլորտի առանձնահատկություններն ու պատմությունը:
 
Արդյո՞ք ակնհայտ չէ, որ ռիսկերն արդեն այնչափ մեծ են, որ այլևս անհնարին են դարձել ընդհանուր քաղաքական, կամ թեկուզ ոլորտային նման փորձարկումները:
 
Արդյո՞ք ակնհայտ չէ, որ այսօր երկիրն այն աղետալի իրավիճակում է, որ ցանկացած չփորձարկված «նորություն» ամենայն հավանականությամբ կդառնա անուղղելի փորձանք` կլինի կործանարար, և Աստված մի արասցե` երկիրը կհասցնի անշտկելի վերջաբանի:
 
Արդյո՞ք ակնհայտ չէ, որ ժամանակը սպառվում է, և անհրաժեշտ են ոչ թե գեղեցիկ խոսքեր ու խոստումներ արտաբերող նորահայտ, կամ հայտնի «փրկիչներ» ու «բարերարներ», այլ` հեղինակավոր, հայտնի, հենց պետական կառավարման, և բացառապես պետական կառավարման գործում փորձված ու փորձարկված, հաստատակամ և կարող ուժեր:
 
Արդյո՞ք ակնհայտ չէ, որ 2018 թվականին սկսված և 2020-2021 թվականների ողբալի ու ավերիչ վերջաբանից հետո այլևս կտրականապես մերժելի և անթույլատրելի է հավատալը ճռճռան խոսքին ու պաթետիկ կարգախոսներին, առավել ևս` սին խոստումների, անհիմն բամբասանքի, բղավոցներով համեմված անտրամաբանական խառը ստի և անբռնազբոս կեղծիքի «հրավառություններին»:
 
Արդյո՞ք ակնհայտ չէ, որ ազգովի պետք է կանգնել երկրի, պետության վերականգնման գործում թրծված, հաջողված, արդյունավետ և հեղինակավոր ուժերի կողքին, և որ ցանկացած այլ լուծում այս պահին ծայրահեղ վտանգավոր է, եթե չասենք` կործանարար:
Ամփոփելով ընդգծենք, որ անհապաղ լուծում պահանջող առաջնահերթ պայմանը` «դե յուրե» գործող վարչախմբի և նրան անուղղակի, կամ ուղղակի սատարող ուժերի անվերադարձ հեռացումն է, իսկ դրա ուղին մեկն է`
Հայ ժողովուրդը, հանձինս իր բոլոր ազգայնամետ ու պետականամետ հանրության` անվերապահորեն պետք է աջակցի միայն այն իրական ընդդիմադիր առաջնորդող ուժերին, որոնք գործով փաստացի ապացուցել են (և ոչ մեկ անգամ), որ ի զորու են լուծել աղետալի իրավիճակից երկիրը դուրս բերելու ծանրագույն խնդիրը, և հատկապես նրանց, որոնք ազնվորեն պայքարել են վարչակարգի հակապետական ու հակահայ քաղաքականության դեմ` ենթարկվել են շինծու գործերով երկարատև քաղաքական բանտարկությունների, քաղաքական հետապնդումների, կրել են զրկանքներ, ստացել անտեղի վիրավորանքներ, և անցել են բազմաթիվ ու բազմապիսի դժվարությունների և ճնշումների միջով:
 
Այստեղ ի՞նչը պարզ չէ...
 
ՀԳ Մի մասին էլ թվում է, թե 3-րդ հանրապետությունը «բարեհաջող» թաղեցին, հիմա էլ 4-րդ՞...
«300.1...»-ը չաշխատեց, հիմա էլ «301 «տաղանդնե՞ր»...»
__________________________________________
Եվ միշտ հիշել
 
«ՊԵՏՈւԹՅՈւՆԸ` ՈՉ ԿՈւՍԱԿՑՈւԹՅՈւՆ Է, ՈՉ ԷԼ` ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅՈւՆ»:
 
«ՊԵՏՈւԹՅՈւՆԸ` ԿՈՐՊՈՐԱՑԻԱ ՉԷ»(*):
 
Կարեն Ճշմարիտյանի ֆեյսբուքյան էջից 
 
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>