Արտակարգ դեպք Հրազդանում. «Հայռուսգազարդ» ընկերության դիմաց՝ արկղում, հայտնաբերվել է նորածին տղայի դի
Երեկ՝ մայիսի 15-ին, արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 15։10-ի սահմաններում ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Շահումյան 10 հասցեի «Հայռուսգազարդ» ընկերության Կոտայքի գազալիցքավորման և գազամատակարարման մասնաճյուղի դիմացի կանաչապատ հատվածում, թղթե արկղի մեջ, պոլիէթիլենային տոպրակում, նորածին երեխայի դի կա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերաիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Լայերտ Գրիգորյանի, ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Մաթևոսյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության քննիչները՝ վարչության պետ Մհեր Վարդանյանի և հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Սերգո Երիցյանի գլխավորությամբ։
Մանրամասները՝ Shamshyan.com-ում

