Խոսում են ԵԱՏՄ կազմից դուրս գալու մասին… գոնե պատկերացնո՞ւմ են, թե դա ինչ է նշանակում. հո սիրուն խոսքեր ասելով չի՞. Գագիկ Ծառուկյան «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնության երիտասարդական պլատֆորմի կամավորները Երևանի փողոցներում են (տեսանյութ) Փաշինյան Նիկոլի արկածախնդիր քայլերի պատճառով Հայաստանի տնտեսության օդերը փակվում են
8
Ըստ թուրքական Cumhuriyet-ի՝ Հայաստանը Կովկասի և Կենտրոնական Ասիայի բանալին է, և ընտրությամբ կորոշվի, թե ում ձեռքում կհայտնվի այդ բանալին Ըստ ամերիկյան լրատվամիջոցների՝ Թրամփն ստիպված է ընդունել Իրանի 10 պայմանները՝ դրանով իսկ հաստատելով իր պարտությունը Թրամփը հայտարարել է Իրանի հետ երկշաբաթյա հրադադարի մասին, Թեհրանը հաստատել է Իրանը մերժել է ԱՄՆ բոլոր ծրագրերը և պատրաստել է իր սեփականը․ Իրանի Գերագույն խորհուրդ Պուտինը թվեր է ու փաստեր է դրել Նիկոլի առաջ․ Փաշինյանը հետդարձի ճանապարհ չունի․ Բոզոյան Ըստ ամերիկյան The Washington Post-ի` 8 երկիր, այդ թվում՝ Հայաստանը կարող են ազդել գոլոբալ ուժերի բալանսի փոփոխության վրա Այսօր, ապրիլի 7-ին արդեն Իրանը պիտի քարեդարում հայտնվի. ըստ Թրամփի. սակայն... Հայ-ռուսական հարաբերությունները հասել են կրիտիկական վատ կետի, ինչից հետո անդառնալիության կետն է Ապրիլի 9-ին տեղի է ունենալու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի և թիմի շնորհանդեսը Որպեսզի մարդիկ կարողանան բարեկեցիկ ապրել իրենց հայրենիքում, պետք է ստեղծել իրական ու կայուն պայմաններ. Ծառուկյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Ապրիլի 8-9-ը պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Ղազախստանի Հանրապետության ԱԳ նախարար Երմեկ Կոշերբաևը Ըստ թուրքական Cumhuriyet-ի՝ Հայաստանը Կովկասի և Կենտրոնական Ասիայի բանալին է, և ընտրությամբ կորոշվի, թե ում ձեռքում կհայտնվի այդ բանալին Խոսում են ԵԱՏՄ կազմից դուրս գալու մասին… գոնե պատկերացնո՞ւմ են, թե դա ինչ է նշանակում. հո սիրուն խոսքեր ասելով չի՞. Գագիկ Ծառուկյան Ըստ ամերիկյան լրատվամիջոցների՝ Թրամփն ստիպված է ընդունել Իրանի 10 պայմանները՝ դրանով իսկ հաստատելով իր պարտությունը Անչափահասները շանտաժի սպառնալիքով՝ մեկ այլ անչափահասի հարկադրել են սեքսուալ բնույթի գործողություններ կատարել. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է «Իրանը ցույց տվեց, թե ինչպես են պաշտպանում հայրենիքը»․ Ոսկան Սարգսյան «Ունիտազամոլը»․ Գագիկ Համբարյան Գալուստ Սահակյանի ծննդյան օրը որդուն ձերբակալել են «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնության երիտասարդական պլատֆորմի կամավորները Երևանի փողոցներում են (տեսանյութ) Ստեփանակերտը, որպես Արցախի ինքնության կենտրոն, ենթարկվում է թե՛ յուրացման, թե՛ պղծման, թե՛ իսլամացման և թե՛ ուղղակի ոչնչացման Ավանում աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքները չեն իրականացվում կանոնավոր կերպով (տեսանյութ) Փաշինյան Նիկոլի արկածախնդիր քայլերի պատճառով Հայաստանի տնտեսության օդերը փակվում են Փաշինյանը Կրեմլում կատակում է Պուտինի հետ՝ «Հայաստանում չափազանց շատ է ժողովրդավարությունը». Սասունյան Իմ սիրտը լալիս է... Մխիթարյանի հիշատակի խոսքը մարզիչ Միրչա Լուչեսկուի մահվան կապակցությամբ «ՔՊ-ն սկսել է «կեղտերը» մաքրել իր հետևից»․ Մեսրոպ Մանուկյան Բանակցային տրամաբանությունը արդեն իսկ փոխվել է հօգուտ Իրանի. Վարուժան Գեղամյան «Երկու շաբաթով Հորմուզի նեղուցով հնարավոր կլինի անվտանգ անցումը»․ Արաղչի Ռուսաստանն ու Չինաստանը վետո են դրել Հորմուզի նեղուցի վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ բանաձևի նախագծի վրա Թրամփը հայտարարել է Իրանի հետ երկշաբաթյա հրադադարի մասին, Թեհրանը հաստատել է Իրանը մերժել է ԱՄՆ բոլոր ծրագրերը և պատրաստել է իր սեփականը․ Իրանի Գերագույն խորհուրդ «Օրենքով գող» Օշականցի Գեւորիկն ազատ է արձակվել Հայաստա՞նն է ավելի շատ կորցնելու, թե՞ ՌԴ-ն․ Բենիամին Մաթևոսյան Ի՞նչ կլինի, եթե Հայաստանը խզի հարաբերությունները Ռուսաստանի հետ (տեսանյութ) Չկա ժամ ու օր, որ Երևանում խայտառակ խցանումներ չլինեն Ալեն Սիմոնյանի սենսացիոն խոստովանությունը․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) ՔՊ-ում ցնծության առիթ. Փաշինյանի սիրելի գործընկեր Ալիևը Ստեփանակերտում ոչնչացրել է մայրաքաղաքի խորհրդանիշներից մեկը` Թատերական աղբյուրը Սուրբ Տիրամոր լուսաշող օրինակով հայ կանայք դժվարին ժամանակներում Աստծո կամքին անվերապահ հնազանդությամբ հաղթահարել են ծառացած փորձությունները Մեր կանայք արժանի են սիրո, հարգանքի և ուշադրության ոչ միայն այս օրը, այլ ամեն օր. Գագիկ Ծառուկյան «Պատրաստ եմ զոհել կյանքս հանուն Իրանի»․ Փեզեշքիան Մեր երկիրը դարձրեցիք խաղադաշտ, խաղն էլ տեղափոխեցիք մեր կիսադաշտ. Աշոտ Մինասյան

Ադրբեջանական մամուլում տեղեկություններ են շրջանառվում, թե Թուրքիան նաև ռազմական կցորդ կուղարկի Շուշի

«Համառոտ տեղեկություններ ընթացիկ շաբաթվա ժամանակամիջոցում Ադրբեջանի հետ կապված կարևոր իրադարձությունների մասին

Ադրբեջանի հետ կապված պաշտոնական հայտարարություններ

Ադրբեջանի ԱԳՆ-ն Չերնոբիլի ատոմակայանի աղետի 35-րդ տարելիցի կապակցությամբ տարածած հաղորդագրության մեջ կոչ է արել «Մեծամորի ԱԷԿ-ի փակման համար համատեղել ջանքերը»՝ ընդգծելով, թե դրա շահագործումը ռիսկեր է առաջացնում տարածաշրջանի համար։

ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Ալիևին, որում մտահոգություն է հայտնել վերջերս Բաքվում «Ռազմավարի պուրակի» բացման կապակցությամբ։ Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Միյատովիչին՝ կոչ անելով «անաչառ մնալ տարածաշրջանում ընթացիկ իրադարձությունները գնահատելիս»։

Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Մուստաֆա Շենթոփը հայտարարել է, թե Թուրքիան Հայաստանին ընկալում է որպես պետություն, որը գործում է չմտածված ու սպառնալիք է ներկայացնում Ադրբեջանի և ամբողջ տարածաշրջանի համար:

Ադրբեջանի ռազմական ոլորտին վերաբերող իրադարձություններ

Ապրիլի 26-ին Ջրականի (Ջաբրայիլ) և Կովսականի (Զանգելան) շրջաններ ուղևորության ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, առաջին տիկին Մեհրիբան Ալիևան և նրանց դուստրը՝ Լեյլա Ալիևան, մասնակցել են Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում Պետական սահմանապահ ծառայության զորամասի բացմանը:

Ապրիլի 30-ին Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայության սահմանապահ զորքերի «Շամքիր» սահմանապահ ջոկատի ծառայողական տարածքում շահագործման է հանձնվել՝ «Աղգյոլ» սահմանապահ ուղեկալի նոր ծառայողական համալիրը:

Շաբաթվա ընթացքում Ադրբեջանը Նախիջևանում անցկացրել է հրամանատարա-շտաբային զորավարժություններ: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ դրանք նախատեսված են ընթացիկ տարվա ուսումնավարժական պլանով: Թուրքիայի ՊՆ-ն հաղորդել է, որ ադրբեջանցի զինծառայողները Իսպարտայում հաջողությամբ ավարտել են ահաբեկչության դեմ պայքարի 6 շաբաթյա դասընթացը։

Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության պետ Իսմայիլ Դեմիրին Բաքու կատարած այցի ժամանակ ուղեկցել են կիբերանվտանգության, տեղեկատվական, արբանյակային և տիեզերական տեխնոլոգիաների ոլորտում հետազոտությունների և զարգացման մեջ մասնագիտացված «STM», խոշոր սպառազինություններ արտադրող և պաշտպանական կապալառու «Roketsan», ծովային մարտական համակարգերի, հետախուզական համակարգերի, կառավարման տեղեկատվական համակարգերի և ներքին անվտանգության համակարգերի ոլորտներում մասնագիտացած «Havelsan» թուրքական ընկերությունների ղեկավարները, Բաքվում օդային, ցամաքային և ծովային ուժերի համար առաջադեմ ռազմական արտադրանքի հետազոտության, մշակման և արտադրության մեջ մասնագիտացած «ASELSAN» ընկերության ներկայացուցիչները և Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ջահիդ Բախչին։

Ապրիլի 30-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը հանդիպել է Իսմայիլ Դեմիրի գլխավորած պատվիրակության հետ, որի ժամանակ քննարկվել են ռազմատեխնիկական համագործակցության հետ կապված հարցեր։

Բաքվում լրագրողներին տված հարցազրույցում Իսմայիլ Դեմիրն ասել է, թե Թուրքիան պատրաստ է պաշտպանական արդյունաբերության ոլորտում Ադրբեջանի հետ տեխնոլոգիական համագործակցությունը նոր մակարդակի հասցնել: Դեմիրը հավելել է, որ մշակվելու է ճանապարհային քարտեզ արդյունաբերական և տեխնոլոգիական ենթակառուցվածքների ամրապնդման համար:

Ստոկհոլմի խաղաղության հետազոտությունների ինստիտուտն (SIPRI) իր հրապարակած զեկույցում արձանագրել է, որ Ադրբեջանի ռազմական ծախսերը 2019 թ-ի համեմատ անցած տարի 17 տոկոսով աճել են և «այդ աճը Արևելյան Եվրոպայի երկրների շրջանում ամենամեծ հարաբերական աճն է»։ Եթե 2019 թվականին Ադրբեջանի ռազմական ծախսերը կազմել են ՀՆԱ-ի 3,9 տոկոսը, ապա 2020 թվականին դրանք կազմել են 5,4 տոկոսը:

ԱՄՆ պետքարտուղարի մամլո խոսնակը հայտարարել է, որ ԱՄՆ երկարաձգել է «Ազատության աջակցության ակտի» 907-րդ բաժնի կասեցումը, որի արդյունքում Վաշինգտոնը կշարունակի ուղիղ օգնություն ցուցաբերել Ադրբեջանին՝ ներառյալ ռազմական։ Երկարաձգումը հաստատվել է ԱՄՆ պետքարտուղարի կողմից և ուժի մեջ մտել ապրիլի 26-ից:

Արցախից գրավված տարածքներում ադրբեջանակսն նախագծերի մասին

Իլհամ Ալիևը և Մեհրիբան Ալիևան Կովսականի (Զանգելան) շրջան այցի ընթացքում ներկա են գտնվել «Խելացի գյուղ» նախագծի բացման արարողությանը։ Նշենք, որ առաջին փորձնական նախագիծը, որի կյանքի կոչման համար ներգրավվելու են մասնագետներ Թուրքիայից, Չինաստանից, Իտալիայից և Իսրայելից, նախատեսվում է իրականացնել Կովսականի (Զանգելան) շրջանի գյուղերում:

Իլհամ Ալիևը Կովսականի շրջանի Միջնավան բնակավայր կատարած այցելության ժամանակ հայտարարել է, որ ժամանակին բնակավայրով անցնող երկաթգիծ է եղել, որը նորից իրենք կառուցելու են: Ադրբեջանի նախագահի խոսքերով` այդ երկաթգիծը Զանգեզուրի միջանցքով միացնելու է Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի հետ։ Նրա խոսքով՝ «արդեն տրվել է երկաթուղու շինարարության մեկնարկը, որը մեկնարկելու է Հորադիզից և անցնելու է Զանգեզուրի միջանցքով»: Ըստ նրա՝ կկառուցվի նաև ավտոմոբիլային մայրուղի։

Այցի շրջանակներում Իլհամ Ալիևը մասնակցել է Կովսական (Զանգելան)-Հորադիզ ավտոմայրուղու հիմնարկեքին: Ադրբեջանի նախագահը մասնակցություն է ունեցել նաև Կովսականի շրջանում կառուցվելիք միջազգային օդանավակայանի հիմնարկեքին: Արարողության շրջանակներում Ադրբեջանի ղեկավարը նշել է, որ Ֆիզուլիի միջազգային օդանավակայանի թռիչքուղին շահագործման կհանձնվի այս տարի:

«Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի ռեգիոնի ադրբեջանցիների համայնք» կազմակերպությունը հայտարարել է, որ ստեղծում է նոր միավորում «Վերադարձ Ղարաբաղ» անվանումով։ Նոր կազմակերպությունը ծառայելու է ադրբեջանցիների՝ Ղարաբաղ վերադարձի գործընթացի իրականացմանը։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ապրիլի 28-ին տեսակոնֆերանսի միջոցով հանդիպում է ունեցել Համաշխարհային տնտեսական ֆորումի նախագահ Բորժե Բրենդեի հետ: Ալիևը Բրենդային տեղեկացրել է Արցախից գրավված տարածքներում իրականացվող ենթակառուցվածքային նախագծերի մասին: Ալիևը Բրենդեին հրավիրել է այցելել Ադրբեջան և ծանոթանալ աշխատանքներին։

Իսրայելի արտաքին գործերի նախարար Գաբի Աշկենազին Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբբարովի հետ առցանց հանդիպման ժամանակ հայտարարել է, թե իսրայելական ընկերությունները շահագրգռված են մասնակցելու Արցախից Ադրբեջանի կողմից գրավված տարածքների վերականգնմանը:

Ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվության համաձայն՝ իտալացիները կաթնամթերքի ֆերմա են կառուցելու Կովսականի (Զանգելան) շրջանում, որի շինարարությունը նախատեսվում է ավարտին հասցնել նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին: Իսկ իսրայելական ընկերությունններից մեկն էլ նախատեսում է Կովսականի շրջանում խոշոր եղջերավոր անասունների ֆերմա կառուցել:

Տարածաշրջանային նախագծերի շուրջ զարգացումներ

ՄԱԿ-ի Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի 77-րդ նստաշրջանում իր ելույթի ժամանակ Իլհամ Ալիևը նշել է, որ իրենք աշխատում են Զանգեզուրի տրանսպորտային միջանցքի ստեղծման ուղղությամբ, որը կդառնա Ադրբեջանի տարածքով Ասիան Եվրոպային կապող Արևելք-Արևմուտք միջանցքի բաղկացուցիչ մաս: Ալիևը Ասիա-Խաղաղօվկիանոսյան ավազանի երկրներին հրավիրել է՝ դիտարկելու տարածաշրջանային այդ ծրագրի ներուժը։

Իսպանիայի ԱԳՆ-ից հայտնել են, որ իսպանական ընկերությունները ցանկանում են մասնակցել Ադրբեջանի նոր նավթային նախագծերին։ «Pipeline Technology Journal»-ը հայտնել է, որ Հյուսիսային Մակեդոնիան Հունաստանի հետ համաձայնագիր կստորագրի երկու երկրների գազային ցանցերը միացնող գազատարների միավորման միջոցով ադրբեջանական գազի ներմուծման մասին:

Հյուսիսային Մակեդոնիայի և Հունաստանի միջև 50 կմ բնական գազի փոխկապակցման խողովակաշարը կկառուցի հունական գազատարի DESFA օպերատորը: Խողովակաշարի միացման մակեդոնական հատվածն արդեն ավարտված է:

«BP-Azerbaijan» ընկերության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Թամամ Բայաթլըն նշել է, թե Կասպից ծովի ադրբեջանական հատվածում գտնվող «Շահ Դենիզ» գազակոնդենսատային հանքավայրի շահագործման կոնսորցիումը և «BOTAŞ» թուրքական նավթագազային ընկերությունը հանքավայրի շահագործման առաջին փուլում գազի մատակարարման նոր պայմանագրի բանակցություններ են վարում:

Ադրբեջանական լրատվականները հայտնել են, որ Ադրբեջանում բացվել է գործարան, որն ամեն տարի հավաքելու է ռուսական GAZ խմբի մինչև 1500 բեռնատար: Փորձագետների կարծիքով՝ ապագայում այս փոքր ձեռնարկությունը կարող է ընդլայնվել ՝ զգալիորեն խթանելով երկրում ավտոմոբիլային արտադրությունը: Կարծիքներ են հնչել, թե սա Ադրբեջանի կողմից քայլ է դեպի ԵՏՄ-ի շուկայի կողմ։

Գերիների վերադարձի խնդրի մասին

Ադրբեջանում գտնվող հայ գերիների և քաղաքացիական անձանց ազատ արձակման պահանջով բողոքի երթեր են տեղի ունեցել աշխարհի ավելի քան քսանհինգ քաղաքներում: Եվրամիությունը կոչ է արել Ադրբեջանին Մարդու իրավունքների եվրոպական դատարանին տրամադրել հայ գերիների վերաբերյալ տեղեկատվությունը, որն ավելի վաղ հայցել էր դատարանը, ինչպես նաև հնարավորինս շուտ ավարտին հասցնել բոլոր ռազմագերիներին ու կալանավորված անձանց վերադարձնելու գործընթացը:

Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Ֆրանսուա Քզավիե Բելամին ԵՄ-ին կոչ է արել Ադրբեջանից պահանջել անհապաղ վերադարձնել հայ ռազմագերիներին: Ադրբեջանի խորհրդարանն իր բողոքն է հայտնել Ֆրանսիա-Ադրբեջան բարեկամության խմբի անդամներին: Պատճառը պատգամավոր Ֆրանսուա Պուպոնիի կողմից Ֆրանսիայի Ազգային ժողով ներկայացրած «Հայ ռազմագերիների ազատման մասին» բանաձևի նախագիծն է:

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը հայտարարել է, թե Ֆրանսիան նախագահ Մակրոնի մակարդակով ներգրավվել է հայ ռազմագերիների ազատ արձակման գործում, ինչը, ըստ պաշտոնական Փարիզի, հրատապ լուծում պահանջող խնդիր է։ Դեսպանը մանրամասնել է օրերս կայացած Մակրոն-Պուտին հեռախոսազրույցի պատճառներից մեկը հայ ռազմագերիների ազատ արձակման գործում առաջընթացի բացակայությունն է։

Այլ թեմաներ

Բաքվում Ռուսաստանի դեսպանատան դիմաց ապրիլի 28-ին «Ժողովրդական շարժում» հասարակական կազմակերպության անդամները բողոքի ակցիա են անցկացրել՝ նվիրված 1920 թ-ին Ադրբեջանի խորհրդայնացմանը։ Մասնակիցները եղել են Ադրբեջանի և Թուրքիայի դրոշներով, ինչպես նաև «Պահանջում ենք ռուսական զորքերը դուրս հանել Ադրբեջանից» գրությամբ պաստառով։ Ցուցարարները նաև հայտարարել են, որ ռուսներն ու հայերն իրենց թշնամիներն են։

Այցի շրջանակներում Ադրբեջանում գտնվող ռուսաստանյան պատգամավորներն ու փորձագետները շաբաթվա ընթացքում այցելել են Աղդամի Իմարաթ պալատ: Ադրբեջանական մամուլում տեղեկություններ են տարածվել, թե Ադրբեջանի նախագահ Ալիևն ու Թուրքիայի նախագահ Էրդողանը մայիսի երկրորդ կեսին կայցելեն Շուշի:

Թուրք դիվանագետ Հուլուսի Քիլիչը ոչ պաշտոնական է որակել Շուշիում թուրքական հյուպատոսության բացելու վերաբերյալ ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկությունը։ Ըստ նրա՝ երբ այն տեղի ունենա, իրավասու մարմինները հանդես կգան պաշտոնական հայտարարությամբ։

Նշենք, որ հյուպատոսություն բացելու թեմայից բացի, ադրբեջանական մամուլում տեղեկություններ են շրջանառվում, թե Թուրքիան նաև ռազմական կցորդ կուղարկի Շուշի»: 

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>