Արմավիրի մարզում 28-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում Toyota Camry-ով մխրճվել է հոտի մեջ. 31 գառ տեղում սատկել է, 7-ը՝ վիրավորվել
Դիտել նաև
ՀՀ ոստիկանությունում խոշտանգման դեպքի քննությունը ավարտվել է՝ երկու ոստիկանի դեմ մեղադրանք է առաջադրվել
Ոստիկանական համակարգից նոր ձերբակալություններ կլինեն
Քաղաքացուն ծեծի ենթարկած ոստիկանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք
Դեպի Էջմիածին տանող ճանապարհը լի է ոստիկաններով (տեսանյութ)
Ոստիկանությունը քաղաքացիներին նախազգուշացնում է
Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 04:30-ի սահմաններում Էջմիածին քաղաքի բնակիչ, 28-ամյա Սարգիս Գևորգյանը իր վարած Toyota Camry մակնիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի 17-րդ կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, մխրճվել է հոտի մեջ:
Ինչպես տեղեկացնում է shamshyan.com–ը, գառներից 31-ը սատկել են, 7-ը վնասվածքներ են ստացել:
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա եղել է ոչ սթափ (խմած) վիճակում: Ոստիկանությունը պարզում է սատկած գառների տերերի ինքնությունը:

