Դատարանը բավարարել է Գեղամ Գևորգյանի դեմ հայցադիմումները
Դիտել նաև
Բանակցային տրամաբանությունը արդեն իսկ փոխվել է հօգուտ Իրանի. Վարուժան Գեղամյան
Փաստաբաններին շուրջ մեկ ժամ թույլ չէին տալիս մուտք գործել իրենց պաշտպանյալների մոտ. Գեղամ Մանուկյան
Գեղամ Մանուկյանը գրքեր է փոխանցել անազատության մեջ գտնվող Միքայել Սրբազանին
«Չի եղել երկրորդ դեպք, որ ՀՀ բյուջեի հաշվին թուրք լրագրողներ գան Հայաստան ու հետո ծաղրեն Հայաստանը». Գեղամ Մանուկյան
Այ այսպես սրանք «վազում» են դեպի Եվրամիություն. Գեղամ Մանուկյան
Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«ՀՀ վարչական դատարանը բավարարել է «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ի մի քանի հայցադիմումներ, որոնցով պահանջում էինք վարչական պատասխանատվության ենթարկել ԵՊՀ-ի ռեկտորի նախկին ժ.պ. Գևորգյան Գեղամին (լիազորությունները դադարեցված են դատարանի վճռով)` «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը պարբերաբար և չարամտորեն խախտելու համար (ՎԴ/1695/05/20, ՎԴ/1220/05/20):
Տարիներ շարունակ կազմակերպության անունից հարցումներ էինք ուղղում Գևորգյան Գեղամին, իսկ վերջինս տարիներ շարունակ հարցերին չէր պատասխանում: Այժմ էլ, դատարանի վճիռների համաձայն պետք է տուգանքներ վճարի: Այսքանը: Ուսանողներն են մեղք:
ՀԳ. Գևորգյան Գեղամին հարցեր տալու գործընթացը շարունակվում է: Հաղթելու ենք»:

