Ի՞նչ կլինի, եթե Հայաստանը խզի հարաբերությունները Ռուսաստանի հետ (տեսանյութ) Ալեն Սիմոնյանի սենսացիոն խոստովանությունը․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) Մեր կանայք արժանի են սիրո, հարգանքի և ուշադրության ոչ միայն այս օրը, այլ ամեն օր. Գագիկ Ծառուկյան
8
Պուտինը թվեր է ու փաստեր է դրել Նիկոլի առաջ․ Փաշինյանը հետդարձի ճանապարհ չունի․ Բոզոյան Ըստ ամերիկյան The Washington Post-ի` 8 երկիր, այդ թվում՝ Հայաստանը կարող են ազդել գոլոբալ ուժերի բալանսի փոփոխության վրա Այսօր, ապրիլի 7-ին արդեն Իրանը պիտի քարեդարում հայտնվի. ըստ Թրամփի. սակայն... Հայ-ռուսական հարաբերությունները հասել են կրիտիկական վատ կետի, ինչից հետո անդառնալիության կետն է Ապրիլի 9-ին տեղի է ունենալու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի և թիմի շնորհանդեսը Որպեսզի մարդիկ կարողանան բարեկեցիկ ապրել իրենց հայրենիքում, պետք է ստեղծել իրական ու կայուն պայմաններ. Ծառուկյան (տեսանյութ) Մինչև չմերժենք չար գործերն ու կորստաբեր քայլերը, չենք կարող հաստատել զարթոնք ու ծաղկում. Գարեգին Երկրորդի հայրապետական խոսքը Ս. Հարության տոնի Հայրապետական Պատարագ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում. ՈւՂԻՂ Նիկոլին՝ վամպիրի նման, մարդ է պետք, որ էներգիան խլի․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Սերժ Սարգսյանը բացատրեց, թե ինչու են որոշել չմասնակցել առաջիկա ընտրություններին Պատերազմ Արցախում
Հայաստա՞նն է ավելի շատ կորցնելու, թե՞ ՌԴ-ն․ Բենիամին Մաթևոսյան Ի՞նչ կլինի, եթե Հայաստանը խզի հարաբերությունները Ռուսաստանի հետ (տեսանյութ) Չկա ժամ ու օր, որ Երևանում խայտառակ խցանումներ չլինեն Ալեն Սիմոնյանի սենսացիոն խոստովանությունը․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) ՔՊ-ում ցնծության առիթ. Փաշինյանի սիրելի գործընկեր Ալիևը Ստեփանակերտում ոչնչացրել է մայրաքաղաքի խորհրդանիշներից մեկը` Թատերական աղբյուրը Սուրբ Տիրամոր լուսաշող օրինակով հայ կանայք դժվարին ժամանակներում Աստծո կամքին անվերապահ հնազանդությամբ հաղթահարել են ծառացած փորձությունները Մեր կանայք արժանի են սիրո, հարգանքի և ուշադրության ոչ միայն այս օրը, այլ ամեն օր. Գագիկ Ծառուկյան «Պատրաստ եմ զոհել կյանքս հանուն Իրանի»․ Փեզեշքիան Մեր երկիրը դարձրեցիք խաղադաշտ, խաղն էլ տեղափոխեցիք մեր կիսադաշտ. Աշոտ Մինասյան Ավելի քան 14 մլն իրանցիներ պատրաստ են իրենց կյանքը տալ երկրի պաշտպանության համար. Փեզեշքիան Կրկին գարշահոտություն և հակասանիտարական վիճակ Երևանի փողոցներում (տեսանյութ) Պուտինը թվեր է ու փաստեր է դրել Նիկոլի առաջ․ Փաշինյանը հետդարձի ճանապարհ չունի․ Բոզոյան Երթևեկության փոփոխություն՝ Պարոնյան փողոցում Իմիջային աղետ. «թավշյա հեղափոխությունից»՝ տոտալ մերժում. «Փաստ» Ասում եք՝ ով ում երաշխավո՞րն է. «Փաստ» Դանիել Իոաննիսյանը հուշեց վիճահարույց օրենսդրական փոփոխությունների մասին, ինչպե՞ս է սխալ օրենքը ստորագրվել նախագահի կողմից Ըստ ամերիկյան The Washington Post-ի` 8 երկիր, այդ թվում՝ Հայաստանը կարող են ազդել գոլոբալ ուժերի բալանսի փոփոխության վրա Ընտրություններին մասնակցող ընդդիմադիր ուժն արդեն հայտարարել է իր անունը ու հանկարծակիորեն ՔՊ-ն օրենք է ներկայացնում, որն արգելում է դա անել. Մամիջանյան Այսօր, ապրիլի 7-ին արդեն Իրանը պիտի քարեդարում հայտնվի. ըստ Թրամփի. սակայն... Սուրբ Աստվածամոր հավատավոր ու առաքինի կերպարը դարեր շարունակ ներշնչման աղբյուր է եղել մայրերի համար․ Կաթողիկոս Էլիտան բոյկոտել է ՔՊ-ական կադրերին բարձր աշխատավարձով աշխատանքի են տեղավորում Գազամատակարարման դադարեցում ՔՊ-ում իրավիճակը թեժանում է. ներկուսակցական ինտրիգներ «Իրավունք». «Կասեմ, որ նաժիմի տակ էին դրել, ուրիշ ելք չունեի» Հնդկաստանը մտածում է Բանգլադեշի հետ սահմանը պաշտպանել կոկորդիլոսներով «Մեզանից անկախ պատճառներով «Ուժեղ Հայաստանի» հետ դաշինքը չկայացավ»․ ՀԱԿ-ն ընտրություններին կմասնակցի առանձին Կրակոց՝ Էկոնոմիկայի նախարարությունում․ ձախ սրունքի հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել երիտասարդ տղա Եթե այսօր նման հնարավորություն ունենար, Փաշինյանը կփորձեր չեղարկել Երևանում նախատեսված Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպումը. Օսկանյան ՀՀ էկոնոմիկայի նախարարության մասնավոր պահնորդական ընկերության աշխատակիցը պատահական կրակոց է արձակել

