Խոսում են ԵԱՏՄ կազմից դուրս գալու մասին… գոնե պատկերացնո՞ւմ են, թե դա ինչ է նշանակում. հո սիրուն խոսքեր ասելով չի՞. Գագիկ Ծառուկյան «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնության երիտասարդական պլատֆորմի կամավորները Երևանի փողոցներում են (տեսանյութ) Փաշինյան Նիկոլի արկածախնդիր քայլերի պատճառով Հայաստանի տնտեսության օդերը փակվում են
8
Ըստ թուրքական Cumhuriyet-ի՝ Հայաստանը Կովկասի և Կենտրոնական Ասիայի բանալին է, և ընտրությամբ կորոշվի, թե ում ձեռքում կհայտնվի այդ բանալին Ըստ ամերիկյան լրատվամիջոցների՝ Թրամփն ստիպված է ընդունել Իրանի 10 պայմանները՝ դրանով իսկ հաստատելով իր պարտությունը Թրամփը հայտարարել է Իրանի հետ երկշաբաթյա հրադադարի մասին, Թեհրանը հաստատել է Իրանը մերժել է ԱՄՆ բոլոր ծրագրերը և պատրաստել է իր սեփականը․ Իրանի Գերագույն խորհուրդ Պուտինը թվեր է ու փաստեր է դրել Նիկոլի առաջ․ Փաշինյանը հետդարձի ճանապարհ չունի․ Բոզոյան Ըստ ամերիկյան The Washington Post-ի` 8 երկիր, այդ թվում՝ Հայաստանը կարող են ազդել գոլոբալ ուժերի բալանսի փոփոխության վրա Այսօր, ապրիլի 7-ին արդեն Իրանը պիտի քարեդարում հայտնվի. ըստ Թրամփի. սակայն... Հայ-ռուսական հարաբերությունները հասել են կրիտիկական վատ կետի, ինչից հետո անդառնալիության կետն է Ապրիլի 9-ին տեղի է ունենալու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի և թիմի շնորհանդեսը Որպեսզի մարդիկ կարողանան բարեկեցիկ ապրել իրենց հայրենիքում, պետք է ստեղծել իրական ու կայուն պայմաններ. Ծառուկյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Ըստ թուրքական Cumhuriyet-ի՝ Հայաստանը Կովկասի և Կենտրոնական Ասիայի բանալին է, և ընտրությամբ կորոշվի, թե ում ձեռքում կհայտնվի այդ բանալին Խոսում են ԵԱՏՄ կազմից դուրս գալու մասին… գոնե պատկերացնո՞ւմ են, թե դա ինչ է նշանակում. հո սիրուն խոսքեր ասելով չի՞. Գագիկ Ծառուկյան Ըստ ամերիկյան լրատվամիջոցների՝ Թրամփն ստիպված է ընդունել Իրանի 10 պայմանները՝ դրանով իսկ հաստատելով իր պարտությունը Անչափահասները շանտաժի սպառնալիքով՝ մեկ այլ անչափահասի հարկադրել են սեքսուալ բնույթի գործողություններ կատարել. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է «Իրանը ցույց տվեց, թե ինչպես են պաշտպանում հայրենիքը»․ Ոսկան Սարգսյան «Ունիտազամոլը»․ Գագիկ Համբարյան Գալուստ Սահակյանի ծննդյան օրը որդուն ձերբակալել են «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնության երիտասարդական պլատֆորմի կամավորները Երևանի փողոցներում են (տեսանյութ) Ստեփանակերտը, որպես Արցախի ինքնության կենտրոն, ենթարկվում է թե՛ յուրացման, թե՛ պղծման, թե՛ իսլամացման և թե՛ ուղղակի ոչնչացման Ավանում աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքները չեն իրականացվում կանոնավոր կերպով (տեսանյութ) Փաշինյան Նիկոլի արկածախնդիր քայլերի պատճառով Հայաստանի տնտեսության օդերը փակվում են Փաշինյանը Կրեմլում կատակում է Պուտինի հետ՝ «Հայաստանում չափազանց շատ է ժողովրդավարությունը». Սասունյան Իմ սիրտը լալիս է... Մխիթարյանի հիշատակի խոսքը մարզիչ Միրչա Լուչեսկուի մահվան կապակցությամբ «ՔՊ-ն սկսել է «կեղտերը» մաքրել իր հետևից»․ Մեսրոպ Մանուկյան Բանակցային տրամաբանությունը արդեն իսկ փոխվել է հօգուտ Իրանի. Վարուժան Գեղամյան «Երկու շաբաթով Հորմուզի նեղուցով հնարավոր կլինի անվտանգ անցումը»․ Արաղչի Ռուսաստանն ու Չինաստանը վետո են դրել Հորմուզի նեղուցի վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ բանաձևի նախագծի վրա Թրամփը հայտարարել է Իրանի հետ երկշաբաթյա հրադադարի մասին, Թեհրանը հաստատել է Իրանը մերժել է ԱՄՆ բոլոր ծրագրերը և պատրաստել է իր սեփականը․ Իրանի Գերագույն խորհուրդ «Օրենքով գող» Օշականցի Գեւորիկն ազատ է արձակվել Հայաստա՞նն է ավելի շատ կորցնելու, թե՞ ՌԴ-ն․ Բենիամին Մաթևոսյան Ի՞նչ կլինի, եթե Հայաստանը խզի հարաբերությունները Ռուսաստանի հետ (տեսանյութ) Չկա ժամ ու օր, որ Երևանում խայտառակ խցանումներ չլինեն Ալեն Սիմոնյանի սենսացիոն խոստովանությունը․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) ՔՊ-ում ցնծության առիթ. Փաշինյանի սիրելի գործընկեր Ալիևը Ստեփանակերտում ոչնչացրել է մայրաքաղաքի խորհրդանիշներից մեկը` Թատերական աղբյուրը Սուրբ Տիրամոր լուսաշող օրինակով հայ կանայք դժվարին ժամանակներում Աստծո կամքին անվերապահ հնազանդությամբ հաղթահարել են ծառացած փորձությունները Մեր կանայք արժանի են սիրո, հարգանքի և ուշադրության ոչ միայն այս օրը, այլ ամեն օր. Գագիկ Ծառուկյան «Պատրաստ եմ զոհել կյանքս հանուն Իրանի»․ Փեզեշքիան Մեր երկիրը դարձրեցիք խաղադաշտ, խաղն էլ տեղափոխեցիք մեր կիսադաշտ. Աշոտ Մինասյան Ավելի քան 14 մլն իրանցիներ պատրաստ են իրենց կյանքը տալ երկրի պաշտպանության համար. Փեզեշքիան

Թիրախում Քոչարյանն էր, քանի որ նա ձախողեց սորոսական խունտայի և նրանց պատվիրատուների դավադիր և հակահայ ծրագրերը․ Արմեն Գրիգորյան

 Եկեք փազլը հավաքենք, հետադարձ հայացքով:

Մեր հարևան, բարեկամ Վրաստանում 2003 թվականի նոյեմբերի 2-ին տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, ընդդիմության առաջնորդ Սահակաշվիլին շարժում սկսեց իշխանության դեմ և նոյեմբերի 22-ին գրավեցին խորհրդարանի շենքը: Վրաստանում գունավոր հեղափոխությունը կոչում էին վարդերի հեղափոխություն: Արաբական գարուններից սկսյալ արևմուտքի և հյուսիս սառը պատերազմը /երբեմն ոչ այնքան սառը/ մտել է հարավային կովկաս: Ինչևէ, 2004-ին Վրաստանում տեղի ունեցավ իշխանափոխություն: Սահակաշվիլին վարեց ընդգծված պրոարևմտյան քաղաքականություն, թե ինչ եղավ Աբղազիայի և Հարավային Օսեթիայի հետ բոլորս գիտենք, մանրամասների մեջ չմտնենք: Արևմուտքի որոշ ուժային կենտրոններ, որոնց այս հոդվածում կկոչենք սորոսական կենտրոններ, փորձեցին շարժումը հարավային կովկասում թեժ պահել և մի քանի տարի հետո, փափուկ տեղափոխեցին Հայաստան:

2008 թվականի փետրվարին ՀՀ-ում տեղի ունեցավ նախագահական ընտրություններ, որից հետո, մարտի 1, իր բոլոր հետևանքներով: Հավանաբար արևմտյան ուժերին՝ սորոսականներին, պետք էր, որպեսզի ՀՀ-ում չլինի մի ուժ, որը կարող է լինել քաղաքական առումով հենարան ՌԴ-ին: Արևմտյան ուժերին չհաջողվեց փոփոխություն մտցնել ՀՀ արտաքին քաղաքական կուրսում և անցան կոշտ միջոցների և ծախսերն ավելացրեցին: Խափանվեցին նրանց պլանները, իսկ ՀՀ-ում առկա էր Արցախի հարցը, գինը Արցախն էր լինելու, հիմա արդեն պարզ է: Բայց գեներացվել էր ատելության մթնոլորտ ընդդեմ Արցախի, արցախցիների, թիրախում բանակն էր, ավանդույթներն ու արժեքները, եկեղեցին ու մշակույթը: ՀՀ թշնամիների նկատմամբ տարվում էր մի կեղծ խաղաղասիրության թեզ: Ծրագիրը մեկն էր, հանձնել հողերը և ինչպես Բաբաջանյան Արմանն է պարբերաբար պնդում Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի անխափան աշխատանքը: Հիշու՞ք եք, որ նույնիսկ 44 օրյա պատերազմի ընթացքում էր նույն պնդումն անում ԱԺ ամբիոնից:

Ինչևէ վերադառնանք, փազլին: Ենթադրում եմ հավաքագրվել էր մեծաքանակ մարդկանց խումբ, մեկին կանանց բռնության պաշտպանության անվան տակ, մյուսներին, սևազգեստ մայրերի /չշփոթել զինվոր կորցրած մայրերի հետ/, կանաչներ, իրազեկներ, ռեստարտներ, բաց հասարակություններ, գլոբալիստներ, կոսմոպոլիտներ, ֆլաններ-ֆստաններ: Մի խոսքով լիքը մարդիկ, որոնք կոնկրետ աշխատում էին հայ հասարակության հետ՝ ծախսեր անում, եվրոպաներից օրենքներ ու կոնվենցիաներ բերում, ասուլիսներ տալիս, կարճ ասած ամեն ինչ՝ օվերթոնի պատուհանի կիրառման տրամաբանությամբ:

Ենթադրում եմ այս ուժերին օգտագործեցին նաև նախագահական ընտրություններում և փափուկ դրվեցին Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքների տակ: Կարծում եմ Րաֆֆի Հովհաննիսյանը պատահական մարդ չէր, նա ԱՄՆ-ում կրթություն էր ստացել և 90-ականներին եղել էր արտգործնախարար: Հիմա, որ արդյունքով գնահատում եմ, նա գործարքի չգնաց այդ ուժերի հետ և պատահական չէր, որ բախումներ չլինելու համար գնաց մի օր Ծիծեռնակաբերդ, մի օր մարզեր, մինչև վերջացավ սորոսականների հույսը: Արդյունքում սորոսականներին նույնպես չհաջողվեց կատարել իրենց ծրագիրը և ամենևին կապ չուներ մյուս թեկնածուն ով էր, կարևորը կտրուկ փոփոխության ենթարկվեր ՀՀ ներքին և արտաքին քաղաքական ուղղությունները:

Անցավ ևս մի քանի տարի, մի խումբ մարդիկ որոշեցին, որ գրավել ՊՊԾ գունդը՝ երկրում հրահրելով նոր հակառուսական ալիք: Շահարկվեց 2016-ի ապրիլյան պատերազմը, մարդիկ կիսվեցին երկու մասի /բայց անհավասար/, մի փոքր մաս կարծում էր, որ դա պարտություն էր, իսկ մյուս մասը՝ հակառակը: Նորից դրսում էին, իրեց առաջը փակած ոստիականական ուժերին թեյ ու փախլավա տվողներ, ազատության մասին գոռացող աղջիկներ և տղաներ, փշալարերի մոտ համբուրվող զույգեր, տարատեսակ երևույթներ: Մեկ էլ հո՛պ եկավ Նիկոլը, ձեռքերը բարձրացրեց, թե բա սկսում ենք բաց ձեռքերի արշավ, համարյա վարդերի հեղափոխության տեխնոլոգիայով: Առաջին արձագանքը եղավ Պավլիկ Մանուկյանից, որն ասաց. դրան գցեք աղբամանը: Պավլիկին իհարկե հանեցին այդ խմբից, կամ այնպես արեցին, որ ինքը դուրս եկավ, հիմա արդեն կարևոր չի: Մի Պավլիկ իմ կարծիքով շատ պատահական քար գցեց սորոսականների դավադիր ծրագրի վրա:

2018 թվական: Գյումի: Քայլում է մի մարդ, որը երբեք ոչ մի լավ բան չի արել /ես ոչ մի դեպք չգիտեմ/, ոչ մի նորմալ ծրագիր չի առաջակել, ընկալելի չի, ինձ համար գոնե մինչև հիմա: Այս մարդը մերժելով եկավ-եկավ հասավ Երևան և նրան սպասում էին այն խմբերը, որոնք 2008-ին օգտագործվել էին, էլ աղանդավորներ, ՀԿ-ականներ, գրանտակերեր, կանանց բռնության պրոֆեսիոնալ մասնագետներ, բանակի դեմ տարկետման ակցիաների ակտիվիստներ և այլն, մի խոսքով լիքը փոքր միավորներ: Այս մարդիկ կարողացան հայ ժողովրդի մի զգալի մասի մոտ դրական փոփոխությունների հույս ստեղծել: Եղան հանրահավաքներ, որոնց մասնակցեցին նաև մեր պարզ ու միամիտ քաղաքացիները` իրենց սպասումներով: Էյֆորիան տեխնոլոգիաներով այնքան բարձրացրեցին, որ արդեն ՀՀ-ն կամ կունենար նոր վարչապետ կամ վարչապետ առհասարակ չէր ունենա, ինչպես ասում էր մի կիսագրագետ թեկնածու:

Արդյունքում տեղի ունեցան փոփոխություններ, որին հաջորդեց ԱԺ արտահերթ ընտությունները: Իշխանության եկան մարդիկ, որոնք ՌԴ-ի վրա էին գցել ապրիլյան պատերազմը, թե իբր դա պլանավորված էր, որպեսզի Ադրբեջանը ԵԱՏՄ մտնի, եկան մարդիկ, ովքեր ՌԴ դեսպանատան դիմաց բազմաթիվ բողոքի ակցիաներ էին արել, Գյումրու ռազմաբազայի դեմ հրապարակումներ էին արել և այլն: իշխանության եկան մարդիկ որոնց, եթե սկսեմ նկարագրել կձանձրացնեմ ընթերցողին, կարճ ասած մարդիկ ովքեր զուրկ էին արժեքային համակարգից և չունեն բարոյականության արգելակներ: Ի՞նչ ասացին, փոխարենը արեցին տրամագծորեն հակառակը /մարդ հավես աներ նման մի տեղեկանք սարքեր, հրապարակեր մեր քաղաքացիների համար/: Արդյունքում հանձնեցին Արցախի զգալի մասը, ունենք հազարավոր զոհեր, անհետ կորածներ, գերիներ և հաշմված մարդիկ: Վտանգված է ՀՀ-ն:

Մի շատ կարևոր հանգամանք, ինչու՞ թիրախ դարձավ Ռոբերտ Քոչարյանը: Կարծում եմ դա նույն արևմուտքի պատվերն էր, քանի որ նա ձախողեց 2008 թվականի սորոսական խունտայի և նրանց պատվիրատու՝ արևմտյան որոշ կենտրոնների, դավադիր և հակահայ ծրագրերը: Դա ստիպել էր նրանց ևս 10 տարի ծախսեր անել ՀՀ-ում: Կարծում եմ Քոչարյանը պատախան էր այդ ծրագերի ձախողման և լրացուցիչ չնախատեսված ծախսերի համար: Իսկ ՀՀ-ում միլիարդավոր դոլարների հասնող «թալանի» մասին տարիներով տեղեկատվական տարափ էր, երբեմն թվերը այնպիսի մասշտաբների էին հասցնում, որ Քոչարյանի նախագահության շրջանի բոլոր տարիների բյուջեները գումարենք իրար, էլի այդ թվերը չենք ստանա: Արշավ էր, արշավ կոնկրետ անձանց դեմ, կոնկրետ նպատակներով, իսկ միամիտ մարդիկ կային, որ անմտաբար հավատում էին: Ճանաչում եմ բազմաթիվ մարդկանց, ովքեր ժամանակին կերել էին այդ կուտը, իսկ հիմա լրիվ հակառակ տեսակետն ունեն և ճիշտ են արել, որ վերանայել են իրենց դիրքորոշումը: Հիմա բոլորն իրենց դիրքորոշումը պետք է վերանայեն:

Հայ ժողովուրդը այս անգամ պետք է խորությամբ գնահատի այն խնդրները, որի արդյունքում ձևավորվեց այս վիճակը: Այս ընտությունները պարզ քաղաքական գործընթացներ չեն, սա մեր բոլորի քավարանն է, չպետք է սխալվենք և դառնանք ՀՀ կործանման մասնակիցը, այլ կանխել է պետք: Սխալվել կնշանակի վճարել վերջին և միակ գինը, որից հետո պետություն էլ չենք ունենա:

Հ.Գ. Սա անձնական տեսակետ է, կարծիք, որը փորձեցի կիսվել ձեր հետ: Կարող եք համաձայնվել, կարող եք չհամաձայնվել: Բայց հանգամանքներն ու դրվագները, որ շարում եմ մի առանցքի վրա պատկերը պարզ է դառնում: Ապագա կա միայն առանց Նիկոլ Հայաստանում:

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>