Միքայել Հարությունյանի մեղադրանքը վերաորակվել է. մեղադրանք է առաջադրվել ՔՕ 309-րդ հոդվածի 3-րդ մասով
Դիտել նաև
Միքայել Սրբազանի գործով պաշտպանները կդիմեն միջազգային դատարան
Հայրենադավը գցել է տիրադավներին, ողորմելին՝ խղճալիներին, անամոթը՝ անպատկառներին, անբարոյականը՝ բարոյազուրկներին, ճղճիմը՝ չնչիններին
Միքայել Սրբազանին զրկել են Սուրբ ծննդյան պատարագներին հաղորդակցվելուց
Միքայել սրբազանն այսօր վիրահատվել է
Միքայել սրբազանին տեղափոխել են Իզմիրլյան բժշկական կենտրոն
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի մեղադրանքը Հատուկ քննչական ծառայությունում վերաորակվել է: Այս մասին NEWS.am-ի հարցին ի պատասխան՝ հայտնեցին Հատուկ քննչական ծառայությունից:
«Հարությունյանն այժմ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի փոխարեն որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 309 հոդվածի 3-րդ մասով»,- հայտնեցին ՀՔԾ-ից:
Հիշեցնենք, ոյ ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը մեղադրվում էր 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների օրերին սահմանադրական կարգը տապալելու մեջ, նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրված կալանավորումը եւ հայտարարվել էր միջազգային հետախուզում։