Արցախի ինքնորոշման իրավունքը տապալողները. Տեր֊Պետրոսյանն ու Փաշինյանը նույն սանրի կտավ

Տեր-Պետրոսյանը ՀԱԿ համագումարի ելույթով և դրան հաջորդած հոդվածով չարախնդում է, թե պարտության ու աղետի պատճառն այն է որ չի ընդուվնել 1997 թվի Արցախյան կարգավորման իր նախագիծը։

Արդյո՞ք ճիշտ է նա, թե՞ կարգավորման 1997֊ի տարբերակը իրագործելուց հետո, միեւնույն է, պատերազմի վտանգը չէր վերանա, եթե փուլ առ փուլ հանձնում ես տարածքները, ապա հասնում Արցախին, ի՞նչ է լինելու դրանից հետո՝ պատրեա՞զմ, թե՞ էլի զիջում։

Այս բանավեճը երբեք ավարտ չի ունենա, քանի որ երբեք այդ հարցի պատասխանը չի տրվի։ Բայց այլ խնդիր կա, փորձենք ձևակերպել Տեր-Պետրոսյանի թեզը: Նա հղում է անում 1900֊ականներից այն գործիչներին, որոնք, հարևանների հետ հաշտություն ու բարեկամություն էին քարոզում, ըստ այդմ, Հայաստանը իր հարեւաններին՝ Թուրքիային եւ Ադրբեջանին չի կարող փոխել, հետեւաբար գոյատեւելու միակ ճանապարհը հարեւանների հետ բարեկամություն հաստատելն է, իսկ դրա համար Հայաստանը չպետք է բարձրացնի ցեղասպանության ճանաչման հարցը, իսկ Ադրբեջանին էլ պետք է զիջումներ անի։ Բարեկամության հաստատման դեպքում Արցախը կարող է լինել նաեւ Ադրբեջանի կազմում։ Լավ, չբանավիճենք այս գաղափարի հետ, այլ հարց բարձրացնենք. ինչո՞ւ են թուրքերի ու ադրբեջանցիների հետ բարեկամության ջատագովները ու անձամբ Տեր֊Պետրոսյանն ու Ժիրայր Լիպարիտյանը սխալ քաղաքականության սկիզբ հռչակում 1998ը, երբ Տեր-Պետրոսյանին տապալեցին եւ մերժեցին նրա կարգավորման տարբերակը, չէ՞ որ Արցախի ինքնորոշման շարժումը սկիզբ է առել 1988ին, Տեր-Պետրոսյանն էլ քաղաքական ասպարեզ է մտնել որպես Արցախը Ադրբեջանի կազմից հանելու համար պայքարի առաջնորդ՝ վանկարկում էր Պայքար պայքար մինչև վերջ, այսինքն, վերջը Ղարաբաղի ինքնավար մարզը Ադրբեջանից հանելն ու Հայաստանին վերամիավորելն էր։ Ավելին, Արցախը Հայաստանին վերամիավորելու Գերագույն խորհրդի 1989թ. որոշումը նրա ջանքերով է ընդունվել։ Տեր-Պետրոսյանը, եթե սխալ է համարում Ադրբեջանի հետ հակամարտության մեջ մտնելը, ապա այդ սխալի հեղինակը ինքն է եւ սխալը ոչ թե 1998ից է սկսվում, այլ 1988ից։

Ի վերջո ղարաբաղյան շարժումը հասավ մի թշնամական կետի, որից հետո այլեւս անհնար էր Ադրբեջանի կազմում որեւէ հայաբնակ բնակավայր ունենալը, եւ ուրեմն Արցախի ժողովրդի անվտանգության երաշխիքը միայն Ադրբեջանի կազմից դուրս է հնարավոր։ Խնդրեմ, Հադրութը, ով չէր կարողացել փախչել, սպանվել էր տեղում։ Հենց հիմա, ռուս զինվորը հենց ոտքը քաշի, կոտորվելու են արցախցիները։

Այդ կետին հասցնելողներից մեկն էլ Տեր֊Պետրոսյանն էր։ Այդ կետին հասցնելուց հետո դավաճանությո՞ւն է, թե՞ ցինիզմ՝ արցախցիներ, ապրեք ադրբեջանիցների նշանառության տակ, կամ Ադրբեջանի կազմում ապրեք։

Խնդրեմ, BBC֊ին տված հարցազրույցում Տեր֊Պետրոսյանը ասում է որ միայն 1997-ին էր հնարավոր լուծել ղարաբաղյան խնդիրը, տարածքները հանձնել, ապա Ղարաբաղի ստատուսի հարցը քննարկել, իսկ ինչու չլուծվեց, Տեր֊Պետրոսյանը մեղադրում է ղարաբաղցիներին, մի ամբողջ ժողովրդի, պատասխանում է՝ ղարաբաղցիները քիչ էին համարում, մաքսիմալիստ էին։ Ինչն էր մաքսիմալիզմը, որ տարածքներ հանձնելուց հետո չէին ուզո՞ւմ իրենց մարմինները հայտնվեն ադրբեջանցիների ուղիղ նշանառության տակ։

Եթե Տեր֊Պետրոսյանի ու նրա համախոհների կարգավորման տարբերակով տարածքներն հանձնվում էին, Արցախը ի՞նչ էր լինում։

Խնդրեմ, Տեր֊Պետրոսյանը 1992֊ի մարտի 5֊ին Կոմսոմոլսկայա Պրավդային տված հարցազրույցում Արցախը տեսնում է Ադրբեջանի կազմում. « Կուզենայի կարծել, որ Ադրբեջանի կազմում ինքնավար հանրապետության կարգավիճակը լիովին կբավարարեր բոլոր կողմերին, քանի որ այդ դեպքում Ղարաբաղը մնում է Ադրբեջանի կազմում, երկրի տարածքային ամբողջականությունը պահպանվում է, իսկ ղարաբաղցիները, իրենց հերթին, ունենում են երաշխավորված կենսագործունեություն: Ահա սա է մեր դիրքորոշումը: Մենք ցանկացած մակարդակով պատրաստ ենք քննարկել ամեն ինչ»:

Տեր֊Պետրոսյանի մեկնիչները մի բան կմոգոնեն թե 1992֊ին այդպես էր պետք ասել, և այլն։

Բայց Տեր֊Պետրոսյանի համախոհ, նրա խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը այս տարի է ասում «Արեւմուտքը, Արեւելքը, Հյուսիսն ու Հարավը մեզ ավելի քան 20 տարի ասում էին, որ չեն ճանաչելու Ղարաբաղի անկախությունը»։ Եթե աքսիմոտիկ ճշմարտություն է որ Արցախի անկախությունը չի ճանաչվելու, ապա այդ աքսիոմայի շարունակությունն է որ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում։ Բայց սա սուտ աքսիոմա է։

Մինսկի խմբի եռանախագահ երեք գերտերությունների առաջարկած մադրիդյան սկզբունքները, որտեղ արձանագրված է Արցախի ժողովրդի ինքնորոշման և հանրաքվեով իր ճակատագիրը որոշելու իրավունքը, հենց այն է, որ միջազգային հանրությունը պատրաստ էր ճանաչել Արցախի անկախությունը: Իսկ լիպարիտյանները, ինչպես թիկունքում հայտնված թշնամու անընդհատ թափվող թռուցիկ, ներշնչում էին հայ հասարակությանը, թե անհնար է Արցախի անկախությունը, որ պատերազմում պարտությունը անխուսափելի է։ Իշխանության եկած իրենց քաղաքական ժառանգներն էլ Արցախի անկախության անհնարինության համոզմամբ և մինչև պատերազմն արդեն պարտված տապալեցին բանակցություններն ու պատերազմ ստանալով երկիրը կապիտուլացիայի մատնեցին, և ձախողվեց աշխարհի կողմից Արցախի անկախությունը ճանաչելու հեռանկարը(հույսը չկորցնելու համար՝ գրեթե ձախողվեց)։

Արցախ գոռալով իշխանության ու կարողության տեր դառնաք, ու, մեկ էլ, թե՝ մեղսի, մեղսի, էլ դուք մեզ պետք չեք։ Չէ, ինչ մեղսի, հըլը մեղադրելով, մուննաթ գալով, էս ինչ մաքսիմալիստ տականք եք, չեք թողնում, որ Գռզոյի բեռները թուրքիաներով պրյամոյ անցնեն(2008-ին Տեր֊Պետրոսյանական ցույցերին Փաշինյանի խոսքն է.«Երևանը մաքրենք ղարաբաղցի տականքներից»)։

Հայաստանի հասարակությունը չունի՞ պատասխանատվության ինստիտուտ, որ թույլ չտա իր բախտը որոշելով զբաղվեն այնպիսի գործիչներ, որոնք մի օր մի գաղափար են քարոզում, իսկ երբ այդ գաղափարը հանգեցնում է անշրջադարձելիության, սկսում են ճիշտ հակառակ գաղափարը քարոզել։

Տեր֊Պետրոսյանն իր «Փաշինյանն, իրոք, պարտության միակ պատասխանատուն չէ» գրության մեջ ասում է.

«1997 թվականից ի վեր՝ Հայաստանի բոլոր կուսակցությունները, բացի ՀՀՇ-ից, վիժեցնելով փոխզիջումային լուծման ամենանպաստավոր հնարավորությունը, որդեգրեցին ստատուս-քվոյի պահպանման ու փոխզիջումների մերժման կործանարար ուղեգիծը: Այն դարձավ ՀՀ հաջորդ վարչախմբերի պետական մակարդակի բարձրացված քաղաքականություն, հասցնելով այն աղետին, ինչում նրանք այսօր մեղադրում են միայն Փաշինյանին»:

Սակայն, ինչպես միշտ, Տեր֊Պետրոսյանը պատմությունը ծռում, հարմարեցնում է իր ես֊ին, որտեղ ես֊ը պետք է ճառագայթի որպես ճշմարտության առաքյալ։

Իրականում, այլ պատկեր է. 1997թվի կարգավորման առաջրկից հետո 2007-ին ընդունվեց Մադրիդյան սկզբունքները, որը նախորդ 1997֊ի Տեր֊Պետրոսյանական կարգավորումից տարբերվում էր մի կետով, Մադրիդյան սկզբունքերում տեղ էր գտել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը հանրաքվեով։

Այս փաստաթուղթը տարբեր փոփոխություններով հասավ մինչև 2018թիվ, հեղափոխությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց որ իր կետից է սկսում բանակցությունները, այսինքն հրաժարվում է Մադրիդյան սկզբունքներից, ուրեմն, Արցախի ինքնորոշման իրավունքից, Բիշքեքի վերելակում ինչ որ խոստումներ տվեց Ալիևին, որի հետևանքով սահմանում որոշ ժամանակ հանդարտություն տիրեց։ Նայեք նրա հարցազրույցը bbc-ին, կամ Մյունխենում Ալիևի հետ բանավեճը, չկա այնտեղ Արցախի ինքորշման իրավունքը, և անընդհատ խոսում է Ադրբեջանի ժողովրդին բավարալու մասին։ Ուրեմն, Անկախ Հայաստանի 30տարվա պատմության մեջ երկու գործիչ են հրաժարվել Արցախի ինքնորոշման գաղափրից՝ Լևոն Տեր֊Պետրոսյանը, և նրա հոգեզավակ Նիկոլ Փաշինյանը։ Պատահական չի, որ Լևոն Տեր֊Պետրոսյանը երեք տարի շարունակ Փաշինյանի արտաքին քաղաքականության վերաբերյալ մի քննադատկան խոսք չի ասել, հակառակը, ամբողջ էներգիայով նրան էր աջակցում(ինչպես էին ՀԱԿ֊ը ակտիվորեն նետվեց սահմանդրական հանրաքվեի այո֊ի քարոզարշավին, հենց Քոչարյանին ազատում էին, ՀԱԿ֊ը մի կեղտոտ հայտարարություն էին տարածում, ինչպես էս մեկը «Քոչարյանի ազատության մեջ մնալը երկրորդ անգամ կվտանգի Մարտի 1-ի բացահայտումը», կամ մասնակցում ՍԴ դատավորների դեմ հալածանքներին, Իսկ պատերազմից ընդամենը երկու ամիս առաջ Լևոն Տեր֊Պետրոսյանը հայտարարեց.«a) Կորոնավիրուսը պատերազմ է հայտարարել Հայաստանին, b) Պատերազմը վարելու բեռն ընկած է իշխանության ուսերին, c) Ով պայքարում է իշխանության դեմ, կամա թե ակամա դավաճանում է ազգին։ Պատերազմի ժամանակ ներքաղաքական պայքարը խելահեղություն է, որը ոչ մի արդարացում չունի»)։

Բայց աղետից հետո Տեր֊Պետրոսյանը իր եռանդը ներդրեց տարանջատվելու համար Փաշինյանից, միևնույն ժամանակ լատենտ պաշտպանության տակ առնելով նրան՝ պարտության մեղքը գցելով նրանց վրա ովքեր իրեն 1998֊ին իշխանությունից զրկել էին։

Եվ հիմա Փաշինյանը ճշգրտորեն կատարում է Տեր֊Պետրոսյանական նախագիծը՝ Ադրբեջանին ու Թուրքիային զիջումներ անելով հասնել նրանց հետ քիրվայության։ Ինչպես, երևում է զիջումներն անվերջ են։

Վահան Իշխանյանի ֆեյսբուքյան էջից 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>