«ՔՊ-ն սկսել է «կեղտերը» մաքրել իր հետևից»․ Մեսրոպ Մանուկյան Ի՞նչ կլինի, եթե Հայաստանը խզի հարաբերությունները Ռուսաստանի հետ (տեսանյութ) Ալեն Սիմոնյանի սենսացիոն խոստովանությունը․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ)
8
Թրամփը հայտարարել է Իրանի հետ երկշաբաթյա հրադադարի մասին, Թեհրանը հաստատել է Իրանը մերժել է ԱՄՆ բոլոր ծրագրերը և պատրաստել է իր սեփականը․ Իրանի Գերագույն խորհուրդ Պուտինը թվեր է ու փաստեր է դրել Նիկոլի առաջ․ Փաշինյանը հետդարձի ճանապարհ չունի․ Բոզոյան Ըստ ամերիկյան The Washington Post-ի` 8 երկիր, այդ թվում՝ Հայաստանը կարող են ազդել գոլոբալ ուժերի բալանսի փոփոխության վրա Այսօր, ապրիլի 7-ին արդեն Իրանը պիտի քարեդարում հայտնվի. ըստ Թրամփի. սակայն... Հայ-ռուսական հարաբերությունները հասել են կրիտիկական վատ կետի, ինչից հետո անդառնալիության կետն է Ապրիլի 9-ին տեղի է ունենալու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի և թիմի շնորհանդեսը Որպեսզի մարդիկ կարողանան բարեկեցիկ ապրել իրենց հայրենիքում, պետք է ստեղծել իրական ու կայուն պայմաններ. Ծառուկյան (տեսանյութ) Մինչև չմերժենք չար գործերն ու կորստաբեր քայլերը, չենք կարող հաստատել զարթոնք ու ծաղկում. Գարեգին Երկրորդի հայրապետական խոսքը Ս. Հարության տոնի Հայրապետական Պատարագ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում. ՈւՂԻՂ Պատերազմ Արցախում
Փաշինյանը Կրեմլում կատակում է Պուտինի հետ՝ «Հայաստանում չափազանց շատ է ժողովրդավարությունը». Սասունյան Իմ սիրտը լալիս է... Մխիթարյանի հիշատակի խոսքը մարզիչ Միրչա Լուչեսկուի մահվան կապակցությամբ «ՔՊ-ն սկսել է «կեղտերը» մաքրել իր հետևից»․ Մեսրոպ Մանուկյան Բանակցային տրամաբանությունը արդեն իսկ փոխվել է հօգուտ Իրանի. Վարուժան Գեղամյան «Երկու շաբաթով Հորմուզի նեղուցով հնարավոր կլինի անվտանգ անցումը»․ Արաղչի Ռուսաստանն ու Չինաստանը վետո են դրել Հորմուզի նեղուցի վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ բանաձևի նախագծի վրա Թրամփը հայտարարել է Իրանի հետ երկշաբաթյա հրադադարի մասին, Թեհրանը հաստատել է Իրանը մերժել է ԱՄՆ բոլոր ծրագրերը և պատրաստել է իր սեփականը․ Իրանի Գերագույն խորհուրդ «Օրենքով գող» Օշականցի Գեւորիկն ազատ է արձակվել Հայաստա՞նն է ավելի շատ կորցնելու, թե՞ ՌԴ-ն․ Բենիամին Մաթևոսյան Ի՞նչ կլինի, եթե Հայաստանը խզի հարաբերությունները Ռուսաստանի հետ (տեսանյութ) Չկա ժամ ու օր, որ Երևանում խայտառակ խցանումներ չլինեն Ալեն Սիմոնյանի սենսացիոն խոստովանությունը․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) ՔՊ-ում ցնծության առիթ. Փաշինյանի սիրելի գործընկեր Ալիևը Ստեփանակերտում ոչնչացրել է մայրաքաղաքի խորհրդանիշներից մեկը` Թատերական աղբյուրը Սուրբ Տիրամոր լուսաշող օրինակով հայ կանայք դժվարին ժամանակներում Աստծո կամքին անվերապահ հնազանդությամբ հաղթահարել են ծառացած փորձությունները Մեր կանայք արժանի են սիրո, հարգանքի և ուշադրության ոչ միայն այս օրը, այլ ամեն օր. Գագիկ Ծառուկյան «Պատրաստ եմ զոհել կյանքս հանուն Իրանի»․ Փեզեշքիան Մեր երկիրը դարձրեցիք խաղադաշտ, խաղն էլ տեղափոխեցիք մեր կիսադաշտ. Աշոտ Մինասյան Ավելի քան 14 մլն իրանցիներ պատրաստ են իրենց կյանքը տալ երկրի պաշտպանության համար. Փեզեշքիան Կրկին գարշահոտություն և հակասանիտարական վիճակ Երևանի փողոցներում (տեսանյութ) Պուտինը թվեր է ու փաստեր է դրել Նիկոլի առաջ․ Փաշինյանը հետդարձի ճանապարհ չունի․ Բոզոյան Երթևեկության փոփոխություն՝ Պարոնյան փողոցում Իմիջային աղետ. «թավշյա հեղափոխությունից»՝ տոտալ մերժում. «Փաստ» Ասում եք՝ ով ում երաշխավո՞րն է. «Փաստ» Դանիել Իոաննիսյանը հուշեց վիճահարույց օրենսդրական փոփոխությունների մասին, ինչպե՞ս է սխալ օրենքը ստորագրվել նախագահի կողմից Ըստ ամերիկյան The Washington Post-ի` 8 երկիր, այդ թվում՝ Հայաստանը կարող են ազդել գոլոբալ ուժերի բալանսի փոփոխության վրա Ընտրություններին մասնակցող ընդդիմադիր ուժն արդեն հայտարարել է իր անունը ու հանկարծակիորեն ՔՊ-ն օրենք է ներկայացնում, որն արգելում է դա անել. Մամիջանյան Այսօր, ապրիլի 7-ին արդեն Իրանը պիտի քարեդարում հայտնվի. ըստ Թրամփի. սակայն... Սուրբ Աստվածամոր հավատավոր ու առաքինի կերպարը դարեր շարունակ ներշնչման աղբյուր է եղել մայրերի համար․ Կաթողիկոս Էլիտան բոյկոտել է

Իշխանական «Հայկական ժամանակ» թերթը ԵՊՀ-ից խնդրում է տվյալներ իմ գիտական կենսագրության մասին․ դուք պրիմիտիվ եք

Այսօր գալով աշխատավայր` ԵՊՀ, նայեցի օրվա գրությունները և դրանցից մեկը առաջացրեց ժպիտ և նեղմտության հանդեպ զզվանքի զգացողություն: Իշխանական «Հայկական ժամանակ» թերթը ԵՊՀ-ից խնդրում է տվյալներ իմ գիտական կենսագրության մասին` երբ եմ պաշտպանել թեկնածուական և դոկտորական ատենախոսությունները, «ինչ հանգամանքներում», ովքեր են քվեարկել, որքան դեմ և կողմ: Սակայն անզեն աչքով անգամ նկատելի է, որ համալսարանական դիպլոմ այդպես էլ չստացած լրագրողի հիմնադրած թերթի աշխատակիցը չի կարողացել քողարկել ակնհայտ միտումը, քանի որ հարցումը պարունակում է նման տեղեկություններ պահանջող գրություններում 1953 թվականին Ստալինի մահից հետո երբևէ չհանդիպող հարցեր: Նախ` իրենց իշխանության հանդեպ իմ անթաքույց բացասական վերաբերմունքի ֆոնին այսպիսի անգրագետ հարցումը` ինձ հիմնավոր կասկածի հիմք է տալիս միտումի առկայության և իշխանության կողմից սողացող ճնշման նպատակադրվածության վերաբերյալ: Ատենախոսությունների պաշտպանության ընթացակարգը հստակ է, քվեարկությունը` փակ, գաղտնի: Իմ երկու ատենախոսություններն էլ պաշտպանվել են հանձնաժողովների միաձայն կողմ քվեարկությամբ, պաշտպանության ողջ գործընթացի մասին արձանագրությունները և տեսաձայնագրությունները առկա են ՀՀ ԲՈԿ-ում:

Միայն մի խնդիր կա, որը ինձ «անհանգստացնում է». իմ ատենախոսությունները, մոտ մեկ տասնյակ գրքերը, դասագրքերը, 90-ից ավելի գիտական հոդվածների մեծ մասը օբյեկտիվ, սակայն, հակաթուրքական բնույթ ունեն: Միգուցե սա է մտահոգություն առաջացրել «թշնամանքը կառավարել» ցանկացող առանց բարձրագույն դիպլոմի անձի իշխանության և նրա թերթի մոտ: Մի «մեղք» էլ ունեմ. իմ բազմաթիվ թուրքագետ-սաները (այդ թվում գիտական կոչումներ ունեցող) տարբեր ոլորտներում` գիտական, վերլուծական, կրթական, մամուլի, պետական տարբեր գերատեսչություններում իրականացնում են մասնագիտական գործունեություն, իսկ մասնագիտական` թյուրքագիտական իմացությունը որևէ մեկին չի կարող թույլ տալ Ալիևին համարել «կիրթ, կառուցողական», ընդունել «թշնամանքը կառավարելու» տխմար և տգետ տեսությունը, Շուշին անվանել Շուշա և այլն: Ինչևէ, ես միշտ սիրով եմ շփվում մամուլի հետ, ուստի պատրաստ եմ պատասխանել բոլոր հարցերին ինչպես մասնագիտությանս, այնպես էլ իմ համեստ անձի հետ կապված: Ի դեպ, պատրաստ եմ այս թեմայով պատասխանել անգամ «Հայկական ժամանակ»-ի, թուրքական և ադրբեջանական մամուլի հարցերին:

Հ.Գ. Դասական ֆիլմում Բենդերը ասում է. «Շուրա, դուք պիժոն եք...»:
Ես ասում եմ. տիկնայք, պարոնայք և այլ կամ դեռևս չճշգրտված սեռի ներկայացուցիչներ, դուք պրիմիտիվ եք:
 
Ռուբեն Մելքոնյանի ֆեյսբուքյան էջից
 
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>