«Առաջարկ Հայաստանին» նախաձեռնության երիտասարդական պլատֆորմի կամավորները Երևանի փողոցներում են (տեսանյութ) Փաշինյան Նիկոլի արկածախնդիր քայլերի պատճառով Հայաստանի տնտեսության օդերը փակվում են «ՔՊ-ն սկսել է «կեղտերը» մաքրել իր հետևից»․ Մեսրոպ Մանուկյան
8
Թրամփը հայտարարել է Իրանի հետ երկշաբաթյա հրադադարի մասին, Թեհրանը հաստատել է Իրանը մերժել է ԱՄՆ բոլոր ծրագրերը և պատրաստել է իր սեփականը․ Իրանի Գերագույն խորհուրդ Պուտինը թվեր է ու փաստեր է դրել Նիկոլի առաջ․ Փաշինյանը հետդարձի ճանապարհ չունի․ Բոզոյան Ըստ ամերիկյան The Washington Post-ի` 8 երկիր, այդ թվում՝ Հայաստանը կարող են ազդել գոլոբալ ուժերի բալանսի փոփոխության վրա Այսօր, ապրիլի 7-ին արդեն Իրանը պիտի քարեդարում հայտնվի. ըստ Թրամփի. սակայն... Հայ-ռուսական հարաբերությունները հասել են կրիտիկական վատ կետի, ինչից հետո անդառնալիության կետն է Ապրիլի 9-ին տեղի է ունենալու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի և թիմի շնորհանդեսը Որպեսզի մարդիկ կարողանան բարեկեցիկ ապրել իրենց հայրենիքում, պետք է ստեղծել իրական ու կայուն պայմաններ. Ծառուկյան (տեսանյութ) Մինչև չմերժենք չար գործերն ու կորստաբեր քայլերը, չենք կարող հաստատել զարթոնք ու ծաղկում. Գարեգին Երկրորդի հայրապետական խոսքը Ս. Հարության տոնի Հայրապետական Պատարագ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում. ՈւՂԻՂ Պատերազմ Արցախում
«Ունիտազամոլը»․ Գագիկ Համբարյան Գալուստ Սահակյանի ծննդյան օրը որդուն ձերբակալել են «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնության երիտասարդական պլատֆորմի կամավորները Երևանի փողոցներում են (տեսանյութ) Ստեփանակերտը, որպես Արցախի ինքնության կենտրոն, ենթարկվում է թե՛ յուրացման, թե՛ պղծման, թե՛ իսլամացման և թե՛ ուղղակի ոչնչացման Ավանում աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքները չեն իրականացվում կանոնավոր կերպով (տեսանյութ) Փաշինյան Նիկոլի արկածախնդիր քայլերի պատճառով Հայաստանի տնտեսության օդերը փակվում են Փաշինյանը Կրեմլում կատակում է Պուտինի հետ՝ «Հայաստանում չափազանց շատ է ժողովրդավարությունը». Սասունյան Իմ սիրտը լալիս է... Մխիթարյանի հիշատակի խոսքը մարզիչ Միրչա Լուչեսկուի մահվան կապակցությամբ «ՔՊ-ն սկսել է «կեղտերը» մաքրել իր հետևից»․ Մեսրոպ Մանուկյան Բանակցային տրամաբանությունը արդեն իսկ փոխվել է հօգուտ Իրանի. Վարուժան Գեղամյան «Երկու շաբաթով Հորմուզի նեղուցով հնարավոր կլինի անվտանգ անցումը»․ Արաղչի Ռուսաստանն ու Չինաստանը վետո են դրել Հորմուզի նեղուցի վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ բանաձևի նախագծի վրա Թրամփը հայտարարել է Իրանի հետ երկշաբաթյա հրադադարի մասին, Թեհրանը հաստատել է Իրանը մերժել է ԱՄՆ բոլոր ծրագրերը և պատրաստել է իր սեփականը․ Իրանի Գերագույն խորհուրդ «Օրենքով գող» Օշականցի Գեւորիկն ազատ է արձակվել Հայաստա՞նն է ավելի շատ կորցնելու, թե՞ ՌԴ-ն․ Բենիամին Մաթևոսյան Ի՞նչ կլինի, եթե Հայաստանը խզի հարաբերությունները Ռուսաստանի հետ (տեսանյութ) Չկա ժամ ու օր, որ Երևանում խայտառակ խցանումներ չլինեն Ալեն Սիմոնյանի սենսացիոն խոստովանությունը․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) ՔՊ-ում ցնծության առիթ. Փաշինյանի սիրելի գործընկեր Ալիևը Ստեփանակերտում ոչնչացրել է մայրաքաղաքի խորհրդանիշներից մեկը` Թատերական աղբյուրը Սուրբ Տիրամոր լուսաշող օրինակով հայ կանայք դժվարին ժամանակներում Աստծո կամքին անվերապահ հնազանդությամբ հաղթահարել են ծառացած փորձությունները Մեր կանայք արժանի են սիրո, հարգանքի և ուշադրության ոչ միայն այս օրը, այլ ամեն օր. Գագիկ Ծառուկյան «Պատրաստ եմ զոհել կյանքս հանուն Իրանի»․ Փեզեշքիան Մեր երկիրը դարձրեցիք խաղադաշտ, խաղն էլ տեղափոխեցիք մեր կիսադաշտ. Աշոտ Մինասյան Ավելի քան 14 մլն իրանցիներ պատրաստ են իրենց կյանքը տալ երկրի պաշտպանության համար. Փեզեշքիան Կրկին գարշահոտություն և հակասանիտարական վիճակ Երևանի փողոցներում (տեսանյութ) Պուտինը թվեր է ու փաստեր է դրել Նիկոլի առաջ․ Փաշինյանը հետդարձի ճանապարհ չունի․ Բոզոյան Երթևեկության փոփոխություն՝ Պարոնյան փողոցում Իմիջային աղետ. «թավշյա հեղափոխությունից»՝ տոտալ մերժում. «Փաստ» Ասում եք՝ ով ում երաշխավո՞րն է. «Փաստ»

Պաղեստինաիսրայելական հակամարտության վերջին սրացումների մասին

Պաղեստինաիսրայելական հակամարտության վերջին սրացումների մասին
 
Շարունակվող պաղեստինաիսրայելական լարվածությունն ամենամասշտաբայինն է 2018-19թթ. Երուսաղեմի վերաբերյալ ԱՄՆ նախկին՝ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից ընդունված խնդրահարույց իսրայելամետ որոշումներից հետո։ Պաղեստինյան կողմից արդենիսկ արձանագրվել է 25 զոհ, շուրջ 100 վիրավոր, Իսրայելի կորուստների թիվն առայժմ սահմանափակվում է մոտ 1 տասնյակի հասնող վիրավորներով։
Ընթացիկ լարվածությունն ունի մի շարք խորքային և իրավիճակային պատճառներ, որոնք կարելի է շարադրել հետևյալ պայմանական հաջորդականությամբ։
 
Խորքային պատճառներ
 
1. ԱՄՆ-ում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո Թել Ավիվ-Վաշինգտոն հարաբերություններում նկատվող տարաձայնությունները, որոնք արտացոլվում են նաև այս հակամարտության շրջանակներում։ Դ. Թրամփի «Դարի գործարքի» իրացման ձախողումից հետո իսրայելական կողմը խախտել է ամերիկա-իսրայելական պայմանավորվածությունները՝ պաղեստինյան տարածքներում իսրայելական բնակավայրերի ընդլայնման վերաբերյալ։ Հենց նման որոշումներից մեկն էլ առիթ դարձավ Արևելյան Երուսաղեմի թաղամասերից մեկում բախումների վերսկսման։
 
2. Դ. Թրամփի վարչակազմի վարած աննախադեպ իսրայելամետ քաղաքականության և դրա արդյունքներից մեկով Իսրայելի ու մի շարք կարևոր արաբական երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, որն արտացոլվեց նաև «Աբրահամյան համաձայնագրերի» տեսքով, իրենց հերթին հանգեցրին Իսրայելի առավել անզիջում և ագրեսիվ վարքին ամբողջ տարածաշրջանում։
 
3. Իսրայելում և Պաղեստինում նախաձեռնված ընտրական գործընթացների շուրջ տեղ գտած զարգացումները ևս վերջին լարվածության առանցքում են։ Մասնավորապես, արդեն իսկ հայտնի է, որ Իսրայելում անցած 2 տարիների ընթացքում տեղի ունեցած չորրորդ ընտրությունների արդյունքներով ներկայում գործող վարչապետ Բենյամին Նեթանյահուին չհաջողվեց ձևավորել նոր կառավարություն։ Հետևաբար Իսրայելին սպասվում են կա՛մ նոր կառավարություն նոր վարչապետի գլխավորությամբ, կա՛մ հերթական՝ արդեն հինգերորդ արտահերթ ընտրությունները։ Վերոնշյալի համատեքստում, քանի որ Նեթանյահուի համար սկզբունքային կարևորություն ունի վարչապետի պաշտոնը պահելը, նրա գլխավորած թիմը գնում է իրավիճակի սրման։ Իսկ այս բախումները և հրա ու արաբ ժողովրդի միջև կրկին խորացող թշնամանքը հավելյալ կխոչընդոտեն Իսրայելում նոր կառավարության ձևավորման գործընթացին, որը չի կարող տեղի ունենալ առանց Կնեսեթ անցած արաբական կուսակցությունների աջակցության։
 
3. Բացի Իսրայելից, մայիսի 22-ին նախանշվել էին 2006թ.-ից ի վեր մի քանի անգամ հետաձգված խորհրդարանական ընտրությունները Պաղեստինյան ինքնավարությունում, որոնք հերթական անգամ չեղարկվեցին ապրիլի 30-ին՝ պաղեստինյան խմբավորումների միջև եղած տարաձայնությունների պատճառով։ Այս լարվածությունը բավարար հիմնավորում է պաղեստինյան կողմի համար՝ խորհրդարանական ընտրությունների հերթական չեղարկումը հիմնավորելու համար։
 
Իրավիճակային պատճառներ
 
1. Պաղեստինաիսրայելական լարվածության վերջին սրացման առաջին իրավիճակային առիթը մուսուլմանների սուրբ ամսվա՝ «Ռամադանի» վերջին ուրբաթօրյա(մայիսի 7-ին) աղոթքի ծեսն է, որն ամենազգացականն է և համընկավ Իսրայելում տեղ գտած այլ իրադարձությունների հետ։
 
2. Իսրայելում մայիսի 9-10-ին նշվող «Երուսաղեմի օրվա» միջոցառումները, որոնք մշտապես բավականաչափ հուզական ազդեցություն ունեն և՛ հրեաների, և՛ արաբների համար, այս տարի համընկան «Ռամադանի» ավարտի և 8 պաղեստինցի ընտանիքներին ունեզրկելու վերաբերյալ իսրայելական շրջանային դատարանի որոշման հետ։ Բոլոր զարգացումները տեղի են ունեցել Արևելյան Երուսաղեմում, մասնավորապես՝ սրբազան՝ Տաճարի լեռան շրջակայքում։
 
3. Հակամարտ կողմերն աչքի են ընկնում նաև ռազմական գործողությունների՝ քարոզչական տեսանկյունից իրար չզիջող կոդային անվանումներով. պաղեստինյան «Երուսաղեմյան սուրը»՝ ընդդեմ իսրայելական «Պատերի պահապան» գործողության։ Ամենայն հավանականությամբ, գործողությունները կմնան միայն օդային պայքարի հարթությունում և չեն ունենա ցամաքային ընդլայնում(վերջին լայնամասշտաբ գործողությունը 2014թ. Իսրայելի կողմից իրականացված «Անսասան ժայռն» էր Գազայի հատվածում)։
 
Հ.Գ. Ինչպես այս հակամարտության նախկին սրացումների ընթացքում, այս անգամ ևս դրանից առավելագույն կողմնակի օգուտ է քաղում Թուրքիան։ Այդ երկրի ղեկավարությունն ամենակտրուկն է քննադատել Իսրայելի իշխանությունների «ահաբեկչական գործելաոճը»՝ կրկին ընդգծելով իսլամական աշխարհն առաջնորդելու հին և նոր հավակնություններն այդ աշխարհի ամենազգայուն հիմնախնդրի հարցում դրսևորած «սկզբունքային» դիրքորոշման միջոցով։
 
Արմեն Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>